22:42 08.11.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Իրանը պատրաստ չէ բանակցությունների սեղանի շուրջ նստել իրենց հետ: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակված Պոմպեոյի վերջին հարցազրույցից, հայտնում է Gazeta․ru-ն: «Մենք դեռևս որևէ ազդանշան չենք ստացել, բայց հույս ունենք, որ նրանք (Իրանի իշխանությունները-խմբ.) կանեն դա»,- ասել է Պոմպեոն: Նա նաև հայտարարել է, որ […]
20:17 08.11.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին Փարիզում կմասնակցի Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը նամակով դիմել էր նախագահ Մակրոնին` իր դժգոհությունն արտահայտելով այդ այցի առթիվ: Մակրոնից նաև պահանջել էին հստակ ուղերձով դիմել Էրդողանին, հասկացնել, որ այդ միջոցառումներին նրա մասնակցությունը չի նշանակում հավանության արժանացնել […]
20:00 08.11.2018
ԱՄՆ-ի դատարանը Հոլիվուդի Փառքի ճեմուղում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան աստղը կոտրող Օստին Կլեյին վանդալիզմ կատարելու համար պայմանական ազատազրկման է դատապարտել, գրում է Fox News-ը: Նշվում է, որ դատական նիստի ընթացքում Կլեյը չի հերքել, որ վանդալիզմ է կատարել: Նրան 3 տարվա ազատազրկման են դատապարտել: Բացի դրանից՝ նա պարտավոր է Հոլիվուդի առևտրային տանը վճարել 9,4 հազար […]
19:57 08.11.2018
Բոլոր նրանք, ովքեր վնասվում են, հավատում են, որ ապաքինման հետ մեկտեղ կավելանա նաև հաջողությունը:
19:51 08.11.2018
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը, չնայած պաշտոնը թողնելու բազմաթիվ կոչ-հորդորներին, չի ուզում հրաժարական տալ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը: Նա ասաց, որ Մարիլոսյանի հրաժարականի պահանջը շարունակելու են բարձրաձայնել: «Նրա դեմ երեսփոխաններ են սկսում բողոքել, օրինակ՝ տիկին Վալերի Բուայեն, Գիյոմ Գասպարյանը, ուրիշներ: Նամակները և այդ բողոքները պիտի […]
18:59 08.11.2018
Իտալական Ջենովա քաղաքում առգրավել են մեծ քանակությամբ հերոին, որը վերջին 20 տարում ամենամեծամասշտաբայինն է եղել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հայտնում են նաև, որ իրավապահները 270 կգ թմրանյութ են առգրավել: Նշվում է, որ հերոինը թաքցրել էին Իրանից եկող բեռնատարների մեջ: Այս դեպքի կապակցությամբ երկու հոգու արդեն ձերբակալել են Նիդեռլանդներում: Նշվում է նաև, որ հետաքննությանը […]
16:49 08.11.2018
Մեծ Բրիտանիայում բանտարկել են ադրբեջանցի Զամիրա Հաջիևային այն բանի համար, որ չի կարողացել պատշաճ հայտարարագրով ներկայացնել, թե որտեղից ունի ավելի քան 50 միլիոն դոլար, որը ծախսել է Լոնդոնում անշարժ գույք գնելու (22 միլիոն ֆունտ = 29 միլիոն դոլար), զարդերի, բարձրակարգ գինիների ու այլ ճոխությունների վրա (16 միլիոն ֆունտ = 22 միլիոն դոլար)։ Այս մասին հայտնում […]
16:41 08.11.2018
Տաջիկստանի Հուջանդ քաղաքի բանտում տեղի ունեցած խռովության հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի: Զոհերի թվում կա 2 ոստիկան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ուժային կառույցների ներկայացուցչին: Աղբյուրը հայտնում է, որ խռովության հետևանքով սպանվել է բանտի աշխատակիցներից մեկը և հատուկ նշանակության զորքերի մեկ ծառայող: Անվտանգության ևս 6 աշխատակից հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի […]
16:26 08.11.2018
Աստանայում այսօր տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող 24 հարցերի թվում կարևորների թվում է նշվել նաև կառույցի ընդլայնման հնարավորությունը: Ռուս ռազմական փորձագետ, ՀԱՊԿ ոչ պաշտոնական խոսափող համարվող Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ կառույցի նոր հնարավոր անդամների և դիտորդների թվում մի քանի երկրների անուններ են նշվում: «Առաջինն Ուզբեկստանն է, որը Աֆղանստանի հարևանությամբ է և վահանի դեր է […]
15:58 08.11.2018
Տաջիկստանի հյուսիսում՝ խիստ ռեժիմի գաղութներից մեկում բարձրացած խռովության հետևանքով վիրավորների և զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Տաջիկստանի ղեկավարությունը դեռևս չի մեկնաբանել կատարվածը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, բանտարկյալներից մեկը, որն «Իսլամական պետություն» խմբավորման անդամ էր, կարողացել էր զինաթափել անվտանգության աշխատակցին, նրանից վերցնել ինքնաձիգը և կրակ […]
15:50 08.11.2018
Տոնախմբության ընթացքում բնակիչները բազմաթիվ հրավառություններ և ճայթրուկներ են արձակել:
14:51 08.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արդեն ժամանել է Աստանա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, գագաթնաժողովի քննարկվող 24 հարցերի թվում առանցքային տեղ է զբաղեցնում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը: Դիտարկվում է այդ պաշտոնում թեկնածության երեք հնարավոր տարբերակ: Ըստ Ուշակովի՝ ՀՀ-ն պահանջում է, որ մինչև 2020թ. ՀԱՊԿ գլխավոր […]
14:03 08.11.2018
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր առավոտյան մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովն սկսվել է կառույցի անդամ երկրների ԱԳ նախարարների, Անվտանգության խորհուրդների քարտուղարների և պաշտպանության նախարարների խորհրդի նիստով: Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրահմանովը բացման խոսքում ասել է, որ գագաթնաժողովի հիմնական մասը կանցնի փակ ռեժիմով՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության: Թե ինչ են քննարկելու ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունները, Ղազախստանի ԱԳ նախարարը չի […]
13:45 08.11.2018
Օրերս Հայաստանում էր Նյու Յորքում գտնվող Արևելք-Արևմուտք ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Քեմերոն Մունթերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում նա մի շարք հանդիպումներ է ունեցել վերլուծական և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ եղել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում, «Գլոբալ դայլոգ ֆորում» կազմակերպությունում, քննարկել համագործակցության հնարավորությունները: Խոսելով այցի և քննարկումների արդյունքների մասին՝ Քեմերոն Մունթերը տեղեկացրել է, որ […]
12:43 08.11.2018
Կալիֆոռնիական Թաուզենդ-Օքս քաղաքի ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ անհայտ անձը կրակ է բացել Borderline Bar & Grill բարում գտնվող մարդկանց ուղղությամբ: Այս մասին գրում է Los Angeles Times-ը: Կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում: Արձակվել է առնվազն 30 կրակոց: Հարձակվողը դեռևս ձերբակալված չէ: Ոստիկանությունը կոչ է արել մարդկանց խուսափել այդ տարածքին […]
12:02 08.11.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն այսօր առավոտյան, բացելով ՀԱՊԿ գագաթնաժողովի ԱԳ նախարարների խորհրդի նիստը, հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին չի հաջողվել համաձայնեցնել ՀՕՊ և ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանության) միասնական միացյալ համակարգի ստեղծման նախագիծը: Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ բացի այդ նախագծից, օրակարգում ներառված է 24 հարց, որը համաձայնեցվել է ՀԱՊԿ անդամ բոլոր […]
11:28 08.11.2018
Մի քանի ռուսական ավիաընկերություններ ավելի վաղ հայտնել էին Boeing 737 Max ինքնաթիռների ձեռքբերման հնարավորության մասին:
09:45 08.11.2018
ԱՄՆ-ում աղջիկը տուժել է լիցքավորման ժամանակ iPhone X-ի բռնկման հետևանքով։ Այս մասին հայտնում է Reddit-ի օգտատերերից մեկը։ Նշվում է, որ աղջիկը սմարթֆոնը միացրել է լիցքավորման և պառկել հանգստանալու։ Սմարթֆոնը բռնկվել է՝ պատճառելով նրան այրվածքներ, հայտնում է iReactor-ը։ Աղջիկը հրաժարվել է Apple ընկերության դեմ դատական հայց ներկայացնել։ Որոշ օգտատերեր նշել են, որ հավանաբար բռնկման պատճառ է […]
08:22 08.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի պաշտոնաթողության մասին։ «Ուրախ ենք հայտարարել, որ Մեթյու Ուիթաքերը՝ գլխավոր դատախազի աշխատակազմի ղեկավարը, դառնում է ԱՄՆ գլխավոր դատախազի նոր պաշտոնակատար»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։ Սպիտակ տան ղեկավարը երախտագիտություն է հայտնել Սեշնսին աշխատանքի համար։ «Մշտական փոխարինողի մասին կհայտարարվի ավելի ուշ»,- հայտնել է Թրամփը։ Նախագահը բազմիցս […]
08:11 08.11.2018
Վարազները շրջում են Բարսելոնի կենտրոնական փողոցներում։ Քաղաքի հարակից անտառներում բնակվող կենդանիները սննդի որոնումներով սկսել են ավելի ու ավելի հաճախ մուտք գործել քաղաք, անգամ սկսել են մոտենալ Սուրբ ընտանիքի տաճարին (Սագրադա Ֆամիլիա)։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նախկինում վարազները մեծ հետաքրքրություն էին ներկայացնում զբոսաշրջիկների համար՝ տանելով նրանց քաղաքի մոտակա անտառային տարածքներ։ Օրերս պարբերաբար վարազների լուսանկարներ […]
07:58 08.11.2018
Զիմբաբվեում երկու ավտոբուսների ճակատային բախման հետևանքով առնվազն 47 մարդ է զոհվել, այդ թվում` 2 երեխա։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում՝ Ռուսապե քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է Herald Zimbabwe-ն՝ հղում անելով ոստիկանությանը։ Վթարի հետևանքով ավտոբուսները սարսափելի վնասվել են։ Դեպքից այլ մանրամասներ հայտնի չեն։
07:45 08.11.2018
Ինդոնեզիայի Կալիմանտան կղզու քարանձավներից մեկում հնագետները հնագույն ժայռապատկերներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Nature ամսագիրը։ Հայտնաբերվել են կովի տեսքով կենդանիներ պատկերող ժայռապատկերներ, որոնք, ըստ ամենայնի, ամենահինն են մինչ օրս գոյություն ունեցող ժայռապատկերներից։ Հայտնաբերվել են նաև ձեռքի հետքերի տրաֆարետային պատկերներ։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ դրանք ունեն 40-52 հազար տարվա վաղեմություն։
07:30 08.11.2018
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով ԱՄՆ նախագահ մամուլի ասուլիսը նշանավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հերթական սկանդալով։ Դոնալդ Թրամփը կրկին առճակատվել է լրագրողների հետ և Սպիտակ տանը CNN-ի թղթակից Ջիմ Ակոստային անվանել «կոպիտ և սարսափելի մարդ»։ Թղթակիցը դիմել է հանրապետականին հարցով, թե ինչու է նա ներգաղթյալների քարավանի՝ ԱՄՆ սահմաններ ուղևորվելն անվանել «ներխուժում», և ինչու էր այդ […]
07:15 08.11.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել այն բանի համար, որ երկիրը 1939 թվականին հրաժարվել է ընդունել հրեա փախստականներին, որոնք «Սենթ-Լուիս» նավով ժամանել էին նացիստական Գերմանիայից։ Համայնքների պալատի առջև ելույթի ժամանակ Թրյուդոն նշել է, որ այդ կերպ Կանադան կարող է լույս սփռել իր պատմության ցավոտ գլխի վրա և հոգ տանել այն մասին, որ այդ դասը […]