Թրամփը երկարաձգել է 9/11 ահաբեկչությունից հետո սահմանված արտակարգ դրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC

Թրամփը երկարաձգել է 9/11 ահաբեկչությունից հետո սահմանված արտակարգ դրությունը

07:11 11.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից օրեր անց։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։

«Քանի որ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է, արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 14-ին, ինչպես նաև իշխանությունների լիազորությունները, որոնք սահմանվել էին խնդրի լուծման համար, պետք է շարունակեն գործել 2018 թվականի սեպտեմբերի 14-ից հետո»,- ասվում է հայտարարության տեքստում։

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի է ունեցել ժամանակակից պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունը։ Երկու ուղևորատար ինքնաթիռներ մխրճվել էին Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կազմակերպության աշտարակների մեջ, երրորդն ընկել էր Պենտագոնի շենքի վրա, ևս մեկը կործանվել էր Փենսիլվանիայի Շանքսվիլ քաղաքի մատույցներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

The Indian Express. Մոդին պլանավորում է սեպտեմբերին հանդիպել Թրամփի հետ

10:00 13.08.2025

The Indian Express. Մոդին պլանավորում է սեպտեմբերին հանդիպել Թրամփի հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պլանավորում է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային սեպտեմբերին Նյու Յորքում և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է The Indian Express-ը։ Հրատարակության տվյալներով՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Մոդիի սեպտեմբերի վերջին շաբաթում ԱՄՆ կատարելիք այցի համար։ Պաշտոնական պատճառը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելն է, սակայն գլխավոր նպատակը կլինի Թրամփի հետ հանդիպումը՝ […] ...

Կիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասին

09:50 13.08.2025

Կիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասին

ԿԺԴՀ-ի պետական գործերի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ աջակցում է Ռուսաստանի իշխանությունների կողմից հատուկ ռազմական գործողության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներին, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Պուտինը բարձր է գնահատել ԿԺԴՀ-ի օգնությունը և Կորեայի ժողովրդական բանակի զինվորների հերոսությունը Կուրսկի մարզի տարածքի ազատագրման գործում։ «Կիմ Չեն […] ...

ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարի

09:40 13.08.2025

ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարի

ԱՄՆ-ի պետական պարտքի ծավալը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 37 տրիլիոն դոլարի սահմանը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների։ Գործակալության կայքի համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ կառավարության չմարված պարտքի ընդհանուր գումարը կազմել է 37,004,817,625,842.56 դոլար։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարի նշագիծը 2024 թվականի նոյեմբերին։ Միևնույն ժամանակ, 35 տրիլիոն […] ...

Ամերիկյան լրատվամիջոցները թվարկել են Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վայրերը

09:35 13.08.2025

Ամերիկյան լրատվամիջոցները թվարկել են Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վայրերը

Ամերիկյան լրատվամիջոցները նշել են օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր վայրերը։ Տեղական Anchorage Daily News հրատարակության տվյալներով՝ հնարավոր է, որ երկու երկրների առաջնորդները հանդիպեն Անքորիջի Թեդ Սթիվենսի անվան միջազգային օդանավակայանում։ Բացի այդ, կա հնարավորություն, որ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի վայր ընտրեն ԱՄՆ զինված ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն բազան։ Միաժամանակ, Ալյասկայի […] ...

Քեյնը պատմել է, թե ինչպես է Մեսսին մերժել իր խնդրանքը

09:30 13.08.2025

Քեյնը պատմել է, թե ինչպես է Մեսսին մերժել իր խնդրանքը

Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարրի Քեյնը խոսել է մրցակիցների հետ մարզաշապիկներով փոխանակվելու ավանդույթի մասին։ Նրան հարցրել են, թե արդյո՞ք սիրում է մարզաշապիկներով փոխանակվել։ «Եթե ինչ-որ մեկը խնդրի ինձ փոխանակվել, ես անպայման կփոխանակեմ։ Իմ կարիերայի ընթացքում ես խնդրել եմ փոխանակվել մարզաշապիկներով միայն մի քանի խաղացողների հետ։ Ես խնդրել եմ Ուեյն Ռունիին, Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։ […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը

09:25 13.08.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է հանրային սննդի ծառայություններ մատուցող ընկերության կողմից 2022-2024 թվականներին հարկային հաշիվներ խեղաթյուրելու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված […] ...

BACK_TO_TOP