14:29 19.10.2018
Լուիս Ֆոնսիի և Դեդի Յանկիի հայտնի Despacito ստեղծագործությունը Գինեսի ռեկորդների գրքում միանգամից յոթ տիտղոսի է արժանացել, որոնցից մեկը՝ «Աշխարհում ամենաշատ լսված երգը» անվանակարգում: Despacito-ն նաև համացանցում ամենամեծ թվով դիտումներն է գրանցել, ապա համարվել է ամենաշատ հավանությունների արժանացած կատարումը: Գինեսի գրքի հավաստագրերի պաշտոնական հանձնումը տեղի է ունեցել Մայամիում:
14:18 19.10.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բելգիայի, Լյուքսեմբուրգի առաջնորդները հոկտեմբերի 17-ի երեկոն անցկացրել են Բրյուսելի կենտրոնական Գրանդ-փլաս հրապարակում: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Քաղաքական գործիչներն այնտեղ գնացել են Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու կապակցությամբ՝ բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Մերկելն ու Մակրոնը շփվել են տեղի բնակիչների ու զբոսաշրջիկների հետ, միմյանց ձեռք են սեղմել: […]
14:13 19.10.2018
Ֆիլիպինյան ծովում ամերիկյան MH-60 Seahawk ուղղաթիռն ընկել է «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի վրա: Հաղորդվում է, որ կան տուժածներ, նրանց վիճակը կայուն է: Ամերիկյան աղբյուրները հայտնում են, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է տարվում: Միևնույն ժամանակ նշվում է, որ ավիակիրը չի վնասվել և պատրաստ է հետագա առաջադրանքների կատարմանը:
14:08 19.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ անհետ կորած սաուդցի լրագրողն այլևս ողջ չէ: Այս մասին գրում է life.ru-ն: «Իմ կարծիքով՝ նա այլևս ողջ չէ: Այսպիսի իրավիճակ եմ տեսնում: Եվ դա շատ տխրեցնող է»,- ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ լրագրող Ջամալ Խաշըգջին հայտնի էր իր […]
12:56 19.10.2018
Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Ջիուլիանին Թրամփի աջակիցը, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետը: Ի դեպ, վերջերս Սորոսին սատանա էր անվանել էր: Դրա համար նորից ասեմ՝ Սորոսն ու […]
12:10 19.10.2018
Բարսելոնում գտնվող Սագրադա Ֆամիլիա տաճարի վարչակազմը համաձայնել է վճարել 41 միլիոն դոլար այն բանի համար, որ 130 տարվա ընթացքում շինարարական աշխատանքներ են իրականացվել առանց արտոնագրի: Այս մասին գրում է BBC News-ը: Տաճարի վարչական բաժինն այդ գումարը կվճարի 10 տարում: Միջոցները կուղղվեն Բարսելոնի տրանպորտային խնդիրների լուծմանը, ինչպես նաև տաճարին կից համայնքների բարեկարգմանը: Իր հերթին, քաղաքային իշխանությունը […]
11:56 19.10.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ցավակցություններն է հայտնել Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացանք Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ դարձավ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին և մաղթում շուտափույթ ապաքինում տուժածներին»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական խոսքում:
11:42 19.10.2018
ԱՄՆ մարքեթինգային գործակալությունները կոլեկտիվ հայց են ներկայացրել Facebook-ի դեմ`վերջինիս մեղադրելով տեսանյութերի դիտումների թիվն արհեստականորեն ավելացնելու մեջ: Ըստ գործակալությունների` Facebook-ի շուրջ 80 հազար ներքին փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ դիտումների թիվն ավելացել է 150-900%-ով: Արդյունքում՝ գործակալությունները լրացուցիչ վճարներ են կատարել գովազդի համար, իսկ մեդիա ընկերությունները թյուրիմացաբար գերագնահատել են Facebook-ի հնարավորությունները: Առաջին անգամ նման կասկածներ ի հայտ եկան […]
11:20 19.10.2018
Կանադան օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը և անմիջապես հայտնվել խնդիրների առաջ: Օրենքն ուժի մեջ է մտել ընդամենը երկու օր առաջ, սակայն շատերը մոռացել են հաշվի առնել սահմանափակումները: Բանն այն է, որ մարիխուանայի օգտագործումը խիստ սահմանափակ վայրերում է թույլատրելի: Կանադայի ոստիկանները մեկ օրում բազմաթիվ օրինախախտների են հայտնաբերել և խոշոր չափերի տուգանքների ենթարկել նրանց: Վիննիպեգի մի բնակիչ, օրինակ, […]
10:44 19.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Brexit-ի հարցում ԵՄ-ի կողմից քաղաքական փոխզիջում այլևս չի լինելու: Նա այդ մասին ասել է Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նիստի ժամանակ: Նրա խոսքով՝ վերջնական համաձայնության համար անհրաժեշտ բանալին այժմ բրիտանական կողմում է: Դա բրիտանական քաղաքական փոխզիջումն է: Մակրոնը նշել է, որ ԵՄ-ն բոլոր միջոցներն է ձեռնարկում այն դեպքի համար, երբ […]
08:27 19.10.2018
Ամերիկացի դերասանուհի, հաղորդավարուհի Ջոյ Բեհարը ABC News–ի եթերում, օրինակ բերելով Հայոց ցեղասպանությունը, ասել է, որ Թրամփը ճանապարհ է հարթում նոր բռնապետի համար։ Եթերի ընթացքում քննարկվել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի անհետացման հարցը, ինչպես նաև ԱՄՆ-ի դերակատարումն այդ հարցում։ Բեհարի խոսքով՝ Թրամփն արտոնություններ է տալիս մարդու իրավունքները խախտող բռնապետներին։ Անդրադառնալով Հիտլերին՝ ասել է․ «Նա սպանել է […]
08:14 19.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովել է իր տիկնոջը՝ Մելանյա Թրամփին՝ ինքնաթիռում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած հանգստության համար։ Այդ մասին Թրամփը հայտնել է Մոնտանայում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ երբ իրեն հայտնել են ինքնաթիռում հրդեհի մասին, ինքը խնդրել է իրեն այլևս ոչինչ չասել։ «Եվ նրանք անմիջապես վայրէջք են կատարել։ Հիանալի օդաչուներ։ […]
08:05 19.10.2018
Կերչի քոլեջում հրաձգություն իրականացրած 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովի մայրը եղել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ակտիվիստ և արգելել որդուն զվարճանալ՝ դա համարելով մեղք։ Այս մասին հայտնում է Telegram-ի Mash ալիքը։ Ռեսուրսի փոխանցմամբ՝ զվարճանալը Վլադիսլավին արգելված է եղել մանկուց։ Նա չի մասնակցել դպրոցական խնջույքներին։ Դասղեկ Մարինա Մասլովան հայտնել է, որ նրան արգելված էր նույնիսկ դասարանի հետ կինոթատրոն […]
07:55 19.10.2018
Վաշինգտոնը հայտնել է Ուկրաինայի դրության պատճառով Ռուսաստանի դեմ 1-2 ամիսը մեկ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը, գրում է РИА Новости-ն: Նա նշել է, որ ԱՄՆ-ն շատ սերտորեն է համագործակցում եվրոպացի գործընկերների հետ հակառուսական պատժամիջոցների հարցում: Վոլկերն ասել է, որ հավատում է պատժամիջոցների արդյունավետությանը։
07:43 19.10.2018
Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի հետախուզական մարմինների ներկայացուցիչների միջև հոկտեմբերի սկզբին տեղի են ունեցել գաղտնի բանակցություններ։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Մոնղոլիայում։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին։ Հանդիպման թեման եղել է Ճապոնիայի քաղաքացիների վերադարձը հայրենիք, ովքեր առևանգվել էին հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից 1970-80 թթ․ և բռնի պահվել […]
07:32 19.10.2018
Թուրքիայի Յալովա նահանգի մզկիթներից մեկի ծխականները 37 տարի աղոթել են ոչ Մեքքայի ուղղությամբ, ինչպես պահանջում են իսլամական կանոնակարգերը։ Նշվում է, որ մզկիթը դեպի սուրբ քաղաքը թեքված է եղել սխալ անկյան տակ։ Այս մասին գրում է Daily Sabah-ը։ Պարբերականի տվյալներով՝ 1981 թվականին մզկիթի շինարարության ժամանակ սխալ է թույլ տրվել, որի պատճառով ուղղությունը դեպի Մեքքա խախտվել է […]
01:09 19.10.2018
Չինացիները ստեղծել են Մարսի բազայի իրական չափերի մոդել, որը տեղակայված է Գոբի անապատում, այն կառուցվել է աշակերտներին տիեզերքի մասին կրթելու համար, գրում է GBtimes-ը: Ստեղծողները հայտարարում են, որ բազան վերարտադրում է ոչ միայն լանդշաֆտը, այլև կարմիր մոլորակի բնակլիմայական պայմաննները: Կառույցը բաղկացած է 9 մոդուլից:
01:03 19.10.2018
Ընկերության ներդրողների հորդորով Մարկ Ցուկերբերգը հնարավոր է՝ լքի Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը, գրում է The Wall Street Journal-ը: Ներդրումային ֆոնդերը, որոնք տիրապետում են Facebook-ի մասնաբաժիններին, ավելի վաղ արդեն հայտնել էին Ցուկերբերգի հեռանալու անհրաժեշտության մասին, որը ծագել էր մի շարք սկանդալների հետևանքով: Նշվում է, որ 2019 թ մայիսին տեղի կունենա ընդհանուր քվեարկություն, որի ժամանակ էլ […]
01:00 19.10.2018
Մոսկվան պատրաստ է միջուկային զենք կիրառել միայն այն բանից հետո, երբ կհամոզվի, որ ինչ-որ մեկը Ռուսաստանին միջուկային հարված է հասցնում:
00:56 19.10.2018
ԱՄՆ Սրիպսի համալսարանի կենսաբաններն ու քիմիկոսները ստեղծել են նիկոտինից կախվածության դեմ «պատվաստանյութ», գրում է Science Advances-ը: Պատվաստանյութում գործող նյութը քայքայում է նիկոտինը մինչև մարդու ուղեղ թափանցելը: Մասնագետները հայտնաբերել են NicA2-J1 ֆերմենտը, որը քայքայում է նիկոտինը Pseudomonas putida բակտերիայի բջիջների մեջ: Նրանք մի քանի անգամ մոդիֆիկացրել են նյութի կառուցվածքը։ Առաջին փորձարկումները, որոնք արվել էին առնետների վրա, ցույց տվեցին, որ NicA2-J1 […]
21:29 18.10.2018
Մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության թիվը կավելանա 2.2 միլիարդով: Այս մասին նշված է ՄԱԿ-ի` ժողովրդագրության վերաբերյալ 2018-ի զեկույցում: Աշխարհի բնակչությունը կաճի հիմնականում Աֆրիկայի հաշվին: Աշխարհում 43 երկիր կա, որտեղ միջինացված հաշվարկով ամեն մի կին ծննդաբերում է 4 և ավելի երեխա, իսկ այդ երկրներից 38-ը գտնվում են Աֆրիկայում: Եթե ներկայումս աշխարհի բնակչության 17 տոկոսն է կազմում […]
21:13 18.10.2018
Թուրքիայի ոստիկանությունը փնտրում է այն վայրը, որտեղ կարող են հուղարկավորած լինել անհետ կորած սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ իրավապահ համակարգի աշխատակիցները դիտարկել են Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ավտոմեքենաները, նաև դիվանագիտական համարանիշներ չունեցողները: Դրանք այն ավտոմեքենաներն են, որոնց ֆիքսել են տեսահսկման սարքերը և կասկածի տեղիք տվել: Հաղորդվում է, […]
20:18 18.10.2018
100-ամյա բրիտանուհի Նորա Ուիթկիսն ամուսնացել է սիրելիի հետ, գրում է The Mirror-ը: Հաղորդվում է, որ տղամարդը փոքր է սիրելիից 26 տարով: Նրանք ծանոթացել են դեռևս 1980 թվականին, պարի դասերի ժամանակ և հանդիպում էին մինչ այսօր: Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Պրեստենին քաղաքում, իսկ հարսը խորանին է մոտեցել սայլակով ABBA խմբի Dancing Queen երգի ներքո: Կինը նշել է, […]
20:01 18.10.2018
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Կերչում խուզարկություններ են սկսվել բոլոր այն բնակարաններում, որտեղ ապրում են Պոլիտեխնիկական քոլեջից հեռացված նախկին ուսանողները: Այս միջոցառումներն իրականացվում են՝ հայտնաբերելու անձանց, ովքեր հնարավոր է՝ առնչություն ունենան երեկ տեղի ունեցած արյունալի միջադեպի և այն իրականացնողի հետ: Արդյունքների մասին, սակայն, առայժմ լրատվամիջոցներն ու ոստիկանական աղբյուրները տեղեկություններ չեն հաղորդում:
20:00 18.10.2018
Ճապոնական Kyocera ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնի նոր մոդել՝ KY-O1L-ը: Բանկային քարտի չափով այս սարքավորումը հավակնում է ամենաբարակ բջջային հեռախոսի կոչմանը, գրում է The Verge-ն: Այն կշռում է 47 գրամ և ունի 5,3 մմ հաստություն: Սարքավորումը ունի 2,8 դյույմանոց մոնոխրոմ էկրան և հզոր մարտկոց: Արտադրողը հրաժարվել է տեսախցիկից: Սմարթֆոնն ունի դիտարկիչ (բրաուզեր), բայց չունի ծրագրերի օնլայն խանութ: […]
17:50 18.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է զորք ուղարկել Մեքսիկայի հետ սահման, եթե այս երկիրը չկանգնեցնի ներգաղթյալների հոսքը կենտրոնական Ամերիկայից: ԱՄՆ նախագահը մեղադրել է նաև Սալվադորի, Գվատեմալայի և Հոնդուրասի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս առանց համապատասխան ստուգումների և ընթացակարգերի թույլատրում են նրանց հասնել ԱՄՆ-ի սահմաններ: Թրամփը այս ամենի համար քննադատել է նաև դեմոկրատներին: «Գվատեմալայի, Հոնդուրասի […]
17:18 18.10.2018
Էր-Ռիադի վրա շարունակվող ճնշումները, կապված ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի անհետացման հետ, շարունակվում են: Ինչպես հաղորդում է ֆրանսիական Le Figaro պարբերականը, թագավորական ընտանիքը այժմ ժառանգակիր արքայազն Մուհամմեդ Բեն Սալման Ալ Սաուդի համար փոխարինող է փնտրում: Արդեն մի քանի օր է՝ թագավորական ընտանիքն իր մերձավոր շրջապատի հետ փակ խորհրդակցություններ է անցկացնում: Նշվում է, որ արքայազնին կարող է […]
16:55 18.10.2018
ԱՄՆ դեսպանը պետք է չմիջամտի Հայաստանի ներքին գործերին: Այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա ափսոսանք է հայտնել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանի` Ռիչարդ Միլսի խոսքերի կապակցությամբ: «Ցանկանում եմ մտածել, որ ԱՄՆ կառավարությունն ու դեսպանատունն իրենց լուման են ներդրել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններում այն բանի շնորհիվ, որ աջակցել […]