20:30 23.10.2018
Չինաստանի Շանհայ քաղաքում լայնամասշտաբ լուսային ներկայացում է կատարվել: Այստեղ գրեթե բոլոր շինություններն ու բնակելի շենքերը լուսավորվել են տարբեր գույներով՝ մեծ աշխուժություն մտցնելով բնակիչների շրջանում, հայտնում է TCH-ն: Լուսային ներկայացումը տեսնելու համար քաղաքի կենտրոն են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ: Հաղորդվում է, որ ներկայացումը կազմակերպվել է առաջիկայում՝ նոյեմբերի 5-10-ը կայանալիք Ներկրվող ապրանքների ցուցահանդեսին ընդառաջ՝ Շանհայ քաղաքի նկատմամբ հետաքրքրությունը […]
20:17 23.10.2018
Հոլանդացի Ստեֆան Կասպերը մի ամբողջ գիշեր է անցկացրել Ամստերդամում գտնվող թանգարանում՝ Ռեմբրանդտի «Գիշերային պահակազոր» կտավի հարևանությամբ: Ցուցահանդեսի ղեկավարությունը քաղաքացուն այդպիսի հնարավորություն է տվել, քանի որ վերջինս եղել է ցուցահանդեսի 10 միլիոներորդ այցելուն: Նա մնացել է կտավի հետ միայնակ, իր հետ ունեցել է մեկ շիշ գինի և թանգարանի ռեստորանում պատրաստված ընթրիք: Անհանգստության պատճառով տղամարդը ընդամենը 2 ժամ […]
20:00 23.10.2018
Յութուբյան հայտնի MrBeast վիդեոբլոգերը Sup Dogs սրճարանում երկու բաժակ ջուր է պատվիրել և որպես թեյավճար թողել 10 000 դոլար և մի գրություն: Հաճախորդը նախ ուսումնասիրել է ճաշացանկը, ոչինչ չի պատվիրել ու հեռացել է՝ սեղանին թողնելով կլորիկ գումար և գրություն՝ «Շնորհակալություն ջրի համար»: Կարելի է միայն ենթադրել, թե որքան հարուստ է վիդեոբլոգերը:
19:05 23.10.2018
Կալինինգրադի հասարակական պալատը կազմել է հայտնի մարդկանց անունների ցուցակ, որոնցից ընտրվելու է մեկը «Խրաբրովո» միջազգային օդանավակայանն անվանափոխելու համար: Այդ ցուցակում ընդգրկված է նաև ԽՍՀՄ մարշալ Հավհաննես Բաղրամյանի անունը: Օդանավակայանի անվանափոխությունը տեղի կունենա «Ռուսաստանի մեծ անուններ» ակցիայի շրջանակում: Ի դեպ, «Խրաբրովո» օդանավակայանը, բացի քաղաքացիական ավիացիայի օդանավեր սպասարկելուց, սպասարկում է նաև պաշտպանության նախարարության, ԱԻՆ և Անվտանգության դաշնային […]
19:01 23.10.2018
Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկի թվիթերյան էջը ժամանակավորապես սառեցվել է այն բանից հետո, երբ նրա էջին հայտնվել է «Ես սիրում եմ անիմե» գրությունը: i🖤anime — Elon Musk (@elonmusk) October 22, 2018 Էջի վերականգնումից հետո Մասկը գրություն է կատարել՝ կատակելով տեղի ունեցածի վերաբերյալ: «Twitter-ը կարծել է, թե էջս կոտրել են ու սառեցրել է այն»,- գրել է […]
18:28 23.10.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվության վարչությունից: Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ կատարել ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը: Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ընդգծել է Սանկտ […]
18:07 23.10.2018
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի խորհրդական Սաուդ ալ Կախտանին Skype-ով է հրամայել սպանել լրագրող Ջեմալ Խաշըգջիին, գրում է Reuters -ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Հոկտեմբերի 2-ին Ջեմալ Խաշըգջին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո անհետացել էր: Նշվում է, որ հանցագործները Սաուդյան Արաբիայից Թուրքիա էին ժամանել 2 ինքնաթիռով, սպանությունից մի քանի ժամ առաջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց արքայազնի խորհրդականն […]
18:00 23.10.2018
Գիտնականները Սև ծովի հատակին հայտնաբերել են աշխարհի հնագույն սուզված նավը, որը նրանց կարծիքով՝ 2400 տարեկան է: Հետազոտողների վարկածով՝ 23 մետր երկարությամբ նավը հին հունական է: Նավը հայտնաբերել են մակերևույթից մոտ 2 կիլոմետր խորության վրա՝ Բուլղարիայի ափի մերձակայքում: Հետազոտողների խոսքով՝ այն լավ է պահպանվել այդ խորության վրա թթվածնի պակասի պատճառով: Խմբի հայտարարությամբ՝ իրենք նավը թողել […]
17:58 23.10.2018
ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նախագահ, Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Մուրատ Մայկեևի նախագահությամբ հոկտեմբերի 26-ին Ալմաթի քաղաքում կկայանա ՀԱՊԿ ռազմական կոմիտեի 13-րդ նիստը` նվիրված ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմական համագործակցության զարգացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից: Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ-երկրների զինված ուժերի ԳՇ ղեկավարները, Ղրղըզստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀԱՊԿ միացյալ […]
17:57 23.10.2018
Կանադացի ռեփեր Ջոն Մակ Մյուրեյը մահացել է երաժշտական հոլովակի նկարահանման ընթացքում, գրում է CTV-ն: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երաժիշտն ինքնաթիռի թևի վրա հնարք էր կատարում: Ռեփերի թիմի հայտարարության մեջ ասված է, որ նա այդ նախագծի վրա աշխատել էր մի քանի ամիս և երկար էր պատրաստվել այդ հնարքի կատարմանը: Ռեփերը վայր է ընկել այն ժամանակ, […]
17:31 23.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունից մի քանի օր առաջ Թուրքիա ժամանած Սաուդյան Արաբիայի քաղաքացիները «հետախուզել» են Ստամբուլի մերձակայքում գտնվող անտառը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Երկուշաբթի (հոկտեմբերի 1-ին)՝ ժամը 16:30-ին Սաուդյան Արաբիայից եկել է առաջին խումբը: Նրանք գնացել են հյուպատոսարան, ապա կատարել հետախուզություն Բելգրադյան անտառում […]
17:03 23.10.2018
Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին վթարի է ենթարկվել, տեղեկացնում են տեղի աղբյուրները: Նշվում է, որ երկրի ղեկավարի մեքենան մայրուղու վրա բախվել է եղնիկի: Դեպքը տեղի է ունեցել Պոպրադ և Վելկա Լոմնիցա բնակավայրերի միջև: Նշվում է, որ Սլովակիայի վարչապետը ուղևորվում էր Կեժմարոկ քաղաք՝ մասնակցելու կառավարության նիստին: «Վթարի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել Պելեգրինիի վարորդը, իսկ վարչապետը չի […]
16:42 23.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: «Կարծում եմ` երկու նախագահների հանդիպում Հելսինկիում տվել է մեզ շատ կարևոր առաքելություն՝ փորձել և ընդարձակել մեր երկխոսությունները և խորացնել դրանք»,- ասել է Բոլթոնը` անդրադառնալով հուլիսին Հելսինկիում կայացած Թրամփի և Պուտինի հանդիպմանը: Հիշեցնենք, որ Բոլթոնը երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանում, […]
14:47 23.10.2018
Հայաստանի նախագահի քվոտայով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը չի հավաքել խորհրդարանի պատգամավորների բավարար թվով ձայներ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից փակ՝ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 53-ը, որևէ անվավեր ձայն չի եղել։ 30 կողմ և 23 դեմ ձայներով Գրիգորյանը չի ընտրվել, քանի որ նրա ընտրության համար անհրաժեշտ էր պատգամավորների թվի […]
14:41 23.10.2018
Արտասովոր դեպք է տեղի ունեցել Իտալիայում: Կիրակի երեկոյան Հռոմում անսպասելիորեն տեղացած կարկուտի պատճառով փողոցները ծածկվել են ձյունով: Օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է 10 աստիճանով: Այս մասին հայտնել է The Guardian-ը: ANSA իտալական գործակալությունն էլ հայտնել է, որ Իտալիայի մայրաքաղաքում ուժգին անձևի պատճառով հեղեղվել են փողոցները: Մի քանի մետրոյի կայարան էլ փակվել է անորոշ ժամանակով: Ուժգին […]
13:50 23.10.2018
Ամերիկացի լուսանկարիչ Մեթյու Դիփելը Կալիֆոռնիայի ազգային պարկում պատահաբար մի սիրահար զույգի է լուսանկարել անդունդի եզրին: Լուսանկարը հրապարակել է ու փորձել գտնել «Թվիթերում» այդ զույգին: Դիփելն իր ընկերոջն էր սպասում Յոսեմիթիի ազգային պարկում, երբ տեսել է, թե ինչպես է տղամարդը առաջարկություն անում իր սիրած աղջկան: Twitter help, idk who these two are but I hope this […]
13:30 23.10.2018
Հյուսիսային և Հարավային Կորեաները համաձայնության են եկել ապառազմականացված Պանմունջոմ գոտուց հեռացնել զենքերը և պահակակետերը: Այս մասին հայտնել է BBC-ն: Պանմունջոմը միակ սահմանային տարածքն է, որտեղ երկու Կորեաների բանակները իրար են առերեսվում: Այս քայլով երկրները փորձում են թուլացնել իրենց մեջ տիրող լարվածությունը: Ավելի վաղ երկու կողմերի դասակները տարածքից հեռացրել էին ավելի քան 800 հազար ական: Հիշեցնենք, […]
12:47 23.10.2018
Մեքսիկայի արևմտյան ափերին է մոտենում «Վիլլա» փոթորիկը: Այս մասին հայտնել է BBC-ն: Փոթորիկն արդեն դասվել է վտանգավորության 4-րդ մակարդակին: Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնից հաղորդում են, որ բնակչությանն արդեն զգուշացվել է մոտեցող վտանգի մասին: «Վիլլա»-ն ուղեկցվում է 250 կմ/ժ արագությամբ քամիներով և տեղատարափ անձրևներով: Փոթորկի հետևանքով սպասվում են հեղեղումներ և հողազանգվածի փլուզումներ: Փոթորիկն ափ կհասնի արդեն […]
12:16 23.10.2018
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Դովեր քաղաքի շինություններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջներ, սակայն ապարդյուն․ մի քանի ժամ հրդեհի դեմ պայքարելուց հետո շինությունը փլուզվել է: Տեղի ունեցածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն հրդեհի պատճառով ոչնչացվել է առնվազն 6 ձեռնարկություն: Ոստիկանների նախնական տվյալներով՝ հրդեհը […]
12:02 23.10.2018
Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ուղերձ է հղել՝ նվիրված Ամուլսարի հանքի շահագործմանը՝ նշելով, որ ինքը միանում է Ջերմուկի բնակիչների բողոքին: «Մենք գիտենք, որ հանքերը վնաս են հասցնում բնական միջավայրին: Մանավանդ բաց հանքերը, ինչպես առաջարկվել է Ամուլսարի դեպքում, որտեղ օգտագործվելու են պայթուցիկներ և այլն: Ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ»,- ասել է […]
11:49 23.10.2018
Նյու Յորքում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան մոտ հայտնաբերել են պայթուցիկ սարք: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն: Պայթուցիկ սարքը տեղադրված էր Ուեսթ-Չեսթերի շրջանում, ֆինանսիստի տան մերձակայքում՝ փոստարկղի մեջ: Ոստիկանության տեղեկությամբ՝ դեպքի վայր է կանչվել սակրավորների խումբ, որը կարողացել է չեզոքացնել ռումբը: Տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: «Ֆորբս» ամսագրի գնահատմամբ՝ Սորոսի ունեցվածքը կազմում է 25 […]
10:54 23.10.2018
Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար կամուրջը: Այս մասին հայտնել է BBC-ն: Բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Կամրջի երկարությունը 55 կմ է, այն կապում է Հոնկոնգը Մակաոյի հետ: Նշենք, որ կամուրջն սկսել են կառուցել 2009-ից: Այն կառուցելու համար պահանջվել է 400 հազար տոննա երկաթ, որը բավարար է 60 Էյֆելյան աշտարակ կառուցելու համար: Կառուցման […]
10:50 23.10.2018
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի ալկոհոլի գործարանում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կա տուժած: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տեղի ունեցածի հետևանքով ավելի քան 2000 մարդ է տարհանվել: Հաղորդվում է, որ ալկոհոլի գործարանում պայթել է ցիստեռններից մեկը: Դեպքի վայրում բազմաթիվ հրշեջներ են աշխատում: Մի քանի ժամ հրդեհի դեմ պայքարելուց հետո նրանց հաջողվել է իրավիճակը […]
07:53 23.10.2018
Վաշինգտոնը կսահմանափակի կամ ընդհանրապես կդադարեցնի ֆինանսական օգնությունը Կենտրոնական Ամերիկայի այնպիսի աղքատ երկրներին, ինչպիսին են Հոնդուրասը, Գվատեմալան և Սալվադորը։ Պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գվատեմալան, Հոնդուրասն ու Սալվադորը չեն կարողացել կանգնեցնել մարդկանց, որոնք լքում են իրենց երկրներն ու ապօրինաբար ժամանում ԱՄՆ»,- գրել է ԱՄՆ առաջնորդը Twitter-ում՝ խոստանալով դադարեցնել […]
07:37 23.10.2018
Երկու աղջիկներ մահացել են մեքսիկական Չիուաուա նահանգի Չինիպաս քաղաքում, երբ փորձել են ինքնալուսանկարվել վայրէջք կատարող ինքնաթիռի ֆոնին։ Ինչպես հայտնում է Proceso պարբերականը, աղջիկները ներկա են գտնվել քաղաքային օդանավակայանից ոչ հեռու անցկացվող ձիարշավին։ Միջոցառումից հետո դուրս են եկել թռիչքուղի՝ վայրէջք կատարող թեթևշարժիչային ինքնաթիռի հետ սելֆի անելու համար։ Ինքնաթիռը թևով հարվածել է մեքսիկուհիներին։ Հարվածից երկուսն էլ տեղում […]
07:25 23.10.2018
Չնայած պատժամիջոցներին՝ Հյուսիսային Կորեան 2017 թվականին ձեռք է բերել 640 մլն դոլարի շքեղության տարբեր առարկաներ։ Նման հաստատմամբ է հանդես եկել Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավոր Յուն Սան Հեն։ Նա Reuters-ի հետ զրույցում ասել է, որ Կիմ Չեն Ինը Չինաստանում և այլ երկրներում ձեռք է բերել հիդրոինքնաթիռ, թանկարժեք երաժշտական գործիքներ, նորագույն հեռուստատեսային համակարգեր, ավտոմեքենաներ, ոգելից խմիչքներ, ժամացույցներ […]
07:14 23.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշըգջիի մահը անհաջող դավադրության արդյունք է։ USA Today պարբերականին տված հարցազրույցում ԱՄՆ առաջնորդն ասել է, որ քննարկել է տեղի ունեցածը գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ Նա իր հերթին հավաստիացրել է, որ սաուդյան իշխանությունները մասնակից չեն լրագրողի մահվանը։ Թրամփը […]
01:00 23.10.2018
Զամբիայի իշխանությունները մտադիր են ոչնչացնել ավելի քան 2 հազար գետաձի, քանի որ կենդանինների պոպուլյացիան մեծաքանակ է այն տարածքի համար, որտեղ գետաձիերը բնակվում են, գրում է Reuters-ը: Երկրի տուրիզմի նախարար Չարլզ Բանդան բացատրել է, որ իշխանությունների որոշման պատճառը Լուանգվա գետի ջրի սակավությունն է: Նրա խոսքերով՝ գետի մակարդակը շատ չէ պոպուլյացիայի համար, սակայն գետաձիերին ավելի հարմար վայր տեղափոխելը […]
00:34 23.10.2018
Ամերիկացի գիտնականները կյանքի տևողությունը պարզելու մեթոդ են մշակել, գրում է Eurekalert-ը: Մասնագետները վերլուծության են ենթարկել 500 հազար մարդկանց գենետիկ տվյալներ, որոնք հավաքվել են երկարատև ուսումնասիրությունների ընթացքում: Սա թույլ է տվել գիտնականներին հայտնաբերել գենոմի մասերը, որոնք պատասխանատու են կյանքի տևողության և տարիքային հիվանդությունների զարգացման ռիսկի համար: Կենսաբանները հաստատել են 6 նախկինում դրսևորված ասոցիացիաներ գեների և երկարակեցության միջև՝ […]
00:32 23.10.2018
Իտալիան ԵՄ և ԵԽ կազմից դուրս գալու մտադրություն չունի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն: «Italexit-ի (Italexit-ը Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի՝ Brexit-ի համանման անվանում է-խմբ.) գործընթացի հնարավոր որևէ տարբերակ չկա»,- հայտարարել է նա: ԵՄ-ի կազմից Իտալիայի դուրս գալու մասին խոսակցությունները սկսել էին ծավալվել այդ երկրի «5 աստղեր» […]