TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

Խաշըգջիի անդամահատված մարմինը Թուրքիայից կարող էին դուրս բերել ճամպրուկներով՝ դիվանագիտական բեռի անվան տակ

19:09 18.11.2018

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի անդամահատված մարմինը Թուրքիայից կարող էին դուրս բերել ճամպրուկներով՝ դիվանագիտական բեռի անվան տակ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով այն տարբերակները, թե ինչպես կարող էր անհետանալ սպանված լրագրողի դին։ Ըստ պաշտոնյայի՝ հավանական է, որ նրա մարմինը մաս-մաս տեղավորվել է ճամպրուկների մեջ, որոնք […]

̰
ՌԴ-ում մաքսանենգ տանձի խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել

18:31 18.11.2018

Ռուսաստանում բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով տանձի ներկրման խոշորագույն դեպք․ չնայած ՌԴ-ի կողմից հակաեվրոպական պատժամիջոցներին ու սահմանափակումներին՝ Բելգիայից ու Նիդեռլանդներից Ռուսաստան է արտահանվել 240 միլիոն եվրոյի տեղական տանձ։ Այդ ամենի մասին հայտնի է դարձել, երբ եվրոպական լրատվամիջոցներից մեկն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանում վաճառվում է «Կոնֆերենցիա» տեսակի տանձ, որն արտադրվում է բացառապես վերոնշյալ […]

̰
ԿՀՎ-ն Խաշըգջիի սպանության մեջ մեղադրում է սաուդցի արքայազնին․ Թրամփը հորդորում է չշտապել

17:35 18.11.2018

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության մեջ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մեղադրում է սաուդցի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին։ ԿՀՎ հետաքննության արդյունքում պարզվել է, որ լրագրողին հյուպատոսարան է հրավիրել թագաժառանգի եղբայրը՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը։ Նա Խաշըգջիին վստահեցրել է, որ լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում։ Հայտնի չէ, թե թագաժառանգի եղբայրն իմացե՞լ է ծրագրվող սպանության […]

̰
Հնդկաստանին պատուհասած ցիկլոնի պատճառով ավելի քան 30  մարդ է զոհվել

15:26 18.11.2018

Հնդկաստանի հարավային Թամիլ-Նադու նահանգին պատուհասած Գայա հզոր ցիկլոնի պատճառով առնվազն 33 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Այնտեղ գրանցվել են հեղեղումներ, շինությունների փլուզումներ և հոսանքահարման դեպքեր։ Ցիկլոնը հարվածել է նահանգի 6 շրջաններին։ Քամու արագությունը հասել է 90կմ/ժամի։ Ցիկլոնը տապալել է ավելի քան 100 հազար ծառ, շրջել 30 հազար էլեկտրասյուն։ Մոտ 10 հազար […]

̰
Մերիլին Մոնրոյի «Ոսկե գլոբուսն» աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 250 հազար դոլարով

14:59 18.11.2018

Մերիլին Մոնրոյի «Ոսկե գլոբուս» կինոմրցանակը Լոս Անջելեսում կազմակերպված աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 250 հազար դոլարով։ Julien’s Auctions աճուրդի տան տվյալներով՝ դա պատմության մեջ այդ մրցանակի նմուշի դիմաց ստացված ամենամեծ գումարն է։ Հանդիսատեսի սիրելիին արձանիկը հանձնվել էր 1961 թվականին՝ Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից, հայտնում է ТАСС գործակալությունը։ Նոյեմբերի 16-17-ին կայացած աճուրդում իրացվել է նաև դերասանուհու՝ […]

̰
Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է տուժել

14:39 18.11.2018

Վառելիքի գնի բարձրացման դեմ Ֆրանսիայում անցկացվող ցույցերի մասնակիցների թիվը գերազանցել է 280 հազարը։ Նրանք երկրի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակել՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Նրանք, որպես տարբերակող նշան, կրել են դեղին բաճկոնակներ։ Երթևեկության կանոնների խախտումները, շտապող վարորդների ու նաև իրավապահների հետ բախումները հանգեցրել են նրան, որ ցույցերի ընթացքում գրանցվել է առնվազն 409 տուժող, որոնցից 28-ն իրավապահներ […]

̰
Յանուկովիչին Մոսկվայում հոսպիտալացրել են

14:30 18.11.2018

Ուկրաինայի նախկին նախագահ, Մայդանից հետո Ռուսաստանում հանգրվանած Վիկտոր Յանուկովիչն այսօր Մոսկվայում հոսպիտալացվել է։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախկին նախագահը թենիս խաղալիս ծնկի ու ողնաշարի վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք՝ այնտեղ սահմանափակում մտցնելով այլ այցելուների համար։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում Յանուկովիչին քրեական պատասխանատվություն է սպառնում, ու չնայած պաշտոնական Կիևի պահանջներին՝ ռուսական կողմը չի արտահանձնում նրան։

̰
ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ինքնաթիռը վթարվել է․ կան զոհեր

12:41 18.11.2018

ԱՄՆ Տեխաս նահանգում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ինքնաթիռը վթարվել է։ Ինքնաթիռում գտնված 2 անձինք զոհվել են։ Այս մասին հայտնում է Fox7 հեռուստաալիքը։ North American P-51 Mustang կործանիչը թռիչք է իրականացրել միջոցառման ժամանակ, որը նվիրված  է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական գործողություններին։ Դեպքը տեղի է ունեցել Ֆրեդերիկսբերգ քաղաքում։ Կործանիչն ընկել է ավտոկայանատեղիի վրա։ Վթարի պատճառները պարզվում […]

̰
Ֆրանսիայում անօթևանն աղաթթու է լցրել սրճարանի այցելուների վրա․ կան տուժածներ

12:22 18.11.2018

Մարսելում անօթևան կինն աղաթթու է լցրել սրճարանի այցելուների վրա։ Կա 6 տուժած։ Այս մասին հայտնում է France 3 հեռուստաալիքը։ Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը։ Նման արարքի շարժաթիռները հայտնի չեն։ Այդ շրջանում նրան ճանաչել են։ Հավանաբար նա հոգեկան խնդիրներ ունի։

̰
Կալիֆոռնիայում անհետացել է ավելի քան 1200 մարդ

11:29 18.11.2018

Կալիֆոռնիայի հյուսիսում և հարավում անտառային հրդեհները դեռևս շարունակվում են։ Հրդեհի ընդգրկած մակերեսը գերազանցում է 57 հազար հեկտարը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 79 մարդ։ Հրդեհի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 1276-ի։ Այս մասին հայտնել է Բյութ շրջանի շերիֆ Կորի Հոնին, փոխանցում է CNN-ը։ Գրեթե բոլոր զոհերը հայտնաբերվել են Բյութ շրջանում, ևս 3-ը՝ նահանգի հարավում։ Անտառային […]

̰
Ջասթին Բիբերը հաստատել է ամուսնության մասին լուրերը

09:42 18.11.2018

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հաստատել է ամուսնության մասին լուրերը։ Նրա ընտրյալն է դարձել ամերիկացի սուպերմոդել և հեռոստահաղորդավարուհի Հեյլի Բոլդուինը՝ դերասան Ստիվեն Բոլդուինի կրտսեր դուստրը և Ալեք Բոլդուինի զարմուհին։ «Իմ կինը հիասքանչ է»,-Instagram-ում զետեղած լուսանկարը մեկնաբանել է Բիբերը՝ այդ կերպ հաստատելով ամուսնության վերաբերյալ շրջանառվող լուրերը։ Մոդելը փոխել է ազգանունը սոցցանցերի իր օգտահաշիվներում՝ դառնալով Հեյլի Բիբեր։ Հուլիսին […]

̰
Մեյը Brexit-ի հարցով իր պլանի համար այլընտրանք չի տեսնում

09:18 18.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը The Sun պարբերականի համար իր հոդվածում կարծիք է արտահայտել, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու իր պլանի համար այլընտրանք չկա։ Վարչապետը նշել է, որ բանակցությունների «հազարավոր ժամերը» տարել են վճռորոշ քայլի, որի օգտին կողմ են քվեարկել բրիտանացիները հանրաքվեում։ Նա նաև հիշեցրել է, որ կողմերին հաջողվել է պայմանավորվել կառույցից դուրս գալու […]

̰
Հնդկաստանում 6 զբոսաշրջիկ  է զոհվել ավտոբուսի և բեռնատարի բախումից

23:45 17.11.2018

Առնվազն 6 զբոսաշրջիկ է զոհվել և տասնյակ մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել Հնդկաստանում ավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով, հաղորդում է NDTV-ն: Պատահարը տեղի է ունեցել Խուբլի- Դխարվադ քաղաքի (Կարնատակայի նահանգ) մոտակայքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսը Մումբայից ուղևորվում էր դեպի Խամպի: Տուժողներին հասցրել են նահանգի բժշկական ինստիտուտի հիվանդանոց: Ոստիկանությունը դեպքի առթիվ քննություն է սկսել:   Bus collides […]

̰
Ճապոնացի երիտասարդ կինն ամերիկացի զինվորականի է սպանել

23:42 17.11.2018

Ճապոնիայի 27-ամյա բնակչուհին սպանել է ամերիկյան բանակի սերժանտին, որ ծառայություն է իրականացրել Յոկոտայում: Այս մասին հայտնում է Air Force Times-ը: Հաղորդվում է, որ 35-ամյա զինվորականի անշնչացած մարմինը հայտնաբերվել է այդ կնոջ տանը: Սպանության մեջ կասկածվող կինը հայտնել է, որ դանակով մի քանի հարված է հասցրել տղամարդուն այն բանից հետո, երբ նա առաջարկել է բաժանվել:

̰
Ռուսական լրատվամիջոցն անդրադարձել է հայազգի ռեկորդակրին

23:36 17.11.2018

Ռուսական РБК-ն անդրադարձել է արտասովոր հիշողությամբ օժտված հայազգի Սամվել Ղարիբյանին: «Մտավոր հատուկ վարժությունների միջոցով նա ընդունակությունները զարգացրել է այն աստիճանի, որ կարողանում է մեկ վայրկյանում հիշել ցանկացած տեսակի ինֆորմացիա: Ռեկորդներից մեկը Ղարիբյանը սահմանել է 1990 թվականին: Նա գրեթե առանց սխալվելու կրկնել է իրեն անծանոթ մոտ 2000 բառ՝ աշխարհի տասնյակ լեզուներով»,- գրված է հոդվածում: Աղբյուրը նաև […]

̰
1 տարի առաջ անհետացած ռազմական սուզանավը հայտնաբերվել է

23:29 17.11.2018

2017 թվականի նոյեմբեր ամսին անհետացած «Սան-Խոսան» ռազմական սուզանավը հայտնաբերվել է: Այս մասին հայտարարություն է տարածվել Արգենտինայի ռազմածովային ուժերի թվիթերյան էջում, հայտնում է РИА новости-ն: «Արգենտինայի պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը հաղորդում են, Ocean Infinity ընկերության կողմից մշակված սարքավորման օգնությամբ իրականացվել են խորքային հետազոտություններ, որի արդյունքում հայտնաբերվել է «Սան-Խուան» սուզանավի գտնվելու վայրը»,- ասված է կառույցների տարածած […]

̰
Կիլոգրամն այլևս նախկինը չէ. գիտնականները փոխել են դրա չափման ձևը

19:50 17.11.2018

Երբևէ հարցրե՞լ եք Ձեզ՝ ինչի՞ն է հավասար մեկ կիլոգրամը։ Ինչի՞ հետ համեմատել գնվող երշիկը, լոլիկը, շաքարավազը, որ այն իդեալական 1 կգ լինի։ Շուկայում, խանութում այդ մթերքները համեմատում են իրենց կշռաքարերի կամ էլեկտրական կշեռքի «հիշողության» մեջ գրանցված չափանիշի հետ։ Իսկ ինչի՞ հետ են են համեմատում դրանք։ Մինչև վերջերս համեմատում էին Փարիզում պահվող մեկ կիլոգրամի էտալոնի՝ անվտանգության […]

̰
Ժոնաթան Լաքոտը շնորհակալական ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին»

19:20 17.11.2018

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր շնորհակալությունն է հղել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին՝ ի դեմս տնօրեն Հարություն Մարությանին, Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում ֆրանսիական պատվիրակությունները՝ մասնավորապես նախագահ Էմանուել Մակրոնին և տիկին Բրիջիթ Մակրոնին հավուր պատշաճի ընդունելու, ինչպես նաև միջոցառմանն օժանդակելու համար: Այս մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի հասարակայնության հետ […]

̰
Ֆրանսիայում մոտ 50 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

19:03 17.11.2018

Ֆրանսիայում անցկացվող բողոքի ակցիաների ընթացքում տուժել է 47 մարդ: Այս մասին հայտնում է Russia Taoday-ը: Աղբյուրը հայտնում է, որ 1 մարդ զոհվել է: Նախնական տվյալներով՝ տղամարդուն վթարի է ենթարկել հիվանդանոց շտապող կինը, որի ճանապարհը փակել էին ցուցարարները: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ավելի քան 2000 հանրահավաք է անցկացվում դիզելային վառելիքի գների բարձրացման դեմ: Ցույցերը կազմակերպվել են համացանցի […]

̰
Մերկելն ընդունել է միգրացիոն քաղաքականության մեջ թույլ տված սխալները

18:06 17.11.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է կառավարության կողմից միգրացիոն քաղաքականության մեջ թույլ տված սխալները: Մերկելն այս մասին հայտարարել է Խեմնից քաղաքում այն բանից հետո, երբ մի քանի փախստական սպանել էր տեղացիներից մեկին, հայտնում է Deutsche Welle-ն: Աղբյուրը հայտնում է, որ Մերկելն ասել է, որ ամբողջությամբ հասկանում է քաղաքի բնակիչների զգացմունքները, որոնք իրենց անվտանգ չեն զգում: […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելը սկզբունքի հարց է. Ռուբեն Մեհրաբյան

18:00 17.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից: Բելառուսի նախագահը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ, իսկ Ղազախստանի նախագահը, ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո, խախտելով պայմանավորվածությունը, հայտարարությամբ է հանդես եկել, հայտնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի […]

̰
Ակտիվիստները պահանջում են Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովի հրաժարականը

17:37 17.11.2018

Այսօր մոտ 100 ակտիվիստ է հավաքվել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի տան մոտ ու պահանջել նրա հրաժարականը, քանի որ ըստ ցուցարարների՝ Ավակովը տապալել է երկրի իրավապահ համակարգի բարեփոխումները։ Միաժամանակ, ցուցարարները պահանջում են նաև երկրի գլխավոր դատախազի պաշտոնանկությունը, փոխանցում է ուկրաինական մամուլը։ Ակտիվիստները պնդում են, որ Ուկրաինայում այդպես էլ չի կայացել ակտիվիստների պաշտպանությունը, և պետական […]

̰
Սարատովում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել

17:31 17.11.2018

ՌԴ Սարատով քաղաքում ավտոբուսի և բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նախնական տվյալներով՝ ևս երկու մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նշվում է, որ տուժողներից մեկը գտնվում է ծանր, իսկ մյուսը միջին ծանրության, բայց կայուն վիճակում: Հայտնի է դարձել, որ ավտոբուսում Ղազախստանի քաղաքացիներ են […]

̰
Իսպանիայում իրավապահները 650 կգ կոկաին են առգրավել

17:22 17.11.2018

Իսպանիայի իրավապահ մարմինները 11 անձ են ձերբակալել, որոնք կասկածվում են թմրանյութերի առևտրով զբաղվելու մեջ: Առգրավվել է 650 կգ կոկաին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իսպանիայի ոստիկանությանը: Նշվում է, որ խումբը հայտնաբերվել է հատուկ գործողության արդյունքում:  Իսպանիայի ոստիկանությանը Կոլումբիայի և ԱՄՆ-ի  քննչական ծառայություններն էին հայտնել, որ խումբը նախատեսում է Կոլումբիայից Իսպանիա տեղափոխել […]

̰
ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Խաշըգջիի գործն ու գյուլենականների հետապնդումները

17:15 17.11.2018

Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են մասնավորապես Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանված արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի գործը, թուրքական գյուլենական շարժման հարցը, իսչպես նաև Սիրիայի խնդիրները։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի կայքը։ Թե ինչ պայմանավորվածություններ կամ համատեղ որոշումներ ունեն երկու նախագահները, չի մանրամասնվում։ Սակայն ակհայտ է, որ քննարկված […]

̰
Ստեղծված իրավիճակում հենց այսպես խնդիրը սրելն է ճիշտը. Արման Մելիքյանը` Փաշինյանի հայտարարության մասին

17:00 17.11.2018

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից` պայմանավորվածություն խախտելու համար: Ի՞նչ հետևանք կունենա այդ հայտարարությունը, Հայաստանին, ի վերջո, կհաջողվի՞ պահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այս ամենի մասին ենք զրուցել Արման […]

̰
Միջազգային կոալիցիայի հարվածի հետևանքով Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել

16:23 17.11.2018

Միջազգային կոալիցիայի հարվածների հետևանքով Սիրիայի Դեյր Զոր քաղաքում 40 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հայտնում է սիրիական  SANA գործակալությանը: Նշվում է, որ ավիահարվածի հետևանքով տուժել է Ալ-Բուկաան բնակավայրը: Գործակալության փոխանցմամբ՝ զոհերի մեծ մասը երեխաներ ու կանայք են:  

̰
2016թ. Ստամբուլի ահաբեկչության մասնակիցներից 6-ը դատապարտվել է 46 ցմահ ժամկետի

16:05 17.11.2018

Թուրքական դատարանը 6 մարդու 46 ցմահ ժամկետի է դատապարտել 2016 թվականին Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով: Այս մասին հայտնել է life.ru-ն: Հիշեցնենք, որ օդանավակայանում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 28-ին: Այդ ժամանակ մի քանի զինված մարդիկ հարձակվել էին ուղևորների վրա, որի հետևանքով զոհվել էր 44 մարդ և վիրավորվել 200-ը: Տեղի […]

̰
Եվրախորհրդարանը Amazon-ին կոչ է արել հրաժարվել խորհրդային ու նացիստական խորհրդանշաններից

15:33 17.11.2018

Եվրախորհրդարանի՝ տարբեր երկրներ ներկայացնող անդամները Amazon-ի նախագահ Ջեֆ Բեզոսին ուղերձ են հղել՝ կոչ անելով հրաժարվել խորհրդային խորհրդանշաններ պարունակող ապրանքների վաճառք իրականացնելուց: Այս մասին հայտնում է Delfi-ն: Հաղորդվում է, որ նամակի նախաձեռնությունը պատկանում է ԵԽ Լիտվայի ներկայացուցիչ Անտանաս Գուգան: Գրության մեջ մասնավորապես ասվում է, որ կառույցը դատապարտում է խորհրդային ու նացիստական համակարգերը խորհրդանշող նշանների կիրառումը՝ նշելով, […]

̰
Հսկայական երկնային առարկան լուսավորել է գիշերային երկինքը

14:10 17.11.2018

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես մի հսկայական երկնային առարկա լուսավորել է գիշերային երկինքը: Այս մասին հայտնել է  Russian Today-ը: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում: Համացանցի բազմաթիվ օգտատերեր հայտնել են, որ երկնային առարկայի անհետանալուց հետո լսել են պայթյունի հզոր ձայն: Մարդիկ իրենց նկարահանած տեսագրությունները ուղարկել են NASA, որտեղ հաստատվել […]

̰
BACK_TO_TOP