08:21 27.08.2018
Չինաստանում ստեղծված՝ աշխարհի խոշորագույն երկկենցաղ ինքնաթիռ «Ցզիլուն» AG600-ը փորձարկում է անցել՝ թռիչք կատարելով Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքից Ցզինմեն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ AG600-ը կարող է օգտագործվել նաև ծովային միջավայրի մոնիթորինգի և բեռնափոխադրումների համար։ Դրա թռիչքային զանգվածը կազմում է 53․5 տոննա, այն կարող է զարգացնել մինչև 500 կմ/ժամ արագություն։ Ինքնաթիռը կարող է օդում գտնվել […]
08:09 27.08.2018
Գերմանական Լյուդվիգսհաֆեն քաղաքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 500 կգ-անոց ռումբ։ Քաղաքի իշխանությունները տարհանել են 18․5 հազար մարդու։ Rheinpfalz պարբերականի հաղորդմամբ՝ սակրավորներին հաջողվել է ռումբը վնասազերծել։ Նշվում է, որ ամերիկյան արտադրության արկը հայտնաբերվել էր դեռևս օգոստոսի 22-ին, շինարարական աշխատանքների ժամանակ։
08:02 27.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է Սպիտակ տանը հրապարակել սենատոր Ջոն Մակքեյնի մահվան կապակցությամբ պատրաստված հաղորդագրությունը, որում սենատորը գովաբանվում է որպես Վիետնամական պատերազմի հերոս և քաղաքական գործիչ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Թրամփը, չլսելով իր մամուլի քարտուղար Սառա Սանդերսին և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին, որոշել է սահմանափակվել միայն թվիթի հրապարակմամբ։ Մակքեյնը […]
07:50 27.08.2018
Մոլդովայում հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականն ու քրեական հետապնդում այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակից են երկրի բանկային համակարգից 1 մլրդ դոլարի գողությանը։ Այս մասին ասվում է բանաձևում, որն ընդունվել է օգոստոսի 26-ի երեկոյան՝ ակցիաների արդյունքում։ Բանաձևում կառավարությունը մեղադրվում է բնակչությանն աղքատացնելու, զանգվածային միգրացիայի, Մոլդովայի արտաքին ֆինանսավորումը խափանելու, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի հետագա […]
07:37 27.08.2018
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն Մակքեյնի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքում։ Քաղաքական գործչի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով սենատորի գրասենյակին։ Մինչ հուղարկավորությունը Մակքեյնի դագաղը կգտնվի Ֆինիքսում՝ Արիզոնայի Օրենսդիր ժողողվի շենքում։ Հիշեցնենք, որ սենատորը մահացել է օգոստոսի 25-ին, 81 տարեկանում։ Մեկ տարի շարունակ նա պայքարել […]
07:25 27.08.2018
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 27-ից։ Պատժամիջոցները սահմանվել են մարտական քիմիական նյութերի օգտագործման համար։ Ավելի վաղ Պետդեպարտամենտում հայտնել էին, որ Ռուսաստանը քիմիական զենք է կիրառել՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը։ Խոսքը վերաբերում է բրիտանական Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած միջադեպին, որտեղ թունավորվել էին Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու […]
00:00 27.08.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, ևս 11-ը վնասվածքներ են ստացել։ Հարձակվողը տեղում ոչնչացվել է։ Այս մասին փոխանցում է Fox News-ը։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին, բաց տարածքում անցկացված համակարգչային խաղերի մրցույթի ժամանակ։ Տղամարդը հրաձգություն է իրականացրել մրցույթում պարտվելուց հետո։ Իրավապահները կոչ են անում […]
23:49 26.08.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն ընտրողների շարքում նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի՝ 34 տոկոսի։ Մեկ ամիս առաջ Մակրոնի վարկանիշը կազմել էր 39 տոկոս։ Այս տվյալներով կիսվել է հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Ifop ֆրանսիական ինստիտուտը, փոխանցում է «Интерфакс»-ը։ Օգոստոսի դրությամբ՝ նախագահի աշխատանքից դժգոհ է ֆրանսիացիների 66 տոկոսը։
22:50 26.08.2018
Իսպանիայում ցուլը պատառոտել է զբոսաշրջիկին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Վալենսիայից ոչ հեռու անցկացվող «Ցլերը փողոցում» փառատոնի ժամանակ ցլերից մեկը, որը կատաղության էր հասել պոզերին ամրացված գնդաձև այրվող առարկաների պատճառով, հարձակվել է զբոսաշրջիկի վրա։ Տուժածը պարբերաբար մասնակցել է փառատոնին։ Հարձակման ենթարկվելուց հետո 45-ամյա տղամարդը տեղափոխվել է Տերուել քաղաքի հիվանդանոց։ Նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, […]
22:32 26.08.2018
Ֆլորենցիայի ոստիկանությունը ձերբակալել է ավստրիացի նորապսակների, ովքեր գրել են իրենց անունները XIII դարի Պոնտե Վեկիո կամրջի վրա։ Հաղորդվում է, որ 39-ամյա կինն ու նրա 46-ամյա ամուսինն իտալական քաղաք էին եկել մեղրամիսն անցկացնելու նպատակով և իրենց գործողությունը պարզաբանել են ռոմանտիկայի դրսևորման ցանկությամբ։ Ամուսիններն իրենց անունները գրել են չջնջվող մարկերով և անունները վերցրել սրտի մեջ, երբ նրանց […]
21:20 26.08.2018
Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մադրիդի մերձակայքում գտնվող մեծածախ պահեստներից մեկում հայտնաբերել է մոտ 70 կգ կոկաին, որը թաքցված է եղել արքայախնձորներում։ Իրավապահները խուզարկություն են անցկացրել MercaMadrid պահեստում և հայտնաբերել Կոստա-Ռիկայից ուղարկված մրգեր։ Թմրավաճառներին հաջողվել էր յուրաքանչյուր արքայախնձորում 800 գրամ թմրանյութ տեղավորել։ Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են 7 հնարամիտ թմրադիլերներ։ Նրանցից 3-ին բռնել են Մադրիդում, ևս 4-ին՝ […]
20:52 26.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օհայոյում մանկական հիվանդանոց կատարած այցի ժամանակ չի կարողացել ճիշտ գունավորել ամերիկյան դրոշը։ Լուսանկարը, որտեղ նախագահը երեխաների հետ գունավորում է, իր թվիթերյան էջում հրապարակել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը, ով Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանյայի հետ հիվանդանոց էր այցելել։ Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են Թրամփին՝ նկատելով, որ նա նայում […]
20:12 26.08.2018
ՌԴ Ուդմուրտիայի հանրապետությունում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 2 ամսական աղջիկը մահացել է 3 գդալ լուծվող սուրճ ուտելուց հետո, որը նրան տվել էր 3-ամյա քույրը՝ փորձելով հանգստացնել լացող փոքրիկին։ Այս մասին հայտնում է Life պորտալը Նշվում է, որ փոքրիկները տանը միայնակ են եղել, մայրն այդ պահին գտնվել է բանջարանոցում։
17:50 26.08.2018
Հայտնի երգչուհի Սոֆյա Ռոտարուն հոսպիտալացվել է՝ կապված զարկերակային ճնշման տատանման հետ։ Երգչուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր Ուֆայում կորպորատիվ միջոցառման ժամանակ, նա կորցրել էր գիտակցությունը։ Նշվում է, որ երգչուհին վաղուց է տառապում ճնշման հետ կապված խնդիրներից։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, թե 71-ամյա երգչուհին հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ինչը հերքվել […]
17:45 26.08.2018
Էստոնիայի նախկին նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսն առաջարկել է ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարանն անվանել է՝ ի պատիվ կյանքից հեռացած ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Իլվեսը Մակքեյնին համարում է Էստոնիայի մեծ ընկերը՝ կապված երկրից խորհրդային զորքերի դուրսբերմանը և ՆԱՏՕ-ին հանրապետության անդամակցությանն աջակցելու հետ։ Նրա խոսքով՝ 6 տարի կոմունիստների մոտ բանտարկված մնալուց հետո նա […]
17:14 26.08.2018
Կյանքի 81-րդ տարում մահկանացուն կնքած ամերիկացի ազդեցիկ սենատոր Ջոն Մակքեյնի ընտանիքը խնդրել է ԱՄՆ վարչակազմին, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփը չմասնակցի հուղարկավորության արարողությանը և բավարարվի միան հրաժեշտի խոսքով: Մակքեյնի դիակը տեղափոխել են Արիզոնա նահանգի մայրաքաղաք, որտեղ տեղի կունենա նրա հոգեհանգստի արարողությունը։ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն առաջարկել է Սենատի պատմական շենքը կոչել Մակքեյնի անունով:
16:21 26.08.2018
Վրացական իշխանությունները ցանկանում են բարելավել հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Այս մասին հայտարարել է վարչապետի՝ ՌԴ-ի հետ կապերի հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Թբիլիսին չի հաշտվի Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Վրաստանում հույս ունեն վերադարձնել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները, սակայն […]
15:23 26.08.2018
2017 թվականին Հոլանդայում արտադրված սինթետիկ թմրանյութերի շուկայական արժեքը կազմում է 19 մլրդ եվրո։ Այս մասին ասվում է Ապելդորնի ոստիկանական ակադեմիայի զեկույցում։ Հոլանդիան առաջատար դիրք է զբաղեցնում էքստազիի և ամֆետամինի արտադրության շուկայում։ Կառավարությունը մտադիր է շտկել «ամոթալի դիրքն» այդ վարկանիշում, հայտնում է Deutsche Welle-ն։ Նման ցուցանիշը կապվում է թմրամիջոցների դեմ պայքարի գործում մասնագիտացված ոստիկանների անբավարար թվի […]
14:10 26.08.2018
Ֆրանսիայի կառավարությունը 2019 թվականին ծրագրում է 4500 պետծառայողի կրճատել, իսկ 2020 թվականին պետծառայողների թիվը կկրճատվի 10 հազարով։ Այս մասին Journal du dimanche-ին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Ինչպես նշում է պարբերականը, այս տարի կրճատվել է 1600 պաշտոնյա։ Ավելի վաղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր 5 տարում 50 հազար պետծառայողի կրճատման պլանների մասին։ Վարչապետի […]
13:13 26.08.2018
ԱՄՆ նախագահի նստավայրի դրոշն իջեցվել է՝ ի հիշատակ ազդեցիկ սենատոր Ջոն Մակքեյնի։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է պետության ղեկավարի օգնական Դեն Սկավինո կրտսերը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակքեյնին կհուղարկավորեն նրա հարազատ քաղաք Աննապոլիսում։ Հուղարկավորության ամսաթիվը հայտնի չէ։ Սգո արարողությանը կմասնակցեն ԱՄՆ-ի երկու նախկին նախագահներ Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման։ Մակքեյնը մահացել […]
12:59 26.08.2018
Շոտլանդիայում զբոսաշրջիկները նկատել են լոխնեսյան հրեշին։ Արտասովոր երևույթի ականատեսն են դարձել Օնտարիոյի (Կանադա) դպրոցների մեկի քարտուղար Լին Լոկը, նրա ամուսինն ու դուստրը։ Նրանք ուղևորություն են կատարել դեպի Ուրկհարթ ամրոց, որը գտնվում է Լոխ-Նեսս լճի ափին։ Հենց ամրոցի մոտ էլ նախկինում հաճախ նկատել են Նեսսիին, հայտնում է RIA Novosti-ն։ Նրանք նշում են, որ հրեշը մի քանի […]
12:45 26.08.2018
ԱՄՆ-ում կարմիր շնաձուկ է հայտնաբերվել։ Արտասովոր գունավորմամբ մեծ, սպիտակ շնաձկան մարմինը նկատել են Մասսաչուսեթս նահանգի ափին։ Այս մասին հայտնում է Fox 8 հեռուստաալիքը։ Մոտ 3 մետր երկարությամբ ծովային գիշատչի մարմինն ալիքները դուրս են բերել Տրուրո քաղաքից ոչ հեռու գտնվող լողափ։ Գիտնականները դեռևս չեն կարողանում պարզել շնաձկան տարօրինակ գունավորման պատճառն ու սատկելու հանգամանքները։ https://www.facebook.com/atlanticwhiteshark/posts/1884099211671385
12:33 26.08.2018
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարվել է ընդունել երկրի ՆԳ նախարարի, պաշտպանության նախարարի և Անվտանգության հարցերով ազգային վարչության ղեկավարի հրաժարականը։ Պաշտոնյաներին տրվել է աշխատանքը շարունակելու հրաման, հայտնում է Pajhwok Afghan News-ը։ Հաղորդվում է, որ պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամին, ՆԳ նախարար Վայիս Ահմադ Բարմակը և Անվտանգության հարցերով վարչության ղեկավար Մասում Ստանեկզայը հրաժարականի դիմում էին ներկայացրել օգոստոսի […]
11:18 26.08.2018
ԱՄՆ բանակի համար գլխավոր խնդիրները Ռուսաստանն ու Չինաստանը չեն, այլ սեփական ռազմական ուժի սխալ օգտագործումը, ինչպես նաև ողջ աշխարհում ռազմական գործողությունների չարաշահումը։ Այս մասին The National Interest-ում հրապարակված հոդվածում գրել է ամերիկացի պաշտոնաթող գնդապետ Դենիել Դևիսը։ ԱՄՆ-ն անվտանգության երաշխքիներ է տրամադրում փոքր պետություններին, որոնք արդյունքում կարող են երկիրը ներքաշել պատերազմի մեջ։ «Մենք մասնակցում ենք գործողությունների […]
10:59 26.08.2018
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Դուբլինում հանդիպել է մանկապիղծ հոգևորականների զոհերի հետ։ Այս մասին հայտնում է Irish Times-ը։ Հովվապետի հետ հանդիպման էր եկել մանկապիղծ հոգևորականների գործողություններից տուժած 8 անձ։ Վատիկանի ղեկավարը հայտարարել է, որ հիասթափված է երեխաների նկատմամբ ոտնձգությունների փաստերի քողարկումից։ Հռոմի պապը երդվել է վերջ դնել կաթոլիկ եկեղեցու «աղետին»։ Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապն ընդունել էր Ադելաիդայի […]
10:26 26.08.2018
ԱՄՆ Ջորջիա նահանգի Սվայնսբորո քաղաքի օդանավակայանում թեթևշարժիչային ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 4, վնասվածքներ ստացել 1 մարդ։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։ Ինքնաթիռում գտնվել է 5 մարդ, այն պետք է ուղևորներին տեղափոխեր Սթեյթսբորո քաղաքի մերձակա տարածք՝ պարաշյուտով ցատկի համար։ Տուժածին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց։ Վթարի պատճառները պարզվում են։
09:34 26.08.2018
81 տարեկանում մահացել է ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը՝ ԱՄՆ-ի առավել ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Վիետնամի պատերազմի ընթացքում ռազմագերուց մինչև Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու․ այսպիսին է եղել նրա անցած ուղին։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա տառապել է գլխուղեղի ագրեսիվ քաղցկեղից և վերջին ամիսներն անցկացրել Արիզոնայի իր տանը՝ մտերիմների ու ընկերների հետ շփվելով։ Այս մասին հայտնում […]
00:44 26.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ արդարադատության նախարարությանն անարդյունավետ աշխատանքի համար։ Պետության ղեկավարը դժգոհ է այն բանից, որ քանի դեռ գերատեսչությունը զբաղվում է ամերիկյան ընտրություններում Ռուսաստանին վերագրվող միջամտության փորձերի հետաքննությամբ, իրական կոռուպցիոն գործերը մնում են։ «Ջեֆ Սեշնսը (արդարադատության նախարար, գլխավոր դատախազ) ասել է, որ թույլ չի քաղաքականությանն ազդել իր վրա միայն այն պատճառվ, որ […]
23:47 25.08.2018
Բրիտանացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը դատարանի առջև կկանգնի արագության գերազանցման համար։ Եթե մարզիկի մեղքն ապացուցվի, նրան կզրկեն վարորդական իրավունքից, նրա դեմ նաև խոշոր տուգանք կսահմանվի։ Խախտումն արձանագրվել է Լոնդոնի կենտրոնում հունվարի 23-ին, հայտնում է Daily Mail-ը։ Ֆուտբոլիստի Bentley-ն ընթացել է մոտ 95 կմ/ժամ արագությամբ այն հատվածով, որտեղ թույլատրելի արագությունը կազմում է 65 կմ/ժամ։ Օգոստոսի 17-ին Բեքհեմը […]
23:33 25.08.2018
Բուլղարիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել։ Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Սվոգե քաղաքի մերձակայքում, տեղի ժամանակով մոտ 17․30-ին (Երևանի ժամանակով ժամը 18․00)։ Տուժել է 27 մարդ, ընդհանուր առմամբ ավտոբուսում գտնվել է 50 ուղևոր։ Ավտոբուսն ընկել է կիրճը։ Դեպքի վայրում աշխատում են մայրաքաղաք Սոֆիայից և հարակից քաղաքերից ժամանած բժշկական ավելի քան […]