TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացված դասընթացին

21:00 23.11.2018

Նոյեմբերի 19-ից 23-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում` ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Մարկուս Մյուլերի գլխավորությամբ, անցկացվել է դասընթաց ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար: Տեսական դասընթացի շրջանակում խաղաղապահ դասակի զինծառայողները ծանոթացել են ՆԱՏՕ-ի կառուցվածքին, իրավական նորմատիվային փաստաթղթերին, անցկացվել են թիմային աշխատանքներ: ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Դեզերի Շեֆրանը մանրամասն ներկայացրել է ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության […]

̰
Հայաստանի և Շվեյցարիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել

20:41 23.11.2018

Նոյեմբերի 13-15-ը Երևանում տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայի դրույթների վերանայման շուրջ բանակցություններ: Վերանայման հիմնական նպատակն էր Հայաստանի և Շվեյցարիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի դրույթները համապատասխանեցնել այսօր կիրառվող համաձայնագրի մոդելի դրույթներին, ինչպես նաև լրացուցիչ իրավական հիմքեր ստեղծել երկու երկրների հարկային մարմինների […]

̰
ԱլԳ երկրների քաղհասարակության ֆորումի հրավերները դեռ ուղարկված չեն. Ադրբեջանում ինչո՞ւ են խուճապի մեջ

20:30 23.11.2018

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին «ահազանգում են», որ իրենց երկրի ղեկավարությունը հրավիրված չէ «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակության ֆորումին, որն անցկացվելու է դեկտեմբերի 10-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Միևնույն ժամանակ, ընդգծում էին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պատվավոր հյուրերի շարքում են: Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ […]

̰
Հայտնի դերասանը ցույց է տվել՝ ինչպես ընդունել վատ նվերները

19:48 23.11.2018

Բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քեմբերբեթչը պատմել է, թե ինչպես կարելի է արձագանքել անպետք նվերներին և դրանով իսկ չնեղացնել ընկերներին: Տեսահոլովակը հայտնվել է Silence Place-ի YouTube-յան ալիքում: Բրիտանացի դերասանը նշել է, որ նվերներ ընտրելու համար ընկերներն ու հարազատները շատ ժամանակ ու գումար են վատնում, հաճախ նրանք նվերի մեջ հոգի կամ ինչ-որ միտք են դնում: Սեփական փորձի հիման վրա […]

̰
Աֆղանստանում ահաբեկչություն է իրականացվել. կան զոհեր ու վիրավորներ

19:40 23.11.2018

Առնվազն 26 մարդ զոհվել է, 50 մարդ տարբեր աստիճանի վիրավորում ստացել Աֆղանստանի արևելյան Հոսթ նահանգում որոտացած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների տարածած տեղեկությունը: Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի տեղի ռազմակայաններից մեկի տարածքում գտնվող մզկիթում: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Զոհերի հիմնական մասը զինվորականներ են:

̰
«Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացուն հարվածած ինքնաթիռի օդաչուները կհարցաքննվեն

18:44 23.11.2018

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքի պահին ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանին հարվածած «Boeing-737» ինքնաթիռի օդաչուները կհարցաքննվեն տրանսպորտային անվտանգության կանոնների խախտման գործով իբրև վկաներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Ներկայում անձնակազմը վերադարձել է Մոսկվա, օդաչուներին հարցաքննում են իբրև վկաների»,- ասել է գործակալության աղբյուրը: Կատարվել է նաև ինքնաթիռի մանրակրկիտ զննություն: Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 21-ին «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա […]

̰
Թուրքիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՌԴ դեսպանի սպանության գործով

18:30 23.11.2018

Թուրքիայի դատախազությունը դատարան է ներկայացրել Անկարայում Ռուսաստանի դեսպան Կառլովի սպանության գործը: Այս մասին հաղորդում է Anadolu-ն: Ինչպես նշվում է, մեղադրանք է ներկայացվել 28 կասկածյալի: Նրանց շարքում է Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիան մեղադրում է 2016թ. հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Անդրեյ Կառլովի սպանության գործի վերաբերյալ քննությունն ավարտվել է:  

̰
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են տաքսի վարել

18:23 23.11.2018

Սաուդյան Արաբիայում այսուհետև կանայք իրավունք ունեն վարել տաքսի, սակայն տաքսին պետք է սպասարկի ընտանիքներին: Այս մասին հայտնում է Saudi Gazette-ը: Սաուդյան Արաբիայի պետական տրանսպորտային գործակալության հայտարարությամբ՝ կին վարորդները կարող են ուղևորներ վերցնել այն դեպքում, երբ նրանց թվում կլինի գոնե մեկ տարիքով կին: Նշվում է նաև, որ սաուդցի կին վարորդներին արգելվում է մեքենայի հետևի նստատեղին նստեցնել տղամարդ […]

̰
Չինաստանում ուսանողը զինված հարձակում է գործել քոլեջի վրա․ կան զոհեր

18:05 23.11.2018

Չինաստանում ուսանողը զինված հարձակում է գործել ուսանողների ու դասախոսների վրա: 1 մարդ զոհվել է, 11-ը վիրավոր է: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել չինական Յունան նահանգում: Դեպքի մյուս հանգամանքները ճշտվում են:

̰
Բրիտանական քաղաքի ավագանին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

17:57 23.11.2018

Անգլիայի կենտրոնում գտնվող Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, որ իրականացվել է Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականներին 1,5 միլիոն հայի նկատմամբ։ Դերբիի քաղաքային խորհուրդն իր ընդունած բանաձևով նաև կոչ է արել բրիտանական կառավարությանը ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։

̰
ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի ընթացքում հնչած կրակոցների հետևանքով 3 մարդ է զոհվել

17:38 23.11.2018

ԱՄՆ Ֆորդ-Ուեյն քաղաքում 3 մարդ է զոհվել Գոհաբանության օրը հնչած կրակոցների հետևանքով: Այս մասին հայտնում է տեղի WANE լրատվական ծառայությունը: Աղբյուրը հայտնում է ևս 2 վիրավորի մասին, որոնք հոսպիտալացվել են: Նշվում է, որ կրակոցները հնչել են այն պահին, երբ մարդիկ նշել են եղել Գոհաբանության տոնը: Միջադեպի մեղավորների մասին տեղեկություն իրավապահ մարմինները դեռևս չեն հաղորդում: Կատարվում […]

̰
Իտալիայում բժիշկները գործադուլ են հայտարարել. հազարավոր վիրահատություններ են հետաձգվել

17:12 23.11.2018

Իտալիայում 120 հազար բժիշկ ու անասնաբույժ է գործադուլ հայտարարել: 24-ժամյա գործադուլի պատճառով հազարավոր վիրահատություններ են հետաձգվել: Այս մասին հայտնում է ANSA-ն: Գործադուլավորները պահանջում են, որ պետությունն ավելի մեծ հատկացումներ տրամադրի առողջապահական ոլորտին: Այդ ընթացքում Իտալիայի առողջապահության նախարար Ջուլիա Գրիլլոն հայտարարել է, որ այս պահին կան բավարար ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի իրենց խոստումը պահեն, և նրանց հետ պայմանագրերն […]

̰
Պակիստանում ահաբեկչության զոհ է դարձել 30 մարդ

15:59 23.11.2018

Պակիստանի հյուսիսարևմտյան Հանգու շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 30 մարդ: Ավելի քան 40 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է GroTV-ն՝ վկայակոչելով տեղի անվտանգության ծառայության հրապարակած տվյալները: Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհի ու 35 վիրավորի մասին: Նշվում է, որ զոհերի թվում կա 3 երեխա: Ծառայությունից հաղորդվել է նաև, որ հեռակառավարվող պայթուցիկը տեղադրված […]

̰
Հրապարակվել են Սիրիայում խոցված ռուսական SU-24M ռազմական օդանավի մնացորդների կադրերը

15:03 23.11.2018

Հետաքննող խումբը հրապարակել է թուրքական զինուժի կողմից խոցված ռուսական SU-24M ռազմական օդանավի մնացորդների կադրերը: Դրան զուգահեռ Մոսկվայի Բասմանի դատարանը մեղադրանք է առաջադրել Սիրիայի 9-ը քաղաքացիների, որոնք մեղադրվում էին SU-24M-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեջ: Ըստ դատարանի՝ նրանք ներգրավված են եղել ռազմական ապօրինի խմբավորումների կազմում: Հիշեցնենք, որ ռուսական ռազմաօդային ուժերին պատկանող SU-24M օդանավը խոցվել է թուրք-սիրիական […]

̰
Հարձակում Պակիստանում Չինաստանի դեսպանության վրա. զոհվել է 5 մարդ

13:25 23.11.2018

Պակիստանում Չինաստանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով Կարաչի քաղաքում 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Geo TV-ն: Զոհերից 3-ը հենց հարձակվողներն են: Մյուս 2 զոհերը ոստիկանության աշխատակիցներ են, ևս 1 ոստիկան վիրավորում է ստացել: Նախնական տվյալներով՝ ահաբեկիչները մեքենայով ներխուժել  են տարածք, որտեղ, բացի չինական դեսպանատնից, կան նաև այլ հաստատություններ: Ահաբեկիչները փորձել են ներխուժել արտոնագրային բաժին, բայց […]

̰
Google-ը կխստացնի ԵՄ-ում քաղաքական գովազդի պահանջները

13:24 23.11.2018

Կեղծ լուրերի պայքարի շրջանակում և ավելի շատ թափանցիկություն ապահովելու նպատակով Google ընկերությունը խստացրել է Եվրամիությունում քաղաքական գովազդի պահանջները. այս մասին հայտարարել է ընկերությունը: Հաջորդ տարի կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ Google-ը պարտադիր է դարձրել ընկերության կամ ֆիզիկական անձի մասին տեղեկատվությունը, որը վճարել է գովազդի համար, եթե գովազդի մեջ հիշատակվում է կուսակցությունը կամ դրա ներկայացուցիչները, թեկնածուները: Գովազդի համար […]

̰
Ալաբամայի առևտրի կենտրոններից մեկում կրակոցներ են հնչել. կա զոհ

13:10 23.11.2018

ԱՄՆ Ալաբամա նահանգի Գուվեր քաղաքում մի քանի մարդ վիրավորվել է առևտրի կենտրոններից մեկում հնչած կրակոցներից, հաղորդում է Al.com-ը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի գիշերը Riverchase Galleria առևտրի կենտրոնում Գոհաբանության օրվան նախորդող տոնական տոնավաճառի ժամանակ: Նշվում է, որ ոստիկանությունը պատասխան կրակ է բացել, իսկ կրակոցներ արձակած անձը սպանվել է: Ականատեսներից մեկը նշել է, որ լսել է 6 […]

̰
Ռուսական հատուկ ծառայությունները կանխել են դպրոցների վրա հարձակման բազմաթիվ փորձեր

12:51 23.11.2018

2018 թվականի հոկտեմբերին ռուսական հատուկ ծառայությունները կանխել են դպրոցների վրա հարձակման մի քանի փորձեր: Այդ մասին, հղում անելով հատուկ ծառայություններին, հայտնել է«Ինտերֆաքս» գործակալությունը: Հատկանշական է, որ ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցչի խոսքերով՝ նախապատրաստված հարձակումներից ոչ մեկը կապված չի եղել միջազգային ահաբեկչության հետ: Այս տարվա ընթացքում ՌԴ-ի դպրոցներում 4 խոշոր միջադեպ է գրանցվել: Պերմ քաղաքում զանգվածային դանակահարությունների […]

̰
Ի՞նչ է կերել Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա տոնական ընթրիքին

11:39 23.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա  տոնական երեկոն անցկացրել է ընտանիքի անդամների հետ Ֆլորիդայի Մարա-Լագո նստավայրում: Տոնական սեղանին եղել են «Ցեզար» աղցան, լոլիկներ՝ մոցարելլա պանրով, հունական աղցաններ, լցոնած հավկիթներ, «բադ-պրոշուտտո», սեխ,  ֆլորիդական ծովախեցգետին, «Ջամբո» ոստրեներ, խեցգետիններ, կարտոֆիլի պյուրե, քաղցր կարտոֆիլ, բանջարեղեն, հնդկահավ, հորթի միս, ոչխարի միս, սաղմոն, չիլիական սիբաս ձուկ, կարմիր վահանաձուկ, շոգեխաշած կողիկներ: Գոհաբանության […]

̰
«Բոկո Հարամ» խմբավորումը Նիգերիայում շուրջ 100 զինվորի է սպանել

10:34 23.11.2018

Նիգերիայում գրոհայինները շուրջ 100 զինվորի են սպանել ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ: Մեծ թվով զինվորականներ անհետ կորած են համարվում: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը: Բազան գտնվում է Բորնո նահանգում, որտեղ ակտիվ գործունեություն է ծավալում ծայրահեղական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը: Զինվորականներից մեկը պատմել է, որ մի քանի մարդ էլ սպանվել է այն ժամանակ, երբ բանակայինները փորձել են […]

̰
Իսպանիայի վարչապետը սպառնացել է արգելափակել Brexit-ը

09:52 23.11.2018

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյի հետ երկկողմ բանակցությունների արդյունքում Լոնդոնի և Մադրիդի դիրքորոշումները Brexit-ի հարցով նախկինի պես տարբերվում են: «Իմ կառավարությունը մշտապես կպաշտպանի Իսպանիայի շահերը: Եթե փոփոխություններ չլինեն, մենք կարգելափակենք Brexit-ը»,- գրել է Սանչեսն իր թվիթերյան էջում: ITV հեռուստաալիքի տվյալներով՝ նոյեմբերի 22-ին բրիտանական և իսպանական կառավարությունների ղեկավարները հեռախոսային […]

̰
«Սև ուրբաթ». սկսվել է ԱՄՆ-ում տոնական աննախադեպ զեղչերի շրջանը

09:44 23.11.2018

ԱՄՆ-ում սկսվեց հանրահայտ «Սև ուրբաթ»-ը: Սա այն օրն է, երբ ԱՄՆ -ում սկսվում է մեծ զեղչերի շրջանը, որով նշանավորվում է Գոհաբանության տոնը: Հենց կեսգիշերին մեծ խանութների դռները բացվել են: Դա է պատճառը, որ ամերիկյան հարյուրավոր քաղաքներում հաճախորդները պարզապես, այսպես ասած, «ռմբակոծել» են խանութները: Մեծ խանութների առջև դեռ ժամեր առաջ կիլոմետրերով հերթ են կանգնել հազարավոր հաճախորդներ […]

̰
ԱՄՆ-ը կոչ է արել դաշնակիցներին հրաժարվել Huawei-ի տեխնիկայի կիրառումից

07:31 23.11.2018

Ամերիկյան կառավարությունը կոչ է արել ողջ աշխարհում իր դաշնակից երկրներին դադարեցնել չինական արտադրող Huawei-ի սարքավորումների օգտագործումը։ ԱՄՆ-ում ընկերությանը կասկածում են լրտեսության մեջ։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները դաշնակիցներին տեղեկացրել են հնարավոր արտահոսքերի մասին։ Սպիտակ տանն առանձահատուկ մտահոգություն է առաջացնում արտադրողի տեխնիկայի կիրառումն Ամերիկան ռազմական ներկայություն ունեցող երկրներում։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Վաշինգտոնը նույնիսկ […]

̰
Հրապարակվել է Սկրիպալի թունավորման կասկածյալների նոր տեսանյութ   

07:16 23.11.2018

Սքոթլենդ-Յարդը (Լոնդոնի ոստիկանությունը) հրապարակել է ՌԴ Հետախուզական գլխավոր վարչության նախկին աշխատակից, բրիտանացի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային, մարտի 4-ին Սոլսբերիում թունավորելու մեջ կասկածվողների նոր տեսանյութ։ Տեսագրությունում հայտնվել են երկու ռուսաստանցիներ՝ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը։ Կադրերի մի մասում նրանք անձնագրային վերահսկողություն են անցնում, նրանք երևում են նաև քաղաքում զբոսնելիս, գրում է BBC-ն։ Ցուցադրվել […]

̰
«Թվիթեր»-ում Ջոն Քենեդիի պաշտոնական էջն է բացվել

01:00 23.11.2018

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի պաշտոնական էջը հայտնվել է «Թվիթեր»-ում երեկ` նրա սպանության 55-րդ տարելիցի առթիվ, այս մասին տեղեկացնում է Ջոն Քենեդիի հիմնադրամի մամուլի ծառայությունը: Էջի նպատակն է «համացանցի սերնդին» ներկայացնել Քենեդիի մտքերն և ասույթները: Էջում կհրապարակվեն նախկին նախագահի ասույթները ճիշտ այնպես, ինչպես նա է ասել, որպեսզի ընդգծվի Ջոն Քենեդիի խոսքերի արդիականությունը մեր օրերում: Նախկին […]

̰
Ռուս օդաչուի սպանության գործով 9 սիրիացի կձերբակալվի

00:47 23.11.2018

Բասմանի դատարանը ռուս օդաչու Օլեգ Պեշկովին սպանելու կասկածանքով 9 սիրիացիների ձերբակալման վճիռ է կայացրել: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղարին: «Դատարանն ընդունել է որպես խափանման միջոց ձերբակալության վերաբերյալ միջնորդությունը»,- ասել է դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևան: Նրանց հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված: Հիշեցնենք, որ Օլեգ Պեշկովը ղեկավարել է Су-24 ինքնաթիռի […]

̰
Իրանի արտգործնախարարը միջուկային գործարքին վերաբերող հարցեր է քննարկել իտալացի գործընկերոջ հետ

00:23 23.11.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը իտալացի իր գործընկեր Էնցո Մաովերո Միլանեզիի հետ քննարկել է միջուկային գործարքին վերաբերող հարցեր ու ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու հնարավոր ճանապարհները: «Նախարարները քննարկել են համատեղ գործողությունների ծրագիրն ու ԱՄՆ-ից միակողմանի որոշմամբ գործարքից դուրս գալուց հետո դրա (միջուկային գործարքի-խմբ.) պահպանմանն ուղղված ԵՄ ծրագրերի շրջանակը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասված է Իրանի ԱԳՆ […]

̰
Սաուդյան Արաբիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

00:10 23.11.2018

Սաուդյան Արաբիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է տեղական Saudi Gazette-ն: Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ զոհերը գրանցվել են երկրի տարբեր շրջաններում: Առավել մեծ թվով զոհեր գրանցվել են Մեքքայում, նրանց թիվն այստեղ հասել է 11-ի: Նշվում է, որ նրանց մահվան հիմնական պատճառներից են եղել հոսանքահարությունները, շենքերի փլուզումն ու […]

̰
Լոնդոնում աճուրդի է հանվել նկար, որի վրա հնարավոր է՝ Ռեմբրանդի մատնահետքերն են

23:57 22.11.2018

Նկարը, որի վրա ենթադրաբար կան հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի մատնահետքերը (1606-1669), աճուրդի է հանվել Լոնդոնում Sotheby’s  աճուրդի ժամանակ: Ինչպես հաղորդում է The Guardian թերթը, փորձագետները նկարը գնահատել են 6 մլն ֆունտ սթերլինգ (7․7 մլն դոլար)։ Խմբագրության տվյալների համաձայն՝ Ռեմբրանդի նկարը թվագրվում է մոտավոր 1655թ.-ին և այն 7 նկարներից մեկն է, որում պատկերված է Հիսուսը՝ երիտասարդի կերպարանքով: […]

̰
Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչը կատարյալ է անվանել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները

22:50 22.11.2018

Ռուսաստանը և Թուրքիան ունեն կատարյալ հարաբերություններ, որոնք շարունակում են ամրապնդվել ու բարելավվել: Այս մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության անվտանգության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին՝ «Ռուս-թուրքական հարաբերություններ. ձևավորելով ապագայի պատկերը» կոնֆերանսի ժամանակ: «Նախկինում մենք խնդիրներ էինք լուծում լոլիկի ու սմբուկի շուրջ, իսկ այժմ, երկու օր առաջ մենք երկուստեք նշեցինք  «Թուրքիայի […]

̰
BACK_TO_TOP