13:22 13.10.2018
Մեծ Բրիտանիայի տարածքի մեծ մասում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ` կապված մոտեցող «Քալում» փոթորկի հետ: Ուելսում կանխատեսվում են հեղեղումներ և էլեկտրականության անջատումներ: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Գետերի մակարդակի բարձրացումը կարող է սպառնալիք լինել կյանքի համար, վնասել բազմաթիվ շինություններ և կաթվածահար անել բազմաթիվ փողոցներ: «Քալում» փոթորիկը սպառնում է նաև Հյուսիսային Իռլանդիային: Այստեղ արդեն հազարավոր […]
12:31 13.10.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու թուրքական դատարանի որոշմանը։ Նա իր Twitter-ի պաշտոնական էջում գրել է. «Շատ ջանասիրաբար աշխատեցինք հոգևորական Բրանսոնի հարցում։ Իմ մտքերն ու աղոթքները հոգևորական Բրանսոնի հետ էին։ Հուսով ենք, որ նա շուտով անվտանգ կվերադառնա տուն»: Բրանսոնը մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։ […]
10:53 13.10.2018
Գվատեմալայի հարավային Էսկուինտլա դեպարտամենտում գրանցվել է 5.8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով կրկին ակտիվացել է Ֆուեգո հրաբուխը: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը: Ավելի քան 60 բնակիչներ արդեն լքել են իրենց տները: Գվատեմալայի աղետների կառավարման գործակալությունից հայտնում են, որ հրաբխից արձակվող մոխրի և ծխի սյունը հասնում է 4.8 կմ բարձրության: Հիշեցնենք, որ Ֆուեգո հրաբուխը համարվում […]
10:24 13.10.2018
Գազայի հատվածում իսրայելցի զինծառայողների հետ բախումների հետևանքով զոհվել է 7 պաղեստինցի: Այս մասին հայտնել է անկլավի Առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ 4 մարդ սպանվել է Գազայի արևելքում՝ փախստականների Էլ-Բուրեյջ ճամբարի շրջանում: Եվս 3 պաղեստինցի զոհվել է հարավային շրջաններում: Բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ավելի քան 250 մարդ: Ինչպես հայտնում է «Վաֆա» գործակալությունը, մոտ 150 […]
10:13 13.10.2018
Երկու տարի առաջ մահացած աշխարհահռչակ երաժիշտ Փրինսի հարազատները պահանջել են դադարեցնել նրա Purple Rain ստեղծագործության օգտագործումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական միջոցառումների ժամանակ: Այս մասին հայտարարել է TMZ պորտալը: Երաժիշտի հարազատների անունից հանդես է եկել եղբայրը՝ Օմար Բեյքերը: Նախկինում երգչուհի Ադելի և մի շարք հայտնի խմբերի ներկայացուցիչները պահանջել էին դեռևս նախագահի թեկնածու Թրամփից դադարեցնել իրենց ստեղծագործությունների օգտագործումը […]
09:24 13.10.2018
Բաշկիրիայի նոր առաջին տիկինը հայուհի է՝ մասնագիտությամբ ատամնաբույժ, 36-ամյա Կարինե Ավետիսյանը։ Նա ամուսնացած է 54-մյա Ռադի Խաբիրովի հետ, ով վերջերս է նշանակվել Բաշկիրիայի Հանրապետության ղեկավար։ Մինչ այդ՝ 2017 թվականի մարտից նա զբաղեցրել է Կրասնոգորսկի քաղաքապետի պաշտոնը։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն: Կարինեն 2006 թվականին ավարտվել է Կուբանի բժշկական համալսարանը։ Մինչ նոր ամուսնու հետ հանդիպելը, նա արդեն […]
09:10 13.10.2018
ԵԽԽՎ-ն Ռուսաստանից պահանջել է Լեհաստանի իշխանություններին հանձնել 2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտակայքում կործանված Տու-154 ինքնաթիռի բեկորները: ԵԽԽՎ-ն համապատասխան բանաձևն ընդունել է հոկտեմբերի 12-ին: Բանաձևի հեղինակները կոչ են արել ռուսական իշխանություններին ձեռնպահ մնալ վթարի վայրում ցանկացած քայլից, որը կարող է լեհական կողմից դիտվել որպես զոհերի հիշատակը վիրավորող գործողություն: Փաստաթղթում նաև ասվում է, որ աղետի պատճառների մասին ռուսական […]
08:22 13.10.2018
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զրկվել է գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունից։ Նման խնդրանքով նախկին առաջին տիկինն անձամբ էր դիմել Սենատի իրավական հարցերով կոմիտե։ Պետդեպի հաղորդմամբ՝ նախկին պետքարտուղարի՝ գաղտնի տեղեկություններին հասանելիությունը հետ էր կանչվել դեռևս օգոստոսի 30-ին։ Նրա օգնական Շերիլ Մայլզը զրկվել է այդ հնարավորությունից սեպտեմբերի 20-ին։ Նշվում է, որ գաղտնի տեղեկություններին հասանելիությունից զրկվել են ևս 4 […]
08:07 13.10.2018
Tesla ընկերությունը Teslaquila անվանումով ապրանքանիշի արտոնագրի հայտ է ներկայացրել։ Այդ բրենդի ներքո նա կիրացնի թունդ ոգելից խմիչք տեկիլա։ Առաջին անգամ Teslaquila անվանումը հայտնվել էր ընկերության ղեկավար Իլոն Մասկի կատակում։ Tesla և Spacex ընկերությունների ղեկավարը Twitter-ում տեղադրել էր լուսանկար, որում երևում էր Model 3 մեքենայի կողքին հենված՝ «սնանկություն» գրությամբ ստվարաթղթի կտորը ձեռքին։ Նա այդ կերպ էր […]
07:58 13.10.2018
Ամերիկյան մի քանի նահանգների պատուհասած «Մայքլ» փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին հայտնում են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, փոխանցում է The New York Times-ը։ Զոհեր են գրանցվել Ֆլորիդա, Հյուսիսային Կարոլինա, Վիրջինիա և Ջորջիա նահանգներում։ Փրկարարները նշում են, որ փլատակների հավաքմանը զուգահեռ զոհերի թիվը կարող է աճել։ «Մայքլ» փոթորիկն իր հետ բերել է տեղատարափ անձրևներ՝ […]
07:51 13.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի թուրքական դատարանի կողմից ազատ արձակված հոգևորական Էնդրյու Բրանսոնի հետ։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է լրագրողների հետ շփման ընթացքում։ Թրամփի խոսքով՝ հոգևորականն Իզմիրի օդանավակայանից արդեն ուղևորվել է ԱՄՆ։ Նա կանգառ կկատարի Գերմանիայում, որտեղից կուղևորվի Վաշինգտոն նահանգի Կոլումբիայի շրջան։ Սպասվում է, որ Բրանսոնն Օվալաձև կաբինետ կայցելի հոկտեմբերի 13-ին՝ թռիչքից հետո։ […]
07:40 13.10.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել թուրքական իշխանություններին ազատ արձակել ձերբակալված բոլոր ամերիկացիներին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում՝ ամերիկացի հոգևորական Էնդրու Բրանսոնի ազատ արձակման ֆոնին։ «Հոգևորական Բրանսոնը վերջապես վերադառնում է տուն՝ դաժան փորձություններից հետո․․․ Հույս ունենք, որ թուրքական կառավարությունն արագ ազատ կարձակի ԱՄՆ-ի մյուս քաղաքացիներին և Պետդեպի տեղի աշխատողներին»,-նշել է Պոմպեոն։ […]
07:32 13.10.2018
Քարը, որը վնասել է Ճապոնիայում սեփական տան տանիքը, ինչպես պարզվել է, երկնաքար է։ Քարն ուսումնասիրելուց հետո նման տվյալներ է հայտնել Գիտության պետական թանգարանը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին, Այթի պրեֆեկտուրայի Կոմակի քաղաքում։ Քարը, որի մակերևույթը շիկացած է եղել, բաժանվել է 3 մասի։ Քարի կտորները տան տերերը հայտնաբերել են այգում և տարել թանգարան, որտեղ պարզել […]
00:45 13.10.2018
ԱՄՆ բանակի հավաքագրման զորախմբի ղեկավար, գեներալ-մայոր Ֆրանկ Մութը հայտարարել է, որ ԱՄՆ-ում զինծառայության չզորակոչվելու հիմնական պատճառը ճարպակալումն է ու դրա հետևանքները: Այս մասին գրում է Army Times-ը: Անառողջ զինվորները, ըստ զինված ուժերի, սովորաբար, կարգապահության հետ կապված խնդիրներ են ունենում՝ դառնալով ռազմական ոստիկանության մշտական «հաճախորդներ», այդ թվում՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս, տարբեր երկրներում: Կադրային նման «սպառում»-ը, ըստ ԱՄՆ […]
00:30 13.10.2018
Թուրքիայում ՌԴ դեսպանությունը հարցում է ուղարկել այդ երկրի իշխանություններին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող ՌԴ երկու քաղաքացիներին ձերբակալելու վերաբերյալ: Նախօրեին DNA գործակալությունը հայտնել էր ԻՊ խմբավորման հետ համագործակցության մեջ կասկածվող 7 անձանց ձերբակալության մասին: Հաղորդվում է, որ նրանցից երկուսը ՌԴ քաղաքացիներ են՝ Ռաշիդ Ենիկեևն ու Էլանա Ռախմանովան: Գործակալության փոխանցած տվյալներով՝ Ենիկեևը […]
23:28 12.10.2018
Հոփքինսի անվան համալսարանի գիտնականները աչքի արհեստական ցանցաթաղանթ են ստեղծել: Այս մասին հայտնում է Science-ը: Նոր հայտնագործության շուրջ մասնագետներն 9 ամիս շարունակ աշխատել են: Սա առաջիկայում կարող է նոր հնարավորությունների բացել ակնաբուժության ոլորտում ու նպաստել մարդկանց տեսողության վերականգնմանը: Նշվում է, որ արհեստական ցանցաթաղանթը լիարժեք տարբերում է գույներն ու տեղեկություններ է փոխանցում նյարդային համակարգ:
23:13 12.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, մեկնաբանել է Դոնալդ Թրամփի դավաճանության մասին լուրերը, գրում է Reuters-ը: «Ես մայր եմ և առաջին տիկին: Ես ունեմ ավելի շատ խնդիրներ, որոնց մասին պետք է մտածեմ և որոնք պետք է լուծեմ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Թրամփի դավաճանության մասին լուրերը միայն ասեկոսեներ են, որոնք տարածում են ԶԼՄ-ները: «Մեզ մոտ […]
20:45 12.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում: Այս մասին Բոլթոնը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահի խորհրդականը կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում: «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք […]
20:09 12.10.2018
Օտարերկրա աշխատուժի համար լավագույն երկիր է համարվել Սինգապուրը: Հետազոտությունը կատարել է HSBC բանկը: Միևնույն ժամանակ, օտարերկրյա աշխատուժի եկամուտների առումով Սինգապուրը ընդամենը 5-րդն է: Միջին աշխատավարձը արտասահմանցի մասնագետների համար կազմում է տարեկան 162 հազար դոլար, իսկ ամենաշատը վճարում են Շվեյցարիայում՝ տարեկան միջինը 202 հազար դոլար: Ապա հաջորդում են ԱՄՆ-ը, Հոնկոնգը, Չինաստանը: Սինգապուրն առաջին տեղում է կյանքի […]
20:00 12.10.2018
Singapore Airlines ընկերությունը գործարկել է ամենաերկար ուղիղ թռիչքը՝ Սինգապուրից Նյու Յորք, տեղեկացնում է Channel NewsAsia-ն: Թռիչքը տևելու է 19 ժամ, այդ ընթացքում ինքնաթիռն անդադար կթռչի 16, 7 հազար կիլոմետր: Թռիչքը կկատարվի Airbus A350-900ULR ինքնաթիռով, որը կարող է տեղափոխել 161 ուղևոր՝ 67-ը բիզնես դասում, իսկ 94-ը՝ էկոնոմ դասում: Ինքնաթիռում աշխատում է 15 անդամ ունեցող անձնակազմ և […]
19:22 12.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17 -րդ գագաթնաժողովին մասնակցող երկրների առաջին տիկիններն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ շարունակել են շրջագայությունը Երևանով, ծանոթացել մշակութային կյանքին: Հիշեցնենք՝ երեկ Աննա Հակոբյանն ու Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնն այցելել էին Մատենադարան՝ մասնակցելու հայ-ֆրանսիական ցուցասրահի բացմանը: Այսօր նրանք այցելել են Երվանդ Քոչարի թանգարան, ժամանակակից արվեստի «Գաֆէսճեան» թանգարան, որի ցուցասրահի առաջին […]
19:08 12.10.2018
Գերմանիայի հարավարևմտյան հատվածում գնացքում, Քյոլն-Ֆրանկֆուրտ երթուղին անցնելիս, հրդեհ է ծագել: Այս մասին հայտնում է Hessenschau-ն: Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:30-ի սահմաններում: Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է գնացքի ետնամասը: Գնացքի ուղևորներին ավտոբուսներով տեղափոխել են մոտակա կայարան, որտեղից նրանք շարունակել են ճանապարհը: Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա մի քանի ժամերին երկաթգծի աշխատանքը […]
18:34 12.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է Ֆրանկոֆոնիայի երկօրյա գագաթնաժողովի արդյունքները: Վարչապետի խոսքով` այն դրական դեր խաղաց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացման համար: Փաշինյանն արձանագրեց, որ գագաթնաժողովն անցավ բարձր մակարդակով, նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում: Բացի գործող կառավարության անդամներից, ոստիկանությունից, ողջ պետական համակարգից, Փաշինյանը նշեց նաև ՀՀ […]
18:26 12.10.2018
Ամերիկացի հոգևորական քարոզիչ Էնդրյու Բրանսոնը (Andrew Brunson) թուրքական իշխանությունների որոշմամբ բաց կթողնվի կալանքից, ու նրա վրայից կհանվի նաև Թուրքիայից հեռանալու արգելանքը։ Հոգևորականը, որ մեղադրվում էր թուրքական իշխանությունների կողմից վերագրված բոլոր «մահացու» մեղքերում, կկարողանա վերադառնալ ԱՄՆ։ Այս մասին քիչ առաջ հայտնեց թուրքական մամուլը։ Թուրքիայում վերջին տարիներին բնակվող ամերիկացի հոգևորականը, որ մեղադրվում էր լրտեսության, գյուլենական շարժմանն անդամակցելու […]
17:48 12.10.2018
Ավարտվեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվեց Երևանյան հռչակագիրը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն:
17:43 12.10.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի` իբրև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գործող նախագահի հետագա անելիքներին, ամփոփեց գագաթնաժողովի այս երկու օրերին իրականացված աշխատանքը: «Հայաստանն այսօր մեծ հպարտություն է զգում միջազգային այդչափ կարևոր հանդիպման բեմահարթակ լինելու և դրա մեծ հաջողությունը տոնելու համար: Հայ ժողովուրդը, հավատարիմ իր նախնիների հյուրընկալության ավանդույթներին, գրկաբաց ընդունեց […]
16:54 12.10.2018
Ռուսաստանի Սարատովի մարզի աշխատանքի և սոցիալական զարգացման գերատեսչության ղեկավար Նատալյա Սոկոլովան աշխատանքից ազատվել է այն բանից հետո, երբ սկանդալ է առաջացել նրան մի արտահայտության պատճառով։ Տեղական բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորներից մեկի հետ բանավիճելիս նա հայտարարել է, թե թոշակառուների 3500 ռուբլի ամսական թոշակը բավարար է ապրուստի համար։ Այսօրվա փոխարժեքով դա համապատասխանում է ամսական 25-26 հազար դրամին։ […]
15:56 12.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը ջերմորեն շնորհավորել է Ֆելիպե Վեցերորդին և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով առաջընթաց և բարգավաճում:
15:42 12.10.2018
Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության առավել ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, զբոսաշրջության ծավալների ավելացման շուրջ: Զրուցակիցների […]
15:37 12.10.2018
Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար: Այդ պաշտոնին հավակնում էին կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն այսօր` հոկտեմբերի 12-ին, վերսկսել է իր աշխատանքները: Գագաթնաժողովը կավարտվի այսօր` փակման նստաշրջանով: Հոկտեմբերի 12-ի օրակարգում Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի զեկույցն է, մասնակիցների […]