Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրել է Սկրիպալների գործով ստելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+6.09 oC

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրել է Սկրիպալների գործով ստելու մեջ

19:24 12.09.2018

Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ ամեն անգամ բոլոր փորձերը՝ Ռուսաստանից պարզելու Սկրիպալների գործով ճշմարտությունը, հանդիպել են ստի և խաբեության, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Reuters- ը:

Այդկերպ է նա մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի՝ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվողները քաղաքացիական անձինք են և հանցագործ աշխարհի հետ ոչ մի կապ չունեն:

«Այս մարդիկ ռուսական ռազմական հետախուզության սպաներ են: Կառավարությունը բացահայտել է գլխավոր հետախուզական վարչության, նրա աշխատակիցների և մեթոդների դերը, այս դիրքորոշմանը աջակցում են մեր միջազգային դաշնակիցները»,- ասել է Մեյի մամուլի քարտուղարը:

Նա նաև հավելել է, որ բրիտանական կողմը բազմիցս դիմել է Ռուսաստանին Սոլսբերիի միջադեպի մասին տեղեկություններ ստանալու համար, սակայն, ըստ նրա, միշտ ստացել է սուտ ու խաբեություն, և այս պահին էլ ոչինչ չի փոխվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

22:44 28.03.2024

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով: Ինչու են այդքան հեռու հասել:  Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: […] ...

Զելենսկին օգնություն է խնդրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահից

22:07 28.03.2024

Զելենսկին օգնություն է խնդրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, պատմել մարտական ​​գոտում տիրող իրավիճակի մասին և օգնություն խնդրել։ «Կոնգրեսի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության արագ հաստատումը չափազանց կարևոր է: Մենք տեղյակ ենք, որ Ներկայացուցիչների պալատում կան տարբեր դիրքորոշումներ, թե ինչպես դա անել», – մեջբերում է նրա գրասենյակը պետության ղեկավարի խոսքերը: Ավելի վաղ […] ...

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զորավարժություններն ուղղված չեն այլ երկրների դեմ․ Չինաստանի ՊՆ

21:18 28.03.2024

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զորավարժություններն ուղղված չեն այլ երկրների դեմ․ Չինաստանի ՊՆ

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել Օմանի ծոցում, ուղղված չեն եղել որևէ այլ երկրի դեմ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը։ «Այդ զորավարժություններն ուղղված չեն որևէ կոնկրետ երկրի և որևէ կապ չունեն տարածաշրջանային իրավիճակի հետ»,- ասել է Ու Ցյանը։ Նա նշել է, […] ...

Ֆինլանդիան խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական պայմանագիրը կսահմանափակի իր ինքնիշխանությունը

20:29 28.03.2024

Ֆինլանդիան խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական պայմանագիրը կսահմանափակի իր ինքնիշխանությունը

Ֆինլանդիայում աշխատանքային խումբը եզրակացրել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանության համաձայնագիրը (DCA) կսահմանափակի երկրի ինքնիշխանությունը, հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն, որը գլխավորում է խումբը։ «Հետևաբար, որպեսզի խորհրդարանը համաձայնագրի հաստատման որոշում կայացնի, կպահանջվի երկու երրորդի մեծամասնությունը», – ավելացրել է գերատեսչությունը: Ֆինլանդիան, որը միացել է ՆԱՏՕ-ին, դեկտեմբերին համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, որը նախատեսում է իր տարածքում զորքեր տեղակայել։ […] ...

Ղրղզստանը պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար ինքնաթիռ է գնել

20:18 28.03.2024

Ղրղզստանը պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար ինքնաթիռ է գնել

Ղրղզստանի իշխանությունները ձեռք են բերել A-320 ինքնաթիռ՝ պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը։ «Airbus A320 օդանավը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտնի է, որ գնված A-320 ինքնաթիռը արտադրվել է 2002 թվականին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ բյուջեի հաշվին ձեռք են բերվել հատուկ և […] ...

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

19:14 28.03.2024

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու […] ...

BACK_TO_TOP