TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Նիգերիայում ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

15:53 27.09.2018

Նիգերիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով Նիգերիայի արտակարգ իրավիճակների ազգային ծառայությանը: Նշվում է, որ ջրհեղեղի պատճառը սեզոնային անձրևներն են, որոնք վերջին օրերին գրեթե չեն դադարում: Նշվում է, որ Նիգեր և Բենուէ գետերը դուրս են եկել ափերից: Փրկարարների հաղորդած տեղեկություններով՝ բնական աղետի պատճառով 300 հազար մարդ զրկվել է […]

̰
Ադրբեջանը մտադիր է կառուցել մինչև ՌԴ-ի հետ սահմանը ձգվող նոր ավտոմայրուղի

15:34 27.09.2018

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևը հաղորդել է, որ Բաքվից մինչև ռուսական սահմանը կկառուցվի նոր ավտոմայրուղի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Նոր ավտոմայրուղին նախատեսվում է կառուցել մինչև 2020 թվականը: Այն կձգվի Բաքվից մինչև Ռուսաստանի հետ սահմանը»,- ասել է Մուսթաֆաևը: Նրա խոսքերով՝ ավտոմայրուղին կդառնա «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ մասը: Ի դեպ, տրանսպորտային միջանցքը կոչված […]

̰
Լավրովը հայկական արմատներ ունի, բայց, ինչպես և Ստալինը, նա էլ է ծնվել Վրաստանում. Le Figaro

13:58 27.09.2018

Ֆրանսիական Le Figaro թերթը հրապարակել է հոդված Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մասին` նրան անվանելով Սերգեյ Լավրովից հետո Ռուսաստանում ամենաազդեցիկ դիվանագետը: «Առաջին պլանում, իհարկե, Սերգեյ Լավրովն է ռուսական դիվանագիտության դեմքը, որը ողջ աշխարհին հայտնի է արդեն գրեթե 15 տարի: Յուրահատուկ խելքի տեր այս մարդը ծնվել է Վրաստանում, ինչպես և Ստալինը, սակայն նա ունի հայկական […]

̰
Քյոլնի քաղաքապետը հրաժարվել է մասնակցել Էրդողանի կողմից կատարվելիք մզկիթի բացման արարողությանը

13:32 27.09.2018

Քյոլնի քաղաքապետ Հենրիետա Ռեկերը հրաժարվել է մասնակցել քաղաքում կառուցված թուրքական մզկիթի բացմանը, որը պետք է կատարվի պաշտոնական այցով Գերմանիա մեկնող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, հայտնում է Ermenihaner-ը: Ռեկերին զայրացրել է այն փաստը, որ մզկիթի բացման արարողությունից 3 օր առաջ դեռ միջոցառումը կազմակերպող Գերմանիայում գործող «Կրոնական գործերի թուրք իսլամական միությունը» քաղաքապետարանին չի ուղարկվել բացման ծրագրի […]

̰
Սկրիպալի և նրա դստեր մահափորձի 2 ռուս կասկածյալներից մեկի իրական անունը փոխված է

13:17 27.09.2018

Մեծ Բրիտանիայի կողմից ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր մահափորձի երկու ռուս կասկածյալներից մեկի իրական անունը Անատոլի Վլադիմիրովիչ Չեպիգա է: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Դա պարզել է Bellingcat հետազոտական անկախ կազմակերպությունը՝ նշելով, որ որպես Ռուսլան Բոշիրով ներկայացված անձն իրականում ռուսական ռազմական հետախուզության գնդապետ է: Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանացի դատախազները […]

̰
«Իսլամական պետություն»-ն Իրանին սպառնում է նոր հարձակումներով

11:51 27.09.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակը հայտարարել է, որ Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը չի լինի վերջինը: Այս մասին Աբի ալ-Հասան ալ Մուախերն ասել է Telegram-ի Al Furqan ալիքի հետ զրույցում: Այս մասին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: Խոսնակն ընդգծել է, որ այս հարձակումն ապացուցեց, թե որքան խոցելի է Իրանի անվտանգությունը: Հիշեցնենք, որ […]

̰
Գորտերի բանակը «գրոհել է» չինական անասնաբուծարանը

11:10 27.09.2018

Չինաստանի հարավում գտնվող Լոնգյան քաղաքում գորտերի տեղատարափ է: Հազարավոր ցլագորտեր հայտնվել են չինական անասնաբուծարանում: Այս ցլագորտերը արհեստականորեն են բուծված և Չինաստանում համարվում են դելիկատես: Գորտի միսն իր համով նման է հավի մսին, սակայն ավելի նուրբ է:

̰
Չինուհին հարսանեկան զգեստ է կարել ցեմենտի 40 պարկերից

08:15 27.09.2018

Չինաստանի Լուննան քաղաքի հարակից գյուղերից մեկի բնակչուհի Տան Լիլին սոցցանցերում մեծ ճանաչում է ձեռք բերել՝ շնորհիվ հարսանեկան զգեստի, որը նա կարել է ցեմենտի 40 պարկից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 28-ամյա աղջիկը հայտնել է, որ այդքան պարկեր իրենց տանը կուտակվել էին վերջերս կատարած վերանորոգման աշխատանքներից հետո։ Նա զգեստը պատրաստել է ընդամենը 3 ժամում։ Աղջիկն […]

̰
Իրանի նախագահը վստահ է՝ ԱՄՆ-ը կվերադառնա միջուկային գործարքին

07:45 27.09.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քաղաքական սխալ է համարում միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը և վստահ է, որ երկիրը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ պլանին։ Նման հայտարարությամբ է Ռոհանին հանդես եկել Նյու Յորքում ասուլիսի ժամանակ։ Ռոհանին մոտավոր ժամկետներ չի հայտնել, թե երբ ԱՄՆ-ը, իր կարծիքով, կվերադառնա միջուկային գործարքին, սակայն հայտարարել է, որ այդպես չի կարող երկար շարունակվել։ […]

̰
ԱՄՆ-ի և ՌԴ-ի խորհրդարանները դիտարկում են պատժամիջոցների հանման հնարավորությունը

07:34 27.09.2018

ԱՄՆ-ի և Ռուսաստանի խորհրդարանականները դիտարկում են երկու երկրների օրենսդիրների նկատմամբ անձնական պատժամիջոցների մեղմացման կամ հանման հնարավորությունը։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը։ Ռուս և ամերիկացի սենատորները փոխանակում են առաջարկներ՝ ուղղված կանոնավոր շփումների վերականգնմանն ու բարեկամության խմբի վերստեղծմանը։ Սակայն ներկայում պատժամիջոցային սահմանափակումները դժվարացնում են պետությունների միջխորհրդարանական երկխոսությունը։ Բոլոր […]

̰
Թրամփը մերժել է ՄԱԿ-ում երկկողմ հանդիպման Թրյուդոյի առաջարկը

07:21 27.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի առաջարկը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ «Այո՛, ես մերժել եմ, որովհետև սակագները չափազանց բարձր են, և կարծես թե նրանք մտադիր չեն տեղից շարժվել, և ես ասացի նրանց (Կանադայի պատվիրակությանը), որ մոռանան հանդիպման մասին»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին։ Թրամփն ընդգծել է, […]

̰
Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին աշխարհը տնտեսական պատերազմի մեջ ներքաշելու համար

07:11 27.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջ աշխարհը ներքաշում է տնտեսական պատերազմի մեջ։ Այս մասին Թուրքիայի նախագահը գրել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրատարակված իր հոդվածում։ Էրդողանը նշել է, որ Անկարան ու Բեռլինը պետք է այլ երկրների հետ համատեղ կանխեն առևտրային կոնֆլիկտները։ Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունների անպատասխանատու մոտեցումն ավելի ու ավելի […]

̰
Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի ու Ռումինիայի արտգործնախարարները

23:40 26.09.2018

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տեոդոր-Վիորել Մելեշկանուին: Բարձր գնահատելով դարերի պատմություն ունեցող հայ-ռումինական հարաբերությունները՝ ԱԳ նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործական քայլեր ձեռնարկել տարբեր ուղղություններով համագործակցության առավել խորացման ուղղությամբ՝ որպես կարևոր բաղադրիչ նշելով ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները և փոխայցելությունները: Երկուստեք կարևորվեց Ռումինիայի հայ համայնքի […]

̰
Նիկոլ Փաշինյանը այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

23:07 26.09.2018

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և Նյու Յորքում գտնվող՝ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Վարդան Մայր տաճար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/2140500829307081

̰
Անգելա Մերկելը կայցելի Հեմնից, որտեղ ներգաղթյալների դեմ բողոքի ակցիա էր անցկացվել

22:54 26.09.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 16-ին կայցելի Հեմնից քաղաք, որտեղ ներգաղթյալների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել, հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գերման Շտեֆան Զայնբերտը, տեղեկացնում է  РИА Новости-ն: «Ես կարող եմ հաստատել, որ կանցլերը մտադիր է այցելել Հեմնից նոյեմբերի 16-ին»,- նշել է նա՝ ասելով, որ Մերկելի այցի հետ կապված վերջնական ծրագիր դեռ չկա: Օգոստոսի 26-ի առավոտյան […]

̰
Չինաստանը պատասխանել է ամերիկյան միջանկյալ ընտրություններին միջամտելու մասին մեղադրանքներին

22:21 26.09.2018

Թրամփը հայտարարել էր, որ Չինաստանը մտադիր է միջամտել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններին:

̰
Նորվեգիայի Կրագերո քաղաքում խաչքար է տեղադրվել նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բյորնի հիշատակին

21:46 26.09.2018

Նորվեգիայի Կրագերո քաղաքում խաչքար է տեղադրվել նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բյորնի հիշատակին: Բյորնը 1905 թվականին եղել է Օսմանյան կայսրությունում, սկզբում` Մեզրե, այնուհետև` Մուշ նահանգներում, որտեղ օգնել է հայ որբերին: Նա ականատեսի աչքերով լուսանկարել ու աշխարհին ներկայացրել է Հայոց ցեղասպանության անմարդկային հետևանքները: 1922 թվականին միսիոներուհին այցելել է Ալեքսանդրապոլ, հիմնել որբանոց, զբաղվել է որբախնամ գործունեությամբ: Հայոց […]

̰
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները ոչ պաշտոնական աշխատանքային հանդիպում են ունեցել

21:36 26.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների` Ղազախստանի նախագահությամբ անցկացվող, աշխատանքային նախաճաշի ձևաչափը կրող ոչ պաշտոնական հանդիպմանը: Համացանցում հրապարակվել է արտաքին գործերի նախարարների հանդիպման տեսանյութը:

̰
2018թ. Սուդանի շուրջ 2 մլն բնակիչ լքել է երկրի սահմանները. զեկույց

20:40 26.09.2018

Առնվազն 382.900 մարդ է զոհվել Սուդանում 2013 թվականին այնտեղ սկսված պատերազմի ընթացքում: Այս մասին ասվում է տրոպիկական բժշկության և հիգիենայի լոնդոնյան դպրոցի պաշտոնական կայքում, հայտնում է РИА Новости-ն: Հոդվածում նշված է եղել, որ զոհերի հիմնական մասը եղել է երկրի հյուսիսարևելյան և հարավային շրջաններից: Մահացածների հիմնական մասը տղամարդիկ են եղել, նշվում է, սակայն, որ քիչ չէ […]

̰
Հռոմի Պապին Լատվիայում գուլպա են նվիրել

20:07 26.09.2018

Լատվիայում Հռոմի Պապին մատուցված նվերը համացանցում դարձել է քննարկման առարկա: Sputnik Латвия-ի փոխանցմամբ՝ Հռոմի Պապին նվիրել են երկնագույն գուլպաներ: Իսկ Էստոնիա կատարած այցի ժամանակ Հռոմի Պապին նախագահ Կերստի Կալյուլայդը հանձնել է Էստոնիայի Հանրապետության քաղաքացու հատուկ հավաստագիր: Համացանցում ակտիվ սկսել են քննարկել այս երկու երկրների մատուցած նվերները: Շատերի կարծիքով՝ էստոնացիները շատ արագ են կողմնորոշվում, իսկ լատվիացիները դեռ […]

̰
Բարսելոնի ոստիկանությունն ապամոնտաժել է ցուցարարների վրանային ճամբարը

20:02 26.09.2018

Իրավապահների պնդմամբ՝ ճամբարը վերացնելու անհրաժեշտությունը բխում էր անվտանգության նկատառումներից:

̰
Ռուս լրագրողից «փախչելիս» Պորոշենկոն շփոթվել է և մտել ՄԱԿ-ում ռուսական պատվիրակության սենյակը

19:51 26.09.2018

Պորոշենկոն նշել է, որ ռուսական հեռուստաընկերություններին հարցազրույց չի տալիս, քանի որ նրանք կեղծ լուրեր են տարածում:

̰
Թրամփը Չինաստանին մեղադրել է միջանկյալ ընտրություններին միջամտելու մտադրության մեջ

19:17 26.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի առաջիկա միջանկյալ ընտրություններին: «Ցավոք, մենք պարզել ենք, որ Չինաստանը փորձում է միջամտել առաջիկա ընտրություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին: Դա արվում է իմ վարչակազմի դեմ: Նրանք հաղթանակ չեն ցանկանում ինձ կամ մեզ, որովհետև ես առաջին նախագահն եմ, որը առևտրի հարցում […]

̰
Մալայզիայի պատմության մեջ առաջին անգամ կառավարության նիստը կին է վարել

18:56 26.09.2018

Մալայզիայի պատմության մեջ առաջին անգամ կին փոխվարչապետը` Վան Ազիզա Վան Իսմայիլը, նախագահել է երկրում ամեն շաբաթ տեղի ունեցող կառավարության նիստը, տեղեկացնում է The Star-ը: «Պատմական իրադարձություն. առաջին անգամ Մալայզիայի պատմության մեջ կինը նախագահում է կառավարության նիստը»,- գրել է Վան Ազիզան իր թվիթերյան էջում: Վան Ազիզա Վան Իսմայիլը երկրում ընդդիմադիր թևի առաջատարներից մեկն է, ով շարժման մեկ […]

̰
Իրանում 6 ամսական երեխան թաղումից առաջ վերակենդանացել է

18:43 26.09.2018

Իրանի Ուրմիա քաղաքում 6 ամսական երեխան դիահերձարանում վերակենդանացել է, մինչ այդ, սակայն, բժշկական կենտրոնում գրանցել էին երեխայի մահը։ Երեխային դիահերձարանում լողացրել էին թաղումից առաջ, հենց այդ ժամանակ էլ նա կյանքի նշաններ է ցույց տվել։ Այս դեպքի մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Նրա բժիշկն ընդունել է, որ սա բացառիկ դեպք է, երբ մահը գրանցելուց հետո […]

̰
Գերմանիայում ավտոբուսային վթարի հետևանքով 12 երեխա է տուժել

18:30 26.09.2018

Գերմանիայում դպրոցական  ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 12 երեխա, տեղեկացնում է Bild-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փորձել է շրջանցել երթևեկելի գոտու վրա հայտնված կենդանուն և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Վթարը տեղի է ունեցել Տրոկկաու բնակելի վայրի մոտակայքում: Ներկա պահին ոստիկանությունը ճշտում է դեպքի մանրամասները:  

̰
Փաշինյանի ու Թրամփի հանդիպումը ՄԱԿ-ում

18:22 26.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նաև լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և ՀՀ […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կկատարի Տաջիկստան

18:03 26.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին:

̰
Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրինագիծը

18:01 26.09.2018

Ներկայումս Ռուսաստանում տղամարդիկ թոշակի են գնում 60, կանայք՝ 55 տարեկանում:

̰
Լեհաստանում բռնաբարությունների մեջ մեղադրվող հայ է ձերբակալվել

17:44 26.09.2018

Լեհաստանի Շչեցին քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է ազգությամբ հայ, Բելգիայում սերիական բռնության մեջ կասկածվող 30-ամյա մի քաղաքացի, հայտնում է Europe լրատվական գործակալությունը: «Կասկածյալը 2015 թվականին դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման Բրյուգե քաղաքում (Բելգիա-խմբ.) դատարանի կողմից: Նա մեղավոր է ճանաչվել մի քանի կանանց բռնաբարելու, զոհերին զենքով սպառնալու և 2011 ու 2012 թվականներին բելգիական Օսթենդ քաղաքում իրականացրած […]

̰
BACK_TO_TOP