TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սպիտակ տանը խստացրել են բջջայինից օգտվելու կանոնները

15:07 11.09.2018

ԱՄՆ-ում գաղտնի տեղեկությունների արտահոսքի ֆոնին Սպիտակ տանը խստացվել են բջջային հեռախոսներից օգտվելու կանոնները: Այս մասին հայտնել է CNN-ը: ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին դեռ հունվարին էր զգուշացրել Սպիտակ տան արևմտյան թևի աշխատակիցներին, որպեսզի նրանք չբերեն իրենց անձնական հեռախոսները: Նախկինում աշխատակիցները կարող էին շինության ներսում օգտագործել իրենց հատկացված հատուկ ծառայողական հեռախոսները, իսկ հիմա նրանք պարտավոր […]

̰
Պենտագոնը ներկայացրել է անցած 17 տարում ռազմական ծախսերի վիճակագրական զեկույցը

14:42 11.09.2018

Աֆղանստանում, Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի կողմից իրականացված ռազմական գործողություններն այդ երկրին ավելի քան 1.5 տրիլիոն դոլար են արժեցել: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով Պենտագոնի հրապարակած տվյալներին: «2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ընկած ժամանակահատվածում ԱՄՆ ՊՆ-ն պատերազմների հետ կապված ծախսերը ծածկելու համար հատկացրել է 1.501 տրիլիոն դոլար»,- ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ: […]

̰
Բրիտանիայում ցուցադրել են թռչող էլեկտրատաքսու նախատիպը

14:05 11.09.2018

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ ցուցադրել են թռչող էլեկտրատաքսու նախատիպը: Այս մասին հայտնել է korrespondent-ը: Նախագծի վրա աշխատել է Vertical Aerospace ընկերությունը: Այս տեսակին պատկանող փոխադրամիջոցները ստացել են eVTOL անվանումը (electric vertical take-off and landing –էլեկտրական, հորիզոնական թռիչք և վայրէջք): Մասնագետները հաշվարկել են, որ թռչող տաքսիները հնարավոր կլինի արտադրել և վաճառել առաջիկա 4 տարիների ընթացքում: Դրանից […]

̰
Գողության անհաջող փորձ Կոլորադոյում

13:30 11.09.2018

ԱՄՆ Կոլորադո նահանգի էլեկտրոնիկայի խանութներից մեկում գողության անհաջող փորձ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է BBC-ն: Գողը մտնելով խանութ՝ ցանկացել է զենքով սպառնալ խանութի աշխատողին, սակայն զենք հանելու պահին գցել է այն: Շփոթված գողը փորձել է շտկել իրավիճակը, բայց ապարդյուն: Խանութից դուրս վազելիս ընկել է նաև նրա տաբատը: Տեսանյութ շատ արագ տարածվել է համացանցում:

̰
Միջազգային քրեական դատարանը պատասխանել է ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների վերաբերյալ սպառնալիքներին

13:21 11.09.2018

Միջազգային քրեական դատարանում մտահոգված չեն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությամբ: Բանն այն է, որ վերջինս հավանական էր համարել կառույցի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառումը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Միջազգային քրեական դատարանի հաղորդագրության մեջ նշված է, որ այն անկախ կառույց է, որին աջակցում է 123 պետություն: «ՄՔԴ-ն օրինական որոշումներ կայացնող դատարան է և […]

̰
Փարիզի հյուրանոցներից մեկում թալանել են Սաուդյան Արաբիայի արքայադստերը

13:06 11.09.2018

Փարիզի Ritz հյուրանոցից գողացել են Սաուդյան Արաբիայի արքայադստեր զարդերը: Դրանց ընդհանուր արժողությունը մոտ 800.000 եվրո է: Այս մասին գրում է France Info-ն: Ըստ տեղեկությունների՝ թանկարժեք զարդերը չհրկիզվող պահարանում չեն եղել: Ուշագրավն այն է, որ չարագործները մուտք գործելու համար հյուրանոցի սենյակի դուռը չեն կոտրել: Գողության հեղինակը կամ հեղինակները որևէ ջանք չեն գործադրել հյուրանոցային համարում իրենց «սև» գործն անելու […]

̰
Սեպտեմբերի 11-ի հարձակումների ավելի քան 1000 զոհեր չեն նույնականացվել

12:25 11.09.2018

2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած հարձակումների ավելի քան հազար զոհերի մասունքներ դեռևս չեն նույնականացվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Ինչպես նշում է գործակալությունը, վերջին 5 տարիների ընթացքում փորձագետները կարողացել են նույնականացնել միայն 5 զոհի, իսկ նույնականացվածների ընդհանուր թիվը հասել է 1642-ի: Ընդհանուր առմամբ, չորս ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 2977 մարդ: Հիշեցնենք, […]

̰
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում գազամուղ է պայթել

12:20 11.09.2018

Երեկ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում գազամուղ է պայթել: Այս մասին հայտնել է CBS NEWS-ը: Քաղաքի իշխանությունները տարածքից անմիջապես տարհանել են բնակչությանը: Ոստիկանության գլխավոր հրամանատար Բերի Կրամերը լրագրողներին հայտնել է, որ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, չկան զոհեր, սակայն մի քանի տներ և մի շարք մեքենաներ այրվել են: Պայթյունից առաջացած ծխի պատճառով դպրոցներում դասերը հետաձգվել են: Կատարվում […]

̰
«Արևելք-2018». Ռուսաստանում մեկնարկած զորավարժություններին 300 հազար զինծառայող է մասնակցում

12:15 11.09.2018

Ռուսաստանի կենտրոնական ու արևելյան շրջաններում մեկնարկել է երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունը, որին մասնակցում է 297 հազար զինծառայող, 36 հազար տանկ, զրահապատ և այլ մեքենաներ, 80 ռազմանավ և այլ սպառազինություն։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Զորավարժությունների սցենարով՝ ՌԴ բանակի անձնակազմը բաժանվել է հակամարտող երկու պայմանական միավորումների, որոնք վարժանքներն իրականացնելու են միմյանց դեմ։ Ռուսական բանակի 4 […]

̰
Լիոնի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

11:05 11.09.2018

Լիոնի «Սենտ Էքզյուպերի» օդանավակայանի աշխատանքը որոշ ժամանակով դադարեցվել է, պատճառը օդանավակայանի թռիչքուղում հայտնված արագընթաց մեքենան է: Այս մասին հայտնել է BBC-ն: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է արագընթաց մեքենան հայտնվում թռիչքուղում, իսկ նրա հետևից շտապում են մի քանի ոստիկանական մեքենաներ: Նշվում է, որ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել մեքենայի 31-ամյա վարորդին: Իրավապահների փոխանցմամբ՝ վարորդն […]

̰
Թրամփը «շատ ջերմ» նամակ է ստացել Կիմ Չեն Ինից

10:49 11.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ ջերմ և շատ դրական» նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորրդ Կիմ Չեն Ինից, որում նա առաջարկում է կրկին հանդիպել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: Սանդերսը նաև նշել է, որ առանց Հյուսիսային Կորեայի առաջնորդի համաձայնության՝ իրենք չեն հրապարակի նամակի ողջ բովանդակությունը: Սպիտակ տունն արդեն սկսել է […]

̰
ԱՄՆ-ի արևելյան ափին է մոտենում «Ֆլորենս» փոթորիկը

10:08 11.09.2018

ԱՄՆ-ի արևելյան ափի նահանգներին է մոտենում «Ֆլորենս» փոթորիկը: Նահանգների բնակչության մեծ մասն արդեն տարհանվել է: Փոթորիկը դասվում է վտանգավորության 4-րդ մակարդակին: Այս մասին հայտնել է BBC-ն: Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթյան միկրոբլոգում գրել է. «Իմ մարդիկ հենց նոր ինձ տեղեկացրին, որ սա վերջին տարիների ամենահզոր փոթորիկներից մեկն է, որ մոտենում է արևելյան ափին: Այն հարվածելու է […]

̰
Վրաստանը և Ուկրաինան պայմանավորվել են պայքարել «օրենքով գողերի» դեմ

08:05 11.09.2018

Վրաստանը և Ուկրաինան պայմանավորվել են «օրենքով գողերի» և թմրահանցավորության դեմ պայքարում համագործակցության շուրջ։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի և Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ Ավակովը նշել է, որ իրենց հետաքրքրում է ոստիկանության քրեական բլոկի փոխգործակցությունը։ Գլխավոր խնդիրն անձերի նույնականացումն ու տեղեկատվության օպերատիվ փոխանակությունն է։ […]

̰
Թրամփը երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն

07:47 11.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել մինչև 2019 թվականի սեպտեմբերի 14-ը Կուբայի դեմ առևտրային սահմանափակումները երկարաձգելու մասին։ Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում։ Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունում նշվում է, որ էմբարգոյի երկարաձգումը բխում է ԱՄՆ ազգային շահերից։ Երկարաձգվել է նաև տվյալ էմբարգոյի շրջանակներում ԱՄՆ նախագահի մի շարք լիազորությունների գործողությունը։ 2014 թվականին ԱՄՆ-ը և […]

̰
Վաշինգտոնը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է պատժամիջոցներով

07:36 11.09.2018

ԱՄՆ իշխանությունները մտադիր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումներն իրենց քաղաքացիներին Միջազգային քրեական դատարանի հետապնդումներից պաշտպանելու համար և սպառնացել են պատժամիջոցներով։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ Ելույթ ունենալով Վաշինգտոնոում՝ խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ համագործակցել դատարանի հետ։ Բոլթոնը նշել է, որ ամերիկյան իշխանությունները կօգտագործեն ցանկացած միջոց՝ […]

̰
Նիգերիայում բենզատարի պայթյունից առնվազն 35 մարդ է զոհվել

07:24 11.09.2018

Նիգերիայի կենտրոնական Նասարավա նահանգում՝ լիցքավորման կայանից ոչ հեռու, բենզատարի պայթյունից զոհվել է առնվազն 35 մարդ։ Բացի այդ, ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է փրկարար ծառայության ներկայացուցիչ Ուսման Ահմեդը։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ՃՏՊ-ի հետևանքով։ Բենզատարն ընթանալիս է եղել մայրաքաղաք Աբուջայի ուղղությամբ։ Այս մասին գրում է RIA Novosti-ն։ Ահմեդը […]

̰
Թրամփը երկարաձգել է 9/11 ահաբեկչությունից հետո սահմանված արտակարգ դրությունը

07:11 11.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից օրեր անց։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ «Քանի որ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է, արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 14-ին, ինչպես նաև իշխանությունների լիազորությունները, որոնք սահմանվել էին խնդրի լուծման համար, […]

̰
Նյու Յորքում հղի մոդելը պոդիում է բարձրացել

00:51 11.09.2018

Նյու Յորքյան նորաձևության շաբաթվա շրջանակներում ամերիկացի սուպերմոդել Լիլի Օլդրիջը հղի վիճակում դուրս է եկել պոդիում: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին սուպերմոդելն անձամբ է հայտնել ինստագրամյան իր էջում: Ցուցադրության ընթացքում Իլդրիջը բեմ է դուրս եկել իր կազմվածքն ընդգծող կարմիր զգեստով և չի հրաժարվել ցուցադրության կարևորագույն բաղադրիչից՝ բարձրակրունկներից: Նա ասել է, որ հետնաբեմում շատերն իր տեսքով հիացած են եղել […]

̰
Մահացել է «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը

00:35 11.09.2018

Մահացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի 1995 թվականի հաղթող Չելսի Սմիթը։ Մահվան պատճառը երկարատև հիվանդությունն է եղել, նա 45 տարեկան էր, հաղորդում է  Chron.com-ը: Սմիթի ընտանիքը հայտնել է, որ վերջինս  պայքարում էր լյարդի քաղցկեղի դեմ, որն ախտորոշվել էր  2017 թվականին: Գեղեցկության մրցույթում առաջին անգամ Չելսին մասնակցել է 1994 թվականին: Սմիթը լավագույնն էր ճանաչվել Գալվեստոն շրջանի […]

̰
Վրաստանի մաքսատանը նոր կանոններ կգործեն

23:59 10.09.2018

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին ներկրողներին և բիզնեսի ներկայացուցիչներին ներկայացրել է նոր Մաքսային օրենսգրքով Փոթիի ազատ տնտեսական գոտում գրանցվելու կանոնները: Ըստ ֆինանսների նախարարի` նոր Մաքսային օրենսգրքի համաձայն՝ ԵՄ օրենսդրության հետ կոնվերգենցիայի արդյունքում պարզեցվելու են Վրաստանի և ԵՄ-ի միջև մաքսային ընթացակարգերը, մասնավոր հատվածը կկրճատի արտաքին առևտրի հետ կապված ծախսերը: Վրաստանի գործարարների և Եվրամիության ներկայացուցիչների համար կլինեն […]

̰
Նոր ստեղծված ժամացույցը միլիոնավոր տարիներ կարող է աշխատել առանց դադարի

22:34 10.09.2018

Ավստրալական «Cryoclock» ընկերության մասնագետներն ստեղծել են ժամացույց, որը նրանց կանխատեսմամբ մի ամբողջ հավերժություն առանց դադարի կարող է աշխատել: Այս մասին հայտնում է CNET-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետները ժամացույցի աշխատանքային միջին ժամկետը նշել են 40 միլիոն տարի: Այն ստեղծվել է 20 տարիների գիտական հետազոտությունների ու աշխատանքի արդյունքում: SapphireClock անվանումը ստացած ժամացույցն աշխատում է 12 000 կարատանոց շափյուղի […]

̰
Լեհաստանի ԱԳՆ-ն աշխատանքից հեռացրել է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտներին

20:55 10.09.2018

Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը հաղորդել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն (ՄԳԻՄՕ) ավարտած բոլոր աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու գերատեսչության որոշման մասին, տեղեկացնում է RMF FM-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարությունում որոշում են կայացրել նաև իջեցնել աշխատանքի ընդունման անցողիկ միավորի նվազագույն շեմը, որպեսզի փոխարինեն հեռացված աշխատակիցներին, նույնիսկ նրանց մասնագիտական որակավորման իջեցման հաշվին: Նախարարությունում հաստատել են, որ անցողիկ միավորը նվազեցվել է, […]

̰
Apple-ը սեպտեմբերին իր սպառողներին կներկայացնի iPhone X-ի նոր մոդելները

20:17 10.09.2018

Ամերիկյան հանրահայտ «Apple» ապրանքանիշը սեպտեմբերի 12-ին իր սպառողին կներկայացնի իր նոր ապրանքատեսականին: Այս մասին հայտնում է The Verge-ն: Հաղորդվում է, որ շնորհանդեսի արարողությանը կներկայացվեն նաև ընկերության կողմից մշակված iPhone X-ի նոր մոդելները: Նոր iPhone-ները կատարելագործված մոդելներ են, ունեն 6.1 դյույմ անկյունագիծ, LCD էկրան: Բոլոր տարբերակները, աղբյուրի փոխանցմամբ, տարբեր անվանումներ են ստացել` iPhone XS, iPhone XS […]

̰
Հանքափորները պատահաբար 10 մլն դոլար արժողությամբ 255 կգ ոսկի են հայտնաբերել

20:07 10.09.2018

Արևմտյան Ավստրալիայի Քամբալդայի նիկելի հանքերից մեկի աշխատակիցները պատահաբար հայտնաբերել են ոսկու մեծ հանքավայր: Չորս օրվա ընթացքում դուրս է բերվել 255 կիլոգրամ թանկարժեք մետաղ, հաղորդում է ABC-ն: Հայտնաբերված ոսկին կարող է կտրուկ փոխել մեռնող հանքավայրի ճակատագիրը: Նիկելի գնանկման պատճառով այստեղ արդեն չորս մեծ հանք է փակվել, սակայն այժմ գումարի բացակայության խնդիրը լուծված է, հանքափորների հայտնաբերած ոսկին […]

̰
Վրաստանի նախագահի թեկնածուի գովազդը հայտնվել է Pornhub-ում

19:32 10.09.2018

Վրաստանի «Գիրչի» կուսակցության նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեի գովազդը հայտնվել է ամենահայտնի պոռնո կայքում՝ Pornhub-ում: Առաջինն այդ մասին է հայտնել է Facebook-ի օգտատերերից մեկը: Զուրաբ Ջափարիձեն հաստատել է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ կայքում կան հետևյալ գրություններով պաստառներ. «Չեմ խոստանում մեծացնել չափը», «Ավելի շատ սեքս, ավելի շատ ազատություն»: Ըստ Ջափարիձեի՝ գաղափարը ծագել է կուսակցության անդամների մոտ և սա, ըստ […]

̰
2014թ. անհետացած ինքնաթիռը կփնտրեն Կամբոջայում

18:44 10.09.2018

2014 թվականին առեղծվածային ձևով անհետացած Boeing 777-ը կարող է գտնվել Կամբոջայի հսկա անտառներից մեկում: Այս մասին հայտնում է Mash-ը: Հաղորդվում է, որ մասնագետները նման եզրահանգման են եկել Google map-ի մի օբյեկտի լուսանկարից: «Այո՛, շատ հարցեր կան. նախ՝ ինքնաթիռը մի տեսակ տարօրինակ տեսք ունի (չափսերի առումով՝ այն Boeing-ից 7 մետրով ավելի մեծ է), երկրորդ՝ այս տեղանքն […]

̰
Ռուսաստանում կալանավորվել է Ադրբեջանի թալիշների շարժման առաջնորդներից մեկը

18:23 10.09.2018

Մոսկվայում Բաքվի պատվերով ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է թալիշ գործիչ, Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավարներից Ֆահրադդին Աբոսզոդան։ Այս մասին տեղեկացնում է հայաստանցի լրագրող Անտոն Եվստրատովը։ Աբոսզոդան մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հոդվածներով, որոնք վերաբերում են ազգային թշնամանք հրահրելուն։ Սա, ըստ Եվստրատովի, պատասխանն է թալիշ գործչի հասարակական ու քաղաքական գործունեությանը, որի ընթացքում նա փորձել է բարձրացնել […]

̰
Պուտինը միայն երրորդ փորձից հետո է կարողացել քվեարկել

18:16 10.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի քաղաքապետի ընտրության օրը միայն երրորդ փորձից հետո է կարողացել քվեարկել: Քվեասարքը հրաժարվել է ընդունել Պուտինի քվեաթերթիկը, գրում է Meduza.io կայքը: Ավելի ուշ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանել են` քվեասարքի մեջ քվեաթերթիկը պետք է դիմային հատվածով դեպի ներքև տեղադրվի, որպեսզի սարքն այն ընդունի: Նշենք, որ Պուտինի քվեարկությունը համացանցում մեմերի առիթ է […]

̰
«Արսենալ»-ի նախկին հարձակվողը կոտրել է տաքսու վարորդի ծնոտը

18:03 10.09.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող, դանիացի Նիկլաս Բենդտները մեղադրվում է Կոպենհագենում տաքսու վարորդին հարվածելու մեջ, հաղորդում է Goal-ը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: DanTaxi-ի աշխատակիցը հարձակման կապակցությամբ դիմել է ոստիկանություն՝ հայտնելով 30-ամյա Բենդտների անունը: Տուժածի մոտ  ախտորոշվել է ծնոտի կոտրվածք: Ոստիկանությունը գործին ֆուտբոլիստի ներգրավվածության վերաբերյալ մեկնաբանություն չի տվել: «Ռոսենբորգ» ակումբի հարձակվողը մասնակցել է 70 խաղի և […]

̰
Ռաֆայել Բակունցը 2-րդն է շախմատի միջազգային մրցաշարում

17:20 10.09.2018

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է Paytakht open շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում է «Արմենպրես»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցաշարին այս տարի մասնակցում էին 58 շախմատիստներ, այդ թվում՝ 3 գրոսմայստերներ և 10 միջազգային վարպետներ: Հայաստանը ներկայացնում էին 2 շախմատիստներ. Գրոսմայստեր Սամվել Տեր- Սահակյանը և միջազգային վարպետ Ռաֆայել Բակունցը: Մրցաշարի հաղթող է դարձել Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Մուսավի Սեյեդ Խալիլը՝ […]

̰
BACK_TO_TOP