00:13 21.11.2018
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է խնջույքի սրահներից մեկում: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ 60 մարդ:Այս մասին հայտնել է Daily Maily-ը: Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Uranus խնջույքի սրահում: Այստեղ տեղի էր ունենում Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրվան նվիրված հավաքը: Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում տեղի ունեցածի պատասխանատվությունը չի ստանձնել: Հավելենք, որ Մուհամմեդ […]
22:30 20.11.2018
Բրիտանացի լուսանկարիչ Սթիվեն Չեթլին լուսանկարել է Բլեքփուլ հանգստավայրը ամպրոպի ժամանակ և արժանացել Weather Photographer of the Year կոչմանը, ինչը թարգմանաբար նշանակում է «Տարվա եղանակի լուսանկարիչ», գրում է BBC-ն: Լուսանկարը, որը կոչվում է «Էլեկտրական Բլեքփուլ», ճանաչել են եղանակի լավագույն լուսանկար, իսկ մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 4000 լուսանկարիչ: Լուսանկարիչը պատմել է, որ ցանկացել է ամառային ամպրոպից հետո լուսանկարների շարք […]
20:09 20.11.2018
Դանիել Էռնանդեսին կամ բոլորին հայտնի Tekashi 6ix9ine-ին կալանավորել են: Նրան մեղադրում են ավազակային հարձակման մեջ: Այս մասին հայտնում է TMZ-ն: Նախօրեին Tekashi 6ix9ine-ին դատավորը մերժել է ազատ արձակել գրավի դիմաց: Նրան մեղադրում են ավազակային հարձակման, ապօրինի զենք կրելու և այլ օրինախախտումների մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա Nine Trey Gangasta Bloods կոչվող ավազակային խմբավորման անդամ է: Իսկ վերջինը կասկածվում է […]
19:36 20.11.2018
Ֆրանսիայում արդեն 4-րդ օրն է, ինչ շարունակվում են, այսպես կոչված, «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ: Այս մասին հայտնել է The Local լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները մեքենաներով փակել են ճանապարհի երթևեկելի հատվածները և կրակի մատնել վճարովի ավտոճանապարհների պահակակետերը: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ խնդրել է ուժային կառույցների ներկայացուցիչներին համակարգված […]
19:29 20.11.2018
Նոր նկարահանված փաստավավերագրական սերիալում Սպիտակ տան նախկին աշխատակիցը կպատմի ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ու նրա սիրուհու սկանդալային պատմության իր տարբերակը: Բիլ Քլինթոնի ու Մոնիկա Լևինսկու սիրավեպի մասին ֆիլմ են նկարահանել: Այս մասին հայտնում TCH պարբերականը: Նշվում է, որ սերիալը բաղկացած է լինելու 20 էպիզոդներից, որոնց մեջ ներառված են լինելու Մոնիկա Լևինսկու հարցազրույցը, որում նա […]
18:24 20.11.2018
ՆԱՍԱ-ն լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է հսկայական Յուպիտեր մոլորակն իր՝ անհամեմատ փոքր չափսեր ունեցող արբանյակի՝ Իոյի հետ: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում: Հաղորդվում է, որ այս արբանյակն Արեգակնային համակարգում գոյություն ունեցող իր «ազգականների» թվում մեծությամբ 4-րդն է, այն Արեգակնային համակարգում հրաբխային ամենաակտիվ մոլորակն է համարվել: Լուսանկարն արվել է այս տարվա հոկտեմբերի 29-ին […]
17:07 20.11.2018
«Queen» երաժշտական խմբի և նրա մենակատար Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը գրավել է երկրորդ տեղը մինչ օրս նկարահանված երաժշտական, կենսագրական ֆիլմերի ցանկում: Այս մասին գրում է Variety-ն: Երրորդ շաբաթն է՝ ինչ ֆիլմը կինովարձույթում է, և արդեն իսկ հավաքվել է 15 միլիոն դոլար: Ֆիլմը զիջում է միայն «N.W.A» հիփ-հոփ խմբի մասին պատմող «Փողոցների ձայնը» կենսագրական […]
17:05 20.11.2018
Ուկրաինայի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ուլյան Սուպրուն կոչ է արել բոյկոտել ու ֆլեշմոբ անցկացնել Amazon-ի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրը փոխանցում է պաշտոնյայի խոսքերն այն մասին, որ իբրև ընկերությունը վաճառում է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության խորհրդանիշերով ապրանքներ: «Առաջարկում եմ ֆլեշմոբ անել սոցիալական ցանցերում ու Amazon-ի նախագահ Ջեֆ Բեզոսի էլեկտրոնային հասցեով: Նրան հաղորդագրություն ուղարկեք այն […]
17:00 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին` ինչպիսի՞ն է այժմ նրա դիրքորոշումը ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ, մնո՞ւմ է իր կարծիքին, որ պետք է դուրս գալ այդ կառույցից: «ԵՏՄ-ի հետ կապված` ես կարծում եմ, որ այդտեղ կան հնարավորություններ, մեծ հնարավորություններ, և մենք, ինչպես պարտավորվել ենք ժողովրդի առաջ, ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունները լավագույնս […]
16:30 20.11.2018
Առնվազն տարօրինակ է, երբ փակ խոսակցությունը պատմում են կազմակերպության անդամ երկրի հակառակորդ երկրի ներկայացուցչին: Այս մասին հայտարարել է Փաշինյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ անդրադառնալով օրերս Բելառուսի նախագահի և այդ երկրում Ադրբեջանի դեսպանի միջև կայացած խոսակցությանը: Նրա խոսքով՝ ստեղծված քաղաքական նոր իրավիճակի պայմաններում տարբերությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է մի մարդ, որը ոչ […]
15:53 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան այցի ընթացքում ի՞նչ արձանագրումներ արվեցին: «Այդ այցերի արդյունքում արվեց արձանագրում, որ մինչ այդ չէր արվել, այն է` Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ԱՄՆ նախագահի վարչակազմը համարում է բարձր առաջնահերթություն: Սա շատ կարևոր ուղերձ էր, որ մինչ այդ չէր հնչել: […]
15:32 20.11.2018
Պորտուգալիայի կենտրոնական հատվածում տևական ժամանակ շարունակվող տեղումների հետևանքով կենտրոնական ավտոմայրուղիներից մեկը մի հատվածի փլուզում է տեղի ունեցել: 2 մարդ զոհվել է, 4 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է Publico-ն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլուզման պահին (տեղական ժամանակով 20:45-ի սահմաններում-խմբ.) մեկ շինարարական խոշոր մեքենա և երկու մարդատարներ ընկել են փլուզման հետևանքով առաջացած՝ ավելի քան […]
14:52 20.11.2018
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դանակով զինված տղամարդը հարձակվել և վիրավորել է ոստիկանի: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Բրյուսելի գլխավոր ոստիկանական բաժանմունքի դիմաց: Մեկ այլ ոստիկան էլ հրազենային վնասվածք է հասցրել հանցագործին: Վիրավոր ոստիկանին և հանցագործին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ դեռ պարզ չեն կատարվածի շարժառիթները: Կատարվում […]
14:34 20.11.2018
Նոյեմբերի 19-ին Եվրոպական խորհուրդը և Եվրոպական խորհրդարանն ավարտել են բանակցությունները՝ կապված ԵՄ-ի 2019 թվականի բյուջեի շուրջ: Նրանք հայտնել են, որ բանակցությունների ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ: Այս մասին գրված է ԵՄ-ի խորհրդի պաշտոնական կայքում: «Խորհուրդն ափսոսանքով է հայտնում, որ հնարավոր չեղավ հասնել համաձայնության ԵՄ-ի 2019 թվականի բյուջեի շուրջ: Փոխզիջում գտնելու ամբողջ ընթացքում խորհուրդը փորձում էր […]
13:26 20.11.2018
Կատալոնիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել ավելի քան 40 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Կատալոնիայից 40 կմ հեռավորության վրա գտնվող Տերասա և Մանրեսա քաղաքների մոտակայքում: Գնացքում այդ ժամանակ գտնվել է 131 ուղևոր: Իսպանիայի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, […]
13:02 20.11.2018
Ամերիկյան դատարանը նոյեմբերի 19-ին ժամանակավոր դադարեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանը, որն արգելում էր Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալներին փախստականի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Այս որոշումը ընդունել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատավոր Ջոն Տիգարը: Դատավորի ընդունած որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես: Այն կշարունակի գործել մինչև հաջորդ դատական […]
12:14 20.11.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կրեմլը պատասխան քայլեր կձեռնարկի Միացյալ Նահանգների դեմ, եթե վերջինս դուրս գա 1987 թվականին կնքված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Այս մասին հաղորդել է Russia Today լրատվական գործակալությունը: Պուտինը նաև հավելել է, որ Կրեմլը պատրաստ է պահպանել երկխոսությունը Վաշինգտոնի հետ: Նախագահը նշել է, որ Կրեմլը ակնկալում […]
12:11 20.11.2018
ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ, Թուրքիայի նախագահի հիմնական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը չի պատրաստվում լքել իր բնակարանն ու տեղափոխվել այլ վայր այն բանից հետո, երբ վերջերս հարձակում եղավ նրա կեցավայրի վրա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է նրա մերձավոր աջակիցներից Ալփ Ասլանդողանը։ Խոսքը հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ անհայտ անձը փորձել էր ներխուժել […]
10:23 20.11.2018
Գվատեմալայում կրկին ակտիվացել է Ֆուեգո հրաբուխը: Այս մասին հայտնել է Russia Today -ը: Տարածքից արդեն տարհանել են ավելի քան 4 հազար մարդու: Գվատեմալայի աղետների կառավարման գործակալությունից հայտնում են, որ բոլոր տարհանվածները տեղավորվել են ժամանակավոր վրաններում: Հրաբխի մոխրի և ծխի սյունը հասնում է 1 կմ բարձրության: Ֆուեգո հրաբուխը համարվում է Կենտրոնական Ամերիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը: Այն […]
08:31 20.11.2018
Forbes-ը հրապարակել է 2018 թվականի ամենահարուստ երգչուհիների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորել է ամերիկացի կատարող Քեթի Փերին։ «Շնորհիվ Witness: The Tour» համերգային շրջագայության՝ նա աշխատել է 83 մլն դոլար։ Անցած տարի աղյուսակում նա զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ Առաջատարների եռյակում են հայտնվել նաև Թեյլոր Սվիֆթը (80 մլն դոլար՝ շնորհիվ Reputation ալբոմի) ու Բեյոնսեն, որը մեկ տարում աշխատել […]
08:14 20.11.2018
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության պատճառով բռնկված միջազգային սկանդալի ֆոնին մտադիր են թույլ չտալ, որ գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը գահ բարձրանա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թագավորական ընտանիքին մոտ 3 աղբյուրի։ Աղբյուրների հաղորդմամբ՝ մի քանի տասնյակ արքայազներ ու ընտանիքի այլ անդամներ ցանկանում են […]
08:01 20.11.2018
Չիկագոյի Mercy հիվանդանոցում հրաձգություն է կատարվել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ հրաձիգը և մեկ ոստիկան։ Այս մասին հայտնում է ABC7 հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։ Նշվում է, որ կրակոցներ են արձակվել ինչպես շենքից դուրս, այնպես էլ շենքի ներսում։ Ականատեսների հաղորդմամբ՝ միջադեպը ծայր է առել հիվանդանոցի հարակից կայանատեղիից։ Տղամարդը զրուցել է մի կնոջ հետ, […]
07:46 20.11.2018
Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսի և Անկարայի հետ քննարկում է ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների փոխարինման այլընտրանքային տարբերակները։ «Ներկայում մենք այդ հարցի շուրջ դիվանագիտական քննարկումներ ենք անցկացնում։ Նոյեմբերի 9-ին մենք Կոնգրես ենք ուղարկել զեկույց՝ Թուրքիայի հետ փոխհարաբերությունների մասին։ Ներկայում դիվանագիտական բանակցություններ են ընթանում Անկարայի հետ С-400-ների փոխարինման համար հնարավոր այլընտրանքների […]
07:30 20.11.2018
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական համագործակցության ծրագրի (PESCO) շրջանակում 17 նոր պաշտպանական նախագծերին։ Նախագծերն անդրադառնում են այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կիբերպաշտպանությունը, ցամաքում, ծովում և օդում նախապատրաստությունը, ներուժի զարգացումը և օպերատիվ պատրաստությունը։ ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ նաև հավանություն են տվել ընդհանուր հետախուզական դպրոցի ստեղծման նախագծին, որը […]
07:15 20.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան, Վաշինգտոնում դիմավորել են սուրբծննդյան գլխավոր եղևնին, որը Սպիտակ տուն են տեղափոխել լծված ձիերը։ Եղևնին Սպիտակ տուն է տեղափոխվել սուրբծննդյան երգերի ներքո՝ զինվորական երգչախմբի կատարմամբ։ Մոտ 6 մետր բարձրությամբ եղևնին բերվել է Հյուսիսային Կարոլինայից։ Այս տարի Սուրբծննդյան եղևնիների ազգային ասոցիացիայի մրցույթում հաղթել էր նահանգի բնակիչ Լարի Սմիթը։ Այն […]
00:58 20.11.2018
Համացանցում հայտնվել է Huawei ծալվող սմարթֆոնի առաջին լուսանկարը, որի շնորհանդեսը կկայանա մոտ ապագայում, գրում է Gizmochina-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ թողարկողը արդեն հասցրել է ցույց տալ ավարտուն ապրանքը կորեական շուկայի ներկայացուցիչներին: Սմարթֆոնն ամբողջությամբ ճկվում է և ունի 5G ծառայություն։ Այն ապագայում կթողարկեն ԱՄՆ-ում: Ընկերությունը հույս ունի, որ նոր ապրանքը պահանջարկ կունենա նաև ճապոնական, չինական, եվրոպական շուկաներում:
00:43 20.11.2018
Ռուս տիեզերագնացները 2030 թ.-ից հետո Lուսին կուղևորվեն, գրում է NTV-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին այցը Լուսին հաշվարկված է լինելու 14-օրյա ժամկետի համար: Նախնական փուլում մինչև 2025 թվական նախատեսվում է համապատասխան տեխնոլոգիաներ մշակել «Федерация» օդանավի համար և հետազոտել Լուսնի մակերեսը մեխանիկական կայանների միջոցով: Երկրորդ փուլում ՝ 2025-2035 թթ․ ընթացքում, կկատարվեն առաջին պիլոտային թռիչքները Լուսին: Բազայի կառուցման ավարտը կիրականացվի […]
23:44 19.11.2018
Իսպանիայում ուժեղ ծովային փոթորկի պատճառով ջրով են ողողվել այնպիսի հայտնի հանգստյան վայրերը, ինչպիսիք են Տեներիֆե կզղին և Բալեարյան կղզիները, հաղորդում է El Confidencial-ը: Նշվում է, որ առատ անձրևները երկրում սկսվել են շաբաթ օրը: ⚡️EL TEMPORAL SE COBRA UNA VIDA⚡️Ha sido en Xunqueira, en Lugo, dónde una mujer de 83 años ha muerto por las fuertes lluvias […]
23:30 19.11.2018
Apple ընկերությունը կրճատում է iPhone-ի վերջին 3 մոդելների՝ XS, XS Max և XR մոդելների արտադրությունը, գրում է Wall Street Journal-ը: Պատվերների ամենաշոշափելի անկումը նկատվում է iPhone XR-ի մոտ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաբյուջետային մոդելից որոշել են թողարկել ի սկզբանե պլանավորված 70 միլիոն սսրքավորումից մեկ երրորդով պակաս: «Որքան ավելի շատ ընտրություն եք տալիս, այդքան ավելի դժվար է կանխատեսել` ով […]
22:56 19.11.2018
Ֆիլիպիններն ու Հայաստանը քննարկում են երկկողմ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը, հայտնում են Մոսկվայում ֆիլիպինցի դիվանագետները, գրում է Business World-ը: Վերջերս Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատունը հայտարարել էր, որ Հայասատնի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է այդ հարցը: Ռուսաստանում Ֆիլիպինների դեսպան Կառլոս Սորետան նշել է, որ սա կարևոր քայլ է երկրների միջև երկկողմ […]