TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+31.09 oC

ԱՇԽԱՐՀ

Անհավանական պատմություն, հրաշալի մարդիկ. Պոլինա Դիբրովան՝ Հայաստանի ու հայերի մասին

18:20 16.10.2018

Ռուս հայտնի լրագրող և հաղորդավար Դմիտրի Դիբրովի կինը՝  ֆոտոմոդել Պոլինա Դիբրովան, Instagram-ում պատմել է Հայաստան կատարած ուղևորությունից ստացած տպավորությունների մասին: Դիբրովի ընտանիքը եղել է մի քանի տեսարժան վայրում և բազմաթիվ լուսանկարներ հրապարակել: «Անհավանական  պատմություն: Հրաշալի մարդիկ: Մենք եղանք Հայաստանի մի քանի կարևոր վայրերում, իհարկե, այցելեցինք նաև Գառնի և Գեղարդ: Դրանք շատ հզոր տեղեր էին: Ես […]

̰
«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Վենսան Կոմպանիի հայրը դարձավ Բելգիայի պատմության մեջ առաջին սևամորթ քաղաքապետը

17:37 16.10.2018

Բելգիայի քաղաքներից մեկը պատմության մեջ առաջին անգամ կղեկավարի սևամորթ քաղաքապետը: «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Վենսան Կոմպանիի հայրը՝ 71-ամյա Պիեռը, դարձել է Գանսհորենի քաղաքապետ: Նշենք, որ Կոմպանին Բելգիա է եկել 1975 թվականին՝որպես փախստական Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից: 2006 թվականին նա դարձել է ակտիվ քաղաքական գործիչ, իսկ արդեն 2014 թվականին նա բրյուսելյան տեղական խորհրդարանի անդամ էր: Նրա որդին՝ Վենսան […]

̰
ԱՄՆ-ում «Մայքլ» մրրիկից հետո ավելի քան 1000 մարդ անհետ կորած է համարվում

17:26 16.10.2018

ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորկի զոհերի թիվը հասել է 19-ի, իսկ Ֆլորիդայում 1000-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած: Տասնյակ հազար ամերիկացիներ մնացել են առանց էլեկտրականության: Այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը: Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ հետ ուղղաթիռով այցելել է աղետից տուժած շրջաններ: Հիշեցնենք, որ «Մայքլ» մրրիկը ԱՄՆ-ի հարավային ափերին է հասել հոկտեմբերի 8-ին: Այդ ժամանակ […]

̰
Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է որոշ «գրավյալ տարածքների» վերադարձ. Ռիչարդ Միլս

16:36 16.10.2018

Հայաստանում 3 տարի աշխատելուց հետո ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը պատրաստվում է հեռանալ Հայաստանից: EVN Report-ին տրված հարցազրույցում դիվանագետը խոսել է Հայաստանին առնչվող տարբեր թեմաների մասին: Նա նաև անդրադարձել է Արցախյան հակամարտությանը: Միլսն ասել է, որ հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե որ լուծմանն է պատրաստ: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ […]

̰
Հայաստանից հեռանալուց հետո Մակրոնը «թափ է տվել» Ֆրանսիայի կառավարությունը. 3 նախարար փոխվել է

15:37 16.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր վարկանիշի հակառեկորդի ֆոնին այսօր մի քանի նախարար է նշանակել: Մի քանի նախարարների հրաժարականները, որոնք մինչ այս եղել էին, ու մի քանի սխալ քայլերը հանգեցրել էին այն բանին, որ Մակրոնի ժողովրդականությունը հասել էր ռեկորդային ցածր մակարդակի, ու նախագահը ստիպված է եղել փոփոխություններ կատարել։ Մակրոնի աշխատակազմից լրատվամիջոցներին հայտնել են, որ փոփոխությունների նպատակը […]

̰
Եմենում 13 մլն մարդ կանգնած է սովամահության վտանգի առաջ. ՄԱԿ

15:17 16.10.2018

ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ Եմենում մոտ 13 միլիոն մարդ կանգնած է սովամահ լինելու վտանգի առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն: ՄԱԿ-ն այս հարցով դիմել է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող ռազմական կոալիցիային, որպեսզի այն դադարեցնի ավիահարվածները, որոնք դառնում են անմեղ քաղաքացիների մահվան պատճառ: Կազմակերպությունը նախազգուշացրել է, որ եթե երկրում ռազմական գործողությունները չդադարեցվեն, ապա այստեղ կլինի վերջին 100 […]

̰
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ

15:11 16.10.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Էր-Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդի հետ, որպեսզի քննարկեն The Washington Post-ի անհետացած լրագրող Ջամալ Խաշըքջիի հարցը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նշենք, որ ավելի վաղ թուրքական խուզարկուների խումբը մոտ 9 ժամ է անցկացրել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի շենքում՝ փնտրելով անհետացած լրագրողից ԴՆԹ […]

̰
Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

14:57 16.10.2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում կարծարծվեն Փաշինյան-Թրամփ առաջիկա հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Նա վստահեցրել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև հանդիպում կլինի, սակայն չի կարող […]

̰
Գերմանական ընկերություններից մեկում տեղի ունեցած պատահարի հետևանքով 12 մարդ է տուժել

13:51 16.10.2018

Գերմանիայի արևմտյան Շտերնենֆելս շրջանի ընկերություններից մեկում առնվազն 12 մարդ է տուժել թունավոր նյութերի գործարանում տեղի ունեցած պատահարի պատճառով: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Դեպքի վայր է ժամանել մի քանի փրկարար բրիգադ: Ոստիկանությունն անմիջապես տարհանել է ընկերությունում գտնվող բոլոր անձանց։ Ոստիկանությունը մարդկանց հորդորել է հեռու մնալ տարածքից՝ զգուշացնելով, որ կա թունավորման վտանգ: Տեղական Pforzheimer Zeitung […]

̰
Հայաստանը օրհնված է իր ժողովրդով, քաղաքացիներով, բայց ունի դժվար հարևաններ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

13:26 16.10.2018

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը այսօր ԱՄՆ դեսպանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին՝ խոսելով Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին: Քենթը չի ժխտել, որ պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ ՀՀ տնտեսության և քաղաքականության վրա, սակայն, միաժամանակ, Իրանի իշխանությանը մեղադրել է ահաբեկչական գործողությունների համար՝ շեշտելով, որ […]

̰
Հայաստանից ԵՄ-ի երկրներում ապաստան հայցելու դեպքերն էականորեն նվազել են

13:24 16.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունը SHANTNEWS.am-ի հարցմանն ի պատասխան` տրամադրել է վիճակագրական ամփոփ տվյալներ 2018 թ. 9 ամիսների վերաբերյալ: Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ Բնակարանային խնդրի առաջնահերթ լուծման կարիք ունեն 895 ընտանիքներ (641-ը` Երևանում), որոնցից 78-ը բնակվում են ծայրահեղ վատ վիճակում գտնվող 11 կացարաններում։ 1.2 մլրդ դրամ է պահանջվում այս 11 կացարանները պատշաճ բնակարաններով […]

̰
Յուրաքանչյուր բռնապետի արտաքին թշնամի է հարկավոր, այդ պատճառով էլ մեզ դարձրին հայկական լրտեսներ. ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս

13:16 16.10.2018

SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, քաղբանտարկյալների վիճակի, հայ և ադրբեջանցի իրավապաշտպանների գործունեության մասին: – Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել եք, որ Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը չի հարգում Եվրոպական […]

̰
ՀԱՊԿ երկրների 1000-ից ավելի զինվորականներ կմասնակցեն Ուրալում զորավարժություններին

13:11 16.10.2018

ՀԱՊԿ անդամ երկրների ավելի քան 1000 զինծառայողներ կմասնակցեն Եկատերինբուրգի մոտ անցկացվող Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2018» համատեղ զորավարժությանը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգը: Զորավարժությունները կանցկացվեն ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում: Զորավարժությանը կմասնակցեն 1115 զինծառայողներ և 300 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 25 ավիացիոն: «Անխախտ եղբայրություն-2018»-ը կանցկացվի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի […]

̰
Կորեաները կմիացնեն իրենց ճանապարհները և երկաթգծերը

12:27 16.10.2018

Երեկ երկու Կորեաները համաձայության են եկել իրենց ճանապարհները և երկաթուղային գծերը կրկին միացնելու հարցի շուրջ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով  երկու երկրների ներկայացուցիչներին: «Հյուսիսային և Հարավային Կորեաները երկար և անկեղծ քննարկումներից հետո եկել են համաձայնության՝ զարգացնելու և նոր մակարդակի հասցնելու ներկորեական հարաբերությունները»,- ասվում է կողմերի համատեղ  հայտարարությունում: Կորեաները համաձայնել են անցկացնել […]

̰
Բուլղարիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2019»-ին

09:34 16.10.2018

Բուլղարիայի ազգային հեռուստաընկերությունը որոշել է չմասնակցել «Եվրատեսիլ-2019»-ին։ Այս մասին ասվում է հեռուստաընկերության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ մասնակցի նախապատրաստման համար անհրաժեշտ գումարը զգալի գերազանցում է ծախսերի  խելամիտ շրջանակը, որը կարող է իրեն թույլ տալ հանրային հեռուստատեսությունը։ Մրցույթի կազմակերպիչներն ափսոսանք են հայտնել՝ կապված բուլղարական կողմի որոշման հետ։

̰
Նորվեգիայում հայտնաբերվել է նավի մեջ թաղված վիկինգների գերեզմանոց

08:10 16.10.2018

Նորվեգիայի հյուսիս-արևելքում հնագետները հայտնաբերել են 20 մետրանոց նավ-գերեզմանոց, որտեղ վիկինգներ են թաղված։ Այս մասին հայտնում է Guardian-ը։ Հուղարկավորման վայրը գտնվում է ոչ մեծ խորության վրա, սակայն ֆերմաների տակ է, և այն հայտնաբերել հաջողվել է շնորհիվ ռադարի։ Նշվում է, որ նավերում թաղել են արիստոկրատներին կամ առաջնորդներին՝ ցույց տալու նրանց ուժն ու ազդեցությունը։ Հնագետները չեն շտապում զբաղվել […]

̰
«Մայքլ» փոթորկի վնասը գնահատվում է 10 մլրդ դոլար

07:51 16.10.2018

Վնասը, որը հասցրել է «Մայքլ» փոթորիկն ամերիկյան 6 նահանգների ապահովագրված շինություններին և արդյունաբերական ձեռնարկություններին, կազմում է 10 մլրդ դոլար։ Նման գնահատական է տվել AIR Worldwide ընկերությունը, որը մասնագիտացած է տարերային աղետների և արտակարգ պատահարների հետևանքով առաջացող ռիսկերի վերլուծման գործում։ Փոթորկի զոհ է դարձել 18 մարդ, ևս 35-ն անհետ կորած են համարվում։ Հիշեցնենք, որ փոթորիկը հոկտեմբերի […]

̰
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը հասել է 6 տարվա առավելագույն ցուցանիշին

07:28 16.10.2018

ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտն աճել է 17 տոկոսով՝ հասնելով 779 մլրդ դոլարի։ Այդպիսին են ֆինանսական տարվա արդյունքները՝ Ֆինանսների նախարարության հաշվետվության տվյալներով։ Դա 6 տարում առավելագույն ցուցանիշ է։ Դրա հետ մեկտեղ փաստաթղթի հեղինակները նշել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի տնտեսական հաջողությունները։ Ամենից շատ աճել են պաշտպանական (33 միլիարդ դոլարով՝ հասնելով 664,7 միլիարդի) և սոցիալական ապահովության […]

̰
Թրամփը Պոմպեոյին ուղարկել է Սաուդյան Արաբիա՝ կապված լրագրողի անհետացման հետ

07:15 16.10.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրատապ ուղևորվել է Էր Ռիադ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաուդցի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո։ Զրույցը նվիրված է եղել The Washington Post-ի անհետացած լրագրող Ջամալ Խաշըքջիի ճակատագրին, ով անհետացել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան այցից հետո։ Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ […]

̰
Հայտնաբերվել է Android-ի նոր վիրուս

00:40 16.10.2018

Կիբերանվտանգության ոլորտի մասնագետները հայտնաբերել են Android-ի նոր վիրուս, տեղեկացնում է ընկերության բլոգը: GPlayed անունով վիրուսը հնարավորություն կտա կիբերհանցագործներին ջնջման դեպքում կառավարել սարքավորումը: Նշվում է, որ այդ վտանգավոր ծրագրի ձևավորման համար հանցագործները կրկնօրինակել են Google Play-ի պաշտոնական ծրագիրը: Սարքավորման էկրանի վրա ներբեռնումից հետո հայտնվում է Google Play Marketplace նշանը: Այսպես կիբերհանցագործները կարողացել են ինքնուրույն արգելափակել հեռախոսը, օգտագործել այն զանգեր […]

̰
Գիտնականները հայտնաբերել են 99 միլիոն տարեկան խխունջի մնացորդներ

20:08 15.10.2018

Մի խումբ գիտնականներ սաթի մեջ հայտնաբերել են 99 մլն տարվա վաղեմության խխունջի մնացորդներ՝ լավ պահպանված փափուկ հյուսվածքներով: Այդ մասին ասվում է Cutaceous Research ամսագրում: Գտածոն հայտնաբերվել է Մյանմարում՝ սաթի ուսումնասիրության ժամանակ, որտեղ 2000-ից վերսկսվել էր խեժի արդյունահանումը: Հին փափկամարմինների մնացորդներ չափազանց հազվադեպ են հայտնաբերվում, քանի որ նրանց մարմնի փափուկ մասերը շատ վատ են պահպանվում: Հայտնաբերված խխունջի մարմնի երկարությունը […]

̰
Դուբայում կփորձարկվի առանց վարորդի տաքսի

20:00 15.10.2018

Դուբայը կփորձարկի տարածաշրջանում առաջին անօդաչու տաքսիները: Թեստերը կանցկացվեն Gitex 2018 տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակներում, հաղորդում է RT հեռուստաալիքը՝ հղում կատարելով The National-ին: Սաուդյան Արաբիայի Սիլիկոնային հովտում փորձարկվելու է տեսախցիկներով և սենսորներով հագեցած մեքենան: Սենսորները թույլ կտան մեքենային ինքնուրույն վերլուծել երթևեկության վիճակը, որը վերացնում է վթարի առաջացումը: Այս տարվա սեպտեմբերին Vertical Aerospace-ը հայտարարեց Մեծ Բրիտանիայում էլեկտրական «թռչող տաքսիների» հաջող […]

̰
Երևանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով

18:30 15.10.2018

Հոկտեմբերի 15-18-ը Ժնևում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են խորհրդարանների գործունեության թափանցիկության ապահովմանը, աշխատակազմերում ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը, խորհրդարան-կառավարություն երկխոսությանը, իրավական և վարչարարական ընթացակարգերին առնչվող հարցերը: Նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ունեցել է մի շարք […]

̰
Քյոլնում քաղաքացուն պատանդ վերցրած հանցագործը վերակենդանացման բաժանմունքում է

18:13 15.10.2018

Ստեղծված իրավիճակի պատճառով հետաձգվել էին գնացքների ուղևորությունները:

̰
Ֆրանսիայի հարավում հեղեղումներն արդեն 13 մարդու կյանք են խլել

17:36 15.10.2018

Վերջին 24 ժամում Կարկասոնում ռեկորդային՝ 140մմ տեղումներ են գրանցվել

̰
Քյոլնում պատանդ են վերցրել. ոստիկանությունը շղթայել է կայարանի հատվածը

16:31 15.10.2018

Գերմանական լրատվամիջոցները հաղորդում են, որ դեպքը տեղի է ունեցել կայարանի շենքում գտնվող դեղատանը:

̰
Սպիտակ տանը վստահում եմ ոչ բոլորին. Թրամփ

16:09 15.10.2018

Թրամփը հավելել է, որ իրեն շատ հարմարավետ է զգում նախագահի պաշտոնում:

̰
Ճապոնացիներին հորդորել են արտասվել

15:51 15.10.2018

Ճապոնիայում ավելի ու ավելի մեծ թվով դպրոցներ և ընկերություններ աշակերտներին ու աշխատակիցներին հորդորում են արտասվել՝ թոթափելու սթրեսը և պահպանելու հոգեկան առողջությունը: Այս մասին գրում է The Japan Times-ը: Փորձագետների կարծիքով՝ ուրախության կամ տխրության արցունքներն օգնում են ազատվել լարվածությունից և թուլացնել վեգետատիվ նյարդային համակարգը: «Լացն ինքնապաշտպանություն է շարունակական սթրեսից»,- ասել է բժշկական համալսարանի պրոֆեսոր Նիպոն Ջունկո Ումիխարան: […]

̰
Բարսելոնում հրդեհից 18 մարդ է տուժել

15:38 15.10.2018

Բարսելոնի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 18 մարդ է տուժել, հաղորդում է  քաղաքային ծառայության թվիթերյան էջը: Բոլոր տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Երկուսի վիճակը ծանր է: Հրդեհի մեղավորը, ըստ նախնական տվյալների, Կոլումբիայի մի քաղաքացի է, որը վիճել է եղբոր հետ և հրկիզել տունը: Տղամարդը ձերբակալված է:

̰
ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել պատժամիջոցների նոր մեխանիզմին

14:58 15.10.2018

ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել քիմիական զենքի տարածման և գործարկման դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: ԵՄ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացում է այսօր Լյուքսեմբուրգում: «Այժմ ԵՄ-ն հնարավորություն ունի պատժամիջոցներ սահմանել անձերի և կազմակերպությունների դեմ, որոնք կապ ունեն քիմիական զենքի մշակման և տարածման հետ՝ անկախ տեղից, երկրից ու ազգային […]

̰
BACK_TO_TOP