16:51 26.09.2018
Ֆրանսիացի դերասան, ՌԴ քաղաքացիություն ունեցող Ժերար Դեպարդիեի ներկայացուցիչը RIA FAN-ի հետ զրույցում մեկնաբանել է դերասանի՝ ՌԴ-ում քաղաքական գործունեությամբ զբաղվելու ծրագրերի մասին լուրերը: «Ժերարը դեռևս նման ծրագրեր չունի, իսկ եթե լինեն, ապա անպայման անձամբ կհայտնի: Ինչո՞ւ ոչ»,- ասել են դերասանի մամլո ծառայությունից: Ավելի վաղ հայտարարվել էր ՌԴ քաղաքացիություն ունեցող մեկ այլ դերասանի՝ Սթիվեն Սիգալի՝ Պրիմորյեի երկրամասի նահանգապետ […]
16:13 26.09.2018
Շվեյցարիայի իշխանությունները մերժել են կեցության իրավունք տրամադրել ռուս գործարար Ռոման Աբրամովիչին՝ նշելով, որ այդ փաստը կարող է հասարակական անվտանգության հետ կապված վտանգ ներկայացնել երկրի համար և սպառնալիքի տակ դնել երկրի վարկանիշը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով շվեյցարական լրատվամիջոցներին: Շվեյցարական Tages-Anzeigner պարբերականը հայտնում է, որ 2017 թվականին համաներման շնորհումից հետո Ռուսաստանի Դաշնությունից հարցում էր […]
16:08 26.09.2018
Ռուս-չինական ռազմական միության ստեղծմանն ամերիկյան կողմն անլուրջ է վերաբերվում: Այս մասին գրում է ամերիկյան Foreign Affairs պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի խոսքերին: Երբ նրան հարցրել են ռուս-չինական միասնական զորավարժությունների անցկացման մասին՝ Մետիսը տվել է հետևյալ պատասխանը. «Երկարաժամկետ հեռանկարում ես քիչ բան եմ տեսնում, որ կարող է միավորել Ռուսաստանին և Չինաստանին»: Միացյալ Նահանգների ռազմական […]
15:36 26.09.2018
Ֆրանսիական աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության 90-ամյա հիմնադիր Ժան Մարի Լը Պենին սեպտեմբերի 25-ի երեկոյան հոսպիտալացրել են: Այս մասին հաղորդում է Liberation–ը: Հոսպիտալացնելու պատճառը բարձր ջերմությունն է եղել: «Բժիշկներն անհրաժեշտ համարեցին նրան հոսպիտալացնել՝ ցանկացած տեսակի բարդություններից զերծ մնալու նպատակով»,- հայտարարել են Լը Պենի գրասենյակից: Լը Պենը ղեկավարել է «Ազգային ճակատ»-ը, որն այժմ ավելի հայտնի է որպես «Ազգային […]
15:35 26.09.2018
Ամերիկյան հանրահայտ Apple կորպորացիայի կողմից թողարկված առաջին 200 համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել է 375 հազար դոլարով: Այս մասին հայտնում է MarketWatch-ը: Համակարգիչն արտադրվել է 1976 թվականին: Աճուրդային ընկերությունը չի ցանկացել բացահայտել գնորդի անունը: Հայտնի է միայն, որ այս համակարգիչները ստեղծելու համար ծախսվել է 300 դոլար:
15:30 26.09.2018
Թուրքիան չի ծրագրում դադարեցնել իրանական գազի ներկրումը Միացյալ Նահանգների որդեգրած քաղաքականության պատճառով: Այս մասին հաղորդել է Haber Turk հեռուստաալիքը՝ անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Reuters գործակալությանը տված հարցազրույցին: «Ավելի վաղ՝ Բարաք Օբամայի ղեկավարման տարիներին եղել են նման իրավիճակներ՝ կապված իրանական գազի հետ: Բայց եթե մենք չկարողանանք այն ներմուծել, ինչպե՞ս ես «կտաքացնեմ» մեր ժողովրդին: Այսօր գազի 50 տոկոսը […]
15:19 26.09.2018
Թումո Փարիզի դռներն այսօր բացվել են կենտրոնի առաջին ուսանողների առջև: Այս մասին հայտնում են ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնից: «Ավելի քան 750 փարիզեցի պատանիներ այսուհետև պաշտոնապես Թումոյի ուսանողներ են»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Թումոն նախընտրող Փարիզի պատանիներին ողջունելու էր եկել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
15:02 26.09.2018
Սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության փրկարարական գերատեսչությունների միացյալ խորհրդի գիտատեխնիկական 4-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր ՀՀ ԱԻ նախարարության պատվիրակությունը՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ: Միջոցառման օրակարգում հիմնականում ընդգրկված էին մասնակից երկրների գիտատեխնիկական փոխգործակցության զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ուժերով անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր: Գիտատեխնիկական նստաշրջանին հաջորդեց Բելառուսի […]
14:37 26.09.2018
Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը սեպտեմբերի 27-ին քննելու է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից կրտսերին՝ 17-ամյա Մարիա Խաչատուրյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին հայտնել է«Ագորա» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պավել Չիկովը: Հուլիսի վերջին 17, 18, 19 տարեկան Մարիա, Անգելինա, Քրիստինա Խաչատուրյանները ձերբակալվել էին 57-ամյա հոր՝ Միխայիլի դաժան սպանությունից հետո: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ քննությունը խնդրում […]
13:50 26.09.2018
Փառատոնի ընթացքում աշխարհի տարբեր երկրների տեսաձայնային արվեստի մասնագետները և դիզայներները վերափոխել են Ռուսաստանի մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծը:
13:17 26.09.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր խորը հիասթափությունն արտահայտել է Նյու Յորքում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ
12:03 26.09.2018
Բրիտանիայի մայրաքաղաքի միջով անցնող Թեմզա գետի ջրերում իսկական սպիտակ կետ են տեսել։ Այս բացառիկ իրադարձությունը վավերագրել է բրիտանացի էկոլոգ Դեյվ Էնդրյուսը։ Նա իր թվիթերյան գրառման մեջ տեղադրել է տեսանյութ, որում երևում է կետի լողը գետում։ Can't believe I'm writing this, no joke – BELUGA in the Thames off Coalhouse Fort @RareBirdAlertUK pic.twitter.com/6VtrJ1PVc6 — Dave A […]
12:02 26.09.2018
Սեպտեմբերի 26-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության հետ համատեղ անցկացրեց «Նոր գործարար հնարավորություններ` Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) իրականացման շրջանակներում» խորագիրը կրող միջոցառումը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան […]
11:48 26.09.2018
Եվրասիական տնտեսական միության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգը կարող է տևել մոտավորապես երկու տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրուցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Նախ՝ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետև այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց […]
10:35 26.09.2018
Հումանիտար միջանցքով խաղաղ բնակիչներն անցել են Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածք:
08:23 26.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ կոչ է արել բարեփոխել Անվտանգության խորհուրդը։ «Ինչու՞ 194 երկրները չպետք է ներկայացված լինեն ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Ինչո՞ւ ռոտացիայի սկզբունքով նրանք չեն կարող մշտական տեղ ունենալ խորհրդում։ Աշխարհում 5-ից ավելի երկիր կա, մենք ողջ մարդկության խղճի ձայնն ենք»,- ասել է նա Գլխավոր վեհաժողովի ամբիոնից։ […]
08:10 26.09.2018
Դուբայում զբոսաշրջիկների համար ցուցադրության է հանվել աշխարհի ամենաթանկարժեք կոշիկը։ Ոսկուց և ադամանդներից պատրաստված «Passion Diamond» մեկ զույգ կոշիկն արժի 17 մլն դոլար։ «Passion Diamond»-ը զարդարում են 15 կարատանոց 2 ադամանդները և 236 ավելի փոքր ադամանդներ։ Թանկարժեք կոշիկների «Jada Dubai» ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 26-ին, Birj Al Arab-ում։ Ամենաթանկ կոշիկի կողքին կներկայացվի վերջերս թողարկված ոսկեպատ կոշիկերի հավաքածուն, […]
08:04 26.09.2018
Ամերիկացի ռեփեր Lil Xan-ը (Դիեգո Լիանոս), հոսպիտալացվել է չիպսի չարաշահման պատճառով։ Ինչպես գրում է Daily Mail-ը, մինչ ինքնազգացողության վատացումը, Լիանոսը կերել է Flamin’ Hot Cheetos-ի եգիպտացորենի չիպսերը։ Նա իր երկրպագուներին հայտնել է, որ հիվանդանոցում է հայտնվել ոչ թե ինչ-որ թմրանյութերի պատճառով, այլ չիպսի մեծ քանակության պատճառով։ Նա ենթադրում է, որ մեծ քանակի չիպսը կարող էր […]
07:45 26.09.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին հրավիրել է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, հայտնում է Reuters-ը։ «Մենք համաձայն ենք, որ վերջիվերջո չկա ավելի լավ ուղի, քան երկխոսությունն է։Մենք հրավիրում ենք Ձեզ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ, որը դուք լքել եք»,- ասել է նա՝ նշելով, որ երկխոսությունը հնարավոր է միայն սպառնալիքների և անարդար պատժամիջոցների դադարեցումից հետո։ Ավելի վաղ Ռոհանին […]
07:34 26.09.2018
Մոդելը, որի պարագայում ՄԱԿ-ը միայն դատապարտում է աշխարհակարգի հիմքերի խախտումը՝ այն պաշտպանելու փոխարեն, սպառել է իրեն։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ամբիոնից։ Նա կոչ է արել ստեղծել աշխարհակարգի նոր մոդել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գոյություն ունեցող սպառված մոդելի փոխարեն։ Մակրոնի խոսքով՝ եկել է այսօրվա աշխարհին […]
01:20 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված Leaving No One Behind in an Age of Technological Revolution խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում համագործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանն ու երկրների զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գործընկերային կապերի […]
01:14 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանն ուղղված տարբեր հարցեր, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչմանը միտված հետագա քայլերին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի […]
01:10 26.09.2018
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Զրուցակիցները կարևորել են հայ-լիբանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Կողմերը կարևորել են տնտեսության ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումն ու այդ առումով ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել […]
01:04 26.09.2018
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակիի հետ: Զրուցակիցները քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը լավագույնս է նախապատրաստվում գագաթնաժողովին և պատրաստ է այն անցկացնել բարձր մակարդակով, ինչպես նաև ջերմորեն Երևանում ընդունել կազմակերպության անդամ աֆրիկյան պետությունների բարձր […]
00:56 26.09.2018
Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին անդրադառնալով՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Եվրամիությունը Հայաստանի բարեփոխումներին շարունակական աջակցություն կցուցաբերի»։ Good meeting #UNGA2018 w @armenia PM #Pashinyan. Assured him of continued #EU support to his country and its reforms. Key to move ahead w implementation of our […]