TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունը պատվիրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը. ԿՀՎ

13:07 17.11.2018

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը պարզել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով՝  The Washington Post-ին: Ի պատասխան այս հայտարարության՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանության խոսնակը հերքել է տեղեկատվությունը և հավելել, որ արքայազնը տեղյակ չի եղել սպանության […]

̰
ԱՄՆ պատրաստ է հրաժարվել Չինաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից

12:38 17.11.2018

ԱՄՆ պատրաստ է հրաժարվել Չինաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, եթե Չինաստանը փոխի իր տնտեսական քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը: «Եթե Չինաստանը չփոխի իր ճանապարհը, ԱՄՆ-ն չի փոխի իր ուղղությունը»,- ասել է նա: Փենսի խոսքով՝ ԱՄՆ-ն ընդունել է վճռական միջոցառումներ՝ վերացնելու համար Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների անհավասարակշռությունը: Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային […]

̰
Մոսկվայում հրդեհ է բռնկվել նավթավերամշակող գործարանում. տարածման վտանգ կա

12:22 17.11.2018

160 հրշեջ ներգրավվել է Մոսկվայի հարավարևմտյան Կապոտնյա թաղամասում գտնվող նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին։ Վտանգ կա, որ նավթը մշակող հանգույցներից մեկից հրդեհը կարող է անցնել մյուսին։ Այս պահին հրդեհի բոցերը բարձրանում են մինչև 10 մետր, և հրշեջները փորձում են տեղայնացնել այն։ Դրան արդեն տրվել է բարդության երկրորդ աստիճան։ Այս պահին հայտնի տվյալներով՝ հրդեհի պատճառով […]

̰
Կոսովոյում Թուրքիայի դեսպանն ու թուրք դիվանագետները վթարի են ենթարկվել

12:20 17.11.2018

Կոսովոյում Թուրքիայի դեսպան Կիվիլչիմ Կիլիչը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից ոչ հեռու գտնվող Մրամոր գյուղում: Աղբյուրը նշում է, որ վթարի է ենթարկվել 3 մեքենա, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 4-ը, այդ թվում դեսպանն ու այլ թուրք դիվանագետներ, ստացել են տարբեր […]

̰
Մեկ բաժակ վիսկի. Թերեզա Մեյը պատմել է, թե ինչպես է հաղթահարել Brexit-ի բանակցությունները

12:12 17.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ մեկ բաժակ վիսկին օգնել է իրեն ուշքի գալ Brexit-ի վերաբերյալ կառավարության հետ շուրջ 5 ժամ տևած քննարկումներից հետո, գրում է Daily Mail-ը: Թերեզա Մեյի խոսքով՝ իրեն մեծ աջակցություն է ցուցաբերել ամուսինը՝ Ֆիլիպը, որը իրեն ալկոհոլ է հյուրասիրել: «Վերջին օրերին դժվար է եղել: Երբ ես չորեքշաբթի երեկոյան՝ ժամը 11.00-ին, տուն եկա, […]

̰
Բակո Սահակյանը մեկնել է ԱՄՆ

11:34 17.11.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի գրասենյակից:

̰
Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է

11:12 17.11.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբային փուլի 4-րդ տուրից հետո, երբ Հայաստաի ընտրանին 2:6 հաշվով գերազանցեց Ջիբրալթարին, Մովսիսյանը խփեց 4 գնդակ: Այժմ Մովսիսյանը խփել է 5 գնդակ և Ազգերի լիգայի մրցաշարի ընթացիկ փուլում լավագույն ռմբարկուն է: Նա գերազացում է Լուկակուին, Դրագունին և Միտրովիչին: Գոլային փոխանցումների մրցավազքում […]

̰
Գիտնականները կարողացել են կանխատեսել քաղցկեղի զարգացումը

10:59 17.11.2018

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է կանխատեսել քաղցկեղի զարգացումը, հաղորդում է MedicalXpress-ը: Մասնագետները նշում են, որ քաղցկեղային բջիջների աճի համար հարկավոր է շատ գլյուկոզա, որը, սակայն, օրգանիզմ է հասնում այլ բջիջների միջոցով: Գիտնականները հետազոտություններ են արել և պարզել, որ բջիջներում SGLT2  մոլեկուլի աճը նպաստում է քաղցկեղի արագ զարգացմանը: Մոլեկուլների ուսումնասիրությունը ցույց է տվել, […]

̰
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են անցկացվում` կապված վառելիքի գների բարձրացման հետ

10:48 17.11.2018

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում վառելիքի գների բարձրացման դեմ: Այս մասին հայտնել է BBC-ն: Ցույցերը կազմակերպվել են համացանցի միջոցով և չունեն առաջնորդներ և պաշտոնական ներկայացուցիչներ: Համացանցում սկիզբ առած այս շարժմանն արդեն միացել է ավելի քան 850 հազար մարդ: Բողոքավորները մտադիր են այսօր կաթվածահար անել երթևեկությունը: Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը որոշում էր ընդունել, ըստ որի՝ […]

̰
Դոնալդ Թրամփը պատասխանել է դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերին

10:36 17.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 2016 թվականի նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի վերաբերյալ իր հարցաքննությունն ավարտվել է: Թրամփն ընդգծել է, որ անձամբ է գրավոր պատասխանել դատախազ Ռոբերտ Մյուլլերի բոլոր հարցերին, այլ ոչ թե իր փաստաբանները: Այս մասին հայտնել է BBC-ն: Նախագահը հերքել է Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները և հետաքննությունն անվանել […]

̰
Մեծ Բրիտանիայում կարող են Թերեզա Մեյին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսել

09:03 17.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կուսակիցները հավաքել են ձայների բավարար քանակ, որպեսզի Թերեզա Մեյին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսեն, գրում է Sky news.-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ հարցի շուրջ քվեարկությունը տեղի կունենա մոտ ժամանակներում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ակնարկել էր, որ թույլ չի տալու Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե: Նա ասել էր, որ չի […]

̰
Հայերը Սիմֆերոպոլի օդանավակայանում քոչարի են պարել

19:22 16.11.2018

Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանում այս օրերին անցկացվում է «Ռուսաստանի մեծագույն անուններ» համազգային մրցույթը, որի ընթացքում Ռուսաստանի քաղաքացիները քվեարկել են այդ երկրի կողմից ներկայացված հայտնի մարդու օգտին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Աղբյուրը հայտնում է, որ այդ երկրում բնակվող հայ համայնքի անդամները նույնպես իրենց թեկնածուին են ներկայացրել մրցույթի մասնակցության համար: Նշվում է, որ հայկական կողմից առաջարկվել է […]

̰
Իրանական պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել են Երևան

19:02 16.11.2018

ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով: Պատվիրակությունը հանդիպել է արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման […]

̰
Հռիփսիմե Մաթևոսյանը՝ Forbes-ի 30 երիտասարդ նորարարների ցուցակում

17:31 16.11.2018

Forbes-ը ներկայացրել է 2019-ին ռոբոտաշինության, եռաչափ տպագրության, թռչող նկարահանող սարքերի, ինքնակառավարվող փոխադրամիջոցների արտադրության ոլորտում 30-ից ցածր տարիքի 30 լավագույն նորարար ձեռներեցներին: Աղյուսակում ընդգրկվել է նաև հայուհի, մասնագիտությամբ մաթեմատիկոս Հռիփսիմե Մաթևոսյանը: Նա Swiftera ընկերության համահիմնադիրն է, որը օդապարիկներով նկարահանումներ է իրականացնում մթնոլորտային բարձր շերտերում:          

̰
Նախագահն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին

17:02 16.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել նոյեմբերի 16-18-ին Լոս Անջելեսում ընթացող «Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, ուսումնասիրմանն ու ներկայացմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները: «Հայկական […]

̰
ԱՄՆ-ի ափերից մեկում 18,5 տոննա կոկաին է հայտնաբերվել

16:15 16.11.2018

ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ափամերձ տարածքում հայտնաբերվել է 18,5 տոննա կոկաին: Այս մասին հայտնում է CBS News-ը: Տարբեր վայրերում խուզարկվել է 15 նավ, որոնց անձնակազմերը կասկածվում են մաքսանենգության մեջ: Բեռը հասցրել են Ֆլորիդա նահանգ: Ըստ նախնական գնահատականների՝ այդ քանակությամբ թմրանյութն արժե մոտ 500 միլիոն դոլար: «Կշարունակենք ընդլայնել մեր հնարավորություններն ու գործակցությունն ապօրինի առևտուրը կասեցնելու ուղղությամբ: Այն սպառնում է մեր […]

̰
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Խաշըգջիի սպանության հետ կապ ունեցող 17 սաուդցիների նկատմամբ

15:41 16.11.2018

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հետ կապ ունենալու մեջ կասկածվող 17 սաուդցիների նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նաուերթը: «Պետքարտուղարությունը կշարունակի կարևոր փաստեր որոնել: Մենք կխորհրդակցենք Կոնգրեսի հետ և կաշխատենք այլ երկրների հետ՝ պատասխանատվության կանչելու նրանց, ովքեր ներգրավված են սպանության մեջ»,- ասել է Նաուերթը: Պատժամիջոցները պետք է սահմանվեն […]

̰
Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են

13:58 16.11.2018

Մոսկվայի Խամովնիչյան դատարանը պաշտոնապես հաստատել է հայտնի դերասաններ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ապահարզանը: «Դատարանը վերջապես բավարարեց ապահարզանի մասին մեր պահանջը, չնայած այն բանին, որ Ստեպանենկոն անընդհատ փորձում էր երկարաձգել պրոցեսը»,- նշել է Պետրոսյանի փաստաբանը: Փաստաբանը նաև նշել է, որ այդ պահից սկսած՝ Եվգենի Պետրոսյանը պաշտոնապես դարձել է ամուրի:  

̰
Բազմազավակ հայ տղամարդը զոհվել է Յարոսլավլ-Կոստրոմա ավտոճանապարհին

12:48 16.11.2018

Յարոսլավլ-Կոստրոմա ավտոճանապարհին Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատար ավտոմեքենայի, գրում է 76.ru-ն: Վարորդը մահացել է տեղում: Հայտնի է, որ Ford-ի ղեկին եղել է 54-ամյա տղամարդ՝ Մխիթար անունով, որը ընկերոջ մոտ Յարոսլավլ էր եկել Հայաստանից մոտ 3 ամիս առաջ: Այդ օրը նա և ընկերը տարբեր մեքենաներով ուղևորվում էին Կոստրամա: «Ես նրա […]

̰
ԱՄՆ-ը տարբերակ է փնտրում Գյուլենին Թուրքիա արտահանձնելու համար

12:04 16.11.2018

Միացյալ Նահանգների նախագահն իրավական ուղիներ է փնտրում ԱՄՆ-ում բնակվող ու Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդը համարվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար։ Դոնալդ Թրամփը ենթակա կառույցներին հրահանգել է գտնել այդպիսի տարբերակ։ Այս մասին հայտնել է ամերիկյան մամուլը՝ հղում անելով անանուն աղբյուրների։ Գյուլենը, որ կրոնական գործիչ է ու հիմնականում Թուրքիայի սահմաններից դուրս գործող ամբողջ շարժման առաջնորդ, նախկինում աջակցել […]

̰
ԱՄՆ-ում Ջուլիան Ասանժին մեղադրանք են առաջադրել. The Washington Post

11:53 16.11.2018

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրանք են առաջադրել: Այս մասին գրում է The Washington Post-ը: Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը չէր ծրագրել Ասանժի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին բարձրաձայնել, այնինչ դատախազի օգնականը խոսել է դրա մասին՝ ծառայողական փաստաթղթերից մեկում հիշատակելով գաղտնի առաջադրված մեղադրանքը պահպանելու անհրաժեշտությունը: Նշվում է, որ Ասանժի դեմ հարուցված գործը կարող է էական […]

̰
Վրացական երգեր կատարող կատուն համացանցային աստղ է դարձել

11:27 16.11.2018

Համացանցի սանկտպետերբուրգցի օգտատերը տեսանյութ է հրապարակել, որում իր կատուն վրացական երգեր է երգում: «Երբ քո կատուն սովորել է մի քանի վրացական երգ ու որոշել է դրանք կատարել»,- տեսանյութին կից գրել է կատվի տերը՝ Յուրի Մերեժկոն: Տեսանյութն ավելի քան 10 հազար դիտման և բազմաթիվ դրական արձագանքների է արժանացել: Когда твой кот выучил пару грузинских песен и […]

̰
Կանադայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

11:19 16.11.2018

Կանադայում Provincial Airlines ավիաընկերության ուղևորատար Bombardier DHC-8  ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի, հաղորդում է CTV-ն: Դեպքը տեղի է ունեցել Ստիվենվիլի օդանավակայանում: Օդանավում եղել է 47 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Օդաչուի հնարամտության շնորհիվ ոչ ոք չի տուժել: Դեպքը հետաքննում է Կանադայի տրանսպորտի գծով անվտանգության խորհուրդը:  

̰
 «Apple»-ը պատրաստվում է ֆիլմեր թողարկել

08:16 16.11.2018

Ամերիկյան «Apple» կորպորացիան գեղարվեստական ֆիլմեր կնկարահանի։ Դրա համար այն համաձայնագիր է ստորագրել կինոարտադրության ոլորտում հայտնի A24 ընկերության հետ։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ Գործարքի պայմանների մասին չի հաղորդվում։ Նախագծի իրագործման մեկարկը նախատեսվում է հաջորդ տարի։ А24 ընկերությունը հայտնի է մի շարք նշանավոր ֆիլմերի նկարահանմամբ, ինչպիսիք են «Էմին», օսկարակիր «Լուսնի լույսը», «Լեդի Բըրդ»-ը։ Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ սկզբում ֆիլմերն […]

̰
Ամերիկացի սենատորները պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային

08:03 16.11.2018

ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրել են օրինագիծ՝ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով։ Այս մասին հայտարարել են օրենսդիր մարմնի արտաքին հարցերով կոմիտեում։ Որպես արգելքի պատճառներ սենատորները նշել են Եմենի հակամարտությունն ու լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունը։ Օրինագծով նախատեսվում է զենքի վաճառքի դադարեցում, Եմենի քաղաքացիական պատերազմին մասնակցող արաբական կոալիցիայի ինքնաթիռների լիցքավորման արգելք, ինչպես նաև պատժամիջոցներ։ […]

̰
Պրահայում հազարավոր մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը

07:45 16.11.2018

Պրահայի կենտրոնական Վացլավի հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ պահանջում են Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը` ֆինանսական հանցագործության գործի պատճառով։ Այս մասին հայտնում է Novinky առցանց պորտալը։ 2018 թվականի հունվարին Չեխիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից՝ կապված հետաքննության հետ, որն անցկացվում է նրա դեմ՝ որպես Արևելյան Եվրոպայի խոշորագույն Agrofert կորպորացայի ղեկավարի։ Խոսքը ԵՄ-ից ապօրինաբար 2 մլն եվրո սուբսիդիա […]

̰
Հյուսիսային Կորեան նորագույն զենք է փորձարկել․ ԶԼՄ-ներ

07:32 16.11.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ է վերահսկել «բարձր տեխնոլոգիական» ռազմավարական նորագույն զենքի փորձարկումը։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ փորձարկումը հաջող է անցել, և Կիմ Չեն Ինը գովել է գիտնականներին։ Փորձարկումն անցկացվել է Պաշտպանության ազգային ինստիտուտում։ Նշվում է, որ զենքը փորձարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների խափանման […]

̰
Ձյան տեղումները Նյու Յորքում տրանսպորտային կոլապս են առաջացրել

07:16 16.11.2018

Այս սեզոնի առաջին ձյունը կաթվածահար է արել Նյու Յորքի տրանսպորտային հաղորդակցությունը։ Քաղաքի ոստիկանության տվյալներով՝ ճանապարհներին գոյացել են բազմակիլոմետրանոց խցանումներ։ Բացի այդ, ձյան տեղումները ստիպել են փակել մուտքը դեպի Մանհեթենի ավտոբուսային տերմինալ։ Արտակարգ իրավիճակների հարցերով նյույորքյան վարչությունը հայտնել է, որ ձնախառն թաց անձրևը կարող է ճանապարհներին մերկասառույց առաջացնել և զգուշավորության կոչ արել։ Քաղաքում տաքսով ուղևորության արժեքը […]

̰
Ընտանիքի 4 անդամներին սպանած բրազիլացին ցմահ ազատազրկման է դատապարտվել

00:55 16.11.2018

Իսպանիայում իր իսկ ընտանիքի 4 անդամներին սպանած բրազիլացին ցմահ ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հայտնում է ElPaís-ը: Հաղորդվում է, որ սպանվածներից երկուսը անչափահաս աղջիկներ են եղել:Չորրորդ մարդուն սպանելու համար ևս 25 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նշվում է, որ նրա գործը հնարավոր կլինի վերանայել բանտարկությունից 25 և 35 տարի հետո: Դրանից բացի՝ նա սպանված ընտանիքի անդամների […]

̰
Էր-Ռիադը պատրաստվում է դատի տալ Թուրքիայի և Կատարի լրատվամիջոցներին

19:44 15.11.2018

Սաուդյան Արաբիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը դատի է տվել Կատարի և Թուրքիայի մի քանի լրատվամիջոցի՝ Սաուդյան Արաբիայի դեմ ուղղված ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով: Այս մասին հայտարարությունը արվել է Sky News Arabia հեռուստաալիքի ուղիղ եթերում: «Թուրքիայի և Կատարի ԶԼՄ-ները տեղեկատվական կոշտ արշավ են իրականացնում թագավորության դեմ, մենք այդ գործը կքննարկենք դատարանում»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին […]

̰
BACK_TO_TOP