TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Գերմանիայում ինքնաթիռը մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ կան զոհեր

21:12 14.10.2018

Գերմանիայի Հեսսեն երկրամասում մասնավոր թեթևշարժչային ինքնաթիռը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Այս մասին հայտնում է Focus Onlne-ը։ Նշվում է, որ անհաջող վայրէջքից խուսափելու համար օդաչուն ստպված է եղել երկրորդ շրջանը պտտվել։ Չկարողանալով հավաքել համապատասխան բարձրություն՝ ինքնաթիռը կոտրել է աերոդրոմի արգելապատնեշն ու թևով հարվածել մոտակայքում կանգնած մարդկանց։ Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, առնվազն 8 մարդ […]

̰
Թրամփը հնարավոր է համարել Պենտագոնի ղեկավարի հրաժարականը

19:58 14.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հրաժարականը։ Նախագահը նշել է, որ վարչակազմի որոշ աշխատակիցների աշխատանքն իրեն չի հիացնում։ Միևնույն ժամանակ Թրամփը հերքել է Սպիտակ տանը տիրող «քաոսի» մասին տեղեկությունները՝ որակելով դրանք կեղծ։ CBS-ի հետ հարցազրույցում Թրամփն ասել է, որ Մեթիսը հիանալի տղա է, և իրենք լավ հարաբերությունների մեջ են։ Նախագահի […]

̰
Թրամփի փեսան խուսափել է հարկային պարտավորություններից. The New York Times

18:03 14.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները մի քանի տարի շարունակ խուսափել է հարկերը վճարելուց, կամ դրանք վճարել է ոչ ամբողջությամբ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված համապատասխան փաստաթղթերը: Պարզվում է, որ Քուշների ընկերությունը՝ Kushner Companies-ը, փորձել է շրջանցել օրենքն ու կեղծ փաստաթղթերի միջոցով առավել մեծ […]

̰
Պեկինի բնակիչները երկնքում առեղծվածային լուսավորություն են նկատել

16:31 14.10.2018

Պեկինի երկնքում այլմոլորակայինների փոխադրամիջոց հիշեցնող անհայտ ծագման օբյեկտից արձակված լույս է նկատվել: Այս մասին տեսանյութը տարածվել է CGTN-ի Youtube-ի ալիքում: Հաղորդվում է, որ նման երևույթ նկատվել է նաև Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում և Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում: Մասնագետները նշում են, որ երկնքում հայտնաբերված «օբյեկտն» իրականում կապ չունի այլմոլորակայինների հետ: Նրանք դա բացատրել են թռչող սարքերի […]

̰
Վատիկանը սրբադասել է Հռոմի Պապ Պողոս VI-ին

16:16 14.10.2018

Վատիկանը սրբադասել է Հռոմի Պապ Պողոս VI-ին (Ջովաննի Բատիստա Մոնտինի), ով Սուրբ գահին եղել է 1963 – 1978 թվականներին, և Սան-Սալվադորի արքեպիսկոպոս Օսկար Առնուլֆո Ռոմերոյին, ով սպանվել է 1980 թվականին՝ եկեղեցական ծեսի ժամանակ: Սրբադասումը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, ինչը հրապարակի կաթոլիկ հավատացյալները ողջունել են բարձր ծափահարություններով: Հիշեցնենք, որ վերջերս Վատիկանը կաթոլիկ եկեղեցու […]

̰
Աֆղանստանում հերթական ահաբեկչությունը 22 մարդու կյանք է խլել

15:39 14.10.2018

Աֆղանստանի Տահար նահանգում նախընտրական հավաքի ժամանակ հզոր պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով`զոհվել է 22 մարդ, ևս 36-ը՝ վիրավորվել: Լրատվամիջոցների տեղեկություններով պայթել է մոտոցիկլետ, որն ամբողջությամբ լցված է եղել պայթուցիկ նյութերով: Ահաբեկչությունն ուղղված է եղել նախընտրական պայքարում ներգրավված Նազիֆ Բեգի դեմ: Զոհերի թվում նաև անվտանգության ուժերի 2 ներկայացուցիչ կա: Երկրի նախագահ Աշրաֆ Գանին նշել է, […]

̰
Թուրքիայում կրիայի հազվագյուտ տեսակի փրկության համար հատուկ խումբ է աշխատում

15:23 14.10.2018

Երբ կենդանիները նպաստում են երկրում տուրիզմի զարգացմանը, պետք է նրանց ինչ-որ կերպ փոխհատուցել դրա համար: Այս սկզբունքով, Թուրքիայի Իզթուզու կղզում կենդանասերների հատուկ խումբ է աշխատում, որոնք խնամում են այնտեղ բնակվող կարետա-կարետա հազվագյուտ տեսակի կրիաներին, հայտնում է «Известия»-ն։ Ավելի վաղ այս կենդանիներն իրենց ներկայությամբ զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն էին առաջացրել՝ վերածելով կղզին տուրիստական կենտրոնի: Ներկայացնում ենք աղբյուրի […]

̰
Ավստրալիայում կենգուրուի հարվածից 3 մարդ է տուժել

15:16 14.10.2018

Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում խոշոր կենգուրուի հարձակումից 3 մարդ է տուժել: Այս մասին Sydney Morning Herald-ին պատմել են տուժողները: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Միլմերան քաղաքի բնակչուհի Լինդա Սմիթը խնամելիս է եղել կենգուրուներին: Կինը հայտնել է, որ իր մոտ ամեն օր մոտ 30 կենգուրու է գալիս՝ սնունդ ստանալու համար: Կենգուրուներից մեկը նախ հարձակում է գործել […]

̰
Նրանց մոտ հիմա աղետալի վիճակ է. Թրամփը՝ Իրանի մասին

14:59 14.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը մոտ է եղել Մերձավոր Արևելքում գերիշխող դերակատարում ունենալուն, սակայն հիմա իրավիճակը փոխվել է: «Նրանց մոտ հիմա փոքր-ինչ աղետալի վիճակ է՝ ազգային արժույթն անկում է ապրում, մարդիկ դժգոհ են, դուրս են գալիս փողոցներ: Եվ հեռու չէ ժամանակը, որ նրանք գան ու ասեն, որ ուզում են նոր գործարք կնքել:  […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2091-ի

14:22 14.10.2018

Ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 2091-ի, ավելի քան 680 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է Detik պորտալը՝ հղում անելով իշխանություններին: Չնայած այն բանին, որ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են դեռևս հոկտեմբերի 12-ին, տների փլատակների տակից դեռևս հայտնաբերվում են մարդկանց մարմիններ: Վիրավորների թիվն անցնում է 10.5 հազարը, […]

̰
ԱՄՆ-ը հերքել է Սիրիայում արգելված նյութերի կիրառման մասին լուրերը

14:17 14.10.2018

Ամերիկյան կողմը հերքել է Սիրիայում միջազգային կոալիցիայի օդուժի կողմից սպիտակ ֆոսֆորային զինամթերքի օգտագործման մասին տարածված լուրերը։ ԱՄՆ-ն կիրառում է միայն այնպիսի զինատեսակներ, որոնք չեն հակասում զինված հակամարտությունների մասին միջազգային օրենքին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնը, փոխանցում է ТАСС գործակալությունը: Նա ասել է, որ իրենք հարվածներ են հասցնում միայն անհրաժեշտության դեպքում՝ մանրակրկիտ ուսումնասիրելով […]

̰
Վաղը ԵՄ-ն հերթական պատժամիջոցները կսահմանի Ռուսաստանի դեմ

14:02 14.10.2018

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք նիստում  հաստատելու են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Այն առաջարկվել է Մեծ Բրիտանիայի  և Ֆրանսիայի կողմից՝ ի պատասխան Սիրիայում և Սոլսբերիում իրականացված քիմիական հարձակումների: Նոր պատժամիջոցները ենթադրում են ԵՄ տարածք ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների    մուտքի սահմանափակում և արտասահմանյան հաշիվների սառեցում: Բրիտանիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ այդ քաղաքացիների ցուցակն արդեն […]

̰
Մեծ Բրիտանիայում սկյուռը ներկա է գտնվել էկոլոգիական կոմիտեի նիստին

13:08 14.10.2018

Լոնդոնի վարչակազմի աշխատակից Ջիլս Բրոդբենտը հայտնել է, որ քաղաքային օրենսդիր մարմնի էկոլոգիական հարցերով կոմիտեի հանդիպմանը ներկա է գտնվել մի սկյուռ։ Ականատեսների խոսքով՝ կենդանին մի քանի անգամ մուտք ու ելք է արել դահլիճ։ Բրոդբենտը տեսանկարահանել է սկյուռին, հայտնում է UPI պորտալը։ Կենդանու հայտնվելը եղել է միանգամայն համատեղելի, քանի որ նիստին քննարկվել է շրջակա միջավարի վրա Հիթրոու […]

̰
Ահաբեկիչները Եփրատ գետի մոտ գտնվող փախստականների ճամբարից պատանդ են վերցրել 130 ընտանիքի 

12:26 14.10.2018

Եփրատ գետի արևելյան ափին գտնվող փախստականների «Էլ-Բահրա» ճամբարի վրա հարձակման ժամանակ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները շաբաթ օրը պատանդել են 130 ընտանիքների։ Այս մասին Al Hadath հեռուստաալիքին հայտնել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի ներկայացուցիչ Շուվան ալ-Խաբուրին։ Քուրդ մարտիկները հետ են մղել հարձակվողներին՝ ոչնչացելով առնվազն 20 ահաբեկչի, և կարողացել են պաշտպանել մնացած փախստականներին:«Էլ-Բահրա» ճամբարը գտնվում է […]

̰
Անհետացած սաուդցի լրագրողի հարսնացուին հրավիրել են Սպիտակ տուն  

12:07 14.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սպիտակ տուն է հրավիրել անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի հարսնացուին։ «Մենք նրա հարսնացուին հրավիրել ենք Օվալաձև կաբինետ»,-ասել է Թրամփը Թուրքիայի կողմից օրերս ազատ արձակված բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի հետ հանդիպման ժամանակ։ Թրամփը խոստովանել է, որ սաուդցի լրագրողի որոնումների բարեհաջող ավարտի հույս չունի։  

̰
Հռոմի պապը կարգալույծ է արել չիլիացի երկու եպիսկոպոսի

11:00 14.10.2018

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգալույծ է արել չիլիացի երկու եպիսկոպոսի, ովքեր մեղադրվում են մանկապղծության մեջ։ Այս մասին հայտնում է АР գործակալությունը։ Դա տեղի է ունեցել Չիլիի կաթոլիկ եկեղեցում տեղացի 80 հոգևորականների մասնակցությամբ ծագած սկանդալի ֆոնին։ Միայն 2018 թվականի օգոստոսին Չիլիում 119 գործ է բացվել սեռական հողի վրա կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Հովվապետը որոշումն ընդունել է Չիլիի նախագահ […]

̰
«Լեսլի» փոթորիկը շարժվում է Պորտուգալիայի և Իսպանիայի ուղղությամբ

10:38 14.10.2018

«Լեսլի» փոթորիկն արագորեն շարժվում է Պիրենեյան թերակղզու երկրների՝ Պորտուգալիայի և Իսպանիայի ուղղությամբ։ Սպասվում են տեղատարափ անձրևներ, ուժեղ քամի և ծովային փոթորիկ։ Լեսլին հյուսիսարևելյան ուղղությամբ շարժվում է 61 կմ/ժամ արագությամբ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Փոթորիկների վերահսկման ԱՄՆ Ազգային կենտրոնի տվյալներին։

̰
ԱՄՆ-ում մեկ շիշ գինին վաճառվել է ռեկորդային գնով

10:17 14.10.2018

ԱՄՆ-ում մեկ շիշ գինին վաճառվել է ռեկորդային՝ 558 հազար դոլարով։ 1945 թվականի արտադրության ֆրանսիական Romanée Conti գինու շիշը վաճառվել է Նյու Յորքում՝ Sotheby’s աճուրդի տան կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։ Այդ գինը սահմանել է գինու ցանկացած չափի մեկ շշի արժեքի ռեկորդ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Վերջնական արժեքը, որը ներառում է հարկերը, 17 անգամ գերազանցել […]

̰
Փարիզի իշխանություններն անօթևաններին կտեղավորեն քաղաքապետարանում

09:58 14.10.2018

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն առաջարկել է ցուրտ ժամանակահատվածում անօթևաններին տեղավորել Օտել-դե-Վիլեում՝ քաղաքապետարանի շենքում։ Քաղաքապետարանի շենքը չի բավականացնի 3000 անօթևաններին տեղավորելու համար։ Դրա հետ կապված՝ Իդալգոն կոչ է արել օգտագործել ազատ շենքերը։ «Մենք կտրամադրենք նաև մունիցիպալ կենտրոնները»,-հավելել է քաղաքապետը։ Նոյեմբերի վերջից Օտել-դե-Վիլեում ՝ XIX դարի շենքում, կարող են ապաստանել անօթևան կանայք, հայտնում է RT-ն։

̰
Կայծակը հարվածել է արքայազն Հարրիի ու նրա տիկնոջ ինքնաթիռին

09:36 14.10.2018

Կայծակը հարվածել է ինքնաթիռին, որով Լոնդոնից Ամստերդամ էին թռչում արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ինքնաթիռը վնասվել է։ Եթե հարվածը լինել ինքնաթիռի կորպուսին մի փոքր ավելի ձախ, ապա նավիգացիոն համակարգը կարող էր վնասվել, ինչը կհանգեցներ ողբերգության։ Արքայական զույգը չի տուժել։ «Սխինփոլ» օդանավակայանում վայրէջքից […]

̰
Թրամփը հանդիպել է թուրքական բանտից ազատ արձակված հոգևորականի հետ

09:26 14.10.2018

Սպիտակ տան Օվալաձև կաբինետում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հանդիպումը, ում օրեր առաջ են ազատ արձակել թուրքական բանտից։ Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Բրանսոնի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող ռազմաօդային ուժերի բազայում, հայտնում է Reuters գործակալությունը։ Թրամփն իր թվիթերյան […]

̰
Էմի Ուայնհաուսը կմեկնի շրջագայության 3D հոլոգրամի տեսքով

23:59 13.10.2018

Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսը, որը կյանքից հեռացել էր մոտ 8 տարի առաջ, կվերադառնա բեմ՝ երկրպագուներին ներկայանալով իրական չափերի 3D հոլոգրաֆիկ պատկերի տեսքով: Այս մասին հայտարարել է երգչուհու հայրը՝ նշելով, որ պրոդյուսերները ցանկանում են հոլոգրամի մասնակցությամբ համերգներ կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում: Նա նաև նշել է, որ Էմիի հոլոգրամը կլինի բեմում կենդանի նվագախմբի հետ: Շրջագայությունը կսկսվի 2019-ի […]

̰
Ջասթին Թրյուդոն և իր գեղեցիկ կինը

23:41 13.10.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և իր գեղեցիկ կինը՝ Սոֆիա Գրեգուարը, ամուսնացել են 2005 թ․-ին: Զույգը հաճախ է հայտնվում հանրային վայրերում և սիրում է լինել հանրության ուշադրության կենտրոնում: Ի տարբերություն շատ ղեկավարների՝ Թրյուդոն չի ամաչում իր զգացմունքներն ի ցույց դնել՝ տեսախցիկների առջև համբուրելով կնոջը: Ի դեպ, Կանադայի առաջին տիկինը մասնագիտությամբ լրագրող չէ, սակայն երկար տարիներ աշխատել […]

̰
Ամալ Քլունին Եղիսաբեթ II-ի թոռնուհու հարսանիքին չի մասնակցել

21:39 13.10.2018

Ամալ Քլունին Եղիսաբեթ II-ի թոռնուհու հարսանեկան արարողությանը մասնակցելու փոխարեն ներկա է գտնվել կանանց համաժողովին՝ ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Փենսիլվանիայում անցկացվող համաժողովում Քլունին գլխավոր բանախոսն էր։ Ելույթի ընթացքում նա, օգտվելով առիթից, հանդիմանել է Դոնալդ Թրամփին՝ Սենատում դատավորի դեմ վկայություն տված Քրիստին Ֆորդին ծաղրելու համար: Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II-ի […]

̰
Բելգիան դարձել է Գինու կույր համտեսի միջազգային առաջնության հաղթողը

21:25 13.10.2018

Բելգիան ներկայացնող թիմը Գինու կույր համտեսի միջազգային առաջնությունում առաջին տեղն է զբաղեցրել: Հաղթող եռյակում են հայտնվել նաև Ֆինլադիան և Ֆրանսիան ներկայացնող թիմերը: ՌԴ թիմն զբաղեցրել է 8-րդ տեղը՝ առաջ անցնելով նախորդ տարիների հաղթողներին՝ Շվեդիային և Չինաստանին: Առաջնությանն, ընդհանուր առմամբ, 23 երկիր է մասնակցել: Այն անցկացվել է Ֆրանսիայի հարավում:

̰
Իտալիայում ուսանողներն այրել են երկրի փոխվարչապետների տեսքով խրտվիլակներին

20:57 13.10.2018

Իտալիայի մի շարք քաղաքներում ուսանողները կազմակերպել են բողոքի ակցիաներ ընդդեմ կառավարության կրթության ֆինանսավորման վերաբերյալ ծրագրի: Այս մասին հայտնել է Associated Press լրատվական գործակալությունը: Բողոքի ակցիաները անցկացվել են Իտալիայի մոտ 50 քաղաքներում: Մոտ 3 հազար մարդ էլ հավաքվել էր Հռոմում` Կրթության նախարարության շենքի մոտ, սակայն կրթության նախարարը չի ընդունել հանդիպելու հրավերը: Միևնույն ժամանակ, իտալական Թուրին քաղաքում […]

̰
«Էրմիտաժ»-ն ընդգրկվել է աշխարհի լավագույն թանգարանների ցանկում

20:28 13.10.2018

ՌԴ-ում գտնվող «Էրմիտաժ» թանգարանն ընդգրկվել է աշխարհի ամենավարկանշային 25 թանգարանների ցանկում: Վարկանշային ցանկը ձևավորվել է «TripAdvisor» զբոսաշրջային կայքի հարցումների հիման վրա: Լավագույն թանգարանների ցանկը գլխավորում է Փարիզի «Օրսե» թանգարանը: Բացի այդ՝ զբոսաշրջիկներն ամենից շատ հիշել են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը: «Էրմիտաժ»-ը ցանկում զբաղեցրել է 15-րդ տեղը:

̰
Բաքվում ուժգին սողանք է գրանցվել

19:42 13.10.2018

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Բադամդարե բնակելի թաղամասով անցնող ավտոճանապարհի մոտ, սաստիկ սողանք է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է 1news.az-ը: Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության երկրաբանական հետախուզության ծառայության մասնագետները դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում: Աղբյուրի վերջին տվյալների համաձայն՝ սողանքի ակտիվության դինամիկան չի դադարում: Հենապատից ներքև շարունակվում է սողացող զանգվածի հոսքը: Նշվում է, որ սողանքի պատճառով հենապատն արդեն ցած է […]

̰
129-ամյա կինն իր երկարակեցությունը համարում է «Աստծո պատիժ»

19:27 13.10.2018

Աշխարհի ամենատարեց կինը 129-ամյա Կոկու Իստամբուլովան է: Նա, համաձայն իր ռուսական անձնագրի և կենսաթոշակային փաստաթղթերի, ծնվել է 1889թ. հունիսի 1-ին, սակայն կնոջ ծննդյան վկայականի բնօրինակը կորել է պատերազմի ժամանակ, ու այժմ նրա տարիքի իսկությունը հաստատելը շատ դժվար է: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Կինը պատմում է, որ ինքը ծագումով Չեչնիայից է: Իր երկարակեցությունը համարում […]

̰
Հնդկաստանում սողանքները 12 մարդու կյանք են խլել

19:07 13.10.2018

Հնդկաստանի Օրիսսա շրջանում սողանքների հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 4-ն անհետ կորել են: Այս մասին հայտնել է RIA Novosti-ն: Աղբյուրը հայտնում է, որ սողանքներն առաջացել են «Տիտիլ» ցիկլոնի հետևանքով: Բարագհարա գյուղում էլ 22 բնակիչ թաքնվել է քարանձավում՝ ցիկլոնից պաշտպանվելու համար: Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով, որոնք առաջացել էին […]

̰
BACK_TO_TOP