Թրամփը և Ռոհանին սպառնալիքներ և վիրավորանքներ են փոխանակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+31.09 oC

Թրամփը և Ռոհանին սպառնալիքներ և վիրավորանքներ են փոխանակել

11:00 26.09.2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնալիքներ և վիրավորանքներ են փոխանակել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

Թրամփը քննադատել է Իրանում տիրող «կոռումպացված բռնապետությունը»:

«Իրանի ղեկավարները քաոս, մահ և ավերածություն են տարածում: Նրանք չեն հարգում իրենց հարևաններին, սահմանները և ազգերի ինքնիշխանության իրավունքը»,- նշել է Թրամփը:

ԱՄՆ ղեկավարը նաև սպառնացել է ավելի շատ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ:

Իր հերթին,  Հասան Ռոհանին խստորեն քննադատել է Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու Թրամփի որոշումը և նաև նշել է, որ Թրամփի գործողությունները մտավոր թուլության նշան են:

«Բազմակողմանիության դեմ դուրս գալն ուժի նշան չէ: Այն ավելի շատ մտավոր թուլության նշան է. դա մատնում է բարդ և փոխկապակցված աշխարհը հասկանալու անկարողությունը»,- ասել է Իրանի նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:40 19.07.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

20:28 19.07.2025

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

Զապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

20:18 19.07.2025

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

20:08 19.07.2025

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...

SHANTNEWS

20:00 19.07.2025

SHANTNEWS

Թրամփ. Իրանի կողմից նոր միջուկային օբյեկտների կառուցումը կհանգեցնի դրանց ոչնչացմանը

19:50 19.07.2025

Թրամփ. Իրանի կողմից նոր միջուկային օբյեկտների կառուցումը կհանգեցնի դրանց ոչնչացմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները կոչնչացվեն, եթե Թեհրանը որոշի դրանք կառուցել նոր վայրերում։ «Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Դրանք վերականգնելու համար տարիներ կպահանջվեն, և եթե Իրանը ցանկանար, նրանք կարող էին հեշտությամբ սկսել դրանք վերակառուցել երեք այլ վայրերում, նախքան այդ օբյեկտների ոչնչացումը, եթե որոշեին դա անել», – գրել […] ...

BACK_TO_TOP