15:29 25.11.2018
ԵՄ 27 երկրների առաջնորդներն իրենց կողմից հաստատել են Brexit-ի մասին Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «ԵՄ 27 երկրները հավանություն են տվել դուրս գալու համաձայնագրին և ԵՄ-Մեծ Բրիտանիա ապագա հարաբերությունների մասին քաղաքական հռչակագրին»,-գրել է նա իր թվիթերյան էջում։ Գործակալությունը նշում է, որ Իսպանիան գոհ է […]
15:19 25.11.2018
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրանցքը, ինչի հետևանքով զոհվել է 30 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Բանգալոր քաղաքից 105 կմ հեռավորության վրա: Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ ավտոբուսը կողաշրջվել է և դռների մասով հայտնվել ջրանցքի հատակին: Այսինքն՝ դռների հատվածն արգելափակվել է, այդ իսկ պատճառով շատ քչերն են կարողացել դուրս գալ: Փրկվել է ընդամենը 4 մարդ: Մահացածների […]
14:29 25.11.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել ողջ մուսուլմանական աշխարհին միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական հեռուստատեսությանը: Միավորվելու կոչով Ռոհանին հանդես է եկել իսլամական միավորման հարցերով միջազգային համաժողովի ժամանակ, որն անցկացվել է Թեհրանում: «Մենք երկու ընտրություն ունենք: Կա՛մ կարմիր գորգ փռել հանցագործների առջև, կա՛մ վճռական հակահարված տալ անարդարությանը»,- իր […]
14:13 25.11.2018
Կալիֆոռնիայի հյուսիսում, նահանգի պատմության ընթացքում բռնկված ամենախոշոր հրդեհը մեկուսացվել է 95 տոկոսով: Այս մասին տեղեկացրել է CNN-ը: Հատվածը, որտեղ դեռ կրակը մեկուսացված չէ, գտնվում է լեռնային շրջանում: Հորդառատ անձրևների պատճառով հրշեջները չեն կարող հասնել այնտեղ: Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 8-ին: Բնության աղետին զոհ է դարձել 84 մարդ, 870-ը համարվում է անհետ […]
13:50 25.11.2018
Ֆրանսիայում անցած մի քանի օրերի ընթացքում 1600-ից ավելի բողոքի ցույցեր են անցկացվել: Ֆրանսիացիները դժգոհ են կառավարության՝ վառելիքի ու մասնավորապես բենզինի գների բարձրացման քաղաքականությունից: Ակցիաների ընթացքում ձերբակալվել է շուրջ 130 մարդ: Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ ցույցերից մեկի ժամանակ մասնակիցների թիվը հասել է 100 հազարի: Շաբաթ օրը ցուցարարները Փարիզի փողոցներում սկսել են բարիկադներ կառուցել՝ ջարդուփշուր անելով […]
13:23 25.11.2018
Brexit-ի հարցով արտահերթ գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բաց նամակ է գրել բրիտանացիներին: Այն հրապարակվել է երեկ ուշ երեկոյան: Նամակում Մեյը նշում է, որ ԵՄ-ից դուրս գալը բխում է բրիտանացիների մեծամասնության շահերից: Վարչապետը նաև ընդգծել է, որ պաշտոնը ստանձնելու օրվանից իր գլխավոր առաքելությունը համարել է Brexit-ի անցկացումը: «Մենք կվերադարձնենք մեր սահմանների հանդեպ վերահսկողությունը՝ մեկընդմիշտ […]
13:00 25.11.2018
Եվրախորհրդի քարտուղար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի կարգախոսը կլինի բրիտանական հայտնի Queen ռոք-խմբի Friends Will Be Friends (Ընկերները կմնան ընկերներ) երգը: Արտահերթ գագաթնաժողովը նվիրված կլինի «Բրեքզիթի» թեմային: «Մեր հավաքի խորհրդանիշը կլինի ուղիղ 27 տարի առաջ կյանքից հեռացած Ֆրեդի Մերկուրիի «Ընկերները կմնան ընկերներ» երգը,- Թվիթերի իր էջում գրել է Տուսկը: Հիշեցնենք, […]
12:17 25.11.2018
Վիկտորիա լճի՝ Ուգանդային պատկանող ջրատարածքում զբոսանավ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է 13 արդ, ևս 39-ն անհետ կորած են համարվում։ Զբոսանավում գտնվել է 120 մարդ, այդ թվում տեղացի հայտնի երաժիշտները և Ուգանդայի արքայազն Դաուդի Վասայան։ Վերջինս փրկվել է։ Այս մասին հայտնում է Daily Mirror –ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակում են։
11:35 25.11.2018
Հալեպում քլորով արկերի կիրառման պատճառով տուժել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստակայանը։ Հիշեցնենք, որ երեկ Հալեպը գնդակոծվել էր ահաբեկիչների կողմից։ Սիրիայի բանակը պատասխան հարվածներ է հասցրել գրոհայինների դիրքերին։ Հալեպի ոստիկանական վարչության պետ, գեներալ Իսամ ալ-Շալլին հարձակման պատասխանատվությունը բարդել է Հալեպից հյուսիս տեղակայված «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման ահաբեկիչների վրա։ Գեներալի խոսքով՝ գնդակոծման […]
10:12 25.11.2018
ԱՄՆ-ը ցանկացել է 1979 թվականին գաղտնի գագաթնաժողով կազմակերպել Ջակարտայում՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների մասնակցությամբ։ Վաշինգտոնի նպատակն է հանդիսացել պետությունների միջև լարվածության նվազեցումը՝ սառը պատերազմի պայմաներում։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերին։ ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարթերը (1977–1981 թթ) ծրագրել էր եռակողմ բանակցություններ անցկացնել, որոնք պետք է կայանային Ինդոնեզիայում, քանի որ […]
09:52 25.11.2018
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացել է հարսնացուների ավանդական մրցավազքը։ Այս տարի մրցույթին մասնակցել է 300 հարսնացու։ Նրանք պետք է հաղթահարեին 3 կմ հեռավորություն։ Եզրագծին հասնելու ընթացքում նրանց օգնել են նաև փեսացուները։ Աղջիկները պայքարել են մի քանի մրցանակի համար, այդ թվում գլխավորի՝ 30 հազար դոլար դրամական մրցանակի։ Խաղարկվել են նաև ադամանդե մի քանի մատանիներ, մեղրամսի ուղեգիր դեպի […]
09:35 25.11.2018
«Սև ուրբաթին» ԱՄՆ-ի բնակիչները համացանցային խանութներում գնումների վրա ծախսել են 6․22 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դա 23․6 տոկոսով ավելի է 2017 թվականից ցուցանիշից։ Այս տարի ողջ եկամտի 33․5 տոկոսը ստացվել է բջջային սարքերից կատարված գնումների արդյունքում։ Դեռևս տվյալներ չկան խանութների ստացած եկամտի մասին, որտեղ ԱՄՆ բնակիչներն անձամբ են այցելել։
09:28 25.11.2018
Սիրիայում՝ Թադեֆ բնակավայրի շրջանում (Հալեպիից 35 կմ հյուսիս-արևելք) տեղի է ունեցել գերիների փոխանակություն զինված ընդդիմության և կառավարական ուժերի ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինին։ Նրա խոսքով՝ «10-ը 10-ի դիմաց» ձևաչափով փոխանակությունը կազմակերպվել է Աստանայի գործընթացի շրջանակում գործող՝ գերիների ազատ արձակման, զոհերի մարմինների […]
09:17 25.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը՝ անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է փակել սահմանն անհրաժեշտության դեպքում։ Նա նաև հավելել է, որ ամերիկա-մեքսիկական սահմանին անօրինական ներգաղթյալներին առնչվող իրավիճակը շատ վտանգավոր է։ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ կթողնեն միայն այն ներգաղթյալներին, ովքեր փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք ունեն։ Ավելի […]
23:53 24.11.2018
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը պատրաստվում են տեղափոխվել Քենսինգթոնյան պալատից: Այս մասին հայտնում է ITV-ն: Նախնական տվյալների համաձայն՝ նրանք պատրաստվում են բնակություն հաստատել քաղաքից դուրս գտնվող թագավորական ընտանիքի Ֆրագմոր-հաուս առանձնատանը, որը Վինձորի ամրոցին ավելի մոտ է գտնվում: Նշվում է, որ տեղափոխությունը նախատեսված է 2019-ի գարնանը: Բրիտանական The Sun պարբերականը, հիմնվելով իր աղբյուրների վրա, գրում է, որ […]
23:48 24.11.2018
Գերմանիայում ու Իսպանիայում ամերիկյան Amazon ընկերության լոգիստիկ կենտրոնների աշխատակիցներն անհնազանդության ալիք են բարձրացրել: Նրանք պահանջել են աշխատանքային պայմանների բարելավում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ ընկերության՝ Գերմանիայում տեղակայված գրասենյակի աշխատակիցները բողոքի ակցիաները պատրաստվում են շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտարարվել աշխատավարձերի բարձրացում ու աշխատանքային պայմանների վերաբերյալ պայմանագրի բարելավում: Ընկերությունից հայտնում են, որ […]
23:27 24.11.2018
Կատվի ու ձկան մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է տարածվել համացանցում: Այստեղ կենդանին ամեն կերպ փորձում է որսալ սառցե հաստ շերտի մեջ մնացած ձկանը, սակայն, չնայած մեծ ջանքերին, նրա մոտ դա չի ստացվում: Դեպքը տեղի է ունեցել Չինաստանում: Տեսանյութը հրապարակել է Թվիթերի օգտատեր Փոլ Բրուքսը: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեսանյութն մի քանի միլիոն դիտում է ունեցել: […]
22:39 24.11.2018
Պորտլանդական 19-րդ դարի թագը, որը Մեծ Բրիտանիայի ազգային արժեքներից է, գողացել են Ուելբեքից: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը: Հայտնում են, որ գողերը նոյեմբերի 20-ի երեկոյան կարողացել են մուտք գործել ցուցասրահ: Նրանք գողացել են թագն ու ադամանդյա կախազարդը: Ոստիկանները կասկածում են, որ գողության հետ կարող է կապ ունենալ Audi S5 մեքենան, որը գողությունից կես ժամ […]
19:40 24.11.2018
ԱՄՆ Կոնգրեսի կողմից հետաքննվող ռուսական գործը՝ կապված 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ, կարող է երկարաձգվել կես տարով: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Սենատորների կոմիտեի ղեկավար Ռիչարդ Բերը հայտարարել է, որ կպահանջվի մոտ 6 ամիս, որպեսզի ավարտեն վկաների հարցաքննությունը և ներկայացնեն վերջնական զեկույցը: Միևնույն ժամանակ, սենատորը նշել է, որ չի տեսնում հրապարակային դատաքննության […]
18:00 24.11.2018
5-8 տարվա աշխատանք կպահանջվի, որ Ուկրաինան մտնի Եվրամիության կազմ։ Կիև այցի ժամանակ Գերմանիայի կանցլերն այսպիսի ժամկետ է նշել Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, ու նրա խոսքերը տարածել է Ուկրաինայի խորհրդարանի իշխանական պատգամավորներից մեկը։ Այսպիսի ժամկետ, ըստ պատգամավորի, առաջին անգամ է հայտարարվել նման աստիճանի եվրոպական պաշտոնյայի կողմից։ Մինչ այս Ուկրաինայում հանրաքվեով ամրագրել են, որ երկիրն ունի պրոեվրոպական կուրս […]
17:55 24.11.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը կարծես ԱՄՆ իշխանությունների կողմնակիցը լինի Սիրիայի քաղաքական իրավիճակը փոփոխելու հարցում, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Նա մեջբերել է օրերս ԱՄՆ Պետդեպարտամենտի արած հայտարարությունը, որտեղ ասվել է, որ ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակ տանելու համար Սիրիայում քաղաքական իրավիճակի փոփոխություն է պետք իրականացնել: «Հաստատվում է […]
17:27 24.11.2018
Ֆրանսիայում ձերբակալել են նռնակով զինված տղամարդու, որը պահանջել էր երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը ցուցարարների հետ, հաղորդում է BBC-ն: Դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 24-ին պլանավորված «դեղին բաճկոնների» ցույցից առաջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը, ձեռքին բռնած նռնակը, պահանջել է, որպեսզի ցուցարարներին ընդունեն Մակրոնի պաշտոնական նստավայրում՝ Ելիսեյան պալատում: Նշվում է, որ պայթուցիկը կեղծ չի եղել և իրական վտանգ […]
17:12 24.11.2018
ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խմբի` Հայաստան կատարած այցից ու հանդիպումներից անմիջապես հետո` նոյեմբերի 15-ին և 16-ին, Հայաստանում ընկերություններ գրանցած իրանցի շատ առևտրականներ ու գործարարներ, նաև երկքաղաքացիություն ունեցող իրանահայեր հայաստանյան որոշ բանկերից իրենց բանկային հաշիվների սառեցման մասին ազդարարող հաղորդագրություններ ու նամակներ ստացան: Դրան անդրադարձել էր նաև BBC-ն: Լրատվամիջոցների տվյալներով` իրանցի առևտրականներին ու գործարարներին երեք […]
16:43 24.11.2018
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բողոքի զանգվածային ցույցեր են: Մարդիկ պահանջում են Անդրեյ Բաբիշի կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Radio Praha-ն: Հազարավոր մարդիկ հավաքվել էր հին քաղաքի՝ Պրաժսկի Գրադի հրապարակում և անցկացվել Ստարոմեստսկայա հրապարակում, որը գրեթե ամբողջությամբ լիքն էր: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդիմադիրները չէին կարողացել բավարար չափով քվեներ հավաքել Բաբիշի կառավարությանը անվստահություն հայտնելու համար: Քաղաքական նոր ճգնաժամը Չեխիայում ծագել […]
15:50 24.11.2018
Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել «դեղին բաճկոններ» բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ակցիան անցկացվում է Ելիսեյան դաշտերում: Ցուցարարներն արդեն մոտեցել են ցույցերի համար փակ համարվող Համերաշխության հրապարակին: Ի պատասխան ցուցարարների այս քայլերի՝ իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ և գործի են դրել ջրցան մեքենաներ:
15:30 24.11.2018
Ֆրանսիայում անցկացվող «դեղի բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները վիրավորել են 7 ոստիկանի: Դեպքը տեղի է ունեցել Պա-դե-Կալե դեպարտամենտում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «դեղի բաճկոնների» ցուցարարները Էնեն Բոմոն համայնքում հարձակվել են իրավապահ մարմինների վրա: Մասնակիցները նաև շրջել և այրել են ոստիկանական ավտոմեքենա, ինչի հետևանքով 7 ոստիկան ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ոստիկանությունը կիրառել է նաև արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաների պատճառով […]
14:59 24.11.2018
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մահացել է աշխարհի ամենագեր երեխաներից մեկը համարվող 11-ամյա Քեյդեն Բենջամինը: Այս մասին հայտնում է Metro պարբերականը: Հաղորդվում է, որ երեխան տառապում էր հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդությամբ: Նա անընդհատ քաղց էր զգում, ուտում էր ցանկացած բան, անգամ սննդի համար ոչ այնքան պիտանի: 11-ամյա Քայդենն ուներ նաև շաքարային դիաբետ: Նշվում է, որ երեխան 10 տարեկանում արդեն […]
14:43 24.11.2018
Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնք արել է ամռանը Հայաստան կատարած այցի ժամանակ: Լուսանկարներում Ալեքսիսը ներկայացրել է վերջերս իր կողմից ստեղծված Shakmat կոնյակը: «Շախմատ»-ի յուրաքանչյուր վաճառված շշի վաճառքից ստացված հասույթից որոշակի գումար կուղղվի Հայաստանում իրականացվող Armenia Tree Project ծրագրին: https://www.instagram.com/p/Bqiwf8slX7h/ Ալեքսիս Օհանյանը Instagram-ում ներկայացրել է Shakmat կոնյակին նվիրված […]
14:25 24.11.2018
Չինաստանի Ցզիլին նահանգի մեքենաշինական գործարանում հզոր պայթյուն է որոտացել: Տեղի ունեցածի պատճառով զոհվել է 2, վիրավորվել՝ մոտ 60 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Պայթյունից հետո տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 220 հրշեջ, 150 ոստիկան և մոտ 80 բուժաշխատող: Իշխանություններն արդեն բացառել […]
13:44 24.11.2018
Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել վառելիքաքսուկային նյութերի պահեստում: Զոհվել է 2, վիրավորվել՝ 3 մարդ: Այս մասին հայտնել է НТВ-ն: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Բոլոր տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Պահեստի ամբողջ տարածքը կազմում է 200 մետր քառակուսի: Հրդեհն արդեն տեղայնացրել են: