TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ասադի ապագան պետք է վճռի Սիրիայի ժողովուրդը․ Էրդողան

10:33 28.10.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը պետք է վճռի երկրի ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն։ «Նա մի մարդ է, ով ոչնչացրել է իր մեկ միլիոն քաղաքացու։ Մենք ցանկանում ենք, որ դա վերջանա»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով, որ Ասադի ճակատագիրը պետք է վճռի Սիրիայի ժողովուրդը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի […]

̰
Թուրքիայում կատուն պոդիում է բարձրացել նորաձևության ցուցադրության ժամանակ

10:06 28.10.2018

Ստամբուլում  International Fashion Show նորաձևության ցուցադրության ժամանակ կատուն բարձրացել է պոդիում, պառկել մեջտեղում և փորձել բռնել մոդելների ոտքերը։ Այնուհետև վեր է կացել և սկսել ճեմել պոդիումով։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Զավեշտալի միջադեպի տեսանյութը հայտնվել է YouTube-ում։

̰
Սիրիայի հարցով գագաթնաժողովի արդյունքներով ամփոփիչ փաստաթուղթ է ընդունվել

09:24 28.10.2018

Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Գերմանիայի առաջնորդները հաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, ասվում է Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողովի կոմյունիկեում։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ «Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Գերմանիայի առաջնորդները դիտարկել են սիրիական հակամարտությանն առնչվող վերջին իրադարձությունները և համընդհանուր մտահոգություն հայտնել տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ անվտանգության ու կայունության համար […]

̰
Ավելի քան 1 մլն բրիտանացիներ կողմ են հանդես եկել Brexit-ի հարցով նոր հանրաքվեի անցկացմանը

09:09 28.10.2018

Ավելի քան 1 մլն մարդ ստորագրել է միջնորդագիրը՝ հաջակցություն Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով նոր հանրաքվեի անցկացման։ Միջնորդագրի ստեղծման նախաձեռնողի դերով հանդես է եկել Independent թերթը։ 2016 թվականին կայացած հանրաքվեի ժամանակ ԵՄ-ից երկրի դուրս գալուն կողմ էր արտահայտվել քաղաքացիների 51․9 տոկոսը։ Մեծ Բրիտանիան ծրագրում է լքել ԵՄ-ն 2019 թվականի մարտի 29-ին։

̰
Ամերիկայում պատի մեջ շուրջ հազար ատամ է հայտնաբերվել

00:05 28.10.2018

Ամերիկայի Ջորջիա նահանգի Վալդոստա քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ շինարարները պատի մեջ ամրացված մարդկային շուրջ 1000 ատամ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Valdosta Daily Times-ը: Պատմաբան Հարի Էվանսն ասել է, որ դեռևս նախորդ դարի սկզբում ատամների նման գաղտնարան են ստեղծել այդտեղ աշխատող ատամնաբույժները: Տեղի հնագետները հայտարարել են, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ […]

̰
Գերմանիայում շոգից գետեր և լճեր են ցամաքել

23:17 27.10.2018

Ամառային շոգի պատճառով Գերմանիայում գետեր և լճեր են ցամաքել: Ջրի մակարդակի իջեցման պատճառով Էլբայում, Ռեյնեում և Դունայում ջրային ճանապարհով բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ են առաջացել, հաղորդում է NTV-ն: Ափին են հայտնվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մնացած չպայթած ֆուգասային արկեր:

̰
Հետաքննությունների դաշնային բյուրոն Tesla-ի դեմ հետաքննություն է սկսել

23:03 27.10.2018

Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել Tesla ընկերության հարցով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերության ներկայացուցիչները կասկածվում են հովանավորներին նոր նախագծվող Model 3  էլեկտրոմոբիլի ամբողջ գրաֆիկան չտրամադրելու մեջ: Բյուրոյի անդամները գործի բացահայտման համար դիմել են ընկերության նախկին աշխատակիցներին՝ որոշ մանրամասներ պարզելու համար: Model 3-ը Tesla ընկերության հիմնաքարերից մեկն է՝ Luxury  […]

̰
Սաուդյան Արաբիան սպանված լրագրողի գործով կասկածյալներին չի արտահանձնի Թուրքիային

22:29 27.10.2018

Սաուդյան Արաբիան The Washington Post թերթի սպանված ընդդիմադիր լրագրողի գործով 18 կասկածյալներին չի արտահանձնի Թուրքիային: Այս հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ Ջուբեյրը: Նախարարը կարծում է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո սպանված լրագրող Ջամալ Խաշըգջիի գործով կասկածյալները պետք է անցնեն նախաքննական գործընթացը ու հարկ եղած դեպքում իրենց […]

̰
Բրյուսելի միջազգային օդանավակայանում ավելի քան 125 չվերթ է հետաձգվել

22:25 27.10.2018

Բրյուսելի միջազգային օդանավակայանում ավելի քան 125 չվերթ է հետաձգվել՝ ուղեբեռերի փոխադրմամբ զբաղվող ընկերության աշխատակիցների գործադուլի պատճառով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բեռնակիրներն իրենց բողոքի ակցիան պատրաստվում են շարունակել մինչ կիրակի առավոտ: Օդանավակայանի ղեկավարությունը խորհուրդ է տվել ուղևորներին չսպասել օդանավակայանում, քանի որ չվերթները ոչ թե հետաձգվել, այլ ամբողջովին չեղարկվել են: Տուժած […]

̰
Ստամբուլում մեկնարկել է սիրիական խնդրի վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը

19:58 27.10.2018

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները մասնակցությամբ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը: Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում «Վաhդեթին» պալատի գլխավոր դահլիճում, որը համարվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակներից մեկը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման և սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի […]

̰
Twitter-ը բացատրել է հայտնի մարդկանց էջերի հետևորդների թվի կրճատման պատճառը

19:29 27.10.2018

«Թվիթեր» միկրոբլոգային ծառայությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո բացատրել է հայտնի մարդկանց հետևորդների թվի կրճատման պատճառը: Սոցցանցը ընդամենը ջնջել է ոչ իրական՝ կեղծ էջերը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Թրամփը մեղադրել էր «Թվիթեր» սոցցանցի ղեկավարությանը՝ իր էջի հետևորդների թվի կրճատման մեջ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ սոցցանցը հետևորդների թիվն այնքան է կրճատվել, որ բոլորի համար […]

̰
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի սինագոգում հրաձգություն է տեղի ունեցել, կա 8 զոհ

19:27 27.10.2018

Առնվազն 8 մարդ է զոհվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքի սինագոգում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Այս մասին հայտնել է pittsburgh.cbslocal.com-ը: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները, հայտնվելով հրաձգության մեջ, թաքնվել են մեքենայի հետևում: Որոշ մարդկանց հաջողվել է փրկել: Ոստիկանները աշխատում են փրկել մյուսների կյանքը: Ըստ տեղի KDKA հեռուստաալիքի՝ հանցագործը կրակել է ինքնաձիգից:

̰
Չինաստանում դատարանը բիթքոինը ճանաչել է սեփականություն

19:00 27.10.2018

Շենչժենի միջազգային արբիտրաժային դատարանը բիթքոինը ճանաչել է որպես սեփականություն, որի վրա չի տարածվում Չինաստանի Ժողովրդական բանկի՝ թվային փողերի առևտրի և ICO-ի անցկացման վերաբերյալ արգելքը, գրել է РБК-ն: «Որոշման մեջ նշված է, որ չինական օրենքները չեն արգելում բիթքոինով գործարքներ կատարելը, որոնք պետք է պաշտպանված լինեն օրենքով, քանի որ սեփականություն են և ներկայացնում են տնտեսական արժեք»,- ասվում է […]

̰
Իտալիայում բողոքի ցույցեր են

18:51 27.10.2018

Մի քանի հազար ցուցարար է հավաքվել Հռոմի քաղաքապետարանի մոտ՝ հայտնելու իրենց բողոքը Իտալիայի մայրաքաղաքում տիրող  վիճակի հետ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Բանն այն է, որ քաղաքի աղբամանները լի են, երթևեկությունը՝ ծանրաբեռնված: Ցուցարարները քաղաքային իշխանություններից պահանջում են բարելավել քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատանքը, վերականգնել տրանսպորտային ենթակառուցվածքները և կարգի բերել Իտալիայի մայրաքաղաքը:

̰
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում

17:45 27.10.2018

Իսրայելական օդուժը ավելի քան 80 ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող տարբեր դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Իսրայելական կողմը այս գործողությունները նախաձեռնել է ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ավելի վաղ իրականացված հրթիռակոծությանը: Գիշերը պաղեստինյան կողմը շորրջ 40 հրթիռ ու ական է բաց թողել Իսրայելի սահմանի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանական ուժերը համացանցում […]

̰
Չինաստանի պաշտպանության նախարարը կհանդիպի Ջեյմս Մեթիսի հետ

16:58 27.10.2018

Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի ԱՄՆ, որտեղ քննարկումներ կունենա Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հետ: Այս մասին Բահրեյնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը, հայտնում է The Associated Press-ը: Մեթիսն ասել է, որ ռազմավարական հակադրությունները չեն ենթադրում թշնամական հարաբերություններ և իրենք պատրաստվում են համագործակցել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք Չինաստանն […]

̰
Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը ժամանել են Թուրքիա

16:44 27.10.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today–ը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի շրջանակում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ: […]

̰
Ստամբուլի գագաթնաժողովից առաջ Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

16:30 27.10.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Սիրիային նվիրված քառակողմ բանակցություններիւց առաջ, որոնք պետք է տեղի ունենաn Ստամբուլում: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այո՛, հեռախոսազրույց եղել է»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ հեռախոսազրույցի մասին հայտնել էր BFMTV հեռուստաալիքը: Ըստ տեղեկությունների՝ երկու երկրների ղեկավարները […]

̰
Պուտինը ժամանել է Թուրքիա

16:06 27.10.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այցի շրջանակներում Պուտինը կհանդիպի Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի […]

̰
Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, որևէ մեկը չի կարող իմ անունից խոսել. Փաշինյան

15:35 27.10.2018

Լրագրողների հետ զրույցում, արձագանքելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի արտահայտությանը, թե «ամերիկյան զենքը ռուսականից լավն է», լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ամերիկյան զենքի ձեռքբերման հավանականությանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կառավարությունը որևէ բանով սահմանափակված չէ, եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք»: Բոլթոնը նաև ասել էր, թե Հայաստանում խորհրդարանական արտահերթ […]

̰
Թուրքիայի նախագահը 39 նոր նահանգապետ է նշանակել

15:20 27.10.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի 81 նահանգնեից 39-ում նոր նշանակումներ է կատարել, այդ թվում՝ Անկարայում և Ստամբուլում: Նախագահական հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնաթերթում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ստամբուլի նախկին նահանգապետ Վասիպ Սահին նշանակվել է մայրաքաղաք Անկարայի նահանգապետ, իսկ Այնթափի (ներկայիս Գազիանթեփ) նախկին նահանգապետ Ալի Էրլիկայանը՝ Ստամբուլի:

̰
Գեղեցկության մրցույթի հաղթողը ուշաթափվել է բեմի վրա

14:46 27.10.2018

Miss Grand International գեղեցկության մրցույթի հաղթողը, իր հաղթանակի մասին իմանալուց հետո, ուշագնաց է եղել: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են մրցույթին մասնակցող երկու աղջիկներն իրար ձեռք բռնել՝ սպասելով հաղթողի անունը հայտարարելուն: Իր անունը լսելուց հետո պարագվայցի Կլարա Սոսան ուշագնաց է լինում: Որոշ ժամանակ անց հաղթողը գալիս է գիտակցության և կարողանում մասնակցել թագադրման արարողությանը: […]

̰
Արա Բաբլոյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

14:44 27.10.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 11-րդ լիագումար նիստերի աշխատանքներին, հայտնում են ԱԺ լրատվական բաժնից: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը:

̰
Հոնդուրասում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև

13:57 27.10.2018

Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալապայում ոստիկանները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ: Այս մասին հայտնել է Russia Taday-ը: Ցուցարարները պահանջել են նախագահի հրաժարականը՝ կապված վերջին զանգվածային արտագաղթի հետ: Ցուցարարներն ավելի վաղ երթով շարժվել էին դեպի երկրի մայրաքաղաք պաստառներով և դրոշներով: Հիշեցնենք, որ ավելի վաղ 1500 փախստականներ, որոնք մատնված […]

̰
ՄԱԿ-ը կարևոր հարթակ է՝ արտահայտելու սուվերեն հավասարությունը. Զոհրաբ Մնացականյան

12:58 27.10.2018

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի օրվան նվիրված ընդունելության ժամանակ: Շնորհավորելով ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ` Մնացականյանը նշել է. «ՄԱԿ-ը թերևս ամենակարևոր կառույցներից է Երկրորդ համաշխարհայինից ի վեր։ Այն հնարավորություն տվեց այն ժամանակվա, որքան հիշում եմ, 53 պետություններին, ստեղծել ամենահուսալի միջազգային հարթակը՝ միասին աշխատելու, համագործակցելու մարդկանց կյանքին վերաբերող ցանկացած օրակարգի շուրջ։ Այսօրվա անդամակցությունը […]

̰
Ծնկի վնասվածք ստանալուց հետո Նադալն առաջին անգամ կորտ դուրս կգա

12:21 27.10.2018

Բուժման երկարաժամկետ կուրս անցնելուց հետո աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կմասնակցի Փարիզում կայանալիք մրցաշարին: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Աղբյուրը հայտնում է, որ մրցաշարը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 29-ից-նոյեմբերի 4-ին: Ավելի վաղ իսպանացի թենիսիստն ԱՄՆ Բաց առաջնության ընթացքում ծնկի վնասվածք էր ստացել: Նշվում է, որ նույն մրցաշարին մասնակցելու է նաև Ռոջեր Ֆեդերերը, ով այս մրցաշարին […]

̰
Պուտինը կատակել է իր աթոռին նստած շրջանային ղեկավարի հետ

11:00 27.10.2018

Զվարճալի դեպք է պատահել Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի ղեկավար Նատալյա Կոմարավայի հետ: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա սխալմամբ նստել է նախագահի համար նախատեսված տեղում: Պուտինը չի խնդրել նրան փոխվել տեղերով, այլ պարզապես փոխել է առջևում դրված գրության տեղերը և հումորով պատասխանել. «Սա նույնպես լավ տեղ է»: ՌԴ նախագահը Խանտի-Մանսիական ինքնավար շրջան էր մեկնել միջազգային […]

̰
Ճապոնիայի վարչապետը և Չինաստանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները

10:55 27.10.2018

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն պաշտոնական այցով գտնվում է Պեկինում: Այցի շրջանակներում նա հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  երկկողմ հարաբերությունները, ստորագրել  մի շարք համաձայնագրեր: Ուշագրավ է, որ սա Աբեի առաջին այցն է Չինաստան վերջին 7 տարիների ընթացքում: Ճապոնիայի վարչապետը նաև մասնակցել է Չինաստանի և Ճապոնիայի միջև կնքված Միջազգային խաղաղության […]

̰
Բախումներ Գազայում․ կա 4 զոհ, ավելի քան 230 վիրավոր

10:48 27.10.2018

Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների հետևանքով չորս պաղեստինցի է զոհվել և ավելի քան 230-ը վիրավորվել է: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Հիշեցնենք, որ իսրայելապաղեստինյան սահմանին իրավիճակը լարվել է մարտից, երբ սկսվեց «Վերադարձ»-ի մեծ երթը: Ակցիայի մասնակից պաղեստինցիները պահանջում են պայմաններ ապահովել իրենց տներ վերադառնալու համար:

̰
Ձերբակալել են ԱՄՆ-ում պաշտոնյաներին պայթուցիկներ ուղարկելու մեջ կասկածվողին

01:00 27.10.2018

Միացյալ նահանգներում ձերբակալել են ամերիկյան տարբեր պաշտոնյաներին պայթուցիկ սարքերով ծանրոցներ ուղարկելու մեջ կասկածվողին: Սիզար Սեյոկն ապրում է Ֆլորիդայում, սակայն Նյու Յորքի հետ բազմաթիվ կապեր ու քրեական անցյալ ունի: Հիշեցնենք, որ ծանրոցներ ուղարկվել  էին նախկին նախագահ Բարաք Օբամային, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, Ջորջ Սորոսին, Հետախուզության նախկին ու ներկա ղեկավարներին՝ ընդհանուր հաշվով 12 դեպք:  Նրանց բոլորին միավորում […]

̰
BACK_TO_TOP