20:09 12.11.2018
Ավստրալիայի Պերտ քաղաքի լողափերից մեկում շնաձուկը հարձակվել է սերֆերի վրա: Այս մասին հայտնում է TCH-ն: Հաղորդվում է, որ սերֆինգով զբաղվելիս գիշատիչը հարձակվել ու բռնել է 20-ամյա սերֆերի ոտքից։ Տղային, սակայն, հաջողվել է դուրս պրծնել նրա երախից ու հասնել ափ: Այստեղ վիրավոր երիտասարդին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրան հոսպիտալացրել են: Աղբյուրը հայտնում է, որ […]
19:52 12.11.2018
Բելգիայի պաշտպանության նորանշանակ նախարար Սանդեր Լունեսը երդմնակալության արարողության ընթացքում հայտարարել է, որ ինքն ազգայնական հայացքներ ունի, գրում է РИА Новости-ն: Լունեսը ներկայացնում է աջ արմատական «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունը, որը համարվում է Բելգիայի իշխող կոալիցիայի մի մասը: «Լինելով ազգայնական՝ ես հասկանում եմ, թե ինչ նշանակություն ունի խորհրդանիշը և հարգում եմ խորհրդանիշի ընտրության հարցում անհատականությունը»,- ասել է […]
19:24 12.11.2018
Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու: Այս մասին գրված է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանի ֆեյսբուքյան էջում: Անվանի դերասանը մեծ ուրախությամբ է ընդունել տիկին Հակոբյանին՝ նշելով, որ նման այցերն իր […]
18:33 12.11.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շփոթել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է BFMTV-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այս օրերին Ֆրանսիայում անցկացվող Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ, երբ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները ելույթ են ունեցել հանրության առաջ: Նշվում է, որ 100-ամյա մի կին դիմել է […]
18:26 12.11.2018
Եվրահանձնաժողովը մտադիր է վերանայել ու բարելավել միգրացիոն օրենքների որոշ կետեր: Մասնավորապես դիտարկվում է ԵՄ կազմի մեջ չմտնող երկրների բարձր որակավորում ունեցող մասնագետների համար դյուրացնել կապույտ անցագրի տրամադրման գործընթացը, որով նրանք ավելի հեշտ մուտք կգործեն ԵՄ երկրներ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի 2019 թվականի աշխատանքային ծրագրում: «Եվրոպան պետք է ավելին անի օրինական միգրացիայի ուղղությամբ տարվող աշխատանքներում: […]
15:44 12.11.2018
Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դուստրն իր դեբյուտն է ունեցել ցուցադրության երեկոյի ընթացքում: Այս մասին հայտնում է korrespondent-ը: 6-ամյա Ալլա-Վիկտորյան՝ որպես մոդել, մասնակցել է Գալինա Յուդաշկինայի կողմից ներկայացրած հագուստի հավաքածուի ցուցադրությանը: Աղբյուրը հայտնում է, որ երեկոյից անմիջապես հետո մանկական հագուստի ցուցադրությանը մասնակցած երեխաների լուսանկարները հայտնվել են Կիրկորովի Instagram-ի էջում: Երգչի աղջիկը ցուցահարթակ է դուրս եկել մանկական […]
15:20 12.11.2018
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի համար Բելառուսն ունի երեք թեկնածություն, բայց հարցը կլուծվի դեկտեմբերի 6-ին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Բայց Բելառուսի կողմից թեկնածության առաջադրումը չի նշանակում, որ Բելառուսը ճնշել է Հայաստանին, կամ որևէ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի դեսպանի ընդունելության ժամանակ: «Հարցն այն […]
14:56 12.11.2018
Պաշտոնական Մինսկը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ադրբեջանի դեսպանին ընդունելիս։ Երեք թեկնածուի մասին Լուկաշենկոյի հայտարարությունը, ըստ ամենայնի, կապված է մինչ այս ներկայացված միակ թեկնածուի վերաբերյալ դիրքորոշումներով։ Այս պահին դեռ չի լրացել ժամկետը, երբ Հայաստանի ներկայացուցիչը պետք է գլխավորի կառույցը։ Սակայն հավանական է […]
14:22 12.11.2018
Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության ջանքերը բարձր գնահատականի են արժանի։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։ Նա հիշատակել է, թե ինչ փուլում է հիմա հակամարտության կարգավորումը․ «Ընտրական» դադարից հետո ակտիվացել են կողմերի միջև շփումները, Արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել Դուշանբեում։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է, հրադադարի […]
09:43 12.11.2018
Չինական Alibaba ընկերությունն Ամուրիի օրն աշխատել է 213․5 մլրդ յուան (30,8 մլրդ դոլար )՝ գերազանցելով անցած տարվա համաշխարհային ռեկորդը։ Ինչպես հայտնում է CNBC հեռուստաալիքը, 2017 թվականի նոյեմբերի 11-ին իրացված ապրանքների արժեքը կազմել է մոտ 24․2 մլրդ դոլար։ Այս տարի վաճառքի արդեն իսկ 85 վայրկյանում հաջողվել է 1 մլրդ դոլար ստանալ։ Ամենաակտիվ գնորդները եղել են Ճապոնիայից, […]
08:46 12.11.2018
Եվրամիության երկրները չափազանց մեծ կախում ունեն դոլարից և մինչ օրս չեն կարողացել դրան պատշաճ այլընտրանք ներկայացնել։ Այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում այն պատճառով, որ դոլարն իր ուժի պատճառով կիրառվում է ամենուր, սակայն ենթարկվում է միայն ամերիկյան իշխանությանը։ Նա նշել է, որ ԵՄ-ին դեռևս […]
08:12 12.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային և հարավային հատվածներում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի։ Ինչպես հայտնում է AP-ն, նահանգի հյուսիսում՝ գրեթե ամբողջովին մոխրացած Փարադայս քաղաքում, հայտնաբերվել են ևս 6 դիեր։ Ավելի վաղ հայտնել էինք 25 զոհի մասին։ Ոստիկանության տվյալներով՝ մոտ 230 մարդու ճակատագիրն անհայտ է մնում։ Հրդեհի ընդգրկած մակերեսը կազմում է 362 ք/կմ։ Այն […]
07:58 12.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են Արգենտինայում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում շփվելու մտադրությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Interfax-ը։ Պեսկովը, պատասխանելով հարցին, թե երկու երկրների առաջնորդները հաստատե՞լ են Արգենտինայի մայրաքաղաքում առանձին զրուցելու մտադրությունը, ասել է․ «Այո՜, պայմանավորվել են այնտեղ տեսնվել»։ Պուտինը հայտարարել էր, […]
07:41 12.11.2018
Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է կանգառում հավաքված բազմության մեջ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 18 մարդ։ 15-ամյա մի աղջնակ ծանր վնասվածքներ է ստացել։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է Լոնդոնի շտապօգնության ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Քրոյդոն շրջանում։ Ոստիկանության հաղորդմամբ՝ անսթափ վիճակում մեքենա վարելու կասկածանքով ավտոբուսի 60-ամյա վարորդը ձերբակալվել է։ Bus crashes into West […]
07:28 12.11.2018
Նյու Յորքում համերգի ժամանակ Aerosmith ռոք խմբի կիթառահար և բեք-վոկալիստ Ջո Փերիի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Madison Square Garden մարզական-ժամանցային համալիրում։ Փերին կորցրել է գիտակցությունը, երբ ելույթից հետո վերադառնում էր դիմահարդարման սենյակ։ Մոտ 40 րոպե բժիշկները փորձել են նրան ուշքի […]
07:15 12.11.2018
Հինգ պաղեստինցիներ, որոնցից մեկը եղել է ՀԱՄԱՍ շարժման դաշտային առանցքային հրամանատարներից մեկը, զոհվել է Գազայի հատվածում իսրայելցի հատուկ ջոկատայինների ռեյդի ժամանակ։ Այս մասին հայտնում է Haaretz թերթը։ Սպանվածը եղել է ՀԱՄԱՍ-ի էլիտար ռազմական «Ալ-Դին ալ-Կասեմ» ստորաբաժանման ղեկավարի տեղակալ։ Հաղորդվում է նաև, որ ռեյդի ժամանակ զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի մի սպա։ Եվս մեկը միջին ծանրության […]
21:50 11.11.2018
Կանանց միջազգային Femen կազմակերպության ակտիվիստներից մեկը Փարիզում կիսամերկ վազել է դեպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը, որն այդ պահին ուղևորվելիս է եղել Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վայր: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ կնոջ մարմնի վրա անգլերեն այսպիսի գրություն է եղել՝ «Fake Peace Makers» (Խաղաղության կեղծ կերտողներ): Առաջին համաշխարհային պատերազմի […]
19:13 11.11.2018
Էրդողանը ննջել է այսօր Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առթիվ համաշխարհային առաջնորդների առջև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթի ժամանակ։ Տեսախցիկները ֆիքսել են այդ պահը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հորդորել է չմոռանալ միլիոնավոր զինվորների կյանք խլած Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները։ Նա կոչ է արել «պայքարել խաղաղության համար»՝ հրաժարվելով «գերիշխանության գաղափարներից»։
18:12 11.11.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել չմոռանալ միլիոնավոր զինվորների կյանք խլած Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները։ Այս մասին նա ասել է տարբեր երկրների ղեկավարների առջև Փարիզում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Դա եղել է վաղուց, բայց կարծես երեկ լիներ։ Այդ պատերազմի հետքերը պետք է երբեք չմոռանալ ո՛չ Եվրոպայում, ո՛չ ամբողջ աշխարհում»,- ընդգծել է […]
17:19 11.11.2018
Բրազիլիայի Ռիո դե-Ժանեյրո քաղաքի բնակելի թաղամասերից մեկում սողանքի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Globo-ն: Հաղորդվում է, որ տեղի փրկարարական ծառայության ու կամավորների համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է եղել 11 մարդու կյանք փրկել: Եվս 4 մարդ անհետ կորած է համարվում: Պատահարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ նոյեմբերի 10-ին: Սողանքը շուրջ 1 […]
16:05 11.11.2018
Ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Չարլի Շինը բարձրաձայնել էր Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով իր ծնողների անհետացման մասին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Հաղորդվում է, որ տեղի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել նրա ծնողներին՝ Մարտինին ու Ջենեթին: Պարզվել է, որ նրանք հրդեհից խույս տալու համար տեղափոխվել էին ծովափնյա հատված: «Մեզ հետ ամեն բան […]
15:31 11.11.2018
Ավստրալական Քուինսլենդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է տեղի 50-ամյա մի բնակչուհու՝ ելակների մեջ ասեղներ տեղադնելու կասկածանքով: Այս մասին հայտնում է նահանգային ոստիկանության պաշտոնական կայքը, փոխանցում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ գործի բացահայտման նպատակով լայնածավալ հետաքննական աշխատանքներ են իրականացվել, որին մասնակցել են կառավարական ուժերն ու երկրի հետախուզությունը: «Սպասվում է, որ այսօր երեկոյան կնոջը մեղադրանք կներկայացվի, իսկ […]
14:19 11.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ քննարկել են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության գործին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Հաղորդվում է, որ քննարկումը տեղի է ունեցել Փարիզում պաշտոնական ընթրիքի ժամանակ, որն Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումների համար Ֆրանսիա ժամանած տարբեր երկրների ղեկավարների համար կազմակերպել […]
13:48 11.11.2018
Հյուսիսային ու Հարավային Կորեաների իշխանությունները փոխադարձ նվերներ են հանձնել միմյանց: Ի պատասխան Հյուսիսային Կորեայից ստացված 2 տոննա՝ վայրի պայմաններում աճող սնկի յուրահատուկ տեսակի՝ Հարավային Կորեայից 100 անգամ ավելի շատ (200 տոննա) նարինջ է ուղարկվել Հյուսիսային Կորեա: Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ Հաղորդվում է, որ փոխադրումները կատարվել են ռազմական 4 ուղղաթիռների միջոցով: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
13:05 11.11.2018
Գերմանիայի քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են բունդեսվերի զինծառայողների և հատուկ նշանակության մարտիկների շրջանում ձևավորված դավադիրների խումբ։ Ինչպես հայտնում է Focus պարբերականը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցիչներին, դավադիրները ծրագրել էին սպանել մի քանի քաղաքական գործչի։ Պոտենցիալ զոհերի թվում են Բունդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության ղեկավար Դիտմար Բարտչը, Կանաչների առաջնորդ Կլաուդիա Ռոտը, ԱԳ նախարար Հայկո Մաասը և երկրի նախկին […]