14:06 26.10.2018
Չինաստանի Յանցզի քաղաքում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են դինոզավրի կմախքի մնացորդներ: Ընդ որում՝ ոսկորները հայտնաբերվել են մի քանի տարբեր հատվածներում և դրանց մի մասը բավական լավ է պահպանված: Ըստ հնագետների՝ այդ ոսկորները շուրջ 100 միլիոն տարեկան են: Մասնագետներն աշխատում են զգուշորեն, քանի որ ոսկորները շատ փխրուն են: Նրանց օգնում են ոստիկանները: Իրավապահները հսկում են տարածքը, […]
14:02 26.10.2018
Պրիմորյեի երկրամասում կամուրջ է փլուզվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Դեպքը տեղի է ունեցել Օսինովկա գյուղի տարածքում այն ժամանակ, երբ կամրջով անցել է բեռնատար ավտոմեքենա: Նախնական տվյալներով՝ հենց գերբեռնավորված բեռնատարն է դարձել կամրջի փլուզման պատճառը: Հայտնի է, որ վարորդը մահացել է, հավելյալ տեղեկություն չկա մյուս տուժածների մասին: Ներկայումս ստուգումներ են ընթանում, պարզվում են դեպքի […]
13:42 26.10.2018
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը հարցազրույց է տվել գերմանական Die Welt թերթին և հորդորել դադարեցնել զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիային: Ավստրիան, որը ռոտացիոն կարգով նախագահում է ԵՄ-ում, կոչ է արել ԵՄ անդամ բոլոր պետություններին դադարեցնել զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիային: Ավստրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունը միայն այսբերգի վերին շերտն է: «Եմենի պատերազմը և Կատարի […]
12:10 26.10.2018
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարության մասին: Ռուստամյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները կամ Ղարաբաղյան հակամարտության կողմերին չպետք է զենք վաճառեն կամ պետք է պահեն հավասարակշռությունը: «Ակնարկները, որ արեց պարոն Բոլթոնը, կենսական նշանակություն ունեն ինչպես տարածաշրջանի ապագայի, այնպես […]
08:28 26.10.2018
ԱՄՆ իրավապահներն ընդհանուր առմամբ առգրավել են 10 կասկածելի ծանրոց, որոնք ուղարկվել են մի շարք ամերիկացի քաղաքական և հասարակական գործիչների։ Այս մասին հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի փոխտնօրեն Վիլյամ Սվինին։ «Տասը կասկածելի փաթեթները հայտնաբերվել են Նյու Յորքի, Մերիլենդի, Ֆլորիդայի, Դելավերի և Լոս Անջելեսի տարբեր վայրերում։ Այժմ դրանք ուսումնասիրվում են»,- ասել է նա։
08:11 26.10.2018
Սպիտակ տունը դիտարկում է Լատինական Ամերիկայի երկրներից եկող ներգաղթյալների համար ԱՄՆ հարավային սահմանը փակելու հնարավորությունը։ Դա պետք է արվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հրամանով։ Ինչպես գրում է Washington Post-ը՝ հղում անելով վարչակազմի ներկայացուցիչներին, այդ միջոցառումը քննարկվում է որպես միգրանտների քարավանը կանգնեցնելու տարբերակ, որը շարժվում է Կենտրոնական Ամերիկայից դեպի Մեքսիկայի հետ ԱՄՆ սահման։ ԶԼՄ-ների տվյալներով՝ […]
07:55 26.10.2018
Իտալական Սոնդրիո նահանգում գտնվող հայտնի ալպիական Երկրագույն լիճը (Լագո Ազուրո) լիովին անհետացել է։ Պատճառը ռեկորդային շոգ եղանակն է։ Ինչպես հայտնում է GreenMe պորտալը, չորացած լիճը նկատել է լուսանկարիչ Մարկո Պուգլիզեն, որն այնտեղ էր գնացել լուսանկարահանումների։ Իր տխուր հայտնագործությամբ Պուգլիզեն կիսվել է Facebook-ում ՝ նշելով, որ խիստ վրդովված է Լագո Ազուրոյի ներկայիս վիճակով։ Երկրագույն լիճը չորանում […]
07:41 26.10.2018
Google ամերիկյան կորպորացիան 2 տարում հեռացրել է 48 մարդու, այդ թվում՝ 13 թոփ մենեջերի։ Հեռացումները կապված են սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետ։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ «Վերջին տարիներին մենք ներմուծել ենք որոշակի փոփոխություններ, այդ թվում՝ ընդունել ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների անպատշաճ վարքի հանդեպ ավելի կոշտ մոտեցում»,- ասվում է ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչայիի նամակում։
07:14 26.10.2018
Հունաստանի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ 6․8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պատրա քաղաքից 120 կմ հեռավորության վրա։ Տուժածների ու ավերածություննեերի մասին տվյալներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։ Հունական ծովում տեղի ունեցած երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա։ Բուն երկրաշարժից կես ժամ առաջ տեղի է ունեցել 5 մագնիտուդով […]
01:17 26.10.2018
Եվրապական միության վիճակագրական ծառայությունը հաղորդել է, որ 2017 թվականի ընթացքում Եվրոպայում բնակության թույլտվություն է տրամադրվել Ուկրաինայից այնտեղ տեղափոխված փախստականներին: Այս մասին ասված է կառույցի տարածած զեկույցում, հայտնում է RT-ն: «2017 թվականին Ուկրաինայի քաղաքացիներն առաջին տեղում են ԵՄ տարածքում բնակության իրավունքի տրամադրման առումով: Նման փաստաթուղթ ստացել է 662 հազար մարդ (դրանց 88 տոկոսը տրամադրվել է Լեհաստանում)»,- […]
01:06 26.10.2018
ԱՄՆ-ում զինվորականները պատահաբար ինքնաթիռից ներքև են նետել Humvee մակնիշի զրահամեքենան: Այս մասին հայտնում է Military.com կայքը: Նշվում է, որ զինվորականներն այդ պահին զորավարժություններ էին անում և փորձարկում ծանր տեխնիկան օդից համապատասխան վայրերում իջեցնելը: «Մենք չգիտենք՝ ինչ տեղի ունեցավ: Զրահամեքենան միանգամից ընկավ և վայրէջք կատարեց գյուղական ինչ-որ տարածքում: Ոչ ոք չի տուժել այս գործողությունների ընթացքում»,- հայտնել են զինվորականները: […]
00:59 26.10.2018
Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, գրում է The Sun-ը: Նշվում է, որ դեպքի վայրում կասկածելի առարկա է գտնվել, որը հնարավոր է, որ պայթուցիկ սարք լիներ: Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ գաղտնի ծառայությունները հաղորդել են, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին պայթուցիկ սարքեր են ուղարկվել: Հայտնի չէ՝ այս դեպքը […]
00:56 26.10.2018
Ռուսաստանի Պետդումայի՝ ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պատասխանատու Թամարա Պլյետնյովան հայտարարել է, որ կողմ է, որ սահմանափակումներ մտցվեն ծանոթության համար նախատեսված կայքերի ու սմարթֆոնների ծրագրերի վրա: Այս մասին հայտնում է Москва լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հիշեցման կարգով հայտարարել է, որ ինքը «նորմալ ընտանիքների» գծով խորհրդի ղեկավար է, և, որ նախկինում մարդիկ միմյանց հետ չէին […]
00:47 26.10.2018
Ամերիկացի հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը չեղյալ է հայտարարել իր համերգը առողջական խնդիրների պատճառով: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում, փոխանցում է Известия-ն: Երգիչը ներողություն է խնդրել երկրպագուներից․ «Ընկերներ, կներե՛ք, այսօրվա համերգը բժշկի պահանջով չեղարկվում է: Իմ ձայնալարերն ահավոր վնասված են»,- գրել է նա: Նա նաև նշել է, որ հաջորդ համերգը կայանալու է իր […]
00:45 26.10.2018
Եվրախորհրդարանը հռչակագիր է ընդունել, որով դիմել է ԵԽ-ին՝ կոչ անելով արգելել դեպի Սաուդյան Արաբիա զենքի մատակարարումը, միևնույն ժամանակ, պատժամիջոցներ մշակել Էր Ռիադի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Քվեարկությունն ավարտված է: Ընդունված է»,- հայտարարել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը՝ խոսելով սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության գործով պայմանավորված հռչակագրի մասին: Աղբյուրը հայտնում է, որ հոկտեմբերի 25-ին ընդունված հռչակագիրը […]
00:39 26.10.2018
ԱՄՆ Այովա նահանգում Բրիտանի Բերնսը և Էյփրիլ Չոյին հարսանեկան հիշարժան լուսանկարներ ստանալու համար հարսանիքի ժամանակ որոշել են վառել իրենց զգեստները: Այս մասին հայտնում է New York Post հանդեսը: Իրենց գաղափարն իրագործելու համար աղջիկները խանութից գնած հարսանեկան զգեստները ձևափոխել են այնպես, որ մի շարժումով հնարավոր լինի դրանք հանել: Չայրվելու համար աղջիկները շորի տակից բարակ բամբակյա տաբատներ են […]
00:27 26.10.2018
Բելգիայում խանութի տերը կարողացել է համոզել կողոպտիչներին՝ գողոնը թողնել ու ավելի ուշ մոտենալ: Արդյունքում՝ տեղի ոստիկանության համար մեծ բարդություն չի եղել նշանակված ժամին ձերբակալել նրանց: Այս մասին հայտնում է RTL-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին: Հաղորդվում է, որ ցերեկը՝ ժամը 3-ի սահմաններում, առաջին անգամ խանութ ներխուժած կողոպտիչներին խանութի տերը սկսել է համոզել, […]
23:23 25.10.2018
Բելգիայի ծովափնյա հանգստավայրերից մեկում 18 մետր երկարություն ունեցող հսկա կետը ծովից ցատկել է դեպի ափ: Այս մասին հայտնում է RTL-ը: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Բելգիայի Դե Կոկ հանգստավայրում: Կենդանուն փրկել չի հաջողվել: Տեղի Բնական գիտությունների ինստիտուտի մասնագետների գնահատականով՝ կենդանին դուրս է ցատկել ջրից գիշերային ժամին: Աղբյուրը հայտնում է, որ այժմ ուսումնասիրություններ են […]
21:57 25.10.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին՝ նոր հանդիպումների ընթացքում նախատեսվո՞ւմ է բանակցային գործընթացի շրջանակներում բարձրացնել ԼՂ հակամարտության վերաբերյալ Մադրիդյան հայտնի սկզբունքների փոփոխության հարցը, պատասխանել է․ «Մադրիդյան սկզբունքներում փոփոխություններ սահմանելու գործընթացի մասին պաշտոնական տեղեկություններ չունենք»։ 1 ժամ 4-րդ րոպեից կարող եք լսել հարցուպատասխանը։
20:09 25.10.2018
Ռուսական արտադրության Ս-400 համակարգերը Թուրքիան կստանա 2019 թվականի հոկտեմբերին և դրանք կօգտագործվեն արդեն զինանոցում առկա ՆԱՏՕ-ի ու ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերից անկախ։ Այս մասին այսօրվա հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը։ «Կարծում եմ, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անհանգստանալու կարիք չունեն։ Այստեղ թույլ չենք տա, որ ԱՄՆ կամ ՆԱՏՕ համակարգերի նկատմամբ […]
19:14 25.10.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համարում է անօրինական: Մարիա Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը փորձելու է նվազագույնի հասցնել այդ պատժամիջոցների ազդեցությունը ռուս-իրանական տնտեսական հարաբերությունների վրա: ՌԴ ԱԳՆ խոսնակը հատուկ շեշտել է, որ ՌԴ-ի դիրքորոշումը շատ սկզբունքային է:
18:54 25.10.2018
Մեծ Բրիտանիայում ամուսինները պատահաբար աղբարկղն են նետել վիճակախաղի տոմսը, որը շահել է 800 հազար դոլար: Երբ նրանք էլեկտրոնային փոստով իմացել են, որ իրենց տոմսը շահել է, ապշել են ու սկսել տոմսը փնտրել, սակայն ապարդյուն: Այդ ժամանակ ամուսիններից մեկը կասկածել է, որ տոմսը, հնարավոր է, պատահմամբ նետվել է աղբարկղը: Ենթադրությունները հաստատվել են: Փողոցի աղբարկղում երկար փնտրտուքից […]
18:31 25.10.2018
ԱՄՆ ոստիկանությունը կասկածելի փաթեթ է հայտնաբերել, որը հասցեագրված է եղել այդ երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունն այն մասին, որ նախկին պաշտոնյային հասցեագրված ծանրոցում պայթուցիկ է եղել ու այն հնարավոր է եղել գործի դնել: Հայտնի չէ, սակայն, թե ով է պայթուցիկն ուղարկողը և ինչ դրդապատճառով է […]
17:47 25.10.2018
Ռոբերտ դե Նիրոյի ռեստորանից առաջ պայթուցիկներ պարունակող բազմաթիվ փաթեթներ էին ուղարկվել տարբեր գործիչների:
16:59 25.10.2018
Այսօր Նորվեգիայի ցամաքային, օդային ու ծովային տարածքում, հարակից երկրների երկնքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Trident Juncture 18 զորավարժությունը, որը խոշորագույնն է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Պաշտոնական տվյալներով՝ այս զորավարժությանը մասնակցում է 50 հազար զինծառայող՝ ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետություններից։ Զորավարժությանը մասնակից զինծառայողներ են լինելու նաև հարևան Վրաստանի զինված ուժերից։ Վարժանքներին ներգրավվելու են 250 ինքնաթիռ և ուղղաթիռ, 65 […]
16:00 25.10.2018
Բրիտանական Enterprise Times պարբերականը հրապարակել է վերլուծություն կարիերա սկսելու համար բարենպաստ պայմաններ ստեղծող լավագույն քաղաքների մասին, և հոդվածում համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքների կողքին Երևանը հայտնվել է 4-րդ լավագույն հորիզոնականում։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2025թ. Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը աճելու է եռակի՝ հասնելով մինչև 30 հազարի: Դա մեծապես կախված է ինովացիոն և տեխնոլոգիական ոլորտում պարբերաբար արձանագրվող աճից: […]
15:56 25.10.2018
Վերջին օրերին ահազանգեր էին հնչում, թե Իրան-Հայաստան (Ագարակ) անցակետում հայերին չեն թողնում նույնիսկ տան համար մի շարք ապրանքներ ներկրել: Այդ ապրանքների թվում նշվում էին հավը, յուղը, բրինձը, շաքարը, թեյը, լվացքի փոշին, ալյուրը, կարագը, խտացրած կաթը և այլ ապրանքներ: Պարզաբանումների համար SHANTNEWS.am-ը դիմեց Պետական եկամուտների կոմիտեին: ՊԵԿ-ից մեզ տրամադրեցին հետևյալ պարզաբանումը. «Ցանկում նշված ապրանքատեսակների արտահանման սահմանափակումները […]