10:10 11.11.2018
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունների շարքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 53-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 17 զոհի մասին։ Այս մասին Associated Press-ին հայտնել է տեղի ոստիկանության կապիտան Մուհամմադ Հուսեյնը։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է կրկին աճել։ Ներկա պահին հաշվվում է ավելի քան 100 վիրավոր։ Նոյեմբերի 9-ին զինյալները պայթուցիկով լցոնված մեքենաներն ուղղել էին քաղաքի […]
09:57 11.11.2018
Սպիտակուցային բյուրեղների նմուշները, որոնք ստացվել են Միջազգային տիեզերակայանում փորձերի ժամանակ, տեղափոխվել են Երկիր։ Դրանք Երկիր է բերել ճապոնական անօդաչու բեռնատար «Կոնտորի-7» տիեզերանավի պարկուճը։ Այս մասին հայտնում է ճապոնական աերոտիեզերական JAXA գործակալության մամուլի ծառայությունը։ ՄՏԿ-ից նյութերի տեղափոխման առաքելությունն առաջին անգամ է իրականացվում ճապոնացիների կողմից։ Պարկուճն իջեցվել է օդապարիկի օգնությամբ Խաղաղ օվկիանոսի մակերևույթ՝ Ճապոնիայի ափերից ոչ հեռու։
09:42 11.11.2018
Եվրամիությունը մերժել է Brexit-ի հարցով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առանցքային առաջարկը։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։ Մեյը հույս ուներ միավորել իր կաբինետն ու հաղթահարել ԵՄ-ի հետ բանակցություններում առաջացած արգելապատնեշը։ Նա առաջարկել է ստեղծել անկախ մեխանիզմ՝ մաքսային վեճերը կարգավորելու համար։ Ենթադրաբար, Մեյը փորձել է խուսափել Հյուսիսային Իռլանդիայի հետ «կոշտ սահմանից»։ Բրյուսելում, սակայն, հայտարարել […]
09:25 11.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետմահու կպարգևատրի «ռոք-ն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլիին Ազատության նախագահական մեդալով։ Այն հանդիսանում է քաղաքացիական անձանց համար ԱՄՆ-ի գերագույն պարգևը։ Ինչպես նշել են Սպիտակ տանը, Փրեսլին դարձել է ողջ աշխարհում երկրպագուների բազմամիլիարդանոց բանակի համար «ամերիկյան մշակույթի մարմնավորումը»։ Ամերիկյան վարչակազմի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նա մնում է ամերիկյան կուռք նույնիսկ մահից 40 տարի […]
09:13 11.11.2018
Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածն իրենց տիրապետության տակ առած անտառային հրդեհները 25 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գործակալության հաղորդմամբ՝ միայն նոյեմբերի 10-ին փրկարարները հայտնաբերել են 14 դի։ Դեռևս նոյեմբերի 8-ին հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայում տարհանում է հայտարարվել։ Նահանգի հյուսիսում հրդեհը գրավել է ավելի քան 36 հազար հեկտար […]
22:24 10.11.2018
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման պատմել է, թե ինչի համար երբեք չի ների ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես հաղորդում է Politico-ն, Միշել Օբաման միշտ կհիշի, թե ինչպես է Թրամփը կասկածի տակ դրել իր ամուսնու՝ Բարաք Օբամայի ԱՄՆ-ի քաղաքացի լինելու փաստը և հետևություններ արել, որ վերջինս իրավունք չունի դառնալ ԱՄՆ նախագահ: Միշել Օբամայի խոսքով՝ […]
21:56 10.11.2018
Միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ աշխարհին ավելի լավ զուգարանակոնքեր են պետք: Այս մասին նա հայտարարել է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած կենցաղային կոյուղու բնագավառում տեխնիկական նորարարություններին նվիրված ցուցահանդեսում: Ցուցահանդեսը լավ հնարավորություն է ստեղծում տարբեր ընկերությունների համար ներկայացնել իրենց ստեղծած նոր զուգարանակոնքերը: Ընկերությունները ցուցադրել են այնպիսի զուգարանակոնքեր, որոնք ավելի արդյունավետ կարող են առանձնացնել մեզը այլ […]
21:41 10.11.2018
Ռուսաստանի Պետդումայում քննարկում են նոր օրինագիծ՝ կապված ալկոհոլի վաճառքի սահմանափակումների հետ: Ըստ օրինագծի՝ պետք է արգելվի ալկոհոլի վաճառքը գիշերային ակումբներում, որոնք տեղակայված են բնակելի շենքերի մոտակայքում: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Օրինագիծն առաջարկել է Կրասնոդարի օրենսդրական ժողովը: Ինչպես նշվում է, իրավապահ մարմինները և տեղի իշխանությունները բազմաթիվ բողոքներ են ստանում քաղաքացիներից, որոնց տները […]
21:28 10.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Ֆրանսիայում պետք է այցելեր ամերիկյան Բելլո Վուդի զինվորական գերեզման, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով այդ այցը չեղարկվել է: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ լարված հանդիպումից հետո Թրամփը պետք է այցելեր գերեզման` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը նշելու համար: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով` ուղղաթիռը, որն ուղևորվել էր Թրամփի հետևից, չի կարողացել վայրէջք կատարել […]
20:15 10.11.2018
Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը՝ «Ռընոդո»-ն, շնորհվել է Վալերի Մանտոյին՝ պոլսահայ գրող, հրապարակախոս և լրագրող Հրանտ Դինքի կյանքը պատմող «Ակոսը» («Le Sillon») վեպի համար: Սա հեղինակի երկրորդ գիրքն է, որը լույս է տեսել 2018թ․ օգոստոսին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 33-ամյա գրողը մրցանակը ստացել է նոյեմբերի 7-ին՝ Փարիզում։ Իր ելույթում նա նշել է, որ հիացած […]
19:30 10.11.2018
Միայն 2005-2018 թվականներին Ադրբեջանը առնվազն 27 միլիոն դոլար է ծախսել Վաշինգտոնում լոբբիստական գործունեություն ծավալելու համար։ Ստեղծված լոբիստական ցանցով ադրբեջանցիները կարողացել են ամերիկացի պաշտոնյաներին դրդել, որ նրանք ադրբեջանանպաստ որոշումներ կայացնեն այլևայլ հարցերում։ Հայ մասնագետները այժմ բացահայտել են այդ ցանցի մի մասը ու ներկայացրել ինֆոգրաֆիկայով (մեծ որակով հասանելի է այստեղ)։ Դա այն մասն է, որ բաց է […]
18:42 10.11.2018
Ինդոնեզիայի իշխանությունները Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանումից շուրջ երկու շաբաթ անց դադարեցրել են որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում է Channel News Asia-ն՝ վկայակոչելով որոնողական խմբի ղեկավարին: «Մենք ներողություն ենք հայցում հասարակությունից, հատկապես զոհերի ընտանիքներից, եթե գործողությունների արդյունքում մենք չենք կարողացել բավարարել բոլորի սպասելիքները»,- հայտարարել է նա: Ինչպես ավելի վաղ SHANTNES.am-ը հայտնել էր՝ Ինդոնեզիայում թռիչքից 13 […]
18:33 10.11.2018
Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել 6 արմատականի, որոնք մահափորձ էին պլանավորում կատարել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ: Բերման ենթարկվածները խոստովանել են, որ ցանկացել են սառը զենք օգտագործել, հաղորդում է France 2-ը: Ոստիկանության աղբյուրների համաձայն՝ 4 անձ արդեն իսկ խոստովանել է իր մտադրությունը: Նրանք նշել էին, որ հարձակումը պլանավորել […]
18:25 10.11.2018
Իսրայելի աճուրդի տներից մեկում վաճառքի է հանվել Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ ուղղված իր քրոջը, որտեղ նա ներկայացնում է նացիստական Գերմանիայի ապագայի մասին իր կանխատեսումները: Այս մասին հայտնում է Kedem աճուրդի կայքը: Աճուրդը նախատեսվում է իրականացնել այս տարվա նոյեմբերի 13-ին: Աճուրդում նամակի մեկնարկային գինը 12 հազար դոլար է, որոշ կանխատեսումներով, այն կհաջողվի վաճառել 20 հազար դոլարով: Աղբյուրը […]
18:15 10.11.2018
Ֆրանսիայում Առաջին համաշխարհայինի զինադադարի կնքման 100-ամյակի կապակցությամբ Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ԱՄՆ նախագահն ասել է, որ ցանկանում է, որպեսզի Եվրոպան լինի ուժեղ: Նա ընդգծել է, որ ցանկանում է օգնել Եվրոպային, բայց, միևնույն ժամանակ, նշել է, որ ամեն ինչ պետք է լինի արդար՝ Եվրոպան պետք է […]
18:12 10.11.2018
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ավստրիայի իր գործընկերոջ՝ Կարին Կնայսլի հետ, ըստ որոշ տեղեկությունների, քննարկել է Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալած ավստրիացի սպայի շուրջ ստեղծված վիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ից, հայտնում է Газета-ն: Լավրովն անընդունելի է համարել չապացուցված մեղադրանքները հանրայնացնելու փաստը: Նա հայտարարել է, որ նման հարցերը պետք է քննարկվեն […]
16:48 10.11.2018
Փարիզում` Հաղթական կամարի տակ, FEMEN շարժման երեք ակտիվիստ հերթական կիսամերկ ակցիան է իրականացրել՝ այսկերպ իրենց բողոքն արտահայտելով Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առթիվ նոյեմբերի 11-ին կազմակերպվող միջոցառմանը որոշ երկրների ղեկավարների մասնակցության դեմ: Հանդիսավոր այդ միջոցառմանը «ռազմական հանցագործների» մասնակցության դեմ ակցիա իրականացնող ֆեմենուհիներին ոստիկանությունը բերման է ենթարկել: Ակտիվիստներից մեկի ձեռքում «Բարի գալուստ, ռազմական հանցագործներ» գրությամբ պաստառ […]
16:42 10.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով այրվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» հայտնի հեռուստասերիալի դեկորացիաները: Այրվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» հայտնի հեռուստասերիալի գլխավոր նկարահանման հրապարակը: Այս տարածքում նկարահանվում էին սերիալի Main Street-ի տեսարանները: Ավելացնենք, որ ներկա պահին դադարեցվել են սերիալի նկարահանման աշխատանքները: Սերիալի ղեկավարությունը հայտնում է, որ առայժմ պարզ չեն վնասի չափերը, քանի որ տարածքից […]
16:17 10.11.2018
Երեկ երեկոյան Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող շրջաններից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Նրանցից մեկը ոստիկան է: Ըստ իրավապահ մարմինների տարածած տեղեկությունների՝ երկու խմբերի միջև ծագած վեճը կանխել փորձած ոստիկանն ու մի քաղաքացի, ինչպես նաև կռվի մասնակիցներից մեկը տեղափոխվել են հիվանդանոց: Հաղորդվում է նաև, որ կռվի մասնակիցներից 8 անձ ձերբակալվել […]
15:26 10.11.2018
Միացյալ Նահանգները դեռ չի ծրագրում Եվրոպայում տեղադրել հրթիռներ, որոնք հակասում են «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրին: Այս մասին Փարիզում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Մոտ ապագայում Միացյալ Նահանգները չի նախատեսում Եվրոպայում տեղադրել այնպիսի հրթիռներ, որոնք արգելված են «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրով: […]
15:23 10.11.2018
Նորվեգիան պատրաստվում է Ադրբեջանից դուրս բերել իր դեսպանությունը: Երկու երկրների միջև հարաբերությունների պատասխանատվությունն այսուհետ կկրի Թուրքիայում գործող դեսպանությունը: Բաքվում կգործի միայն երկրի գլխավոր հյուպատոսությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչին: Աղբյուրը հայտնում է, որ դրա փոխարեն Բաքվում առաջիկայում նախատեսվում է Նորվեգիայի Գերագույն հյուպատոսություն բացել: Միևնույն ժամանակ, Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե […]
15:11 10.11.2018
Եվրասիական տնտեսական միության տարածքում առանց մաքսատուրքի անձնական օգտագործման ապրանքների ներմուծման շեմը 2019թ. հունվարի 1-ից կնվազեցվի մինչև 500 եվրո: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի համապատասխան որոշումն արդեն հրապարակվել է: Համաձայն այդ փաստաթղթի՝ հաջորդ տարեսկզբից մաքսատուրք չի նախատեսվի անձնական նպատակներով ցամաքային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների համար, եթե դրանք չեն գերազանցում 25 կիլոգրամը և 500 […]
14:30 10.11.2018
Վերջին 13 տարում Ադրբեջանի ղեկավար շրջանակները 27 միլիոն դոլար են ծախսել Վաշինգտոնում լոբբիստական գործունեության ֆինանսավորման համար։ Նրանք միջնորդներ են վարձել, որոնց միջոցով պաշտոնյաներին դրդել են իրենց համար նպաստավոր որոշումներ կայացնել: Միջնորդական այս ցանցը բացահայտել են հայ մասնագետները՝ գաղտնազերծելու համար այս գործունեությունը: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ամերիկագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:
14:18 10.11.2018
Կանադայի Մոնրեալ քաղաքի մերձքաղաքային հատվածում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել մի տղամարդ և երեխա, ասված է քաղաքի թվիթերյան էջում: «Կասկածյալը բերման է ենթարկվել Կիրկլենդում: Նա հրազենային վիրավորում է հասցրել 6-ամյա երեխայի և 50-ամյա մի տղամարդու: Մոնրեալի ոստիկանության քննիչները դեպքի վայրում են»,- ասված է հաղորդագրության մեջ: Global News-ի տվյալներով՝ տուժողները ուղարկվել են հիվանդանոց, […]
14:10 10.11.2018
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի ռազմաբազաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 25 զինվոր, 7-ն էլ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նախարարությունը հայտնել է նաև, որ տուժած բոլոր զինվորները անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, […]
13:45 10.11.2018
Երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ և Չինաստանի պատվիրակությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Կորեական թերակղզու, Թայվանի և Հարավչինական ծովի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չնայած լարված հարաբերություններին՝ կողմերը պահում են համագործակցությունը: Միևնույն ժամանակ, պետքարտուղարն իր մտահոգություններն է հայտնել Հարավչինական ծովում […]
13:20 10.11.2018
Հորդանանում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի կառավարության ներկայացուցիչը: «Համապատասխան ծառայությունները Ալ-Վալյա շրջանում երկու քաղաքացու են փրկել: Փրկարարները նաև հայտնաբերել են անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկի մարմինը: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 11-ի»,- ասել է կառավարության ներկայացուցիչը: Հորդանանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ներկայում […]
13:06 10.11.2018
Facebook-ը հրաժարվել է ներքին հետազոտություններ իրականացնել սեքսուալ ոտնձգությունների դեպքում: Այս մասին գրում է Associated Press-ը: Ավելի վաղ ներքին հետազոտություններից հրաժարվել են նաև Google-ը, Microsoft-ը և Uber-ը: Նշվում է, որ այժմ աշխատակիցները չեն կարող դիմել ընկերության ղեկավարությանը՝ ուսումնասիրելու սեռական բռնությունների դեպքերը: Անպարկեշտ պահվածքը փակ տեղեկություն է, ոմանք կարող են օգտվել դրանից և շարունակել բռնությունները: Այժմ Facebook-ի աշխատակիցները կարող են իրենց […]
12:45 10.11.2018
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում հսկայական փոշե (ավազե) փոթորիկ է մոլեգնել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ փոշե փոթորկի հետևանքով երկինքը դարձել է կարմիր: Քամու արագությունը հասել է ժամում 100 կմ-ի: Ականատեսների խոսքով՝ փոթորկի հանդարտվելուց հետո ամբողջ տարածքը ծածկվել է փոշով: Փոշե փոթորիկներն առաջանում են հողի չոր […]