TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Մեգան Մարքլի օգնականն անսպասելիորեն ազատվել է աշխատանքից

12:27 10.11.2018

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի օգնականն անսպասելի կերպով ազատվել է աշխատանքից: Այս մասին գրում է Daily Mirror-ը: Նշվում է, որ օգնականը Մեգանին աջակցել է բարդ իրավիճակներում, հատկապես այն ժամանակ, երբ նա լուրջ խնդիրներ է ունեցել հոր հետ: Վերջինս աղմկահարույց հայտարարություններ էր արել Մեգանի ամուսնության նախօրեին: Պարբերականն ընդգծել է, որ Մեգան Մարքլի օգնականը լուրջ դերակատարում […]

̰
Հորդառատ անձրևները վնասել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի տանիքը

12:26 10.11.2018

Հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով քանդվել է Էր-Ռիադից ոչ հեռու գտնվող Հալեդա միջազգային օդանավակայանի տանիքը: Այս մասին հայտնել է «Ալ-Աջիլ» պորտալը: Համացանցում տարածված տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է ջուրը տանիքից ներս թափվում: Հորդառատ անձրևները թագավորությունում սկսվել են դեռ հինգշաբթի: Անձրևների հետևանքով հեղեղվել են Էր-Ռիադ, Մեքքա և Ջիդա քաղաքները: https://www.youtube.com/watch?v=Gs4lVAxfhBA

̰
Սանկտ Պետերբուրգում հիպերմարկետ է հրդեհվել

12:13 10.11.2018

Սանկտ Պետերբուրգի «Лента» անվանումը կրող հիպերմարկետում խոշոր հրդեհ է բռնկվել: Ավելի քան 800 հաճախորդ է տարհանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի բռնկման մասին հայտնի է դարձել առավոտյան՝ ժամը 08.30-ի սահմաններում: Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 5 հազ քմ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հիպերմարկետում մոտ 3.8 հազ քմ տարածքում տանիք […]

̰
Apple-ը հայտնել է iPhoneX-ներում և MacBook Pro-ներում առկա անսարքությունների մասին

11:58 10.11.2018

Apple ընկերությունը հաղորդել է iPhone-ներում ու MacBook Pro նոութբուքներում գոյություն ունեցող անսարքության մասին: Այս մասին ասվում է ընկերության կողմից տարածված հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ iPhone-ի օգտատերերը կարող են բախվել էկրանի սենսորի աշխատանքի խափանման խնդրին: Այդ դեպքում սենսորը կա՛մ չի արձագանքում ձեռքով տրվող հրահանգներին, կա՛մ սկսում է ինքնուրույն գործողություններ կատարել: Նշվում է նաև, որ 2017 […]

̰
Հազարավոր ներգաղթյալներ կենտրոնական Ամերիկայից շարժվում են դեպի ԱՄՆ-Մեքսիկա սահման

10:51 10.11.2018

Հազարավոր ներգաղթյալներ կենտրոնական Ամերիկայից շարունակում են իրենց ճանապարհը դեպի ԱՄՆ-Մեքսիկա սահման: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանց չի հետաքրքրում այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ապօրինի ներգաղթյալներին ապաստան տրամադրելու մասին սահմանափակող փաստաթուղթ, ըստ որի՝ ներգաղթյալներին թույլ չեն տա դիմել ԱՄՆ իշխանություններին փախստականի կարգավիճակ ստանալու համար: Թրամփի ստորագրած փաստաթղթում նշվում է նաև, […]

̰
Հորդանանում հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով 7 մարդ է զոհվել

10:34 10.11.2018

Հորդանանի Պետրա քաղաքում հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով 7 մարդ է զոհվել: Տարհանվածների թիվը գերզաանցում է 4 հազարը: Նավահանգստային Աքաբա քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Որոշ շրջաններում ջրի մակարդակը բարձրացել է 4 մետրով:  Փրկարարական աշխատանքներում ներգարավված է նաև ավիացիան:

̰
Հայտնի է ճամփորդությունների համար ամենաանվտանգ երկիրը

00:50 10.11.2018

Սպառողների բրիտանական «Which?» ասոցիացիայի փորձագետները հրապարակել են զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկրների ցանկը: Այդ ցանկը գլխավորում է Իսլանդիան: Բոլոր չափանիշներով այն համարվում է ամենաանվտանգ երկիրը: Հրապարակված ցանկում՝ Իսլանդիային հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Սինգապուրը: Առաջին հնգյակի մեջ են մտնում նաև Իսպանիան և Ավստրալիան: Ըստ ասոցիացիայի ուսումնասիրության՝ անվտանգ երկրներ են համարվում նաև Կանադան, Ճապոնիան, Հորդանանը, Մարոկկոն: […]

̰
Անհայտ անձինք կրակել են Քանյե Ուեսթի առանձնատան ուղղությամբ

22:50 09.11.2018

Բևեռլի Հիլզում անհայտ անձինք կրակել են այն տան վրա, որտեղ Քանյե Ուեսթի և Դանիել Էրնանդեսի (կեղծանունը՝ Tekashi 6ix9ine) մասնակցությամբ տեսահոլովակ էր նկարահանվում: Այս մասին հայտնում է TMZ -ը։ Աղբյուրի տվյալներով՝  մոտ 8 կրակոց է հնչել, գնդակներից առնվազն մեկը դիպչել է ննջասենյակի պատուհանին: Ինչպես նշվում է, կրակոցների պահին Քանյե Ուեսթն ու Դանիել Էրնանդեսն առանձնատանն են եղել: Միջադեպից հետո […]

̰
Ֆրանսիայում ստեղծել են անհայտ զինվորի դիմանկարը

20:09 09.11.2018

Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած մի քանի տասնյակ հազար զինվորների լուսանկարներից Ֆրանսիայում համակարգչային հատուկ ծրագրով մշակվել է և ստեղծվել Անհայտ զինվորի դիմանկարը: Այս նախագծի շրջանակներում ընտրվել և սքանավորվել են Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած շուրջ 30 հազար զինվորների լուսանկարներ, որից հետո դրանք համակարգչային մշակում են անցել՝ պատերազմող մարդկության խորհրդանիշ հավաքական կերպար ստեղծելու համար: Համակարգչով մշակված այդ պատկերը […]

̰
Հյուսիսային Կարոլինայի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել

18:52 09.11.2018

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ավագ դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է WWAY-ը: Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ներկայումս տեղի ոստիկանությունն աշխատում է դեպքի մասին տեղեկության ճշտելու ուղղությամբ: Աղբյուրը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 07:30-ի սահմաններում: Վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

̰
Մեծ Բրիտանիայի և Բելգիայի վարչապետներին տեղափոխող ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

18:43 09.11.2018

Բելգիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Շառլ Միշելին և Թերեզա Մեյին տեղափոխող ավտոշարասյունը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է DH-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ոստիկանության երկու աշխատակից է տուժել: Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոշարասյունն ընթանում էր Բելգիայի E42 ավտոմայրուղով:

̰
«Մեդուզա»-ի գլխավոր տնօրենը լքել է պաշտոնը. նրան մեղադրում են սեռական ոտնձգության մեջ

18:05 09.11.2018

«Մեդուզա» լրատվական կայքի գլխավոր տնօրեն Իվան Կոլպակովը թողել է իր պաշտոնը: «Այս րոպեից ես «Մեդուզայի» գլխավոր խմբագիրը չեմ: Հեռանում եմ, քանի որ այլ ելք չեմ տեսնում. այդպես ավելի լավ կլինի  «Մեդուզայի» համար: Սակայն թույլ կտամ ինձ ասել, թե ինչպես եմ ես դա զգում: Ես հեռանում եմ, որովհետև ինձ համար ցավալի է տեսնել, թե ինչպես եք […]

̰
Արթուր Վանեցյանը Մոսկվայում խոսել է Հարավային Կովկասում ահաբեկչական բնույթի սպառնալիքների մասին

17:12 09.11.2018

Հատուկ ծառայությունների պատվիրակությունները Մոսկվայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից: «Ս.թ. նոյեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԴԱԾ-ի գործընկերներ՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների ղեկավարների XVII նիստը: Ավելի քան 70 օտարերկրյա պետությունների իրավասու գերատեսչությունների պատվիրակությունները քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում […]

̰
Հիմնավո՞ր են արդյոք Քիմ Քարդաշյանի՝ Հայաստանից երեխա որդեգրելու մասին լուրերը

17:06 09.11.2018

Համացանցում լուրեր են տարածվել, որ Քիմ Քարդաշյանը մոտ օրերս գալու է Հայաստան տղա որդեգրելու համար: SHANTNEWS.am-ը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա ունի նման տեղեկություն: «Ցանկացած մարդ իրավունք ունի երեխա որդեգրելու: Քիմ Քարդաշյանի մասին, սակայն, որևէ տեղեկության չեմ տիրապետում»,- ասաց Մանե Թանդիլյանը: Ըստ ընթացակարգի, եթե այդ լուրերը ճիշտ լինեին, ապա […]

̰
18-ամյա Անդրես Պերեսը դուրս է թռել 40 մետր բարձրությամբ կարուսելից և ողջ մնացել

14:33 09.11.2018

18-ամյա Անդրես Պերեսը դուրս է թռել 40 մետր բարձրությամբ կարուսելից և ողջ է մնացել: Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի այգիներից մեկում: 40 մետրանոց կարուսելի վրա ամրացված է ձող, որի ծայրերին նստատեղերն են, և որը պտտվում է 360 աստիճան: Անդրեսն ընթացքի ժամանակ դուրս է թռել և երջանիկ պատահականությամբ ողջ է մնացել: Բանն այն է, որ նա […]

̰
ԱՄՆ 18 դատախազներ նամակով պահանջել են չմիջամտել «ռուսական դոսիեի»՝ Մյուլլերի հետաքննությանը

14:28 09.11.2018

ԱՄՆ նահանգների 18 գլխավոր դատախազներ նամակ են ուղարկել ԱՄՆ գլխավոր դատախազի պարտականությունները կատարող Մեթյու Ուիթաքերին՝ պահանջելով չմիջամտել ռուսական դոսյեի հարցով Մյուլլերի հետաքննությանը: Նամակում, մասնավորապես, ասված է. «Շատ կարևոր է, որ հատուկ դատախազի հետաքննությունն առաջ ընթանա առանց միջամտության ու կանխակալության: «Ռուսական դոսյեի» վրա ազդեցությունից Ուիթաքերի ինքնաբացարկն անհրաժեշտ է հետաքննության նկատմամբ հասարակության վստահության և ԱՄՆ արդարադատության անկախության […]

̰
Կուբացի ձկնորսը սիամական երկվորյակ կրիա է գտել

14:19 09.11.2018

Կուբացի ձկնորս Օսվալդո Լոպես Ռոմերոն ձկնորսության ժամանակ գտել է յուրատեսակ մի կենդանու, որն ունի երկու գլուխ, երկու պոչ և երկու սերտաճած մարմին: Պարզվել է, որ դա նոր ձվից դուրս եկած կրիա է: Արտասովոր  կենդանուն անվանել են «սիամական երկվորյակ կրիա»: Օսվալդոն հարցուփորձ է արել հին ձկնորսներին, սակայն վերջիններս խոստովանել են, որ երբեք նման բան չեն տեսել: […]

̰
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում թթվի ու քիմիական այլ նյութերի հետքեր են հայտնաբերել

14:16 09.11.2018

Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում հայտնաբերել են թթվի ու քիմիական այլ նյութերի հետքեր: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն: Լրատվամիջոցի տվյալներով՝ քիմիական նյութերն օգտագործվել են սպանված լրագրող Ջեմալ Խաշըգջիի մարմնից ազատվելու համար: Ստամբուլում հեռուստաընկերության մշտական թղթակից Էնդրյու Սիմմոնսը հայտարարել է, որ հոկտեմբերի 16-ին և 17-ին քննիչները ցանկացել են մուտքի արտոնագիր ստանալ Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, սակայն նրանց […]

̰
Ութոտնուկի հազարավոր ձագեր են լույս աշխարհ եկել Ջորջիայի օվկիանոսարիումում

13:17 09.11.2018

ԱՄՆ Ջորջիա նահանգի համալսարանի Ծովային կենտրոնի աշխատակիցը նկարահանել է ութոտնուկի՝ նոր լույս աշխարհ եկած 10 հազարից ավելի ձագերի: Այս մասին գրում է Daily Mail-ը: Դևին Դյումոնն առաջին հայացքից չի հասկացել, թե ինչ է տեսնում, որովհետև նրա աչքերի առջև էին հայտնվել կետիկների նմանվող սպիտակ արարածներ: Իսկ շփոթմունքն առաջացել էր այն պատճառով, որ մինչև այդ պահն իմացել են, […]

̰
Արցախյան հակամարտությունը շատ ձգձգվեց, ժամանակն է հասարակություններին պատրաստել խաղաղության․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչություն

11:17 09.11.2018

«Այս հակամարտությունը շատ ձգձգվեց։ Ժամանակն է, որ կողմերը խուսափեն փոխադարձ մեղադրանքներից և հասարակությունները պատրաստեն խաղաղության»։ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչությունն այսպիսի բովանդակությամբ բաց նամակ է ուղարկել կազմակերպության ղեկավարությանն ու Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ներկայացուցչությունը բարձր է գնահատում մինչ այս արված աշխատանքը, բայց ուզում է ավելին։ Նահանգների ներկայացուցիչը հայտարարում է, որ […]

̰
Թրամփը ևս 1 տարով երկարաձգեց 1979 թվականից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

08:47 09.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել էին 1979 թվականին՝  երկրի նախկին առաջնորդ Ջիմի Քարթերի գործադիր հրամանի շրջանակում։ Այս մասին ասվում է  Կոնգրեսին ուղղված Թրամփի նամակում, հայտնում է Սպիտակ տան կայքը։ Նախագահի խոսքերով՝ մինչ օրս ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները չեն նորմալացել, գրում է RT-ն։ Մայիսի 8-ին Թրամփը հայտնել […]

̰
Սպիտակ տան մոտ ցույցեր են սկսվել գլխավոր դատախազի պաշտոնանկության պատճառով

08:14 09.11.2018

Հարյուրավոր ամերիկացիներ բողոքի ակցիա են կազմակերպել Սպիտակ տան մոտ՝ կապված ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի պաշտոնանկության հետ։ Այս մասին հայտնում է The Hill-ը։ Ցուցարարները պահանջում են պաշտպանել 2016 թվականի ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին։ Ցուցարարների կարծիքով՝ Սեշնսի հեռանալուց հետո Մյուլերի կողմից անցկացվող հետաքննությունը կտապալվի։ «Թրամփը հեռացրել է Սեշնսին, որովհետև ցանկանում […]

̰
Կալիֆոռնիայում անտառային հրդեհը ոչնչացրել է մոտ 1000 տուն․ կան զոհեր

08:02 09.11.2018

Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող Փարադայս քաղաքում անտառային հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1000 տուն։ Հաղորդվում է մի քանի զոհի մասին։ Այս մասին հայտնում է Paradise Post-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ հրդեհը ծայր է առել նոյեմբերի 8-ին։ Ներկայում կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 72 քառակուսի կմ-ի։ Տեղի իշխանությունները հայտարարել են քաղաքի բնակչության տարհանում։ Այնտեղ մոտ 27 հազար մարդ […]

̰
Սթիվեն Հոքինգի անվասայլակն աճուրդում վաճառվել է մոտ 400 հազար դոլարով

07:48 09.11.2018

Հանգուցյալ բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգի անվասայլակն աճուրդում վաճառվել է 393 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հաշմանդամի անվասայլակը, որի վրա Հոքինգն անցկացրել է իր կյանքի մեծ մասը, վաճառվել է Լոնդոնում Christie’s աճուրդի տան կողմից։ Բացի այդ, 767 հազար դոլարով վաճառվել է 1965 թվականին Հոքինգի գրած դոկտորական թեզի օրինակը։ Լոտերի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի […]

̰
Իտալիայի 11 շրջաններում արտակարագ դրության ռեժիմ է սահմանվել

07:31 09.11.2018

Իտալիայի նախարարների խորհուրդը հայտարարել է երկրի 11 շրջաններում  արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։ Նպատակը բնության տարերքի հետևանքների վերացումն է։ Այս մասին հայտնում է կառավարական պալատի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն։ Վարչակազմը նման միջոցառումների է դիմել հանուն տուժածերի օգնության ընթացակարգերի արագացման, ինչպես նաև այն բանի համար, որպեսզի հավելյալ միջոցներ հատկացնի տուժած տարածքների վերականգնման համար։ Իտալիան […]

̰
Կարո՞ղ եք տարբերել իրական մեկնաբանին նրա արհեստական բանականությամբ կրկնօրինակից

00:47 09.11.2018

Արհեստական բանականությամբ մեկնաբանը նույնիսկ կատակում է, թե աշխատում է օրական 24 ժամ, շաբաթական 7 օր՝ առանց հավելավճար պահանջելու:

̰
ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է արել չեղարկել CNN-ի լրագրողի՝ Սպիտակ տուն մուտք գործելու արգելքը

00:34 09.11.2018

ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Արլեմ Դեզիլն ափսոսանք է հայտնել CNN-ի առաջատար լրագրողներից Ջիմ Ակոստայի՝ Սպիտակ տուն մուտք գործելու արգելքի գործադրման համար ու կոչ է արել չեղարկել այդ որոշումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Սպիտակ տունն ամերիկյան CNN հեռուստաալիքի առաջատար լրագրողներից մեկին՝ Ջիմ Ակոստային, զրկել է նախագահական նստավայր […]

̰
Իսպանիայի վարչապետին սպանելու փորձի մեջ կասկածվողին ձերբակալել են

00:28 09.11.2018

Կատալոնիայում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին սպանելու փորձի մեջ կասկածվող դիպուկահար է ձերբակալվել: Այս մասին հայտարարվել է նոյեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Publico-ն: Հաղորդվում է, որ 63-ամյա տղամարդը նման որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ Իսպանիայի կառավարության կողմից որոշում է կայացվել Իսպանիայի նախկին բռնապետ, գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի աճյունն Ընկածների հովտից Մադրիդ տեղափոխել: […]

̰
Սպիտակ արջերը սառցե շերտի բացակայության պատճառով սկսել են մկների և եղջերուների որսալ

00:15 09.11.2018

Սպիտակ արջերը սառցադաշտերի մակերեսի նվազման հետևանքով սկսել են որսալ մկների և հյուսիսային եղջերուների, գրում է РИА Новости -ն: Նշվում է, որ այս երևույթը կլիմայի փոփոխության հետևանք է: WWF համաշխարհային կազմակերպության ռուս փորձագետ Միխայիլ Ստիշովի խոսքերով՝ կենդանիներն աստիճանաբար ընտելանում են և սկսում հետապնդել եղջերուներին և խոյացլերին: Փորձագետի խոսքով՝ այս փորձերը դեռևս ծիծաղելի են թվում, քանի որ արջերը դեռ չեն […]

̰
Կանադայում Boeing-747-ը վթարային վայրէջք է կատարել. կան տուժածներ

23:59 08.11.2018

Կանադայում բեռնատար Boeing-747 ինքնաթիռը դուրս է եկել վայրէջքային գոտուց, հաղորդում է Haligonia-ն: Միջադեպի հետևանքով տուժել են անձնակազմի 5 անդամները: Նշվում է, որ ինքնաթիռը անհաջող վայրէջք է կատարել Գալիֆակսի օդանավակայանում, ինչից հետո այն վայրէջքային ուղուց մոտ 50 մետր հեռավորության վրա է հայտնվել: Ինքնաթիռը վնասվել է, իսկ անձնակազմի անդամներն աննշան վնասվածքներ են ստացել: Օդանավը ուղևորվում էր Չիկագոյից Չինաստան, […]

̰
BACK_TO_TOP