TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

Նոյեմբերի 5-ին Իրանի դեմ սահմանվող պատժամիջոցները կլինեն ամենակոշտը․ Պոմպեո

07:43 05.11.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին Իրանի դեմ ուժի մեջ մտնող պատժամիջոցները կլինեն ամենակոշտը բոլոր այն պատժամիջոցներից, որոնք երբևէ սահմանվել են Թեհրանի դեմ։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։ Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանի հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցները դարձնում են իրանական տնտեսությունն առավել […]

̰
Իլոն Մասկը ցուցադրել է Լոս Անջելեսի տակ փորված վակուումային թունելը

07:29 05.11.2018

Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկն թվիթերյան իր էջում հրապարակել է Լոս Անջելեսի տակ փորված գերարագ վակուումային թունելի տեսանյութը: Նրա խոսքերով՝ ինքն անցել է թունելի ողջ երկարությամբ, գնահատել դրա պատրաստությունը։ Նա ավելացրել է, որ ուղևորությունը «տագնապալի երկար էր»։ Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ Լոս Անջելեսի ստորգետնյա վակուումային թունելը կգործարկվի դեկտեմբերի 10-ին։ Walked full length of […]

̰
Բաղդադում պայթյունների շարք է որոտացել․ կան զոհեր

07:12 05.11.2018

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում որոտացած 4 պայթյունների հետևանքով  8 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al-Arabia-ն՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրին։ Պայթյունների հետևանքով վիրավորվել է 16 մարդ։ Նշվում է, որ պայթուցիկ սարքերը գործարկվել են հրապարակում և մի շարք խանութների մոտ։ Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

̰
Մահացել է ուկրաինացի պաշտոնյան, որի դեմքին ծծմբաթթու էին լցրել

23:07 04.11.2018

Ուկրաինացի պաշտոնյա Եկատերինա Գանձյուկը, որի դեմքին ծծմբաթթու էին լցրել, հիվանդանոցում մահացել է, հայտնում է Lenta.ru-ն: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պահանջել է գտնել Գանձյուկի մահվան բոլոր մեղավորներին, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինան»: Խերսոնի քաղաքապետի խորհրդականի սպանությունից հետո հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ուկրաինայի ՆԳՆ-ի մոտ, հաղորդում է РИА «Новости»-ն։ Ուկրաինացիները մոմեր և պաստառներ են բերում՝ պահանջելով հետաքննել սպանության գործը։ […]

̰
Apple ընկերության ակտիվներն անկում են ապրել

22:47 04.11.2018

Apple ընկերության կապիտալիզացիան անկում է ապրել և հիմա 1 տրիլիոն դոլարից ցածր է, գրում է Reuters-ը: Ընկերության նախատոնական վաճառքի ծավալները հավանաբար չեն արդարացնի հույսերը:  Ոչ այնքան լավատեսական կանխատեսումները բերել են  Apple-ի ակտիվների 7 տոկոսի անկման՝ ընկերությանը մոտավորապես 70 միլիարդ դոլարի վնաս հասցնելով:  Չնայած այս անհաջողությանը՝ Apple-ն ակնկալում է 89-93 միլիարդ դոլար եկամուտ ստանալ մինչև դեկտեմբեր:     […]

̰
Գիտնականները նշել են ծերությունը կանգնեցնող մթերքները

21:58 04.11.2018

Գերմանական համալսարաններից մեկի գիտնականներն իրենց ամերիկացի գործընկերների հետ հայտնաբերել են, որ շոկոլադի, թեյի, գինու բաղադրության մեջ մտնող հիդրաքինոնները ցինկի հետ համադրության մեջ կանխում են թթվայնության գործընթացը և դանդաղեցնում ծերացումը, հայտնում է  Phys.org-ը: Գիտնականների խոսքով՝ ցինկն ակտիվացնում է հիդրոքինոնի խմբերը՝ ստեղծելով սուպերօքսիդից բնական պաշտպանություն: Միայն հիդրոքինոնը կարող է քայքայել սուպերօքսիդը: Ցինկը և հիդրոքինոնը միասին ստեղծում են հուսալի […]

̰
Թալիբներն Աֆղանստանում կառավարական բազա են զավթել

20:56 04.11.2018

Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն Ուրուզգան նահանգում կառավարական բազա են զավթել։ Այս մասին հայտնում է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով տեղացի պաշտոնյայի։ Հարձակման հետևանքով զոհվել են աֆղան զինծառայողներ, զոհերի հստակ թիվը դեռևս հայտնի չէ։ Գրոհայիններին հաջողվել է աֆղանական բանակին պատկանող զենք և տրանսպորտային միջոցներ զավթել։

̰
Հրդեհ Իսպանիայի ծերանոցներից մեկում․ կա զոհ, տուժածներ

20:34 04.11.2018

Մադրիդից ոչ հեռու գտնվող Ռոբլեդո-դե-Չավելա քաղաքի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով 9 անձինք վնասվածքներ են ստացել։ 90-ամյա մի կին զոհվել է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Տուժածները հոսպիտալացվել են։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է։ Հրդեհը բռնկվել էր շենքի առաջին հարկում։ Այդ պահին շենքում գտնվել է 41 մարդ։ Բռնկման պատճառների մասին չի հաղորդվում։ #SUMMA112 confirma fallecimiento […]

̰
Հանրաքվեի արդյունքում Նոր Կալեդոնիայի բնակիչները որոշեցին չանկախանալ Ֆրանսիայից

20:13 04.11.2018

Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյա գաղութ), որը տեղակայված է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող մի քանի տասնյակ կղզիների վրա, այսօր կայացել է Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվե։ Այս մասին հայտնում է BFM-ը։ Քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկման արդյունքում բնակիչների 56․8 տոկոսը դեմ է քվեարկել անկախությանը։ Ընտրողների մասնակցությունը քվեարկությանը կազմել է ավելի քան 80 տոկոս։ Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի մաս […]

̰
Ռուսաստանը պատրաստ է ստեղծել սեփական YouTube-ը Twitter-ը և Facebook-ը

19:20 04.11.2018

Ռուսաստանի կապի ծառայությունները հայտնում են, որ պատրաստ են ստեղծել YouTube-ի, Twitter-ի և Facebook-ի  ռուսական տարբերակները, գրում է NTV-ն: Նման քայլը պատճառաբանվում է ոչ բարեխիղճ մրցակցությամբ և տեղեկատվության տարածման սահմանափակմամբ, որին բախվում են ռուսական ԶԼՄ-ները:  

̰
Ավելի քան 20 հազար զինված գաղթականներ կարող են ներխուժել Եվրոպա

19:02 04.11.2018

Ավելի քան 20 հազար զինված գաղթականներ կարող են Բոսնիա-Խորվաթիա սահմանով ներխուժել Եվրոպա, հայտնում է  Kronen Zeitung-ը: Ավստրիայի ոստիկանության տվյալներով՝ Պակիստանից, Ալժիրից, Մարոկկոյից և Իրանից փախստականների կուտակումը նկատվում է բոսնիական Վելիկա- Կլադուշա քաղաքի մոտակայքում: Փախստականների 95%-ը դանակով զինված երիտասարդներ են: Գերատեսչությունում նշել են, որ Խորվաթիան փորձում է հաղթահարել ստեղծված իրավիճակը և ինքնուրույն իր սահմաններին է մոտեցրել հատուկ զորքեր: «Փախստականները […]

̰
Բելառուսի ներկայացուցիչը կարող է գլխավորել ՀԱՊԿ-ը․ «Կոմերսանտ»

18:49 04.11.2018

ՀԱՊԿ-ում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը, գրում է «Կոմերսանտը»: Նշվում է, որ վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին, Աստանայում։ Ինտրիգն այն է, որ պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի շնորհիվ էլ առաջացել է այդ թափուր տեղը։ Կազմակերպության երեք երկրներում «Կոմերսանտի» դիվանագիտական աղբյուրները նշում են, որ, […]

̰
Մոսկվան և Մինսկը ստիպված կլինեն պատասխանել Լեհաստանում ռազմաբազաների ստեղծմանը․ Լուկաշենկո

18:00 04.11.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ խորհուրդ է տվել Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչին խուսափել երկրում «ավելորդ բազաների» ստեղծումից, այլապես Մոսկվան ու Մինսկը ստիպված կլինեն պատասխանել։ Այս մասին հայտնում է ԲելՏԱ գործակալությունը։ Լուկաշենկոյի խոսքով՝ լեհ նախարարի հետ զրույցը կայացել է անցած շաբաթ՝ Մինսկում կայացած Մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում։ «Մենք չենք պատրաստվում Ձեզ հետ մարտնչել։ […]

̰
Թաիլանդում ցանկանում են օրինականացնել մարիխուանան

17:46 04.11.2018

Թաիլանդը կարող է դառնալ առաջին ասիական երկրներից մեկը, որտեղ կօրինականացվի մարիխուանայի օգտագործումը, գրում է  Time-ը: Նշվում է, որ օրինագիծը ենթադրում է թույլ տալ մարիխուանայի օգտագործումը միայն բժշկական նպատակներով: Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը պնդում է, որ այս որոշումը կարող է էականորեն օգնել երկրի տնտեսությանը: Այս պահին Թաիլանդում թմրահանցագործությունների համար հնարավոր է նույնիսկ մահապատժի ենթարկվել:    

̰
Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ 4 զինվոր է վիրավորվել

17:15 04.11.2018

Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ 4 զինվոր է վիրավորվել, գրում է «РИА Новости»-ն: Նախնական տվյալներով՝ տանկը բախվել է զինվորական մեքենային, որի մեջ գտնվել են զինվորները: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսը բուժում ստանալուց հետո դուրս են գրվել: Trident Juncture զորավարժությունն անցկացվում է հոկտեմբերի 25-ից, կավարտվի նոյեմբերի 7-ին: Մանևրումներին մասնակցում են 45 հազար զինվորականներ՝ 31 երկրներից: Այս զորավարժությունը ՆԱՏՕ-ի պատմության […]

̰
Հնդկաստանում մտադիր են նաև աշխարհի՝ բարձրությամբ երկրորդ արձանը տեղադրել

15:32 04.11.2018

Հնդկաստանի իշխանությունները մտադիր են ևս մի հսկայական արձան տեղադրել, որը կլինի իր բարձրությամբ երկրորդն աշխարհում: Հիշեցնենք, բոլորովին վերջերս Հնդկաստանում տեղադրվեց աշխարհի ամենաբարձր արձանը, որը նվիրված է ազգային ազատագրական պայքարի հայտնի հնդիկ գործիչ Վալլաբհաի Փաթելին: Նրա արձանի բարձրությունը 182 մետր է, իսկ պատվանդանի հետ՝ 240 մետր: Այժմ հնդիկները մտադիր են տեղադրել Ռամ աստծո արձանը, որի բարձրությունը […]

̰
Ավստրալիայում հարսանեկան ավտոբուս է այրվել

14:38 04.11.2018

Սիդնեյում նորապսակներին և հարսանքավորներին տեղափոխող ավտոբուս է այրվել, հայտնում է ТСН-ը: Հրդեհաշիջմանը մասնակցել են երկու տասնյակ հրշեջներ և 6 միավոր տեխնիկա: Վարորդը ծխի հոտ է զգացել, իսկ երբ կանգ է առել, ավտոբուսն արդեն բռնկված է եղել։ Բարեբախտաբար, ավտոբուսի 45 ուղևորները հասցրել են դուրս գալ: Մեքենան րոպեների ընթացքում ամբողջովին այրվել է։

̰
Աֆղանստանում հարձակման հետևանքով ամերիկացի քաղաքապետ է զոհվել

14:20 04.11.2018

Աֆղանստանում հարձակման հետևանքով զոհվել է ամերիկյան Նորթ-Օգդեն քաղաքի քաղաքապետ Բրենթ Թեյլորը, հաղորդում է  CBS News -ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ  հարձակման հետևանքով Աֆղանստանում ամերիկացի զինվորական է սպանվել: Մի շարք ամերկացի պաշտոնյաներ իրենց ցավակցությունն են հղել քաղաքապետի ընտանիքին: Թեյլորը պաշտոնավարում էր 2013 թվականից:      

̰
Զևսի հանդերձանքով Թուրքիայի փոխդեսպանին հետ են կանչել Անկարա

14:13 04.11.2018

Ուգանդայում Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ կազմակերպած ընդունելությանը հունական դիցաբանության աստվածների հանդերձանքով ներկայացած Թուրքիայի դեսպանը և փոխդեսպանը հետ են կանչվել Անկարա։ Որոշումը կայացվել է մամուլում լուսանկարների և տեսանյութի հայտնվելուց հետո: Տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Թուրքերը զայրացել են, որ Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ դեսպանը հունական հանդերձանքով է ներկայացել։ Ի դեպ, դեսպանը ներկայացել էր Զևսի […]

̰
Սիցիլիայում անձրևների պատճառով 10 մարդ է զոհվել

13:11 04.11.2018

Հանգստյան օրերին Սիցիլիան իրենց գերակայության տակ առած եղանակային վատ պայմանները 10 մարդու, այդ թվում 2 երեխայի կյանք են խլել։ Մարդիկ զոհվել են ափերից դուրս եկած Միլիչա գետի հեղեղաջրերում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Քաղաքացիական պաշտպանության տեղի ծառայությանը։ Ողբերգությունը տեղի է ունեցել անցած գիշեր, Պալերմո նահանգի Կաստելդաչա քաղաքում։ Ափերից դուրս եկած գետը հեղեղել […]

̰
Լոնդոնից ոչ հեռու փչովի բլրակի փլուզման հետևանքով 8 երեխա է տուժել

12:52 04.11.2018

Լոնդոնից ոչ հեռու գտնվող Ուոքինգ ավանի (Սուրեյ կոմսություն) զվարճանքների այգում  փչովի բլրակ փլուզման հետևանքով 8 երեխա է տուժել։ The Independent-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Այգում բազմաթիվ այցելուներ են եղել, ովքեր եկել էին հրավառությամբ հիանալու։ Ականատեսների գնահատականներով՝ փչովի բլրակի վրա մոտ 40 երեխա է գտնվել։ Հավանաբար այն չի դիմացել ծանրությանը, դրա համար էլ […]

̰
ԱՄՆ-ը 200 մլն դոլար կծախսի զինվորականներին Մեքսիկայի հետ սահման ուղարկելու վրա

12:33 04.11.2018

Մինչև տարեվերջ Մեքսիկայի հետ սահման ամերիկացի զինվորականների ուղարկման արժեքը գնահատվում է 200 մլն դոլար՝ պաշտպանական բյուջեի՝ տարեկան 216 մլրդ դոլար ծավալի պայմաններում։ Հաջորդ տարի այդ ցուցանիշը զգալի կմեծանա։ Նման տվյալներ է հրապարակել The Washington Post-ը՝ հղում անելով Պենտագոնի վերլուծաբաններին։ Ըստ այդմ, Սպիտակ տունը պահանջում է 33 մլրդ դոլարով կրճատել պաշտպանական ծախսերը՝ հղում անելով դաշնային բյուջեի դեֆիցիտի աճին։ […]

̰
Մելանյա Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին և դեմոկրատներին ԱՄՆ նախագահին վարկաբեկելու համար

11:02 04.11.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մեղադրել է Դեմոկրատական կուսակցությանն ու ԶԼՄ-ներին Դոնալդ Թրամփին վարկաբեկելու համար և կոչ արել ամերիկացիներին ընտրությունների ժամանակ ցույց տալ իրենց աջակցությունը նախագահին։ «Դեմոկրատներն ու ընդդիմադիր ԶԼՄ-ներն անում են ամեն ինչ՝ կեղծ մեղադրանքներով Դոնալդին վարկաբեկելու համար՝ տարածելով կեղծ նորություններ և ստեղծելով պատկեր, թե նա չի վայելում ամերիկացի ընտրողների աջակցությունը»,-ասվում է Մելանյայի նամակում, […]

̰
Նոր Կալեդոնիան Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվե է անցկացնում

10:43 04.11.2018

Նոյեմբերի 4-ին Նոր Կալեդոնիայում անցկացվում է Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվե։ Խաղաղ օվկիանոսում գտնվող արշիպելագի տարածքում կաշխատեն 270 ընտրատեղամասեր, որտեղ կքվեարկեն Ֆրանսիայի անդրծովյան գաղութի 174 270 բնակիչները, հայտնում է ТАСС գործակալությունը։ Ձայնի իրավունք են ստացել կղզիախմբում առնվազն 10 տարի բնակվող կալեդոնացիները։ Հարցումները ցույց են տվել, որ բնակչության մեծամասնությունը դեմ է անկախությանը՝ վախենալով, որ կղզիները կզրկվեն Ֆրանսիայի կողմից […]

̰
Շոտլանդիայում 50 ագրեսիվ փոկերից փախուստի դիմած տղամարդն արգելափակվել է լեռներում

09:55 04.11.2018

Մոտ 50 ագրեսիվ փոկեր ստիպել են Շոտլանդիայում լողափով քայլող ձկնորսին փախուստի դիմել և բարձրանալ ժայռի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Այմուտ քաղաքի մոտ, գրում է Sky News-ը։ Նշվում է, որ տղամարդը չի կարողացել իջնել բարձունքից։ Նրան հաջողվել է փրկարարներ կանչել։ Օգնության են հասել առափնյա պահպանության ծառայության 4 թիմեր։ Տղամարդուն իջեցրել են ժայռից և տեղափոխել քաղաք։ […]

̰
Հայտնի է «Միսս Երկիր-2018» տիտղոսակրի անունը

09:39 04.11.2018

2018 թվականին «Միսս Երկիր» տիտղոսը նվաճել է Վիետնամի 23-ամյա բնակչուհի Ֆիոնգ Կհան Նգուենը, գրում է ABS-CBN News-ը։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցել է 86 գեղեցկուհի։ Վիետնամի ներկայացուցիչն այդ տիտղոսն ստացել է առաջին անգամ։ Մրցույթն անցկացվել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում։ Նշվում է, որ տիտղոսակիրը մարքեթինգ է ուսումնասիրում, տիրապետում է անգլերենին։ Մրցույթի մյուս հաղթողներն են դարձել Մելիսա Ֆլորեսը […]

̰
Թրամփն ընդհատել է ելույթն ու բժիշկ կանչել հանրահավաքի մասնակցի համար

09:30 04.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կողմնակիցների առջև ելույթը դադարեցրել է ներկաներից մեկի վատ զգալու պատճառով։ Թրամփը հանկարծակի ընդհատել է ելույթը՝ բազմության մեջ ինչ-որ մեկին դիմելով․ «Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։ Մի՛ անհանգստացեք։ Մենք պետք է հոգ տանենք մեր մարդկանց մասին։ Հո՛գ տարեք այս մարդու մասին»,-ասել է  Սպիտակ տան ղեկավարը՝ բժիշկ կանչելով։ Րոպեներ անց տվյալ […]

̰
Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել Թրամփին հակաիրանական պատժամիջոցների համար

09:14 04.11.2018

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու համար։ «Երկար տարիներ ես ողջ աշխարհին սպառնացող Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ պատժամիջոցների լիարժեք վերականգնման կոչ եմ արել»,-Նեթանյահուի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Մայիսի 8-ին Թրամփը հայտարարել էր Գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալու որոշման մասին։ Բացի այդ, Վաշինգտոնը վերականգնել էր […]

̰
Հանգստյան օրերին ավելի քան 7 հազար զինվորականներ կլինեն ԱՄՆ հարավային սահմանի մոտ

23:59 03.11.2018

Հանգստյան օրերին ավելի քան 7 հազար ամերիկյան զինվորականներ կլինեն ԱՄՆ հարավային սահմանի մոտ: Նրանք հիմնականում կտեղակայվեն Կալիֆոռնիա, Արիզոնա և Տեխաս նահանգներում: Նրանց առաջադրանքն է կանգնեցնել ներգաղթյալների հոսքը: Այս գործողությունը ստացել է «հավատարիմ հայրենասեր» անվանումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ներկա պահին Մեքսիկայի սահմանի մոտ կան ավելի քան 2 հազար ազգային գվարդիայի զինվորականներ, նաև ռազմական […]

̰
Մալթայում ռոբոտներին կարող են քաղաքացիություն շնորհել

23:32 03.11.2018

Մալթայի կառավարությունը քննարկում է ռոբոտներին քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը, հայտնում է Xinhua-ն: 2019 թվականին Մալթայում ծրագրում են մեկնարկել արհեստական ինտելեկտի զարգացման ծրագիրը: Երկրի խորհրդարանի գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ Մալթայի իշխանություններն ուսումնասիրում են ռոբոտներին քաղաքացիություն շնորհելու պիլոտային նախագիծը: Նշվում է, որ դրական որոշումը երկրի համար ուղեգիր կդառնա դեպի ԵՄ:

̰
BACK_TO_TOP