23:13 03.11.2018
Սիրիական Դեր Զոր նահանգում ԱՄՆ-ի կոալիցիոն ուժերի ավիահարվածների հետևանքով զոհվել է 15 մարդ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով SANA գործակալությանը: Ikhbariya պետական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են, տասնյակ տուժածներ կան։ Միջազգային կոալիցիան պարբերաբար ավիահարվածներ է իրականացնում Հաջինում: SANA գործակալությունը հոկտեմբերի 13-ին և 19-ին հաղորդել էր ավիահարվածների ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին։ […]
22:55 03.11.2018
Չինաստանի Լանչժոու քաղաքում 26 ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 14 մարդ է զոհվել։ Դեպքը Լանչժոու-Խայկոու արագընթաց մայրուղու վրա է եղել։ Ria novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սինխուա գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Իշխանությունների հաղորդմամբ՝ տուժել է 27 մարդ։ Ըստ տեղեկությունների՝ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը և 26 ավտոմեքենաներ շղթայաբար բախվել են միմյանց։ Դեպքի վայր […]
20:00 03.11.2018
Վատիկանի թանգարանների ղեկավարությունը ծրագրում է սահմանափակել այցելուների թիվը: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Վատիկանների թանգարանների ղեկավար Բարբարա Ջատտին ասել է, որ իրենք արդեն դիմել են մի կազմակերպության, որը կհամակարգի և կբարելավի տոմսերի վաճառքն ու իրացումը, ինչպես նաև կկատարելագործի անվտանգության համակարգը: Նշվում է, որ Վատիկանի թանգարան է այցելում տարեկան շուրջ 6 մլն մարդ: Ամռանը մեկ օրվա […]
19:05 03.11.2018
Հարձակման հետևանքով Աֆղանստանում սպանվել է ԱՄՆ-ի 1 զինվորական, ևս 1-ը վիրավորվել է, գրում է Reuters–ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի պաշտոնական էջին: Ինչպես նշվում է, հարձակում գործած անձը տեղում սպանվել է մեկ այլ աֆղանցի զինծառայողի կողմից: «Նախնական տվյալներով՝ հարձակվողը Աֆղանստանի պաշտպանության ազգային ուժերի զինծառայող է»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տուժողի վիճակը կայուն է: Մահացածի ինքնության մասին […]
18:52 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կնոջ՝ Մելանյայի համար, այդքան էլ հեշտ չէ իր հետ ապրել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Նա հիանալի առաջին տիկին է, ահա, թե ինչ կասեմ: Եվ եթե մտածում եք, որ հեշտ է լինել առաջին տիկին և ամուսնացած լինել ինձ հետ, ապա դա այդքան էլ հեշտ […]
18:45 03.11.2018
Փարիզում 72-ամյա թոշակառու կինը գումար վաստակելու յուրահատուկ տարբերակ է գտել, նա մի քանի հարյուր խաղալիք է գողացել Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր խանութներից: Այս մասին տեղեկացնում է RT-ն: Հաղորդվում է, որ կինը խաղալիքների վաճառքի հայտարարություններ է տեղադրել համացանցում: Նշվում է, որ 2018թ. ամառվա ընթացքում այդ խաղալիքների թիվը գերազանցում է 900-ը: Ինչպես հայտնել են ոստիկանությունում, բնակարանի խուզարկության ընթացքում […]
18:24 03.11.2018
Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի կարծիքով` Հայաստանի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանել-չպահպանելու հարցին չափից մեծ նշանակություն է տրվում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո այդ պաշտոնը պահպանել-չպահպանելու հարցին, Իգիթյանը նշեց. «Եթե նայենք այն ազդեցությունը, որն ունեցել է այս դեպքում, օրինակ՝ Յուրի Խաչատուրովի ներկայությունը ՀԱՊԿ-ում` այն իրավիճակների վրա, որ մենք ունեցել […]
18:08 03.11.2018
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում մասամբ փլուզվել է Amazon ընկերությանը պատկանող շինությունը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 2 մարդ: Շինության բեկորների տակ են հայտնվել մի քանի բեռնատար ավտոմեքենաներ: Դեպքի վայր են անմիջապես շարժվել մի քանի հրշեջ մեքենա: Համաձայն նախնական տվյալների՝ տեղի ունեցածի պատճաը եղել է տորնադոն: Կատարվում է հետաքննություն: Happening Now: Heavy Damage at Amazon […]
18:03 03.11.2018
Գերմանիայի Հեսսեն երկրամասի բնակիչները կողմ են քվեարկել իրենց Սահմանադրության փոփոխման այն կետին, որով նախատեսվում է հանել մահապատիժը՝ որպես պատժի բարձրագույն ձև կիրառելու հնարավորությունը։ Այս երկրամասը միակն էր Գերմանիայում, որ շարունակում էր իր կարգավորումներում ունենալ այդպիսի կետ։ Ֆրանկֆուրտը ներառող այս կենտրոնական երկրամասում վերջին անգամ մահապատժի դատապարտում եղել էր 1940-ական թվականներին։ Դրանից հետո, թեև տեղական Սահմանադրությունը թույլ […]
16:26 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին սպասվում է տնտեսական աղետ: Այս ամենից խուսափելու միակ միջոցը Վաշինգտոնի հետ նոր միջուկային պայմանագիր ստորագրելն է: Թրամփի խոսքերը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: «Մեր նպատակն է ստիպել ռեժիմին ընդունել հստակ որոշում՝ կա՛մ հրաժարվել իր կործաիչ պահվածքից, կա՛մ շարունակել տնտեսական աղետի ուղին»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահի […]
16:15 03.11.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ստացել է Ստամբուլի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում. այս մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջում: Թուրքիա այցը Պորոշենկոն սկսել էր 1919-1322 թվականներին Օսմանյան Թուրքիայի տարածքում Ուկրաինայի դեսպանատան շենքի վրա տեղադրված հուշատախտակի բացումով, ապա այցելել էր Ստամբուլի համալսարան: «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Ստամբուլի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում և միանալ այլ […]
15:54 03.11.2018
Հնդկաստանում մահապատժի կենթարկեն ոստիկանության 16 աշխատակցի, որոնք մեղավոր են ճանաչվել 12 մուսուլմանի սպանելու համար, հայտնում է Islam Today-ը: Դատական ընթացքը տևում է արդեն 30 տարի. սպանությունը տեղի էր ունեցել 1987թ.: Դեպքը տեղի էր ունեցել Հնդկաստանի հյուսիսում՝ Մեերութ քաղաքում: Դեպքի պահին ոստիկանները ծառայողական զենքից կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ: Գործում ներգրավված էր 19 կասկածյալ, սակայն դատավարության երկար […]
15:48 03.11.2018
Մեծ Բրիտանիայի դատարանը 18 ամսվա կալանավորման է դատապարտել քաղաքացուն, որը սպառնացել է թունավորել այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյին: Այս մասին հայտնում է Indipendent գործակալությունը: Հաղորդվում է, որ Վինսենթ Փոթերը տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ և նախկինում արդեն մեկ անգամ դատապարտվել է պայթուցիկ սարք պատրաստելու համար: Ավելի վաղ՝ 2017 թվականի օգոստոսին, Փոթերը ծրար էր ուղարկել Մեծ Բրիտանիայի […]
15:46 03.11.2018
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հոկտեմբերի 29-ին Թուրքիայի դեսպանատան հրավերով մասնակցել է Թուրքիայի Հանրապետության 95-ամյակին նվիրված միջոցառմանը: Համացանցում լուսանկար էր հրապարակվել այդ միջոցառումից: Մարիլոսյանի` այդ միջոցառմանը մասնակցելն ու լուսանկարի հրապարակումը զայրույթի ալիք են բարձրացրել: Նրան կոչ են անում թողնել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի պաշտոնը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել […]
15:36 03.11.2018
Սամարայի մարզում սեփական տանը բռնկված հրդեհից հետո հայտնաբերել են երեք երեխաների մարմիններ: Այս մասին հաղորդում է տարածաշրջանի քննչական կոմիտեն: Մամուլի ծառայության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շաբաթ առավոտյան Կրասնոյարսկի շրջանի Ստարի Բույան գյուղում: Հայտնի է, որ մահացած երեխաները 2.5-ից 8 տարեկան են եղել: Քրեական գործ է հարուցվել, այժմ ճշտվում են ողբերգական պատահարի հանգամանքները:
15:15 03.11.2018
Հորդառատ անձրևների և դրա հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով վտանգի կարմիր՝ ամենաբարձր աստիճան է հայտարարվել իտալական Սիցիլիա և Սարդինիա կղզիներում: Այս մասին տեղեկացնում է RaiNews-ը: Նշվում է, որ երեկ երկու մարդ՝ մի գերմանացի զբոսաշրջիկ և մի տեղացի է կայծակի հարվածից մահացել է: Եղանակային վատ պայմանների պատճառով Պալերմոյում դպրոցները փակվել են:
14:36 03.11.2018
Գերմանիայում ոստիկանությունն արդեն 3 տարի է, ինչ փորձում է ձերբակալել հայկական մաֆիայի անդամներին: Գերմանիայի քրեական հետախուզությունը խորհուրդ չի տվել ընդունել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի առաջարկած օգնությունը, քանի որ կասկածում են, որ վերջիններս կապ ունեն Հայաստանի նախկին իշխանությունների հետ։ Այս մասին հայտնել է Der Spiegel-ը: Աղբյուրը նշում է, որ կովկասյան տարածաշրջանի հանցագործները Գերմանիայում ստեղծել են […]
13:30 03.11.2018
ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ Եմենում մոտ 14 միլիոն մարդ կանգնած է սովամահության վտանգի առջև: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը սա որակել է, որպես «աշխարհում ծանրագույն հումանիտար ճգնաժամ»: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ին և նրան օգնող կազմակերպությունների ջանքերով Եմենում ավելի քան 8 միլիոն մարդ պարենային օգնություն է ստանում: Նա […]
13:25 03.11.2018
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին և մի շարք այլ պատգամավորներ այցելել են Ուզբեկստան՝ Բուխարա քաղաք, հայտնում է lenta.ru-ն: Քաղաքական գործիչներին դիմավորել է տեղի անսամբլը, որի երաժշտության ներքո Ժիրինովսկին պարել է տեղացիների հետ: https://www.youtube.com/watch?v=6gHUYaRWxw0
13:06 03.11.2018
Եգիպտոսի Մինյա նահանգում զինված անձինք կրակ են բացել քրիստոնյաների ավտոբուսի վրա: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 7 մարդ և վիրավորվել 18-ը: Դեպքը տեղի է ունեցել, երբ քրիստոնյաների ավտոբուսը վերադառնում էր ղպտիական եկեղեցուց: Երկու այլ ավտոբուսների վարորդները, լսելով կրակոցի ձայները, կարողացել են ճիշտ ժամանակին փոխել ուղղությունը և խուսափել կրակոցներից: […]
12:30 03.11.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում 40-ամյա Սքոթ Փոլը կրակ է բացել յոգայի կենտրոնում: Այս մասին իրենց «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում հայտնել է Թալահասի քաղաքի ոստիկանության բաժինը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել 5-ը: Տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից 2-ի վիճակը համարվում է ծայրահեղ ծանր: Դեպքից հետո տղամարդը գործել է ինքնասպանություն: Կատարվում է […]
12:18 03.11.2018
Շուրջ 20 մարդ է տուժել Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում գնացքի ու բեռնատարի բախման հետևանքով: Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հյուսիսային Կովկասի երկաթուղու լրատվության բաժնից: Հաղորդվում է, որ վթարված մեքենաների ուղևորները թեթև վնասվածքներ են ստացել, տուժել են գնացքի մեքենավարն ու նրա օգնականը, բեռնատարի վարորդին տեղափոխել են հիվանդանոց: «Այսօր՝ ժամը 4:10-ի սահմաններում, երկաթուղիների Տիմաշևսկայա և […]
11:00 03.11.2018
Թվիթերն ավելի քան 10 հազար հաշիվներ է ջնջել: Ընկերությունն այս քայլը բացատրել է նրանով, որ ավտոմատ բացված այս էջերի միջոցով անընդհատ տարածվել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին չքվեարկելու կոչեր: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ընկերության հիմնավորմամբ` ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ այս հաշիվների գոյությունն ավելի ձեռնտու է ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը, սակայն կուսակցության ներկայացուցիչները […]
10:40 03.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ The Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հրամանը տվել են Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան անձինք, բայց, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլը ոչ մի կապ չունի կատարվածի հետ: Այս մասին նախագահն ասել է The Washington Post-ին տրված հարցազրույցում: Այս մասին հայտնել է […]
10:03 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ից Իրանի դեմ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու մասին հայտնել է բավական հետաքրքիր ձևով: Թրամփը իր թվիթերի միկրոբլոգում մի լուսանկար է հրապարակել հետևյալ գրությամբ. «Պատժամիջոցները մոտենում են»: Հետաքրքիրն այն է, որ այս արտահայտությունը և անգամ տառատեսակը շատ նման են հանրահայտ «Գահերի խաղը» հեռուսատասերիալի «Ձմեռը մոտենում է» արտահայտության գրելաձևին:Սրան ի պատասխան` […]
08:43 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու կինը՝ Մելանյա Թրամփը, ժամանակից շուտ են քվեարկել նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում: Այս մասին հայտնում է The Hill-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփն ու կինը հեռակա քվեարկել են Նյու Յորքում, որպեսզի ընտրությունների օրը Վաշինգտոնից չհեռանան։ CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում 20 մլն ամերիկացիներ ժամանակից շուտ են քվեարկել։ Նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում […]
00:52 03.11.2018
Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամը հրաժարվել է համագործակցել սաուդյան բարեգործական ընկերության հետ, որի հետ կապ ունի թագաժառանգ Մուհամմեդ բեն Ալմանը: Այս մասին հայտնում է Fortune ամսագիրը: Համագործակցության դադարեցման պատճառը սաուդցի լրագրողի սպանության աղմկահարույց պատմությունն է: «Ջամալ Խաշըգջիի առևանգումն ու սպանությունը չափազանց անհանգստացնող է»,- հայտարարել է Գեյթսի բարեգործական հիմնադրամը: Ավելի վաղ, միլիարդատերը ծրագրել […]
00:45 03.11.2018
Գերմանական Rammstein խմբի մենակատար Թիլ Լինդեմանը Ռուսաստան կատարած համերգային շրջագայության ընթացքում կիսվել է սիրո մասին իր մտքերով ու գաղափարներով, հայտնում է Газета-ն: Երգիչն ասել է, որ սիրո հարցում հիասթափություն է ապրել: «Մարդիկ, որոնք սեր են փնտրում, անխելք են: Սերն ինքը կգտնի յուրաքանչյուրին՝ անկախ նրանից ուզո՞ւմ է նա, թե՞ ոչ: Բայց ամենագեղեցիկ ստեղծագործությունները նվիրված են անպատասխան […]
00:16 03.11.2018
Եվրոպական միությունում անհիմն են համարել ՌԴ-ի՝ Ուկրաինայի դեմ սահմանված պատժամիջոցները, հաղորդում է RT-ն: «ՌԴ-ի կառավարության որոշումը` ֆինանսական միջոցառումներ իրականացնել ուկրաինական ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ, համարվում է չհիմնավորված»,- ասված է հաղորդագրության մեջ: ԵՄ-ն նաև հորդորել է քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ուկրաինայի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշմանն ի պատասխան, […]
20:40 02.11.2018
Վոլգոգրադի օդանավակայանը եռամյա դադարից հետո դեկտեմբերին կվերականգնի չվերթները երեք ուղղություններով` դեպի Ուզբեկստան, Տաջիկստան և Հայաստան: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է «Վոլգոգրադի միջազգային օդանավակայան»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Դմիտրիևը: Ինքնաթիռները Վոլգոգրադից Դուշանբե ու Տաշքենդ թռիչքներ իրականացրել են 2015թ., իսկ դեպի Երևան չվերթներ են իրականացվել 2014-2015 թթ., որից հետո դրանք դադարեցվել են: «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դեպի […]