00:06 06.11.2018
Լատվիան առաջին երկիրն է հետխորհրդային տարածքում, որը կարգելի վայրի կենդանիների մասնակցությամբ կրկեսային ներկայացումները: Լատվիայի նախագահ Ռայմոդ Վեյոնիսը հայտարարել է, որ Կենդանիների պաշտպանության մասին օրենքում ուղղումներ են մտցվելու, որոնք կարգելեն օգտագործել վայրի կենդանիներին կրկեսային ներկայացումների մեջ: Վայրի կենդանիների օգտագործումը կրկեսային ներկայացումներում արգելված է շատ եվրոպական երկրներում: Լատվիայից բացի՝ վայրի կենդանիների օգտագործումը կրկեսում արգելված է Հունաստանում, Խորվաթիայում, […]
00:00 06.11.2018
Խանտի-Մանսիյսկում նոյեմբերի 5-ին փլուզված կամրջի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են Նեֆտեյուգանսկ քաղաքի տարածքային հիվանդանոց, հայտնում է РИА Новости-ն: Միջադեպի հետևանքով կա 2 զոհ և 7 տուժած: Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ ծանր, իսկ մնացած 5-ինը՝ միջին ծանրության: Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի իշխանությունների տվյալների համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել հին կամրջի կոնստրուկցիաների ապամոնտաժման ժամանակ: Դեպքի […]
23:57 05.11.2018
Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահ նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպան Սարմեն Բաղդասարյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Քուվեյթի Ազգային լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ Սարմեն Բաղդասարյանը Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականի սեպտեմբերին:
23:16 05.11.2018
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը: Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և միջազգային մի շարք հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական դրսևորում: Այդ հիմնարար իրավունքի […]
20:14 05.11.2018
Բրյուսելի Վճռաբեկ դատարանը Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդին պարտադրել է հայրության թեստ անցնել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ այդ պահանջով դատարանին դիմել է Դելֆին Բոելը: Ենթադրվում է, որ նա թագավորի արտամուսնական երեխան է: «Ալբերտ Երկրորդը պետք է թեստ անցնի 3 ամսվա ընթացքում»,- հայտարարել են դատարանում: Թագավորը կարող է հրաժարվել դրանից, […]
20:14 05.11.2018
Մեծ Բրիտանիայի հատուկ ոստիկանությունը կալանք է դրել Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար, ֆինանսական խարդախությունների համար Ադրբեջանում դատապարտված Ջահանգիր Հաջիևի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի՝ 400 հազար դոլար ընդհանուր արժողությամբ զարդերի վրա, քանի որ կինը չի կարողանում պատշաճ հայտարարագրեր ներկայացնել, թե որտեղից իրենց այդքան միջոցներ։ Դատապարտված բանկիրի կինն արդեն 10 տարի է՝ ճոխ կյանքով ապրում է Մեծ Բրիտանիայում։ […]
18:26 05.11.2018
Հռոմում, 89 տարեկան հասակում, մահացել է իտալացի հայտնի դերասան Կառլո Ջուֆրեն: Նա առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Պինոքիո» ֆիլմում իր դերակատարման շոնորհիվ: Ընդհանուր առմամբ դերասանն ունի 90-ից ավելի դերեր կինոյում և հեռուստատեսությունում: The Hollywood Reporter-ը գրում է, որ դերասանը մահացել է նոյեմբերի 1-ին, սակայն նրա մահվան մասին լուրերը տարածվել են միայն այսօր: Կառլո Ջուֆրեն կյանքից […]
18:13 05.11.2018
Հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ կդրվի զինված ահաբեկչական խմբերի կազմում մարտերին մասնակցած կամ ահաբեկչություններ իրականացրածների դեմ գործողությունների համատեղմանը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նիստի ընթացքում կքննարկվեն նաև խնդիրներ, որոնց լուծումները նախաձեռնել է Հայաստանը։ Մասնավորապես խնդիրը վերաբերում է Հայաստանի պաշտոնյաների՝ […]
18:00 05.11.2018
Իրանցի գեներալ Քասիմ Սուլեյմանին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրերս կատարած հրապարակմանը, որով նա Իրանին սպառնում էր նոր պատժամիջոցների գործադրմամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Թրամփը թվիթերյան իր էջում «Գահերի խաղը» հեռուստասերիալի «Ձմեռը մոտենում է» արտահայտության գրելաձևի ձևով սպառնացել էր Իրանին՝ գրելով, թե «Պատժամիջոցները մոտենում են»: pic.twitter.com/nk2vKvHuaL — Donald J. Trump (@realDonaldTrump) November 2, […]
16:47 05.11.2018
Ֆրանսիայի դատարանը Սիրիայի հատուկ ծառայությունների երեք բարձրաստիճան ներկայացուցիչների ձերբակալության որոշում է կայացրել: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Monde պարբերականը: Ըստ թերթի հրապարակած տեղեկությունների՝ Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մեղադրվում են խոշտանգումների և մարդկության դեմ կատարած այլ հանցագործությունների համար: Ըստ որոշ տեղեկությունների՝ ձերբակալվածներից մեկը գեներալ Ալի Մամլյուքն է, որը նաև հայտնի է Աբու Այհամ անունով: Մամլյուքը տարիներ շարունակ […]
16:44 05.11.2018
ԱՄՆ Տեխաս նահանգում կործանվել է 206B ուղղաթիռը: Այս մասին հայտնում է ABC13 հեռուստաընկերությունը: Նշվում է, որ դժբախտ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին: Հարսանեկան արարողությունից հետո զույգն ուղղաթիռ է նստել, սակայն թռիչքից կարճ ժամանակ անց այն կործանվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ կործանված ուղղաթիռի բեկորները գտել են Յուվալդե քաղաքի հյուսիս-արևմուտքում: Հաղորդվում է, որ օդաչուն և նորապսակները զոհվել են: […]
16:36 05.11.2018
Հնդկաստանի Քաշմիր նահանգում կայծակի հարվածից 107 այծ ու ոչխար է սատկել, հայտնում է NDTV-ն: Դեպքը տեղի է ունեցել նահանգի բարձր լեռնային Ռաջուրի բնակավայրում: Տեղացիների խոսքերով՝ կայծակի հարվածից կենդանիների անկման դեպքեր այս հատվածում հաճախակի են լինում, սակայն նման ծավալով երբեք չէր եղել:
16:26 05.11.2018
Մարսելի կենտրոնում 2 բնակելի շենք է փլուզվել: Այս մասին հաղորդում է France Info-ն: Փլուզման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: Նշվում է, որ երկու շենքերն էլ բնակելի են և ունեն ընդհանուր պատ: Շենքերից մեկը բարձր վթարայնություն ուներ: Այնտեղ որևէ մեկը չէր բնակվում: Այդուհանդերձ, ֆրանսիական որոշ լրատվամիջոցները չեն բացառում, որ որոշ մարդիկ կարող էին ապրել շենքում՝ չունենալով […]
16:21 05.11.2018
Թուրքիայում ուղիղ երկու տարի է` ինչ բանտում են գտնվում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այդ կապակցությամբ քրդամետ կուսակցության ներկայիս համանախագահներ Փերվին Բուլդանը և Սեզայի Թեմելլին Անկարայում մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում տվյալներ են ներկայացրել, թե իրենց կուսակցությունից ինչքան մարդ է այժմ գտնվում […]
14:23 05.11.2018
Վերջին 10 տարվա ընթացքում Հնդկաստանի այս հատվածում առաջին անգամ են ձյան տեղումներ գրանցվում:
14:08 05.11.2018
Իսրայելն աջակցում է ԱՄՆ կողմից հակաիրանական պատժամիջոցների ներդրմանը և մնացած երկրներին ևս կոչ է անում սատարել դրանց: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Նաոմ Կացը: «Իսրայելը սատարում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, դրանք պետք է աջակցություն ստանան նաև այլ երկրների կողմից`զսպելու Իրանից […]
14:01 05.11.2018
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Լուրի իսկությունը SHANTNEWS.am-ը փորձեց պարզել հենց Հարությունյանից, ով հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ: «Չեմ մեկնաբանում»,- ասաց նա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Կոմերսանտ»-ն […]
13:10 05.11.2018
2018 թվականի նոյեմբերի 7-8-ը Երևանում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԱՊՀ գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստում ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սպորտի […]
12:54 05.11.2018
Համացանցում հայտնվել է Չինաստանում արված տեսանյութ, որտեղ երևում է` ինչպես է ոստիկանը հանցագործից փրկում պատանդառված կնոջը: Korrespondent.net-ը հաղորդում է, որ չարագործը սպառնացել է սպանել պատանդառված կնոջը, ապա՝ ինքնասպան լինել: Հատուկ գործողության ընթացքում ոստիկանը ձևացրել է, թե իր ձեռքերը կապված են, սակայն, հայտնվելով չարագործի կողքին, հարձակվել է նրա վրա և վերջինիս զինաթափ արել: Ոստիկանության հատուկ նշանակության […]
12:49 05.11.2018
Նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու նախօրեին հազարավոր իրանցիներ դուրս էին եկել փողոցներ՝ հակաամերիկյան և հակաիսրայելական կոչեր հնչեցնելով:
12:45 05.11.2018
Ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը MTV Europe Music Awards մրցանակաբաշխության արարողության ժամանակ հանդես է եկել ի պաշտպանություն կանանց իրավունքների: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Նշվում է, որ Ջեքսոնը հանդես է եկել կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության կոչով: Երգչուհին խոստովանել է, որ իրեն ևս` որպես թույլ սեռի ներկայացուցչի, վախեցրել են, և ինքը ստիպված է եղել ապրել վախի մթնոլորտում: […]
12:42 05.11.2018
Ռուսաստանի Դաշնությունում Հարավային Կորեայի դեսպան Ու Յուն Գինը հայտնել է, որ Կորեայի Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ինը հավանաբար Ռուսաստան կայցելի նոյեմբերին: Այս մասին տեղեկացնում է Լife.ru-ն: «Ռուսաստանը խնդրել է, որ այցը տեղի ունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը և ակնկալում է, որ դա տեղի կունենա: Հյուսիսային Կորեան, կարծես, քննարկում է բանակցությունների անցկացման վայրն ու ժամանակը, ինչպես […]
12:19 05.11.2018
Ռիհաննան զայրացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա` քաղաքական միջոցառման ժամանակ իր երգերի օգտագործման պատճառով: Երգչուհու Do not Stop the Music երգը հնչել է Թեննեսի նահանգում Թրամփի ելույթի ժամանակ: Ստեղծագործության հնչելու ընթացքում բազմության ուղղությամբ նետել են «Թրամփ» գրությամբ մարզաշապիկներ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: «Իմ մարդիկ երբեք ներկա չեն գտնվի այդ ողբալի հանրահավաքներին»,- […]
11:30 05.11.2018
Եգիպտոսում քննարկում են օրինագիծը, որով կարգելվի հասարակական վայրերում հիջաբ կրելը, որը ծածկում է ամբողջ գլուխը` բաց թողնելով միայն աչքերի հատվածը: Այս մասին գրում է Egypt Independent-ը: Օրենքը խախտողների համար նախատեսվում է 1000 եգիպտական ֆունտի չափով (56 դոլար) տուգանք, իսկ կրկնակի խախտման դեպքում գումարը կրկնակի կմեծանա: Օրինագծի հեղինակի խոսքով՝ փաստաթղթի հիմքում անվտանգության պահպանման խնդիրներն են: Բացի այդ, […]
08:44 05.11.2018
Սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի որդիները Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջել են իրենց հանձնել իրենց հոր դին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նրանք հոր մարմինը պահանջում են հուղարկավորության համար։ Լրագրողի ընտանիքը հույս ունի, որ դա շուտով տեղի կունենա։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ լրագրողի սպանության հրամանը տրվել է «բարձր մակարդակով»՝ […]
08:30 05.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Եմենում ամերիկյան զենքն օգտագործում է ոչ հմուտ կերպով։ Նա այդ կերպ պատասխանել է հարցին, թե իրեն անհանգստացնո՞ւմ է այն, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ամերիկյան ռումբեր է կիրառում խաղաղ բնակիչներին սպանելու համար։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ սարսափելի է համարում միջադեպը, […]
08:15 05.11.2018
Մեծ Բրիտանիայի բնակիչ Ռոս Էջլին պատմության մեջ առաջին անգամ լողալով պտտվել է Մեծ Բրիտանիայի շուրջը՝ հաղթահարելով 3317 կմ։ Նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Նա ծովային ուղևորությունը սկսել էր հունիսի 1-ին, ծովափնյա Մարգիտ քաղաքից։ Ճանապարհին նրան ուղեկցել է նավաստի Մեթյու Նայթը սպորտային շարժիչավոր կատամարանով, որի վրա Ռոսը հանգստացել ու գիշերել […]
07:57 05.11.2018
Պետդեպի ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա ԵՄ ընկերություններին բիզնես վարել միաժամանակ և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Քաղաքական գործիչն այդ կերպ պատասխանել է հաղորդավարի հարցին այն մասին, թե չե՞ն դադարեցնի որոշ եվրոպական ընկերություններ ԱՄՆ-ի հետ համագործակցությունն իրանական պատժամիջոցների պատճառով։ «Եվրոպական ընկերություններին չի թույլատրվի բիզնես վարել […]