19:06 06.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է աստիճանաբար սահմանել պատժամիջոցները իրանական նավթի վրա: «Ինչ վերաբերում է նավթին, ապա այստեղ հետաքրքիր իրավիճակ է: Մենք ունենք երբևէ սահմանված ամենածանր պատժամիջոցները: Նավթի հետ կապված՝ ցանկանում ենք մի քիչ դանդաղեցնել գործընթացը: Չենք ցանկանում, որ աշխարհում նավթի գները սրընթաց բարձրանան»:
18:35 06.11.2018
Պաշտոնական Թեհրանն անում է ամեն բան ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Իրանում հնարավոր տնտեսական վնասները մեղմելու ուղղությամբ: Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին: «Ճիշտ չէր լինի ասել, որ պատժամիջոցները տնտեսական ազդեցություն չեն գործում երկրի վրա: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի նվազեցնենք մեր տնտեսության դեմ սահմանափակումների բացասական հետևանքների ծավալը»,- […]
18:25 06.11.2018
Ամերիկյան Apple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է iPhone XR սմարթֆոնների արտադրությունը, քանի որ այն ցածր պահանջարկ ունի: Այս մասին հայտնում է ճապոնական Nikkei թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Նշվում է, որ կանխատեսումներն այլ էին, ակնկալվում էր, որ այս սմարթֆոնները կհետաքրքրեին մեծաթիվ մարդկանց: iPhone XR-ի արտադրության կրճատումը թույլ կտա ընկերությանը օրվա ընթացքում 100 հազարով ավելի քիչ սմարթֆոն արտադրել, […]
18:06 06.11.2018
Հոկտեմբերի 29-ին բրազիլական ԶԼՄ-ները հայտնեցին 24-ամյա Դանիել Ֆրեյտասի դաժան սպանության մասին: Նրա մարմինը հայտնաբերել էին թփերի մեջ՝ կտտանքների բազմաթիվ հետքերով: Ֆուտբոլիստի գլուխը գրեթե առանձնացած է եղել մարմնից, կտրված է եղել նաև սեռական օրգանը: Օրեր անց քննիչները երեք կասկածյալի անուն տվեցին՝ 38-ամյա գործարար Էդիսոն Բրիտտես Ջունիորին, նրա տիկնոջը՝ Քրիստինային և նրանց 18-ամյա աղջկան՝ Ալլանային, ձերբակալեցին: Էդիսոնը […]
17:50 06.11.2018
Նախկինում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության ներքո գտնվող Իրաքի մի քանի տարածքներում զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հայտնաբերված գերեզմանները, ընդհանուր առմամբ, 202-ն են եղել: Ներկա պահին ուսումնասիրված է դրանցից ընդամենը 28-ը, որտեղից 1258 մարդու աճյունամասեր են հայտնաբերվել: Հաղորդվում է, որ զանգվածային գերեզմանոցները գտնվում են երկրի 4 շրջաններում՝ Նայնավա, Քիրքուկ, Սալահ էդ-Դին […]
17:25 06.11.2018
Մի խումբ ցանցահեններ, Twitter-ի միկրոբլոգներում ներկայանալով որպես Space X ընկերության սեփականատեր Իլոն Մասկ, օգտատերերից խաբեությամբ կարողացել է կորզել մեծ քանակի կրիպտոարժույթ: Չարագործները կարողացել են ներթափանցել Pathe UK կինոընկերության, Matalan հանրախանութների ցանցի և ամերիկյան Pantheon Books հրատարակչության օգտահաշիվներ: Ընդհանուր առմամբ հաջողվել է կորզել 150 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար: Սա առաջին դեպքը չէ, երբ ցանցահենները ներկայանում […]
17:04 06.11.2018
Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել արմատականների, ովքեր մահափորձ էին պլանավորում կատարել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, հաղորդում է BFM TV-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք 6 հոգի են: Նրանց բերման ենթարկելու օպերացիան տեղի է ունեցել Իզերե, Իլ, Վելենե և Մոզելե դեպարտամենտներում: Պատրաստվող մահափորձի մանրամասները հայտնի չեն: Դատախազությունը սկսել է նախնական քննությունը:
16:32 06.11.2018
ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրեյթին է հանձնել Հայաստանի կառավարության նվերը Նորվեգիայի Թագավորության կառավարությանը՝ սփյուռքահայ Դանիել Վարուժան Հեճինեանի հեղինակած Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը: «Այս նկարը մարմնավորում է երկու պետությունների բարեկամությունը, ինչպես նաև հայ ազգի և Հայաստանի կառավարության երախտագիտությունը […]
16:28 06.11.2018
Սևաստոպոլում հայերի պարը զայրացրել է տեղացիներին: Սոցցանցերում ակտիվ քննարկումներ են ընթանում տեղի ունեցածի շուրջ: Միջադեպը տեղի է ունեցել գիշերային ակումբներից մեկի հարևանությամբ: Մի խումբ տեղացի հայ երիտասարդներ ուշ երեկոյան սկսել են երգել ու պարել ակումբի մոտ: Նրանք երգել են Արարատ լեռան մասին ( Արարատը մեր լեռն ա): Տեղացի ռուսներին ու այլազգիներին, սակայն, ավելի է նյարդայնացրել […]
14:34 06.11.2018
Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների երկրորդ փուլի ուժի մեջ մտնելն իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը համարում է ոչ այնքան խնդրահարույց, որքան ներկայացնում են միջազգային լրատվամիջոցները: Մասնավորապես, ըստ բանախոսի, այսօրվա Իրանի վիճակն էականորեն տարբերվում է մինչև 2015 թվականը եղած Իրանի վիճակից: Այն ժամանակ միջազգային պատժամիջոցներ էին, իսկ այսօր ԱՄՆ-ն է միակողմանի դուրս եկել հաշտության պայմանագրից, […]
14:15 06.11.2018
British Wildlife Photography Awards 2018 ֆոտոմրցույթի շրջանակներում ընտրվել են վայրի բնության լավագույն լուսանկարները: Լավագույնն է ճանաչվել Պոլ Քոլիի «Հետքեր լուսաբացին» նկարը, որտեղ երևում են թռչող չղջիկները: Լուսանկարները հրապարակվել են մրցույթի կայքում: Չղջիկների լուսանկարն արվել է ինֆրակարմիր օբյեկտիվով տեսախցիկի միջոցով, որը Քոլին ինքն է ստեղծել 14 ամիսների ընթացքում: Այդ տեսախցիկը կարողացել է տպավորիչ նույնությամբ պատկերել թռչող […]
14:02 06.11.2018
Facebook-ն ԱՄՆ միջանկյալ ընտրությունների շրջանում արգելափակել է ավելի քան 100 օգտահաշիվ, որոնք կարող են կապ ունենալ այլ պետությունների հետ: Այդ մասին հաղորդել է սոցցանցի կիբերանվտանգության ծառայության ղեկավարը: Նա հայտնել է, որ նպատակը մեկն է`թույլ չտալ, որ «Ֆեյսբուքը» «միջամտի ընտրություններին»: ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցները դիմել են կազմակերպությանը` հայտնելով այս սոցիալական կայքում կասկածելի ակտիվության մասին, որը, ենթադրաբար, […]
13:53 06.11.2018
Ամերիկյան բազմաթիվ հեռուստաընկերություններ քննադատել են Հանրապետական կուսակցությանն աջակցող նախընտրական հոլովակը: «Ֆեյսբուք» սոցիալական կայքն էլ արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հոլովակի վճարովի տարածումը: Հոլովակում ներգաղթյալների քարավանն է, որ շարժվում է դեպի ԱՄՆ սահման: Սոցկայքը հայտարարել է, որ տվյալ հոլովակը խախտում է «Ֆեյսբուք»-ում գովազդի տեղադրման կանոնները: «Չնայած այն հանգամանքին, որ այս հոլովակը կարելի է պարզապես […]
13:33 06.11.2018
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի իշխանությունները մտադիր են քաղաքի աղտոտված օդը մաքրել արհեստականորեն առաջացրած անձրևներով: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն: Այս գործողությունը կմեկնարկի նոյեմբերի 10-ին: Քաղաքի օդի աղտոտվածությունը մաքրելու գործընթացում ընդգրկված են ինքնաթիռները: Դրանք պետք է օդում տարածեն հատուկ նյութեր, որոնք անձրև են առաջացնում: Նյու Դելին կարող է դառնալ առաջին հնդկական քաղաքը, որն այս տեխնոլոգիան է […]
13:12 06.11.2018
«Արդյո՞ք նոյեմբերի 8-ին՝ Աստանայում, ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ գլխավոր քարտուղարի թեկնածությունը քննարկվելու է: Ի վերջո, այս պահին քվոտան պատկանում է ՀՀ-ին, և վերլուծական շրջանակներից տպավորություն կա, որ կա՛մ չի ներկայացվելու ՀՀ կողմից ներկայացուցիչ, կա՛մ այդ թեկնածությունը չի հաստատվելու»,- ԱԺ-ում բյուջեի 2019 թվականի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն […]
12:42 06.11.2018
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ բանակցային լիարժեք ձևաչափով հանդիպումը խափանվել է Ֆրանսիայի ղեկավարի պատճառով: Այս մասին գրում է Коммерсант-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Նշվում է, որ Էմանուել Մակրոնը չի ցանկացել, որ գագաթնաժողովի շուրջ ստեղծված աղմուկը խանգարի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին: Ըստ տեղեկությունների՝ Մակրոնը Մոսկվային և Վաշինգտոնին խնդրել է […]
12:36 06.11.2018
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմնի ազդեցիկ պատգամավորներից մեկը հեռացվել է իր պաշտոնից այն բանից հետո, երբ հրապարակվել է նրա էլեկտրոնային նամակը, որտեղ նրա հայ գործընկերուհին պատգամավորին մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Էլեկտրոնային նամակը հայազգի պատգամավոր Քեթրին Կազարյանը ուղարկել էր օրենսդիր մարմնի ղեկավար Նիկոլաս Մատիելոյին ու խնդրել, […]
12:35 06.11.2018
2018թ. նոյեմբերի 6-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Ղազախստանի Հանրապետություն` մասնակցելու ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստին և Խորհրդի նստաշրջանին։ Այս մասին Գրիգորյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ԱԽ քարտուղարի երկկողմ հանդիպումը Ղազախստանի նախագահի օգնական-Անվտանգության խորհրդի քարտուղար Գ. Բայժանովի հետ։
12:33 06.11.2018
Միացյալ նահանգները և Չինաստանը վերսկսում են իրենց բանակցությունները: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Երկու կողմերը բանակցությունները կսկսեն ուրբաթ: Հանդիպման շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել անցած շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա գործընկերոջ՝ Սի Ցզինպինի հեռախոսազրույցի ժամանակ: Երկու կողմերն էլ այս քայլը դրական են գնահատել: Նախագահ Թրամփն էլ կարծում է, որ իրեն կհաջողվի […]
12:27 06.11.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ստեղծել Միացյալ Նահանգներից անկախ «համաեվրոպական զորք»: Այս մասին հաղորդում է Europe 1-ը: «Մենք չենք կարող պաշտպանել եվրոպացիներին, եթե չորոշենք ստեղծել իսկական համաեվրոպական զորք: Մենք պետք է ունենանք Եվրոպա, որն ինքնուրույն պաշտպանում է իրեն, Եվրոպա, որը չունի Միացյալ Նահանգների աջակցության կարիքը»,- հայտարարել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ այսօր Եվրոպան […]
12:02 06.11.2018
Այսօր ԱՄՆ-ում կանցկացվեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում կընտրվեն Ներկայացուցիչների պալատի 435 անդամները և Սենատի՝ 100 անդամներից 35-ը: Ընտրություններում պայքարում են Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները: Դիտորդներն ակնկալում են ընտրողների մեծ մասնակցություն, քանի որ այս ընտրություններով կգնահատվի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական և սոցիալական քաղաքականությունը: Համաձայն մասնագետները կանխատեսումների՝ դեմոկրատները ունեն բոլոր շանսերը լինել մեծամասնություն Ներկայացուցիչների […]
11:37 06.11.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով ԵՄ-ն կորցրել է ավելի քան 100 միլիարդ եվրո: Այս մասին նախարարն ասել է իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում: Նախարարը նաև նշել է, որ ԵՄ-ի կողմից այս «անհեռատես» պատժամիջոցները սահմանվել են Վաշինգտոնի անմիջական հրահանգով: Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է […]
09:38 06.11.2018
ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը վստահ է, որ 2025-2035 թթ․ Ռուսաստանը հազիվ թե այնպիսի սպառնալիք ներկայացնի ԱՄՆ-ի համար, որքան Չինաստանը, քանի որ չի կարող ընթացիկ մակարդակի վրա պահպանել իր ներուժը։ Այս մասին նա հայտարարել է Դյուկի համալսարանում ելույթի ընթացքում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանում ժողովրդագրական և տնտեսական ցուցանիշները նվազում են։ […]
08:16 06.11.2018
Կեմերովոյի մարզի Յուրգա քաղաքի առանձնատներից մեկում բռնկված հրդեհը 8 մարդու, այդ թվում 6 երեխայի մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել ծխից թունավորման հետևանքով։ Հրդեհի ընդգրկված մակերեսը կազմել է մոտ 30 քառակուսի մետր։ Նշվում է, որ զոհերը վարձակալած են եղել տունը։ Հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել […]
07:57 06.11.2018
Աֆրիկայում ապրող սևոտն կատուն աշխարհի ամենամահաբեր կատուն է, գրում է LiveScience-ը։ Բավականին համեստ չափսերով գիշատիչը մեկ գիշերում ավելի շատ որս է անում, քան հովազը 6 ամսում։ Փոքրամարմին գիշատչի մոտ առկա է արագացված նյութափոխանակություն, և նա մշտապես պետք է էներգիա ստանա։ Մեկ գիշերում կատուն ոչնչացնում է 10-14 կրծող։ Դա նշանակում է, որ այն միջինը որսում է […]
07:44 06.11.2018
Մակեդոնական Տետովո քաղաքը ճանաչվել է Եվրոպայի ամենակեղտոտ քաղաքը՝ համաձայն Pollution Index 2018 վարկանիշի։ Տվյալները հրապարակվում են 6 ամիսը մեկ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է իտալական Նեապոլ քաղաքը, իսկ երրորդ հորիզոնականում տեղ է գտել մակեդոնական ևս մեկ քաղաք՝ մայրաքաղաք Սկոպյեն։ TASS գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի ամենամաքուր քաղաքներն են Հելսինկին (Ֆինլանդիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա), Ցյուրիխը (Շվեյցարիա) և Ստոկհոլմը (Շվեդիա)։ Վարկանիշային […]
07:31 06.11.2018
Լոնդոնի կենտրոնում անցկացվել է «Միլիոն դիմակների երթը», որը կազմակերպել էր Anonymous շարժումը։ Շարժումը միավորում է ցանցահեն-ակտիվիստների, որոնք պաշտպանում են քաղաքական գաղափարների առաջխաղացման, մարդու իրավունքների պաշտպանության և համացանցում առանց գրաքննության տեղեկատվության ազատության ապահովման համար համակարգչային ցանցերն օգտագործելու գաղափարը։ «Մենք տեսել ենք, թե ինչպես է քչերի հարստությունը, եկամուտները, ագահությունը վեր դասվում շատերի բարեկեցությունից, և մենք ասում ենք՝ […]
01:03 06.11.2018
Ատրակցիոնների տեսքն ու էքստրեմալությունը շատերին նույնիսկ մտածելիս սարսափեցնում է, որոշ մարդիկ էլ հակառակը՝ էլ ավելի անհամբեր են դառնում ու ցանկանում որքան հնարավոր է շուտ վայելել ադրենալինի այդ հսկա չափաբաժինը: РИА Новости-ն առանձնացրել է աշխարհի տարբեր վայրերում կառուցված ամենաէքստրեմալ ատրակցիոններից մի քանիսն ու հնարավորություն ստեղծել հասկանալու, թե որքանով ենք մենք պատրաստ նման արկածախնդրության: ԱՄՆ Կոլորադո նահանգում […]
01:00 06.11.2018
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կարող են ազդել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները Գերմանիայի տնտեսության վրա, գրում է РИА Новости-ն: Նա նշել է. որ պատժամիջոցները կապված են ԱՄՆ-ի ՝ Իրանի հետ գործարքից դուրս գալու հետ: Նրա խոսքերով՝ Բեռլինում հետևում և վերլուծում են իրադրությունը: «Մենք բազմիցս նշել ենք, […]
00:46 06.11.2018
Աստղաբանները հայտնաբերել են Ծիր կաթինի՝ մեզ հայտնիներից «ամենատարեց» աստղը: Այս մասին հայտնում է Science Alert-ը: Դրա տարիքը, մոտավոր հաշվարկներով, հասնում է 13.5 միլիարդ տարվա: Աստղն անգամ անուն ունի՝ 2MASS J18082002-5104378, դրա առանձնահատկությունն այն է, որ դրանում բացակայում է որևէ տեսակի մետաղ: Հենց այս հանգամանքով էլ բացատրվում է այս աստղի տարիքի մեծությունը: Նշվում է, որ դեռևս […]