TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հնդիկ երիտասարդի չար կատակը կոբրայի հետ նրա կյանքն է արժեցել

20:30 19.11.2018

Հնդկաստանում Չի Ջագադիշ անունով երիտասարդը փորձել է լուսանկարվել կոբրայի հետ և մահացել: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Սողունին տղան գտել էր օձեր հիպնոսացնողի մոտ և խնդրել լուսանկարվել: Այդ ժամանակ երիտասարդը որոշել է կատակել ընկերների հետ, որոնք նկարահանում էին ընթացքը: Տղան հանկարծակի նետվել է ընկերների ուղղությամբ, որոնք փորձել են փախչել: Արդյունքում՝ օձը վախեցել է ու խայթել […]

̰
YouTube-ում անվճար ֆիլմ դիտելու նոր գործառույթ է ավելացել

20:17 19.11.2018

YouTube-ում ավելացել է նոր բաժին՝ «ֆիլմեր» անվանումով, որը հնարավորություն է տալիս անվճար դիտել հայտնի հոլիվուդյան ֆիլմերը: Այդ բաժնում դեռևս հասանելի է 100 ֆիլմ, այդ թվում՝ հայտնի «Տերմինատորը», «Օրենքով շիկահերը» և այլն: Ցանկը առաջիկայում կհամալրվի: Ֆիլմերի դիտումները կարող են ընդհատվել սահմանված ժամանակով գովազդային հոլովակներով: YouTube-ի ղեկավարությունը ակնկալում է, որ նոր բաժինը կհետաքրքրի օգտատերերին, ինչպես նաև գովազդատուներին: Ներկա […]

̰
ԵԱՏՄ-ն Եգիպտոսի հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ կսկսի 2019թ. հունվարին

19:54 19.11.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան և Եգիպտոսի առևտրի ու արդյունաբերության նախարար Ամր Նասսարը ստորագրել են փաստաթուղթ հետագա բանակցությունների անցկացման վերաբերյալ: Փաստաթղթում ամրագրվել են հետագա աշխատանքի հիմնական նպատակներն ու սկզբունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկիշինան կարևորել է Եգիպտոսի դերակատարումը՝ որպես ԵԱՏՄ առևտրային գործընկեր՝ ընդգծելով, որ Միության անդամ շատ երկրներ արդեն պաշտոնական Կահիրեի հետ […]

̰
Դուբայում սրտերի տեսք ունեցող Սիրո լիճ է ստեղծվել

19:45 19.11.2018

Դուբայից քիչ հեռու գտնվող անապատում Սիրո լիճ (Love Lakes)են սարքել: Այն երկու հատվող սրտերի տեսք ունի, հայտնում է khaleejtimes.com-ը: Այս ռոմանտիկ լիճը գտնվում է Al Qudra անապատում: Լճի տարածքում ճանապարհներ են սարքել և ծառեր տնկել: Լիճը հնարավոր է տեսնել նաև Google Maps քարտեզով: Նկատելի է, որ ծառերը այնպես են տնկված, որ միասին պատկերում են Love բառը:  

̰
Իսպանական Տեներիֆե կղզում ահռելի ալիքները քշել տարել են բնակելի տան պատշգամբները

19:30 19.11.2018

Իսպանական Տեներիֆե կղզում, որն ամենամեծն է Կանարյան կղզիների շարքում, ահռելի ալիքները վնասել են բնակելի շենքը և քշել տարել են պատշգամբները, հաղորդում է Sky News-ը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տարհանվել է տվյալ շենքում բնակվող 39 մարդ: Տուժածների մասին այս պահին տեղեկություն չկա: Տեսանյութը նկարահանել են ականատեսները, ովքեր վախեցած հետևում են բնական տարերքին: https://www.youtube.com/watch?v=JjbcFOzdjqY Watch as gigantic […]

̰
Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպել է ՀՕՄ-ի անդամների հետ

17:36 19.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչություն և հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն […]

̰
Nissan և Renault ընկերությունների նախագահը ձերբակալվել է

17:30 19.11.2018

Nissan և Renault ընկերությունների նախագահ Կարլոս Գոնը Ճապոնիայում ձերբակալվել է: Նա կասկածվում է ֆինանսական օրենսգրքի խախտման մեջ: Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է այդ երկրում հրապարակվող Yumiuri պարբերականը: Հաղորդվում է, որ Գոնը մասնավորապես կասկածվում է հարկերից խուսափելու նպատակով իր վճարումների չափի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկության տարածման մեջ: Ավելի վաղ Nissan-ն ընդունել էր […]

̰
ՌԴ ՔԿ-ի համոզմամբ՝ Մագնիտսկուն բանտում թունավորել են. Hermitage Capital-ի ղեկավարի դեմ գործ է հարուցվել

17:10 19.11.2018

Ըստ դատախազության՝ Մագնիտսկուն և Բրաուդերի հանցագործությունների մյուս հանցակիցներին կարող էին թունավորել «ալյումինի միացությամբ քիմիական նյութերով»:

̰
Եվրամիության սահմանին հազարավոր միգրանտներ են սառչում

16:10 19.11.2018

Խորվաթիայի, Բոսնիա և Հերցոգովինայի սահմանին սառչում են աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներից եկած հազարավոր միգրանտներ: Այս մասին տեղեկացնում է Еuronews-ը: Նշվում է, որ միգրանտներն ապրում են ինքնաշեն վրանային ավանում՝ առանց ջեռուցման ու ջրի: Իսկ թեյ խմելու կամ սնվելու համար նրանք հույսը դնում են մարդասիրական կազմակերպությունների վրա: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ մինչ Եվրամիություն տեղափոխվելը, միգրանտները նման վրաններում են մնում ամիսներ […]

̰
Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերսկսվել են

14:49 19.11.2018

Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերսկսվել են, մասնավորապես այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բորդոն, Թուլուզը և Լիոնը: Այս մասին տեղեկացնում է «Korrespondent»-ը: Բողոքի զանգվածային ակցիաների պատճառը վառելիքի գնի աճն է: Ակցիայի մասնակիցները, որպես տարբերակող նշան, կրում են դեղին բաճկոններ: Նրանք իրենց մեքենաներով փակում են երթևեկելի հատվածները: Ցուցարարներն ասել են, որ կառավարության կողմից «ժեստ»-ի են սպասում իրավիճակը կարգավորելու […]

̰
Google Earth-ի օգնությամբ Անտարկտիդայում «թունելներ» են հայտնաբերվել

14:20 19.11.2018

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ներկայացվում են Անտարկտիդայի հանելուկային «թունելները»: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Disclose Screen ալիքի հեղինակ Միլ Էվանսը Google Earth ծրագրի միջոցով ուսումնասիրել է օվկիանոսի հատակն ու հայտնաբերել  Անտարկտիդայից ձգվող ուղիղ գծեր: Օգտատերը չափել է գծերի երկարությունն ու պարզել, որ դրանք հավասար են: Որոշ «թունելներ» հասնում են մինչ Ավստրալիա և Հարավային Ամերիկա: […]

̰
Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ

14:14 19.11.2018

Բանակցություններից բացի երկու նախագահները տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցեն «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտին նվիրված արարողությանը:

̰
Հնդկաստանում բացվել է փղերի համար նախատեսված առաջին հոսպիտալը

14:08 19.11.2018

Հնդկաստանում բացվել է փղերի համար նախատեսված առաջին հոսպիտալը: Այս պահին հոսպիտալում 20 կենդանի է գտնվում, որոնք շահագործման զոհ են դարձել: Նշվում է, որ փղերը դաժան պայմաններում են ապրել: Նրանք տարիներ շարունակ շահագործվել են դաշտերում և զբոսաշրջիկների զվարճանքի համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ հոսպիտալում բուժվող կենդանիների մոտ առողջական լուրջ խնդիրներ կան: Անասնաբույժները պատրաստ են նրանց բուժել և ընդունել […]

̰
Ինչպիսին է Գինեսի ռեկորդակիր վերելակը

13:33 19.11.2018

Վերելակը բաղկացած է 3 երկհարկանի խցիկներից, որոնց բեռնունակությունը կազմում է 3750կգ:

̰
Համաեվրոպական «Հեռախոսամարաթոն 2018»-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո

13:18 19.11.2018

Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է, ընդհանուր առմամբ, 1 մլն 242 հազար 460 եվրո: Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: «Հեռախոսամարաթոն-2018»-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ […]

̰
̰
Ադրբեջանի նախագահը ժամանել է Բելառուս

11:50 19.11.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով նոյեմբերի 18-ի ուշ երեկոյան ժամանել է Մինսկ: Բելառուսի մայրաքաղաքում Ալիևը մի շարք հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, տեղի ադրբեջանցի գործարարների, նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ադրբեջանի նախագահը Լուկաշենկոյի հետ քննարկելու է երկկողմ տնտեսական, քաղաքական և ռազմական բնույթի հարցեր, նախատեսված է ավելի քան 10 պայմանագրի ստորագրում: Ալիև-Լուկաշենկո հանդիպումը տեղի կունենա […]

̰
Չիկագոյում վերելակն ընկել է երկնաքերի 95-րդ հարկից

11:17 19.11.2018

Չիկագոյում 100 հարկանի «Հանկոկ-սենթր» երկնաքերի 95-րդ հարկից վերելակը պոկվել ու ցած է ընկել: Վերելակում 6 մարդ է եղել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Պարբերականի փոխանցմամբ՝ միջադեպի պատճառ է դարձել պոկված ճոպանը: Խցիկում գտնվել են երկու զբոսաշրջիկներ Մեքսիկայից, հղի կին և 3 ուսանող: Ընկած խցիկը կանգ է առել 11-րդ հարկում: Փրկարարներից 3 ժամ է պահանջվել […]

̰
Մեքսիկայում ներգաղթյալների դեմ ցույցերը վերածվել են բախումների

10:41 19.11.2018

Ցուցարարները կառավարությունից պահանջել են աջակցություն չցուցաբերել ներգաղթյալներին:

̰
Հռոմի Պապը կիսել է ճաշը 3000 աղքատների հետ

08:46 19.11.2018

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն Աղքատների համաշխարհային օրվա առիթով, որը նշվել է նոյեմբերի 18-ին, Վատիկանում կիսել է իր ճաշը 3000 աղքատների հետ։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։ Մինչ այդ, հովվապետը պատարագ է մատուցել, որի ժամանակ կոչ է արել բոլոր հավատացյալներին լսել աղքատների ճիչը, որն ավելի ու ավելի բարձր է դառնում ժամանակակից աշխարհում։ Պատարագից հետո Պապն աղքատներին […]

̰
Apple-ի ղեկավարը հոգնել է iPhone-ից

08:17 19.11.2018

Ամերիկյան Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը խոստովանել է, որ սկսել է հազվադեպ օգտվել իր iPhone սմարթֆոնից։ Այս մասին նա ասել է Axios-ի հետ հարցազրույցում։ Կուկի խոսքերով՝ նախկինում ինքը չափազանց հաճախ է օգտագործել սմարթֆոն, սակայն այժմ ավելի քիչ է օգտվում։ «Նվազում է դեպքերի թիվը, երբ ես ձեռքս եմ վերցնում սարքը»,- ասել է ընկերության ղեկավարը։ Կուկը սահմանափակել […]

̰
Հռոմում արգելվել է շատրվաններում լողալը, հարյուրապետի հագուստով շրջելը

08:00 19.11.2018

Հռոմում մի շարք արգելքներ են սահմանվել։ Այժմ չի թույլատրվում քաղաքի շատրվաններում լողալը, հարյուրապետի (ցենտուրիոն) հագուստով շրջելը, ժամը 22։00-ից հետո ալկոհոլ օգտագործելը։ Այս մասին հայտնում է The Loсal-ը։ Այժմ նա, ով քաղաքում կշրջի հարյուրապետի կոստյումով, կվճարի 400 եվրո տուգանք։ Ժամը 22։00-ից հետո ալկոհոլ օգտագործողներին սպառնում է 150 եվրո տուգանք, իսկ ալկոհոլ վաճառողները կտուգանվեն 280 եվրոյով։ Շատրվաններում […]

̰
Նեթանյահուն ստանձնել է Իսրայելի պաշտպանության նախարարի լիազորությունները

07:41 19.11.2018

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 18-ին ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի լիազորությունները։ «Ես առաջին անգամ եմ ստանձնում պաշտպանության նախարարի պաշտոնը և գիտեմ, որ դա անում եմ, երբ անվտանգության ոլորտում պետության քաղաքականության հասցեին շատ քննադատություն կա, սակայն երկրի անվտանգությունը գտնվում է քաղաքականությունից և անձնական շահերից դուրս»,- հայտարարել է քաղաքական գործիչը հեռուստաուղերձում։ Նեթանյահուի խոսքով՝ ներկայում Իսրայելում […]

̰
Ցուկերբերգը Facebook-ի թոփ մենեջերներին ծանուցել է «պատերազմի պայմաններում» աշխատանքի մասին

07:29 19.11.2018

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընկերության թոփ մենեջերներին հայտնել է, որ այն աշխատում է «պատերազմական պայմաններում» և պետք է ղեկավարվի համապատասխանաբար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Ցուկերբերգի խոսքով՝ Facebook-ը գտնվում է օրենսդիրների, ներդրողների և դժգոհ օգտատերերի հարձակումների տակ, և այդ դեպքում անհրաժեշտ են կոշտ միջոցառումներ։ Նշվում է, որ նոր քաղաքականության հետ անհամաձայնության […]

̰
Սալվադորից միգրանտների նոր քարավան է շարժվում դեպի ԱՄՆ սահմաններ

07:15 19.11.2018

Սալվադորից միգրանտների չորրորդ քարավանն է ուղղություն վերցրել դեպի ԱՄՆ։ Դրա կազմում գտնվում է մոտ 150 մարդ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի ուղղությամբ է շարժվում ավելի քան 3000 սալվադորցի։ Այս մասին հայտնում է La Prensa Grafica պորտալը։ Միգրանտներն ստիպված են հաղթահարել Գվատեմալան և Մեքսիկան։ Ներկայում Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ են շարժվում ավելի քան 7000 գվատեմալցիներ։ Սահման է հասել […]

̰
Չինաստանում մեծ գումար կվճարեն՝ արգելված բովանդակությամբ նյութեր տարածողների մասին տեղեկություններ հաղորդողներին

23:59 18.11.2018

Չինաստանի իշխանությունները որոշել են ավելացնել պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մասին տեղեկությունների հաղորդման համար տրվող պարգևավճարները։ Այս մասին հայտնում է Asia One-ը։ Ինչպես հայտնում են, դեկտեմբերի 1-ից առավելագույն պարգևավճարը կկազմի 600.000 յուան՝ 86.000 ԱՄՆ դոլար։ Պոռնկագրությունից բացի՝ Չինաստանում արգելված են նաև այն հրապարակումները, որոնք կարող են սպառնալիք լինել ազգային միասնականությանը կամ պատճառ դառնալ հասարակական կարգի խախտման։  

̰
Համացանցում է հայտնվել «Ֆորմուլա 3»-ում տեղի ունեցած վթարի տեսանյութը

22:30 18.11.2018

Համացանցում է հայտնվել «Ֆորմուլա 3»-ում տեղի ունեցած գերմանացի Սոֆիա Ֆլերշի վթարի տեսանյութը։ Մակաոյում ավտոմրցաշարի 4-րդ շրջանի ժամանակ 17-ամյա սպորտսմենուհին, բախվելով մրցակիցներից մեկին, ճանապարհից դուրս է թռչել։ Ֆլերշին ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել։ Միջադեպի ժամանակ տուժել են նաև երեք անձինք՝ երկու լուսանկարիչ և մարշալ, բոլորն էլ հոսպիտալացվել են։ Ավելի ուշ սպորտսմենուհին «Թվիթեր»-ում պատմել է իր վիճակի […]

̰
Թրամփը չի ցանկանում լսել Խաշըգջիի սպանության ձայնագրությունը

21:50 18.11.2018

Թուրքական իշխանությունները սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության պահի ձայնագրությունը փոխանցել են ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին լիարժեք տեղեկություն են տրամադրել սպանության ձայնագրության վերաբերյալ, սակայն նա անձամբ չի ցանկացել լսել այն՝ դրա դաժանության պատճառով։ Այս մասին նա հայտնել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Չեմ ցանկանում լսել, որովհետև դա տանջալից […]

̰
Թրամփն իր աշխատանքը «5+» է գնահատել

21:44 18.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում բարձր է գնահատել պետության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքը։ «Ես ինձ կնշանակեի․․․ Ես ատում եմ դա անել, բայց ես կանեմ․․․ Ես ինձ կնշանակեի A+ (5+)»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ինչպես բացատրել է քաղաքական գործիչը, «Վաշինգտոնն ամեն բան լավ է անում»․ ԱՄՆ-ը տնտեսապես բարգավաճում է, և չկա պատերազմ  Հյուսիսային Կորեայի […]

̰
ԱՄՆ-ում հստակեցրել են արհեստական մսի արտադրության ու վաճառքի պայմանները

19:43 18.11.2018

ԱՄՆ երկու գերատեսչություններ համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ իրենք համաձայնեցրել են արհեստական մսի արտադրության ու վաճառքի հիմնական սկզբունքները, բայց դրանք հանրային քննարկումների կդրվեն մինչև դեկտեմբերի 26-ը։ Ըստ հայտարության՝ արհեստական մսի վերաբերյալ առանձին օրենք ընդունելու կարիք չկա։ ԱՄՆ-ում արհեստական մսի արտադրություն դեռ չի սկսվել, սակայն այդ երկու գերատեսչությունները հետևելու են, որ առանձին բջիջներից մսի […]

̰
BACK_TO_TOP