TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ֆրանսիայի առաջին տիկինը սերիալում է նկարահանվել

20:57 13.09.2018

Ֆրանսիայի առաջին տիկինը՝ Բրիջիթ Մակրոնը, նկարահանվել է սերիալում: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա մասնակցությամբ սերիան եթեր դուրս կգա սեպտեմբերի 15-ին: Vestiaires անվանումը կրող կատակերգական սերիալի գլխավոր հերոսները հաշմանդամություն ունեցող երկու տղաներ են՝ Ռոմին և Օսթինը: Չնայած նրանց ունեցած ֆիզիկական դժվարություններին՝ տղաները չեն կորցնում իրենց հումորի զգացումն ու իրենց շրջապատող մարդկանց ուրախացնելու ձգտումը: «Մենք գիտեինք, որ նա մեր […]

̰
Ֆարերյան կղզիներից մեկի ափամերձ հատվածում մեծաթիվ սպանված դելֆիններ են հայտնաբերվել

20:21 13.09.2018

Դանիայի թագավորության կազմում գտնվող Ֆարերյան կղզիների ափամերձ հատվածում մեծ թվով սպանված դելֆիններ են հայտնվել, առափնյա հատվածը պատվել է արյունով: Տեսարանը պատկերող տեսանյութը համացանցում տարածել են Sea Shepherd կենդանապաշտպան կազմակերպության ակտիվիստները: Այս մասին հայտնում է  Mirror-ը: Պարբերականի փոխանցմամբ՝ դելֆինների որսը տեղացիների բազմամյա սովորույթն է: Տեղական իշխանությունները վստահեցնում են, որ դելֆինների նման սպանդը վտանգ չի ներկայացնում կենդանիների […]

̰
«Միսիս աշխարհ-2018» տիտղոսակրի մահվան մեջ մեղադրվողը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

19:39 13.09.2018

Ղրղըզստանում Իսիկ-Կուլի շրջանային դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել ավտովթարի մեղավորին, որի հետևանքով զոհվել է «Միսիս աշխարհ-2018» տիտղոսակիր Սաննի Շաքիրովային: «Ամբաստանյալ Չինգիզ Քոնդուրբաևը մեղավոր է ճանաչվել ճանապարհա-տրանսպորտային պատահարի համար և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման»,- գրված է դատավճռում: Քոնդուրբաևին մեղադրում են նաև վթարի վայրը թողնելու համար: Վերջինս պատիժը կկրի ուղղիչ գաղութում: Նշենք, որ գեղեցկուհու մահվան […]

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Փարիզ

19:32 13.09.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը ժամանեց Փարիզ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Փաշինյանը երկօրյա այց է կատարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։ Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Այսօր Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում վեր […]

̰
Գերմանիայում ավելի քան 3 հազար երեխա է սեռական բռնության ենթարկվել հոգևորականների կողմից

18:38 13.09.2018

Վերջին 70 տարիների ընթացքում մինչև 13 տարեկան ավելի քան 3.6 հազ երեխա է սեռական բռնության ենթարկվել Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու հոգևոր սպասավորների կողմից: Այս մասին հայտնում է Die Zeit-ը, որի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հետաքննության արդյունքում ստացված տվյալներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործում ներգրավված է 1670 հոգևորական, տուժել է 3677 երեխա: Նշվում է, որ հետաքննությունները կատարվել են […]

̰
Թուրքիան նոր դեսպաններ է նշանակել աշխարհի մի շարք երկրներում

18:09 13.09.2018

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն աշխարհի մի շարք երկրներում նոր դեսպաններ է նշանակել: Այս մասին հայտնում է Yeni Shafac պարբերականը: Աղբյուրը հայտնում է, որ փոփոխություն է կատարվել նաև Ռուսաստանում: Այսուհետ Մոսկվայում ծառայություն իրականացնող Թուրքիայի դեսպանին Հուսեին Դիրիօզին կփոխարինի Ուկրաինայում Թուրքիայի նախկին դեսպան Մեհմեդ Սամսարը: Նոր նշանակումներ են եղել նաև Ավստրիայում, Բրազիլիայում, Իսպանիայում: Փոխվել են նաև այդ […]

̰
Սիրիական բանակը ոչնչացրել է ահաբեկիչների փորած թունելները

17:59 13.09.2018

Սիրիայի զինված բանակը ոչնչացրել է Դամասկոսի արևելյան արվարձաններում գտնվող ստորգետնյա թունելները, որոնք օգտագործել էին ահաբեկչական խմբավորումների կողմից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Բանակը ոչնչացրել է Ջոբար և Այն-Թարմա թաղամասերում ահաբեկիչների կողմից փորված թունելները: Քաղաքում լսվել են միայն պայթյունների ձայները»,- փոխանցում է աղբյուրը:  

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է Պրահայի կենտրոնը զրկել մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակից

16:56 13.09.2018

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է պահանջել է քաղաքային իշխանություններից վերանայել բարձրահարկ շենքեր կառուցելու պլանները, որոնք կարող են խաթարել Պրահայի կենտրոնի ճարտարապետական անսամբլը, տեղեկացնում է «Եվրոպուլս»-ը: Եթե Պրահան չհրաժարվի բարձրահարկ շենքերի կառուցման մտքից, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախ՝ քաղաքի կենտրոնը կտեղափոխի վտանգված մշակութային արժեքների ցանկ, ապա այն կարող է ընդհանրապես հանել մշակութային արժեքների օբյեկտների ցանկից: Առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Պրահայում շինարարական պլանների առնչությամբ […]

̰
Հոր սպանության մեջ կասկածվող Խաչատուրյան քույրերի եղբոր մեքենայում պայթյուն է որոտացել

15:48 13.09.2018

Իրենց հոր սպանության մեջ կասկածվող մոսկվայաբնակ Խաչատուրյան քույրերի 20-ամյա եղբոր՝ Արսեն Խաչատուրյանի ավտոմեքենայում պայթյուն է որոտացել: Այդ մասին տեղեկացնում է Life.ru պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան, երբ երիտասարդն իր ընկերների հետ փորձել է նարգիլե ծխել ավտոմեքենայի սրահում: Նախնական տվյալներով՝ կրակ վառելու համար նրանք օգտվել են հեղուկ գազով բալոնից, որն անհայտ պատճառով պայթել է: […]

̰
Apple-ի բաժնետոմսերն արժեզրկվել են

13:23 13.09.2018

Apple-ի բաժնետոմսերը 2 դոլարի անկում են գրանցել՝ երեկ  ընկերության կողմից նոր ապրանքատեսականու շնորհանդեսից անմիջապես հետո: Այս մասին հայտնում է korrespondent-ը՝ վկայակոչելով Nasdaq ֆոնդային բորսայի հրապարակած տվյալները: Ընկերության բաժնետոմսերը վերջին օրերին բարձրացել էին 5 դոլարով՝ հասնելով 223 դոլարի: Շնորհանդեսից հետո տեղի ունեցած անկումը մասնագետները պարզաբանում են նրանով, որ ընկերության նոր տեսականին չի ոգեշնչել ներկաներին: Ինչպես ավելի […]

̰
Նիկոլայ Բասկովը և Վիկտորիա Լոպիրևան չեն ամուսնանա

12:16 13.09.2018

Նիկոլայ Բասկովը և Վիկտորիա Լոպիրևան պետք է ամուսնանային 2017 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Չեչնիայում, սակայն հանդիսությունն անորոշ ժամանակով հետաձգեցին: Այս մասին հայտնում է news.am-ը՝ հղում անելով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին: Երգիչ Նիկոլայ Բասկովը  պատմել է հեռուստահաղորդավարուհի, «Միսս Ռուսաստան-2003» Վիկտորյա Լոպիրևայի հետ բարդ հարաբերությունների մասին: Արտիստը պատմել է, թե իր անձնական կյանքում հիմա ինչ է կատարվում: Երգչի սիրտը մինչև օրս զբաղված […]

̰
ԱՄՆ-ում տղամարդը մի քանի մարդու սպանելուց հետո ինքնասպան է եղել

11:44 13.09.2018

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բեյքերսֆիլդ քաղաքում տղամարդը հինգ մարդու է սպանել, որից հետո ինքնասպան է եղել: Տեղեկությունը հաղորդում է abc30.com-ը: Ամեն ինչ սկսվել է այսպես. ամուսինները գնացել են ավտոտրանսպորտային ընկերություն, որտեղ վեճ է ծագել մի տղամարդու հետ: Արդյունքում կասկածյալը սպանել է այդ տղամարդուն, հետո՝ իր կնոջը: Այս ամենից հետո կասկածյալն իր ավտոմեքենայով մի այլ տեղ է […]

̰
Պուտինը մասնակցել է Հեռավոր Արևելքում անցկացվող զորավարժություններին

10:19 13.09.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է երկրի պատմության մեջ Բրեժնևի ժամանակներից ի վեր անցկացվող ամենամեծ զորավարժություններին: Դրանք անցկացվում են Տրանս- Բայկալ շրջանում: Զորավարժություններին մասնակցում է մոտ 300 հազար զինվորական, մոտ 1000 միավոր ավիատեխնիկա, 36 հազար զրահապատ մեքենա, մոտ 80 նավ և այլ տեխնիկա: Դրանց կմասնակցեն նաև Չինաստանի ժողովրդական բանակի մոտ 3000 զինծառայողներ: Սրան զուգահեռ Ռուսաստանը […]

̰
Փարիզը ներկայացրել է աղքատության դեմ պայքարի «հավակնոտ պլան»

08:26 13.09.2018

Ֆրանսիայի կառավարությունը հրապարակել է երկրում աղքատության դեմ պայքարի ծրագրի հիմնական կետերը։ Ծրագրի գործարկման մասին այսօր կհայտարարի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ինչպես գրում է Le Monde-ը, աղքատության դեմ պայքարի քառամյա պլանի իրագործման համար կհատկացվի 8 մլրդ եվրո։ Իշխանություններն արդեն հասցրել են այն բնութագրել որպես «հավակնոտ»։ Ծրագիրը պետք է «լուծի աղքատության խնդիրները» և «ստեղծի XXI դարի համընդհանուր բարեկեցության […]

̰
Brent նավթի գինը գերազանցել է 80 դոլարը

08:10 13.09.2018

Մայիսի 22-ից առաջին անգամ Brent նավթի գինը գերազանցել է 80 դոլարը։ Հյուսիսծովյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1․12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 80․11 դոլարի։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն։ WTI ամերիկյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 2․31 տոկոսով՝ հասնելով 70․85 դոլարի։ Փորձագետները նշում են, որ նավթի գներն աճում են ՕՊԵԿ-ի […]

̰
ԱՄՆ Կոնգրեսում հավանություն են տվել շան ու կատվի մսի օգտագործման արգելքին

07:57 13.09.2018

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք, համաձայն որի՝ երկրի տարածքում արգելվում է շների ու կատուների մորթը, փոխադրումը, մսի պահեստավորումն ու վաճառքը՝ հետագայում սննդի մեջ օգտագործելու նպատակով։ CBS հեռուստաալիքի հաղորդմամբ՝ արգելքի ներմուծման նախաձեռնողներ են դարձել Հանրապետական կուսակցության անդամ Վեռն Բյուկենենն ու դեմոկրատ Ալսի Հեյսթինգը։ Օրինախախտներին սպառնում է 5000 դոլար տուգանք։ Հեյսթինգը կոչ է արել Սենատում […]

̰
Չեխիան հավանություն է տվել դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուն

07:48 13.09.2018

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հավանություն են տվել Իսրայելում երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու պլաններին։ Այս մասին գրում է The Times of Israel-ը՝ հղում անելով քաղաքական գործիչների համատեղ հայտարարությանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ չեխական դեսպանության տեղափոխման ուղղությամբ առաջին քայլը կլինի Երուսաղեմում պատվավոր հյուպատոսության բացումը, որը ծրագրված […]

̰
Apple-ը ներկայացրեց նոր սմարթֆոնները

07:36 13.09.2018

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ը ներկայացրել է 3 նոր սմարթֆոններ։ Դրանցից 2-ը թոփային են (iPhone XS և iPhone XS Max), երրորդը՝ բյուջետային (iPhone XR)։ iPhone XS և iPhone XS Max մոդելները հանդերձված են նվազագույն շրջանակներով OLED-դիսփլեյներով, որոնց անկյունագծերը կազմում են համապատասխանաբար 5,8 և 6,5 դյույմ։ Սմարթֆոնների հիմքում ընկած է А12 թոփ պրոցեսորը։ Սարքերն ունեն ուղղահայաց, կրկնակի […]

̰
ԱՄՆ-ում ընտանիքներից բաժանված ներգաղթյալ երեխաների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

07:22 13.09.2018

Ամերիկյան իշխանությունների կողմից բերման ենթարկված և հատուկ կենտրոններում պահվող ներգաղթյալ երեխաների թիվը հասել է պատմական առավելագույն ցուցանիշի՝ սեպտեմբերի դրությամբ՝ մոտ 12․8 հազար։ Բերման ենթարկված երեխաների ապաստարանները մոտ 90 տոկոսով ծանրաբեռնված են եղել դեռևս մայիսից, գրում է The New York Times-ը։ Մոտ 1 տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 30 տոկոս։ Պարբերականը նշում է, որ սահմանը […]

̰
Բրիտանացին գտել է իր սերը` ինքնաթիռում տեղը շփոթելով

01:02 13.09.2018

Ադայա Կոենը Լոնդոնից Թել Ավիվ է մեկնելիս եղել։ Նրան թվացել է, որ պատուհանի մոտ իր տեղն զբաղեցրել են և երիտասարդին խնդրել է տեղափոխվել, գրել է Metro.co.uk-ը: Արդյունքում, Ադայան ու Մայքլ Հոֆմանը զրուցել են թռիչքի ընթացքում: Պարզվել է, որ նրանք երկուսն էլ Լոնդոնից են, սովորում են Իսրայելում և ունեն ընդհանուր ընկերներ: Հասնելով Իսրայել` Մայքլը աղջկան գտել է […]

̰
Նյու Յորքը դարձել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաք

23:44 12.09.2018

Նյու Յորքը հայտնվել է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնների ցուցակի առաջին հորիզոնականում` առաջ անցնելով նախկինում առաջին տեղը զբաղեցնող Լոնդոնից: Այդ մասին ասվում է «Z / Yen Group Ltd.» ֆինանսական խորհրդատվական ընկերության հաշվետվության մեջ, որը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ հաշվարկում է համաշխարհային ֆինանսական կենտրոնների ցուցանիշը: Այժմ Նյու Յորքն ունի 788 միավոր, Լոնդոնը` 786, Հոնկոնգը` 783։ Չորրորդ հորիզոնականում […]

̰
Եվրահանձնաժողովում քննարկում են Եվրամիությունում դոլարային վճարումների կրճատումը

21:14 12.09.2018

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը խոսել է Եվրամիության երկրներում դոլարային վճարումները կրճատելու մասին: Այս մասին նա ասել սեպտեմբերի 12-ին՝ Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստում, հաղորդում է ЕК մամուլի ծառայությունը: Մասնավորապես, Յունկերը կարծում է, որ անհրաժեշտ է մեծացնել եվրոյի չափաբաժինը միջազգային առևտրում: Այն իրագործելու ուղիները նա խոստացել է ներկայացնել մինչ տարեվերջ:  «Աբսուրդ է, որ Եվրոպան էներգակիրների ներմուծման 80% […]

̰
Հայտնի է Բրիտանիայում ստրկության վաճառված հազարավոր երեխաների ճակատագիրը

21:00 12.09.2018

Մեծ Բրիտանիային չի հաջողվում ստրկավաճառներից պաշտպանել հազարավոր երեխաների, կարծում են Anti-Trafficking Monitoring Group միջազգային բարեգործական կազմակերպությունում, գրում է Reuters- ը: Ըստ ժամանակակից ստրկավաճառության դեմ պայքարողների՝ պետությունը չունի հստակ ռազմավարություն՝ պաշտպանելու աղջիկներին սեռական բռնությունից և կանխելու կազմակերպված հանցավորությանը օգտագործել անչափահասներին թմրանյութեր տարածելու մեջ: ECPAT UK բարեգործական կազմակերպության փորձագետի կարծիքով, ի տարբերություն մեծահասակ զոհերի, ստրկությունից ազատված երեխաները […]

̰
Նիդերլանդներում պլաստիկ շշերի վերամշակված նյութից ասֆալտ են ստացել

20:45 12.09.2018

Նիդերլանդների Զվոլլե քաղաքում այսօր թեստավորել են հատուկ հեծանիվների համար կառուցված վերամշակված պլաստիկից պատրաստված ճանապարհները: Այս մասին գրել է տեղական ТСН պարբերականը: Ճանապարհը պատրաստել են պլաստիկ շշերի վերամշակված նյութից, և դեռևս այդ ճանապարհի երկարությունը 30 մետր է: Հեծանվորդներն արդեն հասցրել են փորձարկել ճանապարհը, իսկ ճանապարհն ստեղծողները դեռ մտածում են այն կատարելագործելու մասին:  

̰
Խաղաղ օվկիանոսում նոր՝ անհայտ ձկնատեսակներ են հայտնաբերվել

20:20 12.09.2018

Խաղաղ օվկիանոսի՝ Հարավային Ամերիկայի առափնյա հատվածի Ատակամյան նեղուցում միանգամից 3 նոր տեսակի ձուկ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Նյուքասլի համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր բացահայտումը կատարել են աշխարհի 17 երկրների շուրջ 4 տասնյակ գիտնականներ՝ համատեղ կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Նոր հայտնաբերված կենդանատեսակներին ժամանակավորապես անվանել են «վարդագույն», «կապույտ» և […]

̰
Աշխարհի հնագույն՝ Հերֆորդի քարտեզը պատմում է Հայաստանի մասին. The Sun

20:08 12.09.2018

Բրիտանական The Sun-ը մի հոդված է հրապարակել հնագույն՝ Հերֆորդի քարտեզի վերաբերյալ: Խոսքն այն քարտեզի մասին է, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ աստվածաշնչյան իրադարձություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ ջրհեղեղի և Նոյյան տապանի հետ կապված: «Տապանը պատկերված է Հերֆորդի քարտեզի ստորին ձախ կողմում՝ Հայաստանի և Իրանի սահմանագծին, որն այժմ Թուրքիայի տարածքն է: Հենց դրանով […]

̰
Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրել է Սկրիպալների գործով ստելու մեջ

19:24 12.09.2018

Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ ամեն անգամ բոլոր փորձերը՝ Ռուսաստանից պարզելու Սկրիպալների գործով ճշմարտությունը, հանդիպել են ստի և խաբեության, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Reuters- ը: Այդկերպ է նա մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի՝ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվողները քաղաքացիական անձինք են և հանցագործ […]

̰
Յունկերն առաջարկել է փոփոխություններ կատարել միգրացիոն քաղաքականությունում

18:47 12.09.2018

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը սեպտեմբերի 12-ին իր ամենամյա ելույթի ժամանակ ԵՄ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ նոր առաջարկներ է ներկայացրել, հաղորդում է DW- ն: Նրա խոսքերով՝ ԵՄ-ի արտաքին սահմանները պետք է առավել պաշտպանված լինեն: Դրա համար 2020 թվականին  եվրոպական սահմանային Frontex ծառայության սահմանապահների թիվը պետք է ավելանա՝ հասնելով մինչև 10 հազարի: Նա հավելել է, որ Frontex- […]

̰
Չինաստանում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան զոհեր

18:41 12.09.2018

Չինաստանի Հենան քաղաքի հրապարակներից մեկում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: 3 մարդ զոհվել է, 43-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնում է Paper պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 19:40-ին: Վարորդը ձերբակալվել է, նրա նման գործողությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն:

̰
Քենիայում կովն առյուծ է խեղդել

17:05 12.09.2018

Քենիայում կովը խեղդել է իրեն հոշոտել պատրաստվող առյուծին: Այս մասին հայտնում է Life.ru-ն: Հաղորդվում է, որ առյուծը փախուստի էր դիմել «Մերու» ազգային պարկից ու բազմաթիվ ընտանի կենդանիների հոշոտել, ինչպես նաև վախեցրել բնակիչներին: Տեղի բնակիչները դիմել էին Վայրի կենդանիների վերահսկման ծառայություն՝ գիշատչին գտնելու խնդրանքով, սակայն ծառայության աշխատակիցներին չէր հաջողվել գտնել կենդանուն: Որքան էլ զարմանալի թվա, առյուծին […]

̰
BACK_TO_TOP