TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հայերն ու հույները` որպես եղբայրական ժողովուրդներ, պետք է ակտիվացնեն միջհամայնքային կապերը. Սփյուռքի նախարար

14:59 28.09.2018

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` մանրամասներ հայտնելով Եգիպտոսում հույն համայնքի ղեկավարի հետ իր հանդիպումից: «Այսօր հանդիպել եմ Եգիպտոսի հույն համայնքի ղեկավար Քրիստոս Կավալլիսի հետ: Քննարկել ենք Եգիպտոսում հայ և հույն համայնքների մարտահրավերները, խնդիրները, որոնք իրականում գրեթե նույնն են, հետևաբար այս հարցում ևս հայերն ու հույները որպես եղբայրական ժողովուրդներ պետք […]

̰
Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն են ունեցել մի քանի բառ փոխանակել Դուշանբեում

13:38 28.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուշացումով մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը: ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանից փոխանցվեց Թուրքմենստանին: SHANTNEWS.AM-ի թղթակիցը Դուշանբեից հայտնում է, որ հանդիպման շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն են ունեցել մի քանի բառ փոխանակել իրար հետ: Ավելի վաղ, հիշեցնենք, որ Դուշանբեում, երբ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից առաջ բոլոր ղեկավարները հավաքվել […]

̰
Ուշացումով մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը

12:54 28.09.2018

Դուշանբեում վաղ առավոտից փակ են կենտրոնական փողոցները: ԱՊՀ երկրների ղեկավարները Տաջիկստանում են՝ բարձր մակարդակի հանդիպումներում քննարկելու երկրների ընդհանուր անվտանգության բարձրացմանն ուղղված ծրագրերն ու խնդիրները: SHANTNEWS.AM-ի թղթակից Վահագն Հակոբյանի հաղորդմամբ՝ ԱՊՀ 10 երկրների ղեկավարները նախ՝ նեղ կազմով են հանդիպում ունեցել, իսկ ներկայումս՝ ավելի քան 1 ժամ ուշացումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով հանդիպումը, որտեղ քննարկվելու է […]

̰
ԱՄՆ-ում օդանավը վայրէջքից հետո երկու մասի է բաժանվել

11:50 28.09.2018

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլի օդանավակայանում վայրէջքից հետո ոչ մեծ ռեակտիվ ինքնաթիռը բաժանվել է երկու մասի, զոհվել է 2 մարդ: Այս մասին հայտնում է FOX Carolina News-ը: Օդանավակայանի տնօրենը նշում է, որ օդանավը թռիչքուղու վրա է վայրէջք  կատարել, իսկ հետո անհայտ պատճառներով չի կարողացել կանգ առնել: Այն դուրս է եկել թռիչքուղուց, մտել խոտածածկ տարածք, բախվել սպիտակ […]

̰
Իտալիայի գործարաններից մեկում գինու ցիստեռնը պայթել է․ գինին հեղեղել է փողոցները

09:12 28.09.2018

Իտալական Ֆոնտանելլա քաղաքում տեղի է ունեցել պրոսեկկո տեսակի սպիտակ գինու ցիստեռնի պայթյուն։ Տեսանյութը հրապարակել է Tgcom24 հեռուստաալիքի կայքը։ Կադրերում տեսանելի է, թե ինչպես է փրփրուն հեղուկը 5 հարկանի շենքի բարձրությամբ ուղղահայաց մետաղական ցիստեռնից թափվում փողոց։ Հաղորդվում է, որ ցիստեռնից թափվել է մոտ 30 հազար լիտր գինի։ Պայթյունի պատճառ են անվանում մարդկային գործոնը։

̰
ԱՄՆ-ն առաջին անգամ մարտում կիրառել է F-35 նորագույն կործանիչները

08:18 28.09.2018

ԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է նորագույն՝ 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչները։ Ինչպես հայտնում է AFP-ն, ամերիկյան F-35 կործանիչները սեպտեմբերի 27-ին բարձրացել էին USS Essex ավիակրի տախտակամածից և առաջին մարտական հարված հասցրել Աֆղանստանի Ղանդահար նահանգում «Թալիբան» շարժման գրոհայինների դիրքերին։ ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարությունում ասվում է, որ առաքելության ժամանակ իրականացվել է ավիահարված՝ […]

̰
Բաղդադում սպանել են 1972 թվականից ի վեր առաջին «Միսս Իրաք»-ին

08:05 28.09.2018

1972 թվականից ի վեր Իրաքի գեղեցկության առաջին թագուհի Տարա Ֆարեսն սպանվել է Բաղդադում՝ իր սպորտային մեքենայի մեջ։ Այս մասին հայտնել է Բաղդադի առողջապահական ծառայության տնօրեն Էր-Ռասաֆա Ղասեմ Աբդել Հադին։ 22-ամյա մոդելի մարմինը շեյխ Զեյիդի հիվանդանոց էին տեղափոխել հրազենային 3 վնասվածքով։ Փամփուշտներից 2-ը վնասել էին աղջկա գլուխը, մյուսը՝ կրծքավանդակը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ փաստի առթիվ հետաքննություն […]

̰
Բրիտանական ԶԼՄ-ներն իմացել են «Սկրիպալների գործով» երրորդ կասկածյալի մասին

07:57 28.09.2018

Բրիտանացի իրավապահները պարզել են Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորումը կազմակերպած երրորդ կասկածյալի ինքնությունը։ Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, բրիտանական ոստիկանության վարկածով՝ երրորդ կասկածյալը ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության աշխատակից է։ Նա այցելել է Սոլսբերի՝ թունավորման պլան նախապատրաստելու համար։ Դա տեղի է ունեցել մինչև հանցակիցների կողմից նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութը երկիր […]

̰
Յոթ երկրների ԱԳ նախարարները կոչ են արել ՄԱԿ-ի հովանու ներքո մշակել սիրիական նոր սահմանադրության նախագիծ

07:44 28.09.2018

Յոթ երկրների՝ Եգիպտոսի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները կոչ են արել ՄԱԿ-ի հովանու ներքո մշակել սիրիական նոր սահմանադրության նախագիծ։ Ինչպես ասված է ԱԳ նախարարների ստորագրած հայտարարությունում, անհրաժեշտ է Սիրիայում հակամարտության շուտափույթ լուծում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի շրջանակում։ «Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդի գրասենյակին […]

̰
Լոնդոնի դատարանը որոշել է չպատժել Բեքհեմին արագության գերազանցման համար

07:32 28.09.2018

Լոնդոնի դատարանն ազատել է ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին կապիտան Դևիդ Բեքհեմին արագության գերազանցման համար պատասխանատվությունից։ Ինչպես փոխանցում է BBC-ն, Բեքհեմը խախտել էր երթևեկության կանոնները հունվարի վերջին։ Ֆուտբոլիստի Bentley-ն մոտ 95 կմ/ժ արագությամբ էր ընթացել ճանապարհի այն հատվածով, որտեղ թույլատրելի արագությունը 65 կմ/ժ է։ Դրա համար նախկին ֆուտբոլիստին սպառնացել են խոշոր տուգանք սահմանել կամ ժամանակավոր զրկել […]

̰
Իրանի ԱԳՆ-ը մեղադրել է Իսրայելին միջուկային զենքի անօրինական մշակման մեջ

07:21 28.09.2018

Իրանի արտգործախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել իսրայելական իշխանություններին միջազգային ստուգայցերի համար բացել իր «միջուկային սպառազինության անօրինական ծրագիրը»։ «Արվեստի և հնարամտության շոուն չի թաքցնի այն փաստը, որ Իսրայելը գաղտնի և չհայտարարագրված միջուկային ծրագրով՝ ներառյալ իրական միջուկային զինանոցը, միակ ռեժիմն է մեր տարածաշրջանում»,- գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում։ Այդպես է Զարիֆն արձագանքել Թեհրանում «ատոմային […]

̰
Նեթանյահուն հայտնել է Իրանում «միջուկային պահեստի» հայտնաբերման մասին

07:14 28.09.2018

Իսրայելցի հետախույզները Թեհրանում հայտնաբերել են գաղտնի պահեստ՝ մի քանի տոննա միջուկային նյութերով և սարքավորումներով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթի ժամանակ։ «Իրանը գաղտնի օբյեկտ ունի Թեհրանում։ Այսօր ես այդ մասին ասում եմ հրապարակավ առաջին անգամ»,- նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն։ Որպես ապացույց Նեթանյահուն ցուցադրել է արբանյակային լուսանկար և երկաթե դարպասների […]

̰
Էրդողանը եռօրյա այցով մեկնել է Գերմանիա

23:38 27.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Բեռլինում նրան ու կնոջը դիմավորել են ոչ միայն պատվո պահակախմբով, այլև բողոքի ցույցերով: Բեռլինի և Անկարայի կապերն էապես վատթարացել են այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի է ունեցել զինվորական հեղաշրջման ձախողված փորձ, ինչը հանգեցրել է աննախադեպ հալածանքների և զանգվածային ձերբակալությունների: Ի […]

̰
Նյու Յորքում կայացավ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ

23:26 27.09.2018

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ: Նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Ներկայացնելով արտաքին քաղաքական ասպարեզում ՀՀ առաջնահերթությունները` Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության և ամուր […]

̰
Ժպտացող մողեսը դարձել է համացանցի հիթ

22:24 27.09.2018

Համացանցում հրապարակվել է ժպտացող գեկոնի (մողեսի տեսակ) տեսանյութ: Այն կարճ ժամանակում կարողացել է վիրուսային դառնալ՝ հավաքելով 15 մլն դիտում: Մողեսի տերը նրա համար անձնական բլոգ է բացել, որն անմիջապես գրավել է օգտատերերի ուշադրությունը: Գեկոնը տեսանյութում ժպտում է տեսախցիկի առջև և շատ զվարճալի տեսք ունի: Որոշ օգտատերեր արդեն հասցրել են նշել, որ այդպիսի տեսք են ունենում […]

̰
Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել

21:52 27.09.2018

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը բավարարել է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերին ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ էր արձակվել ավագ դուստրը՝ Անգելինա Խաչատուրյանը։ Դատավոր Յուլիա Սաֆինայի հաղորդմամբ՝ մինչև 2018թ․ դեկտեմբերի 28-ը Անգելինա Խաչատուրյանին արգելված է բնակարանից դուրս գալ, լրատվամիջոցների հետ շփվել, փոստային ծառայություններից և […]

̰
Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում հանդիպում է ունեցել Էմոմալի Ռահմոնի հետ

21:27 27.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Տաջիկստանի նախագահը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու […]

̰
Հորը սպանած Խաչատուրյան քույրերից մեկն ազատ է արձակվել

21:15 27.09.2018

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանն այսօր քննել է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից մեկին՝ 18-ամյա Անգելինա Խաչատուրյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանի որոշմամբ՝ 18-ամյա Անգելինա Խաչատուրյանի ազատ արձակման միջնորդությունը բավարարվել է։ Դատավոր Յուլիա Սաֆինայի հաղորդմամբ՝ մինչև 2018թ․ դեկտեմբերի 28-ը Անգելինա Խաչատուրյանին արգելված է բնակարանից դուրս գալ, լրատվամիջոցների հետ շփվել, փոստային ծառայություններից և համացանցից օգտվել, […]

̰
Նիդերլանդներում մտադիր են խստացնել զենքի լիցենզիայի տրամադրման պահանջները

20:50 27.09.2018

Նիդերլանդների կառավարությունը մտադիր է օրենսդրական փոփոխություններ կատարել, համաձայն որի՝ զենք կրել ցանկացող մարդիկ պետք է տեղեկություններ տրամադրեն իրենց կրոնական համոզմունքների, ծագումնաբանության, քաղաքական հայացքների մասին: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը կներկայացվի հաջորդ ամսվա ընթացքում: Փոփոխությունը կապված է զենք կրելու մասին Եվրամիության նոր դիրեկտիվի հետ: Այն ներկայացվել է 2015 […]

̰
McDonald’s-ը կհրաժարվի կոնսերվանտների և բուրազերծիչների օգտագործումից

20:40 27.09.2018

Արագ սննդի McDonald’s ցանցը կհրաժարվի կոնսերվանտներից, բուրազերծիչներից և ներկանյութերից, որոնք օգտագործվում են բուրգերների պատրաստման մեջ: Այդ մասին հայտարարվում է ընկերության կայքում: Փոփոխությունները կվերաբերեն համբուրգերներին, չիզբուրգերներին, կրկնակի չիզբուրգերներին և բիգ մակերին: Արհեստական հավելումները, որոնք ի հայտ են եկել բուլկիների, հումքի և McDonald’s-ի որոշ հայտնի բուրգերների սոուսների մեջ, այլևս չեն օգտագործվի ամերիկյան ռեստորանների ցանցի մթերքներում: Արհեստական բաղադրիչների փոխարինումը […]

̰
ԱՄՆ-ի կենդանաբանական այգում կարմիր պանդայի ձագ է ծնվել

20:08 27.09.2018

ԱՄՆ-ի կենդանաբանական այգում ցույց են տվել կարմիր պանդայի ձագին: Այս մասին ասվում է ТСН գործակալության տեսանյութում: Ձագուկին անվանել են Բժիշկ Լիլի՝ ի պատիվ անասնաբույժի, որն առաջին անգամ տեսել է նրան ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Կենդանին լույս աշխարհ է եկել հունիսին: Նա իրեն լավ է զգում և աստիճանաբար քաշ է հավաքում:

̰
ԱՄՆ-ում մեքենաներից գողություններ կատարողը քնել է հանցանքի վայրում

20:00 27.09.2018

ԱՄՆ-ում իրավապահ համակարգի աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել գողին, որը քնել էր հանցանքի վայրում: Այս մասին գրում է The Associated Press-ը: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Ջորջիա նահանգի Չերոկի շրջանում: Այնտեղ 23-ամյա Թիմոթի Զախարին գողացել է 8 ավտոմեքենայում գտնվող կրեդիտ քարտեր և անձնագրեր: Հետո նա քնել է այդ ավտոմեքենաներից մեկի մեջ: Ոստիկաններին հենց դրա շնորհիվ է հաջողվել […]

̰
Մոսկվան որբացնում է ուկրաինացի երեխաներին. Պյոտր Պորոշենկո

19:58 27.09.2018

Ռուսաստանը սպանում է, ավերում, ստում, ապա հայտարարում, թե Ուկրաինան, ինչպես նաև Վրաստանը, իրենք են հարձակվել իրենց վրա: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ: «Ուկրաինան ժողովրդավարական արժեքների և կանոնների հիման վրա սեփական ուղու մասին ինքնիշխան որոշում կայացրեց: Դրա համար Ռուսաստանը պատժում է Ուկրաինային: Մոսկվան որբացնում է ուկրաինացի երեխաներին, […]

̰
Ավստրալիայում ձուկը պատռել է տարեց կնոջ կոկորդը

19:50 27.09.2018

Ավստրալիայում 65-ամյա թոշակառու Բելինդա Բիգհեմն ամուսնու հետ որոշել էր ձկնորսության գնալ: Զբոսանքի ժամանակ ջրից ձուկը անսպասելիորեն ցատկել է և պատռել կնոջ կոկորդը: Այս մասին գրում է ABC News-ը: Ինչ-որ պահի կինը գիտակցել է, որ ընկել է նավակի հատակին ու արնահոսում է: Պարզվել է, որ ջրից դուրս է թռել մեկ մետրանոց սկումբրիա (թյունիկ) և լողակով ամուր բռնել […]

̰
Իտալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

19:33 27.09.2018

Իտալիայում կրկին անտառային հրդեհներ են: Այս անգամ հրդեհը բռնկվել է Պիզայի նահանգում: Հարյուրավոր մարդիկ արդեն տարհանվել են տարածքից: Մոնտե-Սերայում հրդեհը չի հանդարտվում: Կրակը շատ ուժեղ է: Այն նկատելի է նույնիսկ մեծ հեռավորության վրա: Կրակը տեղայնացնելու համար աշխատում են բազմաթիվ հրշեջներ և կամավորներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ավիացիայի ուժեր: Կրակը արագ տեղայնացնելուն խանգարում է ուժեղ […]

̰
Պուտինը պատմել է Ադրբեջանի հետ ենթակառուցվածքային ծրագրերի մասին

18:36 27.09.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է համատեղ ենթակառուցվածքային-տրանսպորտային ծրագրերի վերաբերյալ աշխատանքների մասին: Տեղեկությունը հաղորդում է gazeta.ru-ն: «Ռուսաստանը և Ադրբեջանն իրականացնում են համատեղ ենթակառուցվածքային ծրագրեր: Մասնավորապես, արդեն իսկ աշխատանքներ են տարվում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ուղղությամբ, որը կոչված է մոտեցնել եվրոպական ու ասիական շուկաները»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահը նշել […]

̰
Փաշինյանը հանդիպում է Տաջիկստանի նախագահի հետ

18:30 27.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը Դուշանբեից հաղորդում է, որ հանդիպումը նախագահի նստավայրում է: Հանդիպումը փակ է, այնտեղ միայն կառավարության օպերատորներն են նկարահանում իրականացնում: Հանդիպմանը կհաջորդի պաշտոնական ընթրիք` ի պատիվ երկրների ղեկավարների: Նշենք, որ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին հատուկ են նախապատրաստվել. […]

̰
Պուտինը բարձր է գնահատել Ադրբեջանում ռուսաց լեզվի զարգացմանն աջակցելը

17:02 27.09.2018

Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի իշխանությունների և հասարակության կողմից ռուսաց լեզվի զարգացմանն աջակցելը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Մենք տեսնում ենք և բարձր ենք գնահատում ռուսաց լեզվով հետաքրքրված լինելը: Խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի հասարակության կողմից ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությանը, այլև հարցին պետական մակարդակով […]

̰
Ի՞նչ հարցեր են ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում. մանրամասներ

16:24 27.09.2018

Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների այցի առթիվ վաղ առավոտից փակ են եղել մի շարք փողոցներ: Օդանավակայանի տարածքից հեռացվել են բոլոր մեքենաները: Դուշանբեն գրեթե մեկ տարի պատրաստվել է այս հանդիպմանը. թարմացվել են շենքերի ճակատային հատվածները, վերանորոգվել են ճանապարհները: Ինչպես հաղորդում է «ASIA-Plus»-ը, Տաջիկստանի մայրաքաղաքի հյուրերն այսօր ԱՊՀ երկրների ղեկավարներն են` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր […]

̰
ՄԱԿ-ը հաշվարկել է 2017 թվականին կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած վնասը

16:03 27.09.2018

2017 թվականին կլիմայական փոփոխությունների հետևանքով համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը, ըստ ՄԱԿ-ի գնահատականի, կազմել է 320 մլրդ դոլար: Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ մոլորակի վրա կլիմայի փոփոխությունները տեղի են ունենում շատ ավելի արագ, քան մարդկությունը կհասցնի դրանց արձագանքել: «Մենք վտանգված ենք տեսնելու անդառնալի վնաս, որը հնարավոր չի լինի […]

̰
BACK_TO_TOP