TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը. ՀՀ նախագահ

18:21 15.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին Հռոմում մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ և ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին:  Գիտաժողովին մասնակցել են նաև Իտալիայի պաշտպանության նախարար Էլիզաբետա Տրենտան, գիտաժողովի կազմակերպիչներից՝ Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինին, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամ, քաղաքական փորձագետ Ալեք Ռոսը, գիտական և փորձագիտական […]

̰
Ռուսաստանը վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագիրը

17:14 15.11.2018

Ռուսաստանի խորհրդարանը վավերացրել է Իրանի հետ ԵԱՏՄ երկրների կնքած համաձայնագիրն ազատ առևտրի վերաբերյալ։ Դրանով զգալի նվազում են Միության (այդ թվում և Հայաստանի) ու Իրանի միջև շրջանառվող ապրանքներից գանձվող մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ 2018 թվականի մայիսին Աստանայում կնքված համաձայնագրով նախատեսվում է, որ ԵԱՏՄ պետություններից Իրան արտահանվող գյուղատնտեսական ապրանքների համար 23,4 տոկոսից իջեցվելու […]

̰
Նավալնին ՄԻԵԴ-ի որոշումն անվանել է «շատ արդար»

17:04 15.11.2018

Եվրոպական դատարանի որոշումը ՌԴ կառավարությանը պարտավորեցնում է Նավալնիին փոխհատուցել պատճառած վնասների համար:

̰
Էր-Ռիադը մահապատիժ է պահանջել սաուդցի լրագրողի սպանության մեղավորների համար

16:08 15.11.2018

Ջամալ Խաշըգջին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանվել էր հոկտեմբերի 2-ին:

̰ ̰
«Բրեքսիթ»-ի հարցով հերթական նախարարը հրաժարական է տվել

14:13 15.11.2018

Ռաաբը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին բացատրել է իր քայլի պատճառները:

̰
Թրամփն առաջարկել է պայուսակների դիզայներին ՀԱՀ-ում դեսպան նշանակել

13:44 15.11.2018

Մարքսը հայտնի է նրանով, որ թանկարժեք պայուսակներ է պատրաստում էկզոտիկ կենդանիների, օրինակ՝ ջայլամի, ալիգատորի կաշվից:

̰
Տղամարդն իր տանը հայտնաբերել է նորածին սկյուռի և դարձել նրա խնամակալը

13:01 15.11.2018

Նյու Յորքում տղամարդը տուն գնալով նկատել է, որ սկյուռը ներխուժել է իր տուն և չորացած ընկույզներից իր նորածին ձագերի համար բույն պատրաստել, գրում է boredpanda կայքը: Տան բնակիչները փորձել են վերամիավորել մորը և ձագերին, սակայն մայրը չի ցանկացել փոքրիկներին վերցնել իր հետ: Որոշ ժամանակ անց նա դադարել է առհասարակ այցելել փոքրիկներին: Սկյուռիկներից մեկին չի հաջողվել […]

̰
Ռամզան Կադիրովը 5 տարեկան երեխային Mercedes է նվիրել

12:18 15.11.2018

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Mercedes մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա է նվիրել 5 տարեկան մի երեխայի, հաղորդում է НТВ-ն: Մեքենան նվիրել է այն փոքրիկին, որը 2 ժամ 26 րոպեում գետնից հրում վարժություն է կատարել 4000 անգամ: «Դու արժանի ես երթևեկել սպիտակ Mercedes-ով»,- ասել է Կադիրովը տղայի՝ Ռահիմ Կուրիևի հետ հանդիպման ժամանակ:  

̰
Ներգաղթյալներն ԱՄՆ-Մեքսիկա սահմանային արգելապատնեշի վրա են բարձրացել

12:12 15.11.2018

Կենտրոնական Ամերիկայի երկրների մի քանի տասնյակ ներգաղթյալներ, որոնք հասել են Մեքսիկայի և ԱՄՆ-ի հետ սահմանին, բարձրացել են սահմանային արգելապատնեշի վրա Տիխուանա շրջանում, հաղորդում է Azteca Noticias հեռուստաալիքը: Մեքսիկական հեռուստատեսության տվյալներով՝ ներգաղթյալները որոշ ժամանակ նստել են պատնեշի վրա, իսկ նրանցից մեկն անգամ ցատկել է ԱՄՆ տարածք, ապա վերադարձել: Ներգաղթյալների գործողություններին հետևել են ամերիկացի սահմանապահները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն […]

̰
Բուենոս Այրեսում ցույցեր են կազմակերպվել 2019թ. բյուջեի հաստատման դեմ

11:52 15.11.2018

Սեպտեմբերին Արգենտինայի կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամից 57մլրդ ԱՄՆ դոլարի փաթեթ է ստացել:

̰
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 59-ի

11:50 15.11.2018

Հյուսիսային Կալիֆորնիայում մոլեգնող Camp հրդեհի ընդհանուր մակերեսն արդեն գերազանցել է 55 հազար հեկտարը:

̰
ԱՄՆ բանակը թուլացել է և կարող է պարտվել Չինաստանի և ՌԴ-ի դեմ պատերազմում. զեկույց

11:34 15.11.2018

Պենտագոնը խոստացել է ուսումնասիրել զեկույցում բերված առաջարկները:

̰
Մեյի կաբինետը հաստատել է Brexit-ի համաձայնագրի նախագիծը

11:21 15.11.2018

5 ժամ տևող քննարկումից հետո կառավարության 29 անդամներից 11-ը դեմ են քվեարկել նախագծին:

̰
Մելանյա Թրամփի պահանջով Բոլթոնի տեղակալին հեռացրել են

08:37 15.11.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի պահանջով Սպիտակ տան աշխատակցուհին հեռացվել է։ Խոսքն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տեղակալ Միրա Ռիկարդելի մասին է։ Այն, որ նա լքում է Սպիտակ տունը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռիկարդելը քննադատել է նախագահի տիկնոջը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Ռիկարդելը […]

̰
ԱՄՆ-ն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցները

08:18 15.11.2018

ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 26 կազմակերպություն, որոնց հետ ԱՄՆ քաղաքացիներին արգելված է ուղիղ ֆինանսական գործարքներ կատարել։ Սահմանափակումների տակ է հայտնվել կուբացի զինվորականներին պատկանող 16 հյուրանոց։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Թրամփի վարչակազմի ջանքերի շրջանակում, որոնք ուղղված են այն բանին, որ ֆինանսական միջոցներն ԱՄՆ-ից չանցնեն Կուբայի զինվորականներին, հետախուզությանն ու […]

̰
Գևորգ Վերմիշյանը նշանակվել է «Մեգաֆոն»-ի գլխավոր տնօրեն

08:01 15.11.2018

Նոյեմբերի 13-ին «Մեգաֆոն» ընկերության բաժնետերերն արտահերթ ժողովում քվեարկությամբ գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանին 3 տարի ժամկետով նշանակել են գլխավոր տնօրեն։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով օպերատորին։ Հոկտեմբերի սկզբին «Մեգաֆոն»-ը հայտնել էր, որ ընկերությունում մոտ 20 տարի աշխատած Սերգեյ Սոլդատենկովը որոշել է հեռանալ պայմանագրի ժամկետը չլրացած։ Վերմիշյանը 2011 թվականից զբաղեցրել է գլխավոր տնօրենի ֆինանսական հարցերով […]

̰
Մարիա Անտուանետայի կախազարդը վաճառվել է ռեկորդային՝ 36 մլն դոլարով

07:45 15.11.2018

Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի մարգարտե կախազարդը (1755–1793) Sotheby’s-ի կողմից կազմակերպված աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 36 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է աճուրդի տան կայքը։ Նշվում է, որ թագուհուն պատկանած զարդի քարը բնական առանձնահատուկ մարգարիտ է՝ անհավանական չափսի։ Աճուրդում վաճառվել են նաև թագուհու մարգարտե և ադամանդե ականջօղերը, ինչպես նաև ավելի քան 300 մարգարիտներով վզնոցը։ Վաճառված բոլոր […]

̰
Ավստրալիայում 4 մետրանոց հսկա շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա

07:30 15.11.2018

Ավստրալիայում 4 մետրանոց վագրային շնաձուկը հարձակվել է նավակով զբոսնող տղամարդու վրա։ Այս մասին հայտնում է տեղի փրկարար ծառայությունը թվիթերյան իր էջում։ Դեպքը տեղի է ունեցել Սանշայն-Քոսթ (Քուինսլենդ) առափնյա շրջանից 1 կմ հեռավորության վրա։ Ծովային գիշատիչը նրան դուրս է գցել նավակից, սակայն չի հասցրել լուրջ վնասվածքներ պատճառել, տղամարդը կարողացել է բարձրանալ նավակ և օգնություն կանչել։ Այս […]

̰
2001 թվականից ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է 6 տրիլիոն դոլար

07:14 15.11.2018

ԱՄՆ-ը հարյուրամյակի սկզբից պատերազմների վրա ծախսել է մոտ 5․9 տրիլիոն դոլար։ Այդ պատերազմները խլել են առնվազն 480 հազար մարդու կյանք, ևս 10 մլն մարդ փախստական է դարձել։ Այս մասին հայտնում է Նետա Քրոուֆորդն ամերիկյան Բրաունի համալսարանից։ 2001 թվականից ԱՄՆ-ը մասնակցել է Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի պատերազմներին, ինչպես նաև տեղային այլ գործողությունների։ Քրոուֆորդը, ի տարբերություն պաշտոնական […]

̰
«Ամենատգեղ» կատուն 68 հազար հետևորդ ունի

00:45 15.11.2018

Համացանցում հայտնված կատուն «ամենատգեղ կատու» բնութագիրն է ստացել՝ ձեռք բերելով 68 հազար հետևորդ: Այս մասին հայտնում է reddit-ը: Հաղորդվում է, որ կատվի տեսանյութը տարածած օգտատերն այն այսպես է մակագրել՝ «տարօրինակ կատու»: Պարզվել է, որ կատվի տերերը կենդանու համար սոցցանցում էջ են բացել՝ տարածելով կենդանու լուսանկարներն ու տեսանյութերը: Կատվի անունը Վիլֆրեդ է, որը թարգմանաբար նշանակում է […]

̰
Ահաբեկչական խմբավորման անդամները ցմահ կազատազրկվեն

00:27 15.11.2018

Ավստրալիայի դատարանը 3 մարդու մեղավոր է ճանաչել 2016 թվականի Ամանորյա տոներին ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնում է տեղական ABC հեռուստառադիոկայանը: Աղբյուրը հայտնում է, որ նման որոշում կայացել էր դեռևս նոյեմբերի 2-ին, սակայն տեղի լրատվամիջոցներին արգելվել է լուսաբանել այդ թեման: Նշվում է, որ այս գործի քննությունը 6 օր է տևել: Ավելի վաղ՝ 2016 թվականին, Ավստրալիայի […]

̰
Ազնավուրի որդին հոր հետմահու ալբոմը կթողարկի

00:21 15.11.2018

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Միշան, որոշել է հոր երաժշտական հետմահու ալբոմը թողարկել: «Հնարավոր է՝ հավաքածու ստեղծվի, որի մեջ կլինի 6 երգ հորս և վեց երգ այն մարդկանց կատարմամբ, որոնց հայրս կվստահեր, որոնց շատ էր գնահատում»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազնավուրի որդին հայտնել է RTL ռադիոկայանին: Միշա Ազնավուրի խոսքերով՝ շանսոնյեի երգերի վերաթողարկման նախագիծ կա նաև Universal […]

̰
Անաստասիա Վոլոչկովան ելույթի ժամանակ ընկել է բեմի վրա

23:37 14.11.2018

Անաստասիա Վոլոչկովան Կրասնագորսկում ելույթի ժամանակ բեմի վրա ընկել է: Բալետի պարուհու ոտքերը խճճվել են երկար զգեստի մեջ, երբ նա մոտեցել է բեմին՝ ծաղիկները վերցնելու: Ընկնելու տեսանյութը  Instagram-ում տարածել է հենց ինքը՝ Անաստասիա Վոլոչկովան: Նա շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին մխիթարելու համար և գրել ընկնելու հետևանքների մասին. «Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում իմ հանդիսատեսին բարոյական աջակցության համար: […]

̰
Հնդկաստանում կապիկը նորածնի է հափշտակել. երեխան մահացել է

20:30 14.11.2018

Հնդկաստանի հյուսիսում կապիկը երեխային խլել է իր մոր ձեռքից ու թողել է տներից մեկի տանիքին, ինչի հետևանքով երեխան մահացել է: Այս մասին հայտնում է Times of India պարբերականը: Աղբյուրը հայտնում է, որ դեպքի պահին մայրը կերակրում էր նորածնին: «Նեհան (մայրը-խմբ.) չի հասկացել, թե ինչ է կատարվում, երբ կապիկն արդեն հափշտակել է երեխային: Ես վազեցի նրա […]

̰
Պատմաբանները Հիսուս Քրիստոսի նոր դիմանկար են հայտնաբերել

20:17 14.11.2018

Հայֆայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են Հիսուս Քրիստոսի նոր դիմանկարը, որը զարդարել է Իսրայելի հարավային հատվածում տեղակայված հնագույն մկրտարաններից մեկի առաստաղը: Դա Քրիստոսի հնագույն  որմնանկարներից է, որը շատ քիչ բանով է նման նրան, թե ինչպես են սովարաբար պատկերում Հիսուսին: Գտածոյի մասին հետազոտողները պատմել են Antiquity ամսագրում: Թեև պատի վրայի կարմիր պիգմենտը հայտնաբերվել էր դեռևս 1920-ականներին, դրա որակն այնքան […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները կարող են այս տարի չհասցնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել

17:21 14.11.2018

ԱՄՆ Կոնգրեսը չի հասցնի մինչև տարեվերջ վերանայել ու ընդունել Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների մասին օրենսդրությունը: Պատճառն այն է, որ օրենսդիրները կարող են այս տարի ժամանակ չունենալ դրա համար, քանի որ մտադիր են կենտրոնանալ օրենսդրական այլ նախագծերի վրա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով որոշ սենատորների: Հաղորդվում է, որ այդ երկրի կոնգրեսականները Ռուսաստանի դեմ նոր […]

̰
Միշել Օբաման 60 մլն դոլար կստանա իր հուշագրության համար

16:52 14.11.2018

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի Becoming կոչվող հուշագրությունը մեծ արագությամբ ներառվել է Amazon-ի ամերիկյան բեսթսելլերների շարքում մինչ դրա հրապարակումը: Այս մասին հաղորդում է FoxBusiness-ը: Penguin Random House հրատարակչությունն Օբամաների հետ կնքել է 60 միլիոն դոլարի պայմանագիր երկու հուշագրության համար: Becoming-ից բացի՝ մի գիրք էլ կա, որ գրավել է ընթերցողների ուշադրությունը: Դա էլ գրում է Բարաք […]

̰
Թրամփի տնտեսական թիմում վիճաբանություն է տեղի ունեցել

16:10 14.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն քննադատել է այն հայտարարությունները, որ ավելի վաղ արել էր ԱՄՆ նախագահի առևտրի հարցերով խորհրդականը Չինաստանի հետ հարաբերությունների մասին: Այս մասին հաղորդում է CNBC-ը: «Նա չէր խոսում նախագահի կամ վարչակազմի անունից: Այդ մեկնաբանություններն իրավիճակից շատ հեռու էին: Դրանք ոչ ոք չի հաստատել: Ես կարծում եմ, որ այդկերպ Սպիտակ […]

̰
Հայուհին հաղթել է ԱՄՆ-ում անցկացված կինոփառատոնում

15:38 14.11.2018

Giphy անվանումը կրող ամերիկյան GIF-լուսանկարների գրադարանը Giphy’s Film Fest խորագրով փառատոն է անցկացրել: Այս մասին հայտնում է Slate.com-ը: Հաղորդվում է, որ առաջին անգամ անցկացվող մրցույթ-փառատոնում հաղթանակ է տարել Կալիֆոռնիայում բնակվող, ազգությամբ հայ Անի Հակոբյանը: Նրա 18 վայրկյան տևողությամբ GIF տեսանյութը հաղթող է ճանաչվել մրցույթին ներկայացված 118 աշխատանքների շարքում: «Ես սիրում եմ կարճամետրաժ ֆիլմեր: Կարճամետրաժ ֆիլմերի […]

̰
BACK_TO_TOP