TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Microsoft-ը երկու էկրանով սմարթֆոն է թողարկել

00:32 30.10.2018

Microsoft ընկերությունը երկու էկրան ունեցող սմարթֆոն է ստեղծել: Այս մասին հայտնում է Phone Arena-ն: Հաղորդվում է, որ նախագիծը գաղտնի է եղել և իրականացվել է դեռևս 2015 թվականին: Սարքավորման երկու էկրաններն առանձնանում են հատուկ հարթակով: Ֆունկցիոնալ առումով այն չի տարբերվում մյուս սմարթֆոններից: Ներկայում նման սմարթֆոններ են մշակում նաև Samsung, LG և Huawei ընկերությունները: Microsoft ընկերությունը նոր […]

̰
Հելոուինը Սպիտակ տանը. Դոնալդ Թրամփը և Մելանիա Թրամփը կոնֆետներ են բաժանել

00:20 30.10.2018

Սպիտակ տանը Հելոուինի առթիվ ավանդական ընդունելություն է կայացել, գրում է RT-ն: Քանի որ այս տարի տոնն աշխատանքային օր էր, այն տեղափոխել էին ոչ աշխատանքային օր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ, Մայքլ Ջեքսոնի Thriller երգի հնչյունների ներքո  դուրս է եկել երեխաների մոտ: Նրանք կոնֆետներ են բաժանել տարբեր կերպարներով տոնին մասնակից երեխաներին: Կոնֆետների […]

̰
Կենդանի դիմանկարների շքերթ Ճապոնիայում

23:16 29.10.2018

Ճապոնիայում կենդանի դիմանկարների շքերթ է տեղի ունեցել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ հիացմունքով նայում և ձեռքով անում կենդանի դիմանկարներին:

̰
Պատգամավորը կրակել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության խորհրդարանում

22:56 29.10.2018

Պատգամավորը կրակել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության խորհրդարանում, տեղեկացնում է Korrespondent-ը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահի ընտրությունների ժամանակ: Կրակոցների հետևանքով տուժածներ չկան: Պատգամավորին վնասազերծել են, իսկ տարածքում անվտանգությունն ուժեղացվել է: Նշվում է, որ պատգամավորին բերման ենթարկելուց հետո ընտրությունները շարունակվել են: Կրակելու դրդապատճառները դեռևս հայտնի չեն:

̰
Հունաստանում ուսանողների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

19:58 29.10.2018

Աթենքի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության աշխատակիցների միջև, գրում է Reuters-ը: Նշվում է, որ ուսանողները ցույց են կազմակերպել՝ ընդդեմ բուհերում սովորելու կարգի հետ կապված փոփոխությունների: Նրանք քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ինչին ի պատասխան՝ ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել:

̰
Թունիսի կենտրոնում կին մահապարտն ահաբեկչություն է իրականացրել

18:50 29.10.2018

Թունիսի համանուն մայրաքաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել է 9 մարդ, որից 8-ը՝ ոստիկան։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Պայթյունը որոտացել է ոստիկանական մեքենայի մոտ։ Պայթյունի հետևանքով փողոցում խուճապ ու իրարանցում է սկսվել։ Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործի է դրել կին մահապարտ ահաբեկիչը, որի դին հայտնաբերվել է դեպքի վայրում։

̰
Ջիվան Գասպարյանը Ռուսաստանում հոբելյանական համերգ է ունեցել

18:36 29.10.2018

Հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Մոսկվայում նշել է իր 90-ամյակը: ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ մոսկովյան «Зарядье» համերգասրահում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի հոբելյանական համերգը: «Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ անցկացված հոբելյանական համերգի ընթացքում համաշխարհային ճանաչում ունեցող արտիստը կատարել է հայկական ազգագրական ստեղծագործություններ: Որպես երեկոյի հաղորդավար հանդես է եկել Ռուսաստանում հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը: Հոբելյանի […]

̰
Մերկելը 2021 թվականից հետո այլևս չի առաջադրվի կանցլերի պաշտոնում

18:26 29.10.2018

Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնում է 2005թ.-ից:

̰
ԱՄՆ-ի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

17:57 29.10.2018

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Մեթյուզ քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, աշակերտներից մեկը վիրավորվել է: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը: Իրավապահները հայտնել են, որ վիրավոր աշակերտին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուս աշակերտին դեպքի առթիվ տարել են ոստիկանական բաժանմունք:  

̰
Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել Նիկոլայ Կարաչենցովին

15:40 29.10.2018

Մոսկվայում հրաժեշտ են տվել ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Նիկոլայ Կարաչենցովին:

̰
Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռի 6 ուղևորի մարմիններ են հայտնաբերվել

15:37 29.10.2018

Փրկարարներն Ինդոնեզիայի ափերի մոտ կործանված Boeing 737 ինքնաթիռի 6 ուղևորների մարմիններ են հայտնաբերել: Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գործակալության ներկայացուցիչը, հայտնում է РИА Новости-ն: «Lion Air ընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերից 6-ի մարմինները տեղափոխվել են Թանջունկ Պրիոն կայան»,- ասել է գործակալության ներկայացուցիչը: Streits Time պարբերականը հաղորդում է որոնողական խմբի ներկայացուցիչների […]

̰
Մերկելը կհրաժարվի ՔԴՄ կուսակցության ղեկավարի պաշտոնից

15:00 29.10.2018

Մերկելը կուսակցությունը ղեկավարում է 2000թ. ապրիլից:

̰
НТВ-ի լրագրողն ինքնասպան է եղել

14:44 29.10.2018

НТВ հեռուստաալիքի լրագրող Նիկիտա Ռազվոզժաևը մահացել է: Այս մասին հայտնում է «Վզգլյադ Ինֆո»-ն: Նշվում է, որ լրագրողի մահվան մասին լուրը հաստատել է Դմիտրի Պետրովը, որի մոտ նախկինում աշխատել է լրագրողը: Սոցիալական ցանցում Ռազվոզժաևն իր էջում հարազատներին և մտերիմներին հրաժեշտի նամակ է գրել: Լրագրողը խնդրել է, որ իրեն հուղարկավորեն հարազատ Սարատով քաղաքում: Ռազվոզժաևը հայտնի է 2017թ. Գորկու […]

̰
Կալիֆոռնիայի տարածքում նկատվել է մեծ ականջներով ութոտնուկ

13:58 29.10.2018

Կալիֆոռնիայի ափերի մոտ հետազոտողները նկատել են Դումբո ութոտնուկին: Այս մասին փոխանցում է Daily Mail պարբերականը: Հետազոտողները, որոնք ուսումնասիրում են ստորջրյա Դեվիդսոն լեռը, այս շաբաթ օգտագործելով հեռակառավարվող տեսախցիկ, նկատել են, այսպես կոչված, Դումբո ութոտնուկին: Այդ ութոտնուկը հայտնի է նրանով, որ ունի թևի տեսք ունեցող մեծ ականջներ ու շատ նման է մուլտֆիլմերի հայտնի հերոսներին: «Սկզբում ութոտնուկը լողացել […]

̰
Պուրկասի մէջ բացուած է Վազգէն Կաթողիկոսի անունը կրող թանգարանը

12:28 29.10.2018

Պուլկարիոյ Պուրկաս քաղաքին մէջ բացումը կատարուած է Երջանկայիշատակ Վազգէն Վեհափառի անունը կրող թանգարանը։ Թանգարանը  կառուցուած է 2005-ին Պուրկասի հոգեւոր հովիւ Պօղոս քհնյ. Միքայէլեանի ջանքերով եւ Մարգարիտա Մելքոնեանի բարերարութեամբ: Թանգարանը անուանակոչուած է Ռումանիոյ եւ Պուլկարիոյ Հայոց թեմերու լուսահոգի առաջնորդ, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն վեհափառի անունով, եւ յատկանշական է, որ այս իրադարձութիւնը տեղի ունեցաւ 2018-ին, երբ կը […]

̰
Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել

12:03 29.10.2018

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ Ճավա կղզու մոտակայքում կործանված «Բոինգ-737» ինքնաթիռում գտնվող 188 հոգուց ոչ ոք ողջ չի մնացել: Դեպքի վայր են ուղարկվել ռազմանավեր: Կործանված ինքնաթիռի բեկորները գտնվում են 30-40մ խորության վրա: Lion Air ավիաընկերության ղեկավարը հայտարարել է, որ կործանված ինքնաթիռը նախորդ թռիչքի ժամանակ տեխնիկական խնդիրներ ունեցել է, սակայն դրանք վերացվել են: Հիշեցնենք, որ այսօր […]

̰
Կործանված Boeing 737-ում եղել են Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության 20 պաշտոնյաներ

11:04 29.10.2018

Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ Ճավա կղզու արևմուտքում ծովն ընկած ինքնաթիռում գտնվել են գերատեսչության 20 պաշտոնյաներ: Տեղեկություններ են հաղորդվում, որ հայտնաբերվել է առաջին դին: Ինքնաթիռի հրամանատարը Ջակարտայի օդանավակայանում օդ բարձրանալուց անմիջապես հետո արտահերթ վայրէջք է խնդրել: Այս մասին հայտնել է երկրի Քաղավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սինդու Ռախայուն: Անձնակազմը խնդրել է օդանավակայան վերադառնալ, որից հետո կապն […]

̰
Չինաստանում ածխահանքի փլուզման հետևանքով 19 մարդ է զոհվել

08:58 29.10.2018

Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվել է 19 մարդ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Լեռնային ապարների փլուզումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան, Շանդուն նահանգի Յունչեն գավառի ածխահանքերից մեկում։ Փլուզման պահին հանքում գտնվել է 334 մարդ։ Նրանցից 312-ը հասցրել էին օպերատիվ կերպով վեր բարձրանալ, սակայն 22 հանքափորներ […]

̰
Թրամփն ինքնաթիռ է նստել՝ մուտքի մոտ դեն նետելով անձրևանոցը

08:37 29.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական զավեշտալի իրավիճակում է հայտնվել։ Անձրևանոցը ձեռքին նա բարձրացել է ինքնաթիռի սանդուղքով, փորձել բաց վիճակում գտնվող անձրևանոցով ներս մտնել, սակայն չի ստացվել, որից հետո շպրտել է «համառ » անձրևանոցն ու հանգիստ մուտք գործել օդանավի սրահ։ Տեսանյութը հայտնվել է YouTube-ում։ Նախագահի արարքը սոցցանցերում բազմաթիվ հեգնական մեկնաբանությունների է արժանացել։ Սա առաջին դեպքը չէ, […]

̰
Անհետացած ինքնաթիռը ծովն է ընկել․ անկման վայրը հայտնաբերվել է

08:21 29.10.2018

Lion Air ավիաընկերության ինքնաթիռը, որի հետ վաղ առավոտյան կապը կորել էր, ծովն է ընկել։ Բեկորները նկատվել են Ճավա կղզու արևմտյան ափին։ Այս մասին հայտնում է Jakarta Post-ը։ Ինքնաթիռում գտնվել է 189 մարդ, որից 181-ը՝ ուղևոր, այդ թվում՝ 3 երեխա։ Անձնակազմի և ուղևորների ճակատագրի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS․am-ը հայտնել էր, ինքնաթիռը Ջակարտայից […]

̰
Իտալիայում սողանքը 4 մարդու կյանք է խլել

08:08 29.10.2018

Իտալիայի Կալաբրիա տարածաշրջանում սողանքի հետևանքով զոհվել է 4 մարդ, հայտնում է ANSA գործակալությունը։ Զոհերը եղել են կոմունալ ծառայությունների աշխատակիցներ, որոնք դեպքի պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացրել կոյուղատար ցանցում։ Եղանակային վտանգավորության կարմիր մակարդակ է հայտարարվել իտալական 5 շրջաններում։ Ապենինյան թերակղզին հայտնվել է եղանակային վատ պայմանների գերակայության տակ։ Հանգստյան օրերին թերակղզու տարածքի մեծ մասում հորդառատ անձրևներ են […]

̰
Կուբանի կրկեսում առյուծը հարձակվել է աղջնակի վրա

07:56 29.10.2018

Կուբանի կրկեսում (Ուսպենսկի շրջան) ներկայացման ժամանակ առյուծը հանկարծակի հարձակվել է աղջնակի վրա, որը նստած է եղել առաջին շարքում։ Չնայած արենային շուրջ տեղադրված ցանցապատնեշին՝ առյուծը կարողացել է երեխային քաշել-բերել հարթակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի ներկայացուցչին։ Երեխան դեմքի և մարմնի այլ հատվածների վնասվածքներով հոսպիտալացվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ […]

̰
Չինաստանն օդանավակայան կկառուցի Անտարկտիդայում․ ԶԼՄ-ներ

07:37 29.10.2018

Չինական իշխանությունները ծրագրում են մի քանի տարուց Հարավային բևեռում կառուցել առաջին մշտապես գործող օդանավակայանը, որը կանոնավոր կերպով կընդունի զբոսաշրջային խմբերի և հետազոտական արշավախմբերի։ Այս մասին հայտնում է չինական գիտական Keji Ribao թերթը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ենթակառուցվածքը կներառի թռիչքուղի և ավիատերմինալ։ Օդանավակայանը կկառուցվի հենց սառցադաշտի վրա․ տեղն արդեն ընտրված է։ Օդանավակայանը կկառուցվի այն հատվածում, որտեղ սառույցի զանգվածի […]

̰
Ինդոնեզիայում ռադարներից ուղևորատար ինքնաթիռ է անհետացել

07:24 29.10.2018

Ինդոնեզիայում թռիչքից 13 րոպե անց ռադարներից անհետացել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Ինքնաթիռը պատկանել է Lion Air ավիաընկերությանը։ Ջակարտայից մեկնող ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Բանկա կղզու Պանկալպինանգ քաղաքում։ Ինդոնեզիայի որոնողափրկարարական գործակալությունը հայտնել է, որ ռադարներից անհետացած ուղևորատար ինքնաթիռն ընկել է ծովը։ Ներկա պահին ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի և […]

̰
Հայտնի է «Եվրատեսիլ-2019»-ի նշանաբանը

07:13 29.10.2018

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կանցկացվի «Թույլ տուր քեզ երազել» նշանաբանի ներքո։ Այս մասին հայտնել է մրցույթի կազմակերպչի մամուլի ծառայությունը։ Միջոցառման գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը նշել է, որ ելույթ ունենալով բեմի վրա՝ համաշխարհայն լսարանի առջև, կարելի է սեփական անձին թույլ տալ երազել հաղթանակի մասին և լինել խիզախ ու վստահ, գրում է TASS գործակալությունը։ Որպես ոգեշնչության […]

̰
Չինաստանում զբոսաշրջիկներին արգելել են լուսանկարվել պանդաների հետ

17:46 28.10.2018

Չինական Սիչուան նահանգի իշխանությունները կենդանաբանական այգիներում և խնամքի կենտրոններում, որտեղ մեծ պանդաներ են պահվում, արգելել են զբոսաշրջիկներին մոտենալ արջերին, լուսանկարվել նրանց հետ և կերակրել նրանց: Արգելքը բացատրել են նրանով, որ պանդաները հնարավոր է՝ մարդկանցից վարակվեն տարբեր հիվանդություններով: Նախկինում պանդայի հետ լուսանկարվելն արժեցել է 1000 յուան:  

̰
ԱՄՆ-ն իրականացրել է դեպի Եվրոպա զինամթերքի խոշորագույն մատակարարումը

13:51 28.10.2018

Հոկտեմբերին Պետագոնը Գերմանիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի «Ռամշտայն» ավիաբազա է մատակարարել տարբեր զինամթերքով մոտ 100 բեռնակղ։ Այս մասին ասվում է բազայի կայքում։ Դա ԱՄՆ-ի կողմից սպառազինության խոշորագույն մատակարարումն է Եվրոպա՝ սկսած 1999 թվականից, երբ ամերիկյան օդուժն ավելի քան 900 ավիառեյդ է իրականացրել Հարավսլավիայի ուղղությամբ։

̰
Ճապոնիայում բացված ռեստորանում մատուցում են մահապատժից առաջ հանցագործներին տրված կերակուրները

13:33 28.10.2018

Տոկիոյում բացել են ռեստորան, որտեղ մարդիկ կարող են պատվիրել այն հայտնի ճաշատեսակները, որոնք պատվիրել են հայտնի հանցագործները մահապատժի ենթարկվելուց առաջ: Munchies պորտալի տեղեկություններով՝ ռեստորանը կոչվում է Ningen, որը թարգմանաբար նշանակում է «Մարդ»: Ռեստորանի ճաշացանկի առաջին էջին Գերի Մարկ Գիլմորի ուտելիքն է, որը ներառում է համբուրգեր, գյուղական ձևով պատրաստված կարտոֆիլ, ձու և վիսկի: Գերի Գիլմորին մեղադրել […]

̰
Ղազախ գործիչն առաջարկել է Սաակաշվիլիին իր թիմով հրավիրել Ղազախստան՝ տնտեսությունը զարգացնելու համար

11:21 28.10.2018

Ղազախ հասարակական գործիչ Նուր Կանատուլին իշխանություններին առաջարկել է Սաակաշվիլիին իր թիմով հրավիրել Ղազախստան՝ հույս հայտնելով, որ նա ամենակարճ ժամանակահատվածում երկիրը ոտքի կկանգնեցնի: Այդ մասին տեղեկացնում է Zakon.kz պորտալը՝ վկայակոչելով բլոգերի ֆեյսբուքյան էջը: «Վերջերս մեր երկրի նախագահը սպառնացել է ցրել պաշտոնյաներից շատերին, որոնք չեն կարող կամ չեն ուզում աշխատել երկրի ու ժողովրդի համար՝ խոստանալով փոխարինել նրանց […]

̰
ԱՄՆ-ի սինագոգում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվն աճում է

11:05 28.10.2018

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի սինագոգում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնել է քաղաքի հանրային անվտանգության վարչության պետ Վենդել Հիսրիկը։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 8 զոհի մասին։ Զոհերի թվում երեխաներ չկան։ Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 6 մարդ, որից 4-ը՝ ոստիկաններ։ Տուժած իրավապահներից 2-ը գտնվում են ծանր վիճակում։

̰
BACK_TO_TOP