TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Փարիզում դիզայներները «շոկոլադե» հավաքածու են ներկայացրել

10:00 31.10.2018

Շոկոլադե հագուստները ներկայացնող մոդելների շարքում է եղել ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեն:

̰
Իտալական մաֆիան պարգևավճար է հայտարարել ոստիկանական շան համար

08:36 31.10.2018

Իտալիայում նեապոլիտանական հանցավոր «Կամորա» կազմակերպությունը 5000 եվրո պարգևավճար է հայտարարել Պոչո անունով ոստիկանական շան գլխի համար։ Շունը զբաղվում է թմրանյութերի հայտնաբերմամբ, հայտնում է La Stampa պարբերականը։ Ոստիկանությունում ծառայության ընթացքում շունն ի հայտ է բերել ավելի քան 2 տոննա թմրանյութ, ինչի պատճառով մաֆիոզները մի քանի միլիոն եվրո են կորցրել։ Արգելված նյութերի վերջին խոշոր խմբաքանակը Պոչոն գտել […]

̰
Վենետիկում ջրհեղեղը վնասել է Սուրբ Մարկոսի տաճարի խճահատակը

08:16 31.10.2018

Վենետիկում ջրհեղեղը վնասել է Սուրբ Մարկոսի տաճարի խճահատակը, սյուները, իսպանացի նկարիչ Խուան Միրոյի երկու գոբելենները և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։ Նշվում է, որ Վենետիկում առավելագույն բարձրությունը, որին հասել է ջուրը, 156 սմ է։ Երեկ SHANTNEWS․am-ը հայտնել էր, որ տեղատարափ անձրևների պատճառով Վենետիկի տարածքի 75 տոկոսը ջրի տակ է անցել։

̰
Մոտ 40 տարում մարդը ոչնչացրել է կենդանիների 60 տոկոսը․ զեկույց

08:09 31.10.2018

Վերջին 40 տարում Երկիր մոլորակի վրա վայրի կենդանիների թվաքանակը 60 տոկոսով կրճատվել է։ Այս մասին հայտնում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) «Կենդանի մոլորակ-2018» զեկույցում։ Կենդանիների թվաքանակի անկման գլխավոր պատճառը մարդու գործունեությունն է։ «Գիտությունը հաստատում է, որ մեր պատճառով անտառները, օվկիանոսները և գետերը հայտնվել են ողբալի վիճակում»,-հայտարարել է WWF International-ի գլխավոր տնօրեն Մարկո Լամբերտինին։ Համաձայն […]

̰
Իտալիայում հրդեհը հարյուրավոր մեքենաներ է ոչնչացրել

07:57 31.10.2018

Հրդեհը, որը բռնկվել էր տեղատարափ անձրևներից առաջացած կարճ միացման հետևանքով, ոչնչացրել է Maserati մեքենաների խոշոր խմբաքանակը։ Հրդեհը բռնկվել էր իտալական Սավոնա քաղաքի նավահանգստում՝ ոչնչացնելով հարյուրավոր մեքենաներ։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։ Նշվում է, որ ջրի հոսքերը հեղեղել են ավտոմոբիլային երկու կայանատեղիները՝ առաջացնելով կարճ միացում։ Դա հանգեցրել է մարտկոցների պայթյունի և հրդեհի, որի դեմ պայքարել […]

̰
Facebook-ի օգտատերերի թիվն աշխարհում գերանզացել է 2 միլիարդը

07:44 31.10.2018

Facebook սոցցանցի օգտատերերի թիվն աշխարհում հասել է 2․27 միլիարդի։ Այս մասին են վկայում ընկերության կողմից երրորդ եռամսյակի վերաբերյալ հրապարակված տվյալները։ Ինչպես նշված է փաստաթղթերում, 2017 թվականի երրորդ եռամյսակի համեմատ այդ ցուցանիշն աճել է 10 տոկոսով։ Խոսքը նրանց մասին է, որոնք սոցցանց են մուտք գործում ամսական մեկ անգամ։ Սեպտեմբերին առնվազն 1․49 մլրդ մարդ օրական գոնե մեկ […]

̰
Նախարարը մամուլի ասուլիսին ներկայացել էր բլուզով, որին ձկներ էին պատկերված

00:50 31.10.2018

Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակկե-Յենսենը այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որը նվիրված էր վերջին տարիների ամենախոշոր՝ ՆԱՏՕ-ի Trident Juncture վարժանքներին: Մամուլի ասուլիսին նախարարը ներկայացել էր գործված բլուզով, որին պատկերված էին ձկներ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշենք, որ սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի Trident Juncture վարժանքները անցկացվում են Նորվեգիայում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի […]

̰
Թրամփը ներգաղթյալների` ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն չի տա

00:35 31.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է փոփոխությունն մտցնել քաղաքացիության վերաբերյալ օրենքի կետում: Այս մասին Թրամփը հայտարարել է Axios on HBO փաստագրական ֆիլմում տված իր հարցազրույցի ընթացքում, հայտնում է Gazeta․ru-ն: Հաղորդվում է, որ նախատեսվող փոփոխությունից հետո ԱՄՆ-ում ծնված ներգաղթյալների երեխաներն այլևս չեն ստանա այդ երկրի քաղաքացիություն: Թրամփը զվարճալի է համարել այն փաստը, որ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող […]

̰
Մոսկվան ամենաթանկ անշարժ գույք ունեցող քաղաքների 20-յակում է հայտնվել

00:22 31.10.2018

Մոսկվան աշխարհի ամենաթանկ անշարժ գույք ունեցող քաղաքների ցուցակում 13-րդ տեղում է: Այս մասին հայտնում է m24-ը՝ վկայակոչելով Knight Frank ընկերության մասնագետների կողմից կատարված հետազոտությունների արդյունքը: Աղբյուրը հայտնում է, որ ցուցակում հայտնված բոլոր քաղաքները դասակարգվել են՝ ըստ 1 մլն դոլարով որևէ տարածք ձեռք բերելու ցուցանիշի: Ըստ հետազոտությունների՝ Մոսկվայում ամենաթանկ թաղամասը ճանաչվել է, այսպես կոչված, «Պատրիարքի լճեր» […]

̰
Երգիչ Ֆարել Ուիլյամսն արգելել է Թրամփին օգտագործել իր երգերը հանրահավաքների ժամանակ

20:18 30.10.2018

Ամերիկացի երաժիշտ, երգիչ Ֆարել Ուիլյամսն արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը հանրահավաքների և քաղաքական ելույթների ժամանակ, գրում է The Guardian-ը: «Ֆարելը չի տվել և չի տա Ձեզ թույլտվություն հանրային կերպով կատարել, հեռարձակել կամ տարածել իր ստեղծագործությունները»,- ասված է երգչի փաստաբանի հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ Ինդիանա նահանգում Թրամփի քաղաքական հանրահավաքի ժամանակ, որը տեղի […]

̰
Ֆրանսիացի թոշակառուն պատրաստվում է տակառով հատել Ատլանտյան օվկիանոսը

20:09 30.10.2018

72-ամյա ֆրանսիացի Ժան-Ժակ Սավենը պատրաստվում է տակառով կտրել ու հատել ամբողջ Ատլանտյան օվկիանոսը:  Այս մասին գրում է Le Parisien թերթը: «Գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ կարդում էի հայտնի ֆրանսիացի գրող Ալեն Բոմբարի «Տախտակամածին սեփական կամքով» գիրքը, որը վերջում տրված էր տակառով լողալու գաղափարը: Բոմբարն անձամբ ցանկանում էր նման բան իրագործել, բայց այդպես էլ չի կարողացել իրականացնել […]

̰
Ո՞րն է 2018 թվականի լավագույն ֆիլմը՝ ըստ Empire ամսագրի

20:00 30.10.2018

Empire հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2018 թվականի լավագույն ֆիլմերի ցանկը: Առաջատար դիրքում է Ռոբերտ Դաունի-Կրտսերի և Քրիս Համսֆորտի մասնակցությամբ «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմը, որի դրամարկղային հասույթը գերազանցել է 2 մլրդ դոլարը: Այդ ֆիլմը կինոյի պատմության մեջ այն 4 ֆիլմերից է, որը հատել է 2 մլրդ դոլարի հասույթի սահմանը: Երկրորդ հորիզոնականում  է «Առաքելությունն անհնարին է. Հետևանքներ» […]

̰
Դանիայի ԱԳՆ-ն բացատրություն ստանալու նպատակով կանչել է Իրանի դեսպանին

19:30 30.10.2018

Դանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպան՝ Մորտեզ Մորադիանին, որպեսզի քննարկեն թագավորության տարածքում երկրի հնարավոր հետախուզական գործունեության շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:  «Ինչպես հայտնել է Դանիայի հետախուզական և անվտանգության ծառայության ղեկավարը, նրանք հավատացած են, որ իրանական հատուկ ծառայությունը սպանություն է նախապատրաստում Դանիայի տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ: Հանդիպման ընթացքում Կոպենհագենը […]

̰
Մանկապարտեզի հայ տնտեսվարը 10 երեխա է փրկել Կրասնոդարի հեղեղի ժամանակ

19:08 30.10.2018

Կրասնոդարի Տուապսեի շրջանում եղած հեղեղի ժամանակ Ցիպկա գյուղի մանկապարտեզում հայ աշխատակիցներից մեկը հեղեղված շինությունից դուրս է բերել ու փրկել մանկապարտեզի 10 երեխայի։ Մանկապարտեզի տնտեսվարը՝ Լյուդմիլա Բաղդասարյանը, երեխաներին տեղափոխել է հարևան շինություններից մեկը, որտեղ նրան օգնություն են ցույց տվել փրկարարները։ Մինչև ծունկը ջրով ծածկված մանկապարտեզի տարածքից կինը ստիպված է եղել երեխաներին դուրս բերել երկու անգամով, քանի […]

̰
Թաթարստանում ահաբեկչություն ծրագրող խումբ է վնասազերծվել

18:37 30.10.2018

Թաթարստանի անվտանգության ծառայությունն «Իսլամական պետություն» խմբավորման հետ համագործակցող ահաբեկչական գաղտնի խումբ է բացահայտել: Այս մասին հայտարարել են Անվտանգության ծառայության լրատվության բաժնից, հայտնում է РИА Новости-ն: «Պահեստներից զենքերի դուրսբերման պահին խմբի անդամներից մեկը հայտնաբերվել ու ձերբակալվել է: Միևնույն ժամանակ, ձերբակալվել են ահաբեկչական խմբի ևս 6 անդամ և նրանց ազդեցության տակ գտնվող 11 քաղաքացի»,- հայտնել են տեղի […]

̰
Քաղցկեղային բոլոր բջիջներն ունեն «ոչնչացման ծածկագիր». գիտնականներ

17:25 30.10.2018

Մարդու մարմնում յուրաքանչյուր բջիջ պարունակում է այսպես կոչված «ոչնչացման ծածկագիր», որը կարող է նպաստել դրանց վերացմանը: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Այս բացահայտումն արել են Իլինոյս նահանգի Նորթվեսթերն համալսարանի հետազոտողները, ովքեր հավատացած են, որ բացահայտումը կարող է օգտագործվել հետագայում քաղցկեղի դեմ պայքարի համար: Նրանք կանխատեսում են, որ ախտահարված բջիջները կարող են ինքնաոչնչացվել առանց քիմիաթերապիայի՝ […]

̰
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

17:22 30.10.2018

Հոկտեմբերի 26-ին Ալմաթիում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ հավաքական անվտանգության, մասնավորապես՝ կովկասյան […]

̰
Ֆրանսիայում ձնաբուք է

17:12 30.10.2018

Ֆրանսիան ծածկվել է ձյունով: Ձյան պատճառով մոտ 1400 մարդ արգելափակվել է քաղաքում: Ձյան հաստությունը որոշ շրջաններում հասել 40 սմ-ի: Համաձայն Վերին Լուարա շրջանի վարչության՝ ձյան ուժեղ տեղումների պատճառով RN88 մայրուղում արգելափակվել է ավելի քան 800 մեքենա: Վարչությունից նաև տեղեկացնում են, որ 89A մայրուղու մի հատվածն էլ փակ է, և մոտ 400 մարդ մնացել է քաղաքում: Հաղորդվում […]

̰
Թրամփը պատրաստվում է չեղարկել միգրանտների երեխաների համար ծննդյան փաստով քաղաքացիություն ստանալու իրավունքը

16:58 30.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կչեղարկի միգրանտների երեխաների համար ծննդյան փաստով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը: Այս մասին նախագահը հայտարարել է HBO-ին տված հարցազրույցում: «Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ մարդը ժամանում է, երեխա ունենում, և այդ երեխան ինքնաբերաբար դառնում է քաղաքացի՝ բոլոր արտոնություններով»,- հայտարարել Է Թրամփը: «Դա ծիծաղելի է, պարզապես ծիծաղելի: […]

̰
Ճապոնիայի արքայադուստրը ընտրել է սերը՝ տիտղոսի փոխարեն

16:30 30.10.2018

Երեկ Տոկիոյի Մերձին տաճարում տեղի է ունեցել Ճապոնիայի արքայադուստր Այակոյի և նրա սիրելիի՝ Կեյ Մորիայի պսակադրության արարողությունը: Այս մասին հայտնել է BBC-ն: 28-ամյա Այակոն Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի զարմիկի դուստրն է: Այակոյի ամուսինը արիստոկրատ չէ, նա գործարար է և աշխատում է նավագնացության հետ առնչվող ընկերությունում: Համաձայն ճապոնական ավանդույթի՝ արքայական ընտանիքի աղջիկները, ովքեր ամուսնանում ոչ արքայական ծագում […]

̰
Արսեն Թորոսյանը «Փարոս» հիմնադրամի հետ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

16:28 30.10.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ հանդիպել է ԱՄՆ-ի հայ համայնքի ջանքերով գործող «Փարոս» հիմնադրամի (The Paros Foundation) ներկայացուցիչների հետ։ «Հիմնադրամի տնօրեն Փիթեր Աբաջյանի հետ ծանոթացել էի մեկ ամիս առաջ՝ Նյու Յորք կատարած այցելության ժամանակ, որտեղ և պայմանավորվել էինք մոտ ժամանակներս հանդիպել Երևանում և խոսել հիմնադրամի հետագա […]

̰
Դատարանը սկսել է Յանուկովիչի դեմ հարուցված գործի քննությունը

14:17 30.10.2018

Կիևի Օբոլոնյան շրջանային դատարանը շարունակել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Այս մասին հաղորդում է RT-ն: Նշենք, որ Յանուկովիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության համար: «Դատական նիստը համարվում է շարունակելի»,- տեղեկացրել է նիստը նախագահող դատավոր Վլադիսլավ Դևյատկոն: Հոկտեմբերի 26-ին դատարանն այս գործի լսումներն ընդհատել էր: Ավելի վաղ, Ուկրաինայի […]

̰
Ֆիլիպիններին է մոտենում «Յուտու» թայֆունը

14:16 30.10.2018

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների կենտրոնը նախազգուշացնում է, որ Ֆիլիպիններին է մոտենում «Յուտու» թայֆունը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2 կանխատեսվում են անձրևներ և քամու ուժգնացում Լուսոն կղզու հյուսիսային հատվածում, ինչպես նաև մայրաքաղաքում և կենտրոնական շրջաններում»,- գրված է արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: #Филиппины – тайфун «Юту» – с […]

̰
Մանրամասներ Մյունխենի անվտանգության համաժողովից. հաղորդում է SHANTNEWS.am-ը

14:12 30.10.2018

Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում Մյունխենի անվտանգության համաժողովը շարունակել է իր աշխատանքները: SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից մանրամասներ է հաղորդում համաժողովից: Մյունխենի անվտանգության համաժողովը գլոբալ անվտանգության քաղաքականության և ռազմական ոլորտում համագործակցության քննարկումների ազդեցիկ հարթակ է, այն անցկացվում է ամեն տարի Մյունխենում, բայց դրանից զատ՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներ են տեղի ունենում, և այդ ձևաչափերից մեկն էլ հիմնական խմբի հանդիպումներն […]

̰
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

14:06 30.10.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում նշել է, որ տարիներ շարունակ վեհաժողովի […]

̰
Լուկաշենկոն Բելառուսը ներկայացրել է որպես Հայաստանի լավ ու վստահելի ընկեր

14:00 30.10.2018

«Չնայած դեմոկրատական Հայաստանում տարբեր տեսակի քննարկումներին, ի դեմս Բելառուսի, դուք միշտ ունեցել եք և կունենաք լավ ու վստահելի ընկեր։ Մենք միասին աշխատում ենք միասնական տնտեսական տարածքում՝ մեր Եվրասիական միությունում, ՀԱՊԿ ռազմաքաղաքական միությունում։ Եվ ինչ էլ որ այնտեղ ասեն, գրեն, մենք սրբորեն կատարում ենք մեր պայմանավորվածությունները, ամենը, ինչ դրված է այս կազմակերպությունների շրջանակներում»,- այս մասին հայտարարել […]

̰
Իտալիայում զբոսաշրջիկներին նույնիսկ ջրհեղեղը չի խանգարում վայելել սիրելի ուտեստները

13:20 30.10.2018

Իտալիայի գրեթե ամբողջ տարածքը հայտնվել է եղանակային վատ պայմանների գերակայության տակ: Վենետիկում ջրի մակարդակը հասել է ծովի մակերևույթի 156 սմ-ի, ինչի հետևանքով քաղաքի 75 տոկոսը հայտնվել է ջրի տակ։ Բայց այս հանգամանքը չի խանգարել բազմաթիվ զբոսաշրջիկների վայելել իրենց սիրելի ճաշատեսակները հեղեղված ռեստորաններում և սրճարաններում: Տեսանյութում երևում է, որ ռեստորանը հայտնվել է ջրի մեջ, իսկ զբոսաշրջիկները և […]

̰
Եթե իշխանափոխություն չլիներ, հինգ շրջանների վերադարձի հարցը լուծված կլիներ. Ալեքսանդր Դուգին

12:44 30.10.2018

Ռուս քաղաքագետ, հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը կարծում է, որ Հայաստանի նոր իշխանությունները շարունակում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն այն պայմաններով, որոնք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք համաձայնեցված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Այդ ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ենթադրում էին Ադրբեջանի հինգ, իսկ հեռանկարում` յոթ «գրավյալ» շրջանների վերադարձ, քաղաքագետը […]

̰
Շվեյցարացիները Եվրոպայի ամենաերկարակյաց բնակիչներն են

12:35 30.10.2018

Եվրոպացիներից ամենաերկարն ապրում են շվեյցարացիները, նրանց կյանքի միջին տևողությունը կազմում է 83․7 տարի: Այս մասին հայտնում է եվրոպական վիճակագրական «Եվրոստատ» ընկերությունը: Այս ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում են իսպանացիները՝ 83․5 տարի, այնուհետև իտալացիները՝ 83․4 տարի, որից հետո Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի ու Կիպրոսի բնակիչները: Երկարակեցության ամենացածր ցուցանիշն ունեն Բուլղարիան, Լատվիան ու Լիտվան:    

̰
Կոնգրեսի ընտրություններից մեկ շաբաթ առաջ Թրամփի վարկանիշը հասել է 40 տոկոսի

12:23 30.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը Կոնգրեսի ընտրություններից մեկ շաբաթ առաջ նվազել է՝ հասնելով 40 տոկոսի: Gallup-ի սոցհարցումների համաձայն՝ ամերիկացիների 54 տոկոսը հավանություն չի տալիս նախագահի գործունեությանը: The Hill գործակալությունը նշում է, որ Թրամփի վարկանիշը պայմանավորված է ԱՄՆ-ում և աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձություններով և դրանց նկատմամբ նախագահի արձագանքով: Վարկանիշի նվազման վրա իրենց ազդեցությունն են թողել նաև 14 […]

̰
BACK_TO_TOP