00:09 23.10.2018
Ճապոնիայի հյուսիսարևելյան Հոնսյու կղզում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտարարություն է տարածվել Ճապոնիայի Օդերևութաբանության գլխավոր գործակալության կողմից, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ օդերևութաբանները հերքել են ցունամիի վտանգը: Հաղորդվում է, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:45-ի սահմաններում՝ Ֆուկուսիմա նահանգից արևելք ընկած հատվածում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ջրի մակերևույթից 50 կմ խորությամբ: Զոհերի […]
18:53 22.10.2018
Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունը ծրագրված է եղել, ու բոլոր մեղավորները պատժվելու են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի մամուլի քարտուղար Օմար Չելիքը, հայտնում է РИА Новости-ն: «Մենք հիմա տեսնում ենք, որ յուրաքանչյուր օր նոր ապացույցներ են ի հայտ գալիս այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Խաշըգջիի հետ: Այսօր տեսանյութ է […]
18:32 22.10.2018
Իր երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Բոլթոնը հանդիպում կունենա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
18:04 22.10.2018
Սերգեյ Լավրովը մեկնաբանել է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին» պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորությունը:
17:28 22.10.2018
2018 թվականի ընթացքում ամբողջ աշխարհում միլիոնատերերի թիվն ավելացել է 2,3 տոկոսով: Այս պահին աշխարհում կա մոտ 42,2 միլիոն միլիոնատեր: Այս մասին էլ վկայում է Global Wealth Report-ի զեկույցը: Ամենից շատ նոր միլիոնատերեր հայտնվել են Միացյալ Նահանգներում: Այստեղ միլիոնատերերի թիվն ավելացել է 878 հազարով: Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում միլիոնատերերի թիվը ավելացել է 200 հազարով, Չինաստանում՝ 186 հազարով, […]
17:08 22.10.2018
Լրագրողն ու իր հարսնացուն շենքում բնակարան էին ձեռք բերել սպանությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ:
16:36 22.10.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ CNN հեռուստաընկերությունը «կհեռանա բիզնեսից»՝ Facebook-ի՝ կեղծ նորությունների դեմ պայքարի խստացումից հետո: «Facebook-ը քիչ առաջ հայտարարեց՝ համակարգ է ստեղծում, որպեսզի «ինքնամաքրվի» կեղծ նորություններից: Արդյո՞ք սա նշանակում է, որ CNN-ը վերջնականապես կհեռանա բիզնեսից»,- գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում: Նշենք, որ Դոնալդ Թրամփը մշտապես քննադատել է այն լրատվամիջոցներին, […]
15:48 22.10.2018
The Weather Channel հեռուստաալիքի խմբագրակազմն այս անգամ «կրակին է մատնել» եղանակը ներկայացնող հաղորդավարուհուն՝ եթերային ստուդիայում 3D պատկերով ցուցադրելով առաջիկայում սպասվող հրդեհների մասշտաբը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Հաղորդվում է, որ եղանակի հաղորդման այդ յուրահատուկ մատուցման ընթացքում արված տեսանյութը թվիթերյան իր էջում տարածել է Ալիսա Բրեզնյակը: Նա այդ տեսանյութի հետ կապված գրել է, որ եթե շատերին […]
14:38 22.10.2018
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ համաձայնագիրը, թեև ժամանակավոր է, սակայն դա չի նշանակում, որ […]
13:50 22.10.2018
Ռուսաստանը ձևավորել է ճանապարհային քարտեզներ՝ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: «Այս նախաձեռնությունները նպատակ ունեն օգնել իրականացնել այն առանցքային միջոցառումները, որոնք թույլ կտային մեզ հանդես գալ ազգային […]
12:37 22.10.2018
«Spice Girls» խմբի նախկին անդամ, դիզայներ Վիկտորյա Բեքհեմը երկու օր արտասվել է ամուսնու՝ Դևիդ Բեքհեմի խոսքերի պատճառով: Վերջինս իրենց 19 տարվա ամուսնությունն անվանել է «ծանր աշխատանք»: Այս մասին գրում է The Sun-ը: Պարբերականի հետ զրույցում Վիկտորյային մոտ մարդիկ պատմել են, որ ամուսնու խոսքերը խիստ հուզել են և ընկճել կնոջը: «Նա ցնցվել է այն բանից, որ Դևիդ […]
12:18 22.10.2018
Այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ մարիխուանայի ազատ վաճառքի թույլտվության մասին օրենքը, Կանադայի խանութներում մի քանի օրվա ընթացքում գնել են մարիխուանայի եղած պաշարները: Այս մասին հայտնում է Independent-ը: Մարիխուանա գնել ցանկացողների հերթերն այնքան երկար են եղել, որ ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել հերթապահություն իրականացնել մարիխուանա վաճառող խանութների մոտ: Մարիխուանայի օրինականացման պետական ծրագրի ղեկավար Միլ Բլերը […]
12:14 22.10.2018
Հայաստանի՝ միջազգային գործընկերների հետ շփումների ինտենսիվությունը վերջին շրջանում ակնառու է, բայց, ցավոք, ԱՄՆ-ի հետ շփումն այնքան ինտենսիվ չէ մինչև ընթացիկ ժամանակը։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների՝ ԱՄՆ նախագահի խորհրդականների՝ Հայաստան այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Հույս ունենք, որ առաջիկա շփումների ընթացքում կինտենսիվանա, չնայած՝ նախորդ շաբաթ այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը և […]
12:10 22.10.2018
Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայի հայոց հովվության հոգևոր դասի և վարչական խորհրդի հրավերով մեկնել է Իտալիայի Հանրապետություն` հանդիսապետելու հովվության հոգևոր կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու կառուցման 60-ամյակին նվիրված արարողությունները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությանն ուղեկցում էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս […]
12:08 22.10.2018
Խաղաղ օվկիանոսում առաջին անգամ տեսախցիկների առջև է հայտնվել «Անգլուխ հրեշ»-ը: Նրան հայտնաբերել են ավստրալացի գիտնականները: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Ավելի վաղ, ծովային այս կենդանուն նկատել են Մեքսիկական ծոցում: «Անգլուխ հրեշ»-ի կադրերն արվել են հատուկ տեսախցիկներով, որոնք մշակվել են ավստրալացի մասնագետների կողմից: Ծովային կենդանու մասին նոր տվյալներ կներկայացվեն Ծովային կենդանի ռեսուրսների պահպանության կոմիտեի ամենամյա համաժողովի ժամանակ:
11:41 22.10.2018
Կերչի պոլիտեխնիկական քոլեջում հրաձգություն կազմակերպած Վլադիսլավ Ռոսլյակովը հարձակումից առաջ այրել է բոլոր լուսանկարներն ու անձնական իրերը: Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն: Նշվում է, որ Ռոսլյակովն այրել է տետրերը, լուսանկարները, համակարգչային կրիչները, հեռախոսային քարտերը, նաև Աստվածաշունչը: Ռուսական լրատվամիջոցները տեսանյութեր են հեռարձակել, որտեղ երևում է, որ հրաձգություն իրականացրած երիտասարդը չհրկիզվող պահարանը տեղափոխել է ամայի մի տարածք: Թե […]
11:32 22.10.2018
Անկարան էլ իր հերթին հայտարարել է, որ երեքշաբթի օրը կբացահայտի լրագրողի սպանության վերաբերյալ բոլոր մանրամասները:
11:30 22.10.2018
Կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող և գյուտարար Իլոն Մասկը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին կբացվի Լոս Անջելեսի ստորգետնյա թունելը: Այս թունելը լինելու է մետրոյի և վերգետնյա տրանսպորտի այլընտրանքը: Այս մասին միլիարդատերը հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում: Մասկը նաև հրապարակել է վակուումային թունելի պարկուճներով երթևեկելու արժեքը: Ստորգետնյա ճանապարհից օգտվելու վճարը կկազմի մեկ դոլար:
11:13 22.10.2018
Միջերկրական ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, փախստականների նավ է խորտակվել: Այս մասին հաղորդում է Թուրքիայի ԱԻՆ ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով անհետ կորել է 30 մարդ: Այս պահին աշխատանքներ են տարվում նրանց գտնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին էլ Միջերկրական ծովում՝ Իզմիրի ափերի մոտ, խորտակվել էր փախստականներ տեղափոխող մեկ այլ նավ, որի […]
10:38 22.10.2018
Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի հասցրած վնասը գնահատվում է 911 մլն դոլար: Այս մասին հայտնում է Jakarta Post-ը՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչությանը: Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ վնասի գումարը կարող է աճել, քանի որ հետևանքների մասին լիարժեք տեղեկատվություն չկա: Վերջին տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 2256 մարդ, ավելի քան 220 հազար […]
10:22 22.10.2018
Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե սահմանին ստեղծված իրավիճակը խայտառակություն է դեմոկրատների համար: Բանն այն է, որ ներկայումս 4.5-5 հազար միգրանտներ են կուտակված Գվատեմալայի և Մեքսիկայի սահմանին, իսկ օրերս նրանց մի մասը փորձել է ապօրինի հատել սահմանը: Ընդհարումների ժամանակ մի քանի մեքսիկացի ոստիկան է վիրավորվել: «Սահմանին կուտակված միգրանտների քարավանները դեմոկրատների խայտառակությունն են: Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները»,- Twitter […]
10:14 22.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփը քննարկել են սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի գործը: Հիշեցնենք, որ մինչ այդ Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները, հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը, տեղեկություն էին տարածել, որ լրագրողը մահացած է, և իբր, ըստ նախնական տվյալների՝ մահը վրա է հասել հյուպատոսարանի աշխատակիցների հետ «չծրագրված վեճի» հետևանքով: Այդ գործով ձերբակալվել […]
09:12 22.10.2018
Բրիտանական թագավորական ընտանիքը դարավոր ավանդույթներ է ունեցել, որոնք չգրված օրենքների ուժով անշեղորեն պահպանվել են բոլորի կողմից: Մինդեռ այսօր Վինձորյան ընտանիքի որոշ ավանդույթներ խախտվել են: Ահա դրանցից 5-ը, որոնք այլևս չեն համարվում չգրված օրենք: 1. Ինքնագրերը Արքայական ընտանիքի անդամներին արգելվում էր ինքնագիր բաժանել: Ընդունված էր կարծել, որ այդ ստորագրությունները կարող էին պատճենվել ևկեղծվել: Արգելվում էր նաև […]
08:49 22.10.2018
Դեռևս մինչև պաշտոնական պրեմիերան, համացանցում հայտնվել է Samsung Galaxy S10+ սմարթֆոնի լուսանկարը։ Այն Twitter-ում հրապարակել է ներքին բնույթի տեղեկատվական արտահոսքերով հայտնի Բենջամին Գեսկինը։ Գեսկինը նշել է, որ սարքը կլինի լիովին առանց շրջանակի։ Սենսորները, տեսախցիկը և բարձրախոսը կտեղակայվեն ստորին մասում։ Էկրանը կզբաղեցնի դիմային հատվածի ավելի քան 95 տոկոսը։ Բացի այդ, Samsung Galaxy S10+ սմարթֆոնը կստանա հորիզոնական […]
08:35 22.10.2018
Թուրքիայի իշխանությունները պետական պաշտպանություն են տրամադրել սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի հարսնացուին՝ Խաթիջա Ջենգիզին։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Թուրքիայի իշխանություններն աղջկա անվտանգությունը կապահովեն շուրջօրյա։ Հիշեցնենք, որ The Washington Post-ի լրագրողն անհետացել էր հոկտեմբերի 2-ին՝ այն բանից հետո, երբ մուտք էր գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան։ Թուրք մասնագետները շենքում հայտնաբերել են […]
08:15 22.10.2018
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Քլեմսոն քաղաքի գիշերային ակումբներից մեկում երեկույթի ժամանակ հատակը փլուզվել է, և մասնակիցները հայտնվել են շենքի նկուղում։ Հաղորդվում է մոտ 30 վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Կադրերում երևում է, թե ինչպես են այցելուները պարում և թռչկոտում, իսկ վայրկյաններ անց՝ հայտնվում նկուղում։ Ակումբը գտնվում է շենքի առաջին հարկում։ Տուժածներին հոսպիտալացրել […]
08:01 22.10.2018
72-ամյա հնդիկ տղամարդն անտառ է գնացել վառելափայտ հավաքելու, սակայն սպանվել է կապիկների խմբի կողմից, որոնք աղյուսներ են նետել տղամարդու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ուտար-Պրադեշ նահանգի Տիկրի քաղաքում։ Կապիկներն աղյուսները պոկել են լքված շինությունից։ Տղամարդը մահացել է գլխին ու կրծքավանդակին ստացած հարվածներից առաջացած վնասվածքներից։