20:30 11.10.2018
Թուրքիայի ծանր սպառազինությունը դուրս է բերվել սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտուց: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի պաշտպանության նախարարությունը, հայտնում է Ermenihaber-ը: «Թուրքիան որպես երաշխավոր երկիր կատարել է համաձայնագրով իր վրա դրված պարտավորությունները։ Համաձայնագրի շրջանակներում Իդլիբում լարվածությանը վերջ դնելու և փոխադարձ բախման ռիսկերը վերացնելու նպատակով ծանր սպառազինության դուրսբերման գործընթացն ապառազմականացված գոտու տարածքից հոկտեմբերի 10-ին […]
20:17 11.10.2018
WhatsApp մեսենջերում փորձագետները նոր՝ վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել: Այն հնարավորություն է տալիս օգտատերերին մուտքային զանգի ժամանակ մուտք գործել հավելված ու այն արգելափակել այլ օգտվողների համար: Այս մասին գրում է Bleeping Computer-ը: Խոցելիությունն առկա է ինչպես Android, այնպես էլ iOS գործառնական համակարգերում: WhatsApp-ի ներկայացուցիչներն արդեն հասցրել են մեկնաբանել տեղեկությունը: Նրանք նշել են, որ չկա իրական ապացույց, որը կփաստի տվյալ խոցելիության […]
20:09 11.10.2018
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ պատկերված է այն պահը, երբ համեմատաբար մեծ չափեր ունեցող շնաձուկը հարձակում է գործում իրենից ավելի փոքր շնաձկան վրա: Այս մասին տեղեկանում ենք Daily Star-ից: Հաղորդվում է, որ երկու շնաձկները միևնույն վայրում էին հայտնվել նույն խայծի հոտի ուղղությամբ շարժվելու արդյունքում: Իր որսը պաշտպանելու համար ավելի խոշոր շնաձուկը հարձակվել էր իրենից փոքր […]
20:00 11.10.2018
Ֆրանսիայի Բորդո քաղաքի հիվանդանոցներից մեկում տղամարդը 2 շաբաթ շարունակ որպես բժիշկ է ներկայացել, գրում է NTV-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ 50-ամյա ֆրանսիացին բժշկական համազգեստով ժամանակ առ ժամանակ շրջել է պալատներով: Գործընկերներին տղամարդը հայտնել է, թե այդտեղ է տեղափոխվել կողքի բաժանմունքից: Անվտանգության աշխատակիցներին 2 շաբաթ անց հաջողվել է բացահայտել կեղծիքը: Ոստիկանությունում տղամարդը խոստովանել է, որ միշտ երազել է […]
19:09 11.10.2018
ԱՄՆ-ն կարող է ավելի մեծ վնասներ հասցնել Չինաստանի տնտեսությանը, եթե այդ երկիրը վերջնական համաձայնության չգա առևտրային հարցերի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է RT-ն: Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ իր երկիրն արդեն իսկ մեծ վնասներ է հասցրել Չինաստանի տնտեսությանը: «Ես դեռ ավելին կարող եմ անել: Ես չեմ ուզում անել […]
18:20 11.10.2018
Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան, Կոսովոն դարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամներ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը: «Գամբիան, Իռլանդիան, Մալթան և ԱՄՆ-ի նահանգ Լուիզիանան հիմա Ֆրանկոֆոնիայում դիտորդ են»,- հավելել է նա:
18:15 11.10.2018
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացում դեռևս առաջընթաց չի գրանցվել, սակայն մենք աշխատում ենք «բաժանման» գործընթացում համաձայնության գալու հարցի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Մարգարիտիս Օհինասը: «Մենք դեռ այդտեղ չենք հասել (դեռևս համաձայնության չենք եկել-խմբ.): Առաջընթաց դեռևս չկա: Տեխնիկական հարցերի վերաբերյալ ինտենսիվ քննարկումները դեռևս շարունակվում են: Մենք շատ ենք աշխատում համաձայնության […]
17:50 11.10.2018
Համացանցում հայտնվել է հանճարեղ աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի վերջին աշխատանքը: Գիտական հոդվածը հայտնվել է Կոռնելի համալսարանի նախնական հրապարակման ենթակա սերվերներից մեկում: Գիտնականի կյանքի վերջին 40 տարվա աշխատանքը դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները, թե ինչ պահվածք կդրսևորի նյութը կամ մատերիան «սև խոռոչներում» հայտնվելու պարագայում: Տվյալ հոդվածը Հոքինգի հետ համահեղինակել են Քեմբրիջի և Հարվարդի համալսարանների մի խումբ գիտնականներ: […]
17:40 11.10.2018
Այսօր Աղջիկների միջազգային օրն է, և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Facebook-ի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել իր դստեր հետ ու շնորհավորել բոլորին այս տոնի կապակցությամբ: https://www.facebook.com/JustinPJTrudeau/photos/a.10151277985365649/10157137079225649/?type=3&theater
17:20 11.10.2018
Տանզանիայում անհայտ անձինք առևանգել են 43-ամյա քաղաքական գործիչ և գործարար Մուհամմեդ Դյուդժիին, տեղեկացնում է BBC News-ը: Միլիարդատիրոջ վրա հարձակվել են այսօր առավոտյան, երբ նա ուղևորվում էր ամենօրյա մարզման: Հայտնի է, որ առևանգողները ժամանել էին ավելի շուտ, դիրքավորվել հյուրանոցի դիմաց և սպասել նրան: Վկաները փաստում են, որ 2 սպիտակամորթ տղամարդուն բռնությամբ տարել են ու նստեցրել Toyota Surf […]
17:10 11.10.2018
Այսօր արձակված ու վթարված «Սոյուզ-ՖԳ» կրող հրթիռով ուղեծիր ուղարկվող առաքելության անհաջողության, հրթիռի վթարից հետո Ռուսաստանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել կրող հրթիռներով տիեզերագնացների ուղարկումը ուղեծիր, մինչև կպարզվի «Սոյուզ-ՖԳ» հրթիռի վթարի պատճառը, հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը»։ Չնայած, որ այս միջադեպի ժամանակ պարզ դարձավ, որ վթարային հանգույցները նորմալ աշխատում են ու վթարից հետո տիեզերագնացները հաջողությամբ վերադարձան, բայց ամեն […]
16:36 11.10.2018
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի նախագահության լիազորությունների փոխանցումը Մադագասկարից Հայաստանին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կարևոր է համախմբվել համամարդկային արժեքների շուրջ, խթանել փոխանակումն ու համերաշխությունը ֆրանկոֆոն տարածքների տարբեր հատվածների միջև: «Դա շատ գեղեցիկ ձգտում է, որ ցանկություն առաջանա գործել հանուն այն սկզբունքների և արժեքների, որոնք բնութագրում են «Ապրել միասին»-ը, և […]
16:29 11.10.2018
Իտալիայի Սարդինիա կղզում շարունակվող տեղատարափ անձրևների հետևանքով կամուրջ է փլուզվել, հայտնում է Еxperttur-ը: Կամրջի փլուզման հետևանքով զոհեր չկան: Հաղորդվում է, որ կամրջի հարակից տարածքներում երթևեկությունը դադարեցվել է: Սարդինիայում վատ եղանակը տրանսպորտային հաղորդակցության խնդիրների առաջացման պատճառ է դարձել: Շատ փողոցներ և ճանապարհներ ջրասույզ են եղել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իտալիայի Ջենովա քաղաքում կամուրջ է փլուզվել, ինչի […]
16:20 11.10.2018
Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի ժամանակ կառույցի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը այսօր հայտարարել է, որ հայ ժողովուրդը զոհ է դարձել սարսափելի ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության: «Ամեն ինչ Հայաստանի հողի վրա մեզ պարտադրում է հիշել Հայոց ցեղասպանությունը, և ես այս պահին մտածում եմ այն բոլոր նահատակների՝ կանանց և երեխաների և նաև նրանց մասին, որոնց հաջողվեց ողջ մնալ։ Հայաստանն այսօր […]
15:45 11.10.2018
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ԵԽ վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակում ելույթ ունենալիս հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չվճարի կազմակերպությանն անդամակցելու վճարը, Մոսկվայի դեմ կսահմանեն պատժամիջոցներ և հնարավոր է՝ նրան հեռացնեն Եվրախորհրդից: «Կիսով չափով չես կարող լինել Եվրախորհրդի անդամ: Եվրախորհրդի կանոնադրության 9-րդ հոդվածն ասում է, որ եթե երկիրը երկու տարվա ընթացքում կազմակերպության բյուջեին չվճարի անդամակցության գումարը, […]
15:04 11.10.2018
Ամերիկացի հանրահայտ երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը կրկին հոգեբուժարան է ընկել: Այս մասին հայտնում է TMZ-ն: Հաղորդվում է, որ սա անցած երկու շաբաթների ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, որ նա բուժհաստատություն է տեղափոխվում: Աղբյուրի փոխանցմամբ՝ երգչուհուն այստեղ է բերել նրա բարեկամներից մեկը: Նշվում է, որ երգչուհին վերջին շրջանում հաճախակի է գանգատվում առողջական վատ վիճակից: Հաղորդվում է, […]
13:58 11.10.2018
Ռուսաստանը և ԱՄՆ-ն ներկայացնող տիեզերագնացներին ուղեծիր՝ Միջազգային տիեզերական կայան տանող «Սոյուզ-ՖԳ» հրթիռը վթարվել է երկրորդ աստիճանի անցման ժամանակ։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ Տիեզերագնացները ողջ են մնացել՝ չնայած ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությանը, որը համադրելի է թռիչքի առաջին վայրկյանների ծանրաբեռնվածության հետ։ Նրանք վայրէջք են կատարել Ղազախստանի տարածքում ու կապ հաստատել իրենց ղեկավարության հետ։ https://twitter.com/RT_com/status/1050311170819874816
13:18 11.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո շրջել է Ծիծեռնակաբերդի թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը […]
13:12 11.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում իր ելույթը սկսեց` երախտագիտություն հայտնելով այս գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու համար: «Դուք լավ գիտեք, թե ձեր երկիրն ինչ տեղ է զբաղեցնում Ֆրանսիայի սրտում. Փարիզում, Լիոնում, Մարսելում և մի շարք այլ քաղաքներում «Հայաստան» անունն արտասանելն արդեն առաջացնում է սովորական դարձած քնքուշ զգացողություններ: Ֆրանսիայում հայ ազգի բոլոր ներկայացուցիչները` անկախ իրենց մասնագիտությունից՝ […]
13:08 11.10.2018
Ինչպես հայտնի է, Գլենդել քաղաքի կենտրոնական Մերիլենդ պողոտայի մի հատվածը վերջերս վերանվանվեց Արցախի փողոց։ Ամերիկայի հայկական լրատվամիջոցները, սակայն, նշում են, որ այդ անվանափոխությունը հեշտ չի ստացվել: Նախաձեռնող խումբը շատ երկար է պայքարել դրա համար: Դեմ է եղել անվանափոխությանը հատկապես ադրբեջանական համայնքը: Վերանվանումը սկզբում դուր չի եկել նաև Արցախի փողոցում գտնվող մի շարք բիզնեսների սեփականատերերի՝ հասցեի […]
12:53 11.10.2018
Լոս Անջելեսում բացել են տաղավար, որտեղ մարդիկ կարող են կացին նետելով ազատվել սթրեսից: Այդ մասին հայտնում է ТСН պարբերականը: Իրականում կացին նետելը ոչ բոլորի մոտ է ստացվում, և մասնագետները նշում են, որ նման զբաղմունքը մարդկանց օգնում է լիցքաթափվել, մի պահ մոռանալ անձնական ու գործնական խնդիրները: Նշվում է, որ տաղավարի հիմնական այցելուները նոր ամուսնալուծվածներն են: […]
11:52 11.10.2018
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 […]
11:23 11.10.2018
Հայկական ծագումով աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է: Նա այստեղ է` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Նա թվիթերյան իր էջում լուսանկարներ է հրապարակել` հայտնելով, որ ժամանել է Հայաստան: Arrivé en Arménie 🇦🇲 @SommetEVN18 @Elysee pic.twitter.com/DrYxHzu2TF — Youri Djorkaeff (@youridjorkaeff) October 10, 2018
11:13 11.10.2018
Մայքլ» ծովամրրիկը նաև մեծ ավերածություններ է արել, գրեթե կես միլիոն մարդկանց թողել է առանց էլեկտրաէներգիայի:
09:58 11.10.2018
Ֆրանսիան հայտարարել է, որ սատարում է Ռուանդայի արտգործնախարար Լուիս Մուշիկիվաբոյի թեկնածությունը:
08:18 11.10.2018
Forbes-ը հրապարակել է աշխարհի լավագույն գործատուների վարկանշային աղյուսակը։ Ցուցակը, որում ընդգրկվել է 500 ընկերություն, գլխավորում են Alphabet-ը, Microsoft-ն ու Apple-ը։ Ինչպես և մեկ տարի առաջ, առաջատար է դարձել Alphabet հոլդինգը, որը Google-ի մայր ընկերությունն է։ Լավագույնների տասնյակում ընդգրկված է ամերիկյան 6 ընկերություն։ Վերոնշյալ երեք ընկերություններից բացի՝ տասնյակում են հայտնվել նաև Walt Disney-ը (4-րդ), Amazon.com-ը (5-րդ) […]
08:04 11.10.2018
Այսօր համացանցի՝ համաշխարհային մասշտաբով խափանումներ են սպասվում։ Դա կապված է Դոմենների կառավարման միջազգային կորպորացիայի կրիպտոգրաֆիկական բանալիների փոխման հետ։ Mobile Research Group-ի վերլուծաբան Էլդար Մուրտազինի խոսքով՝ օգտատերերին 48 ժամվա ընթացքում դժվարություններ են սպասվում։ Դրանք կարող են դիտվել որոշ ռեսուրսների անհասանելիության, ինտերնետային էջերի դժվար բեռնման տեսքով։
07:56 11.10.2018
Google Maps քարտեզագրական ծառայությունը դարձել է պերուացի զույգի ամուսնալուծության պատճառ։ Լիմայի լուսանկարներով երթուղի ծրագրելիս տղամարդը նկատել է իր կնոջը՝ այլ տղամարդու հետ նստարանի վրա գրկախառնված։ Լուսանկարը նրա ուշադրությունը գրավել է կնոջ հագուստի նմանության պատճառով։ Լուսանկարը եղել է 5-ամյա վաղեմության, սակայն միևնույն է՝ տղամարդն ապահարզան է պահանջել։
07:49 11.10.2018
Եվրախորհրդարանի շրջակա միջավայրի հարցերով կոմիտեն կողմ է քվեարկել մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների արգելքին։ «Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքը, որին բաժին է ընկնում ծովային աղբի ավելի քան 70 տոկոսը, կարգելվի Շրջակա միջավայրի հարցերով կոմիտեի պլանների շրջանակում»,- ասվում է Եվրախորհրդարանի հաղորդագրությունում, փոխանցում է РИА Новости-ն։ Արգելքն ուժի մեջ կմտնի 2021 թվականից։