TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+10.09 oC

ԱՇԽԱՐՀ

Գերմանիան առաջարկում է փախստականներին 1 տարով ծառայության անցնել

17:32 25.08.2018

«Մեկ տարի պարտադիր ծառայությունը կօգնի փախստականներին ավելի լավ ինտեգրվել գերմանական հասարակության մեջ»,- հայտարարել է Քրիստոնյա-դեմոկրատ կուսակցության գլխավոր քարտուղար Աննեգրետ-Կրամփ-Կարենբաուերը Funke-ին տված հարցազրույցի ընթացքում, տեղեկացնում է ТАСС-ը: Քաղաքական գործիչը չի հստակեցրել՝ նա նկատի ունի միայն այլընտրանքային ծառայությունը, թե նաև զինվորականը: Նա նաև նշել է, որ գերմանացի երիտասարդների համար նախատեսված զինվորական ընդհանուր վերածննդի գաղափարը աջակցություն է գտել իր կուսակիցների […]

̰
Դատարանը որոշել է կալանք դնել Աուգուստո Պինոչետին պատկանող 1,6 միլիոն դոլարի վրա

16:50 25.08.2018

Չիլիի դատարանը որոշել է ապօրինի հարստացման գործի շրջանակներում կալանքի տակ առնել Ավգուստո Պինոչետին պատկանող 1,6 միլիոն դոլարը, տեղեկացնում է ТАСС-ը: Ըստ փաստաթղթի՝ կալանքի տակ է բերվում այն ունեցվածքը, որը պատկանել է նրան կամ նրա ընկերություններից որևէ մեկին: Դատարանի կարծիքով Պինոչետիի կինը և ժառանգները չեն կարող հույս ունենալ, որ կժառանգեն ունեցվածքը, այն բանի հիման վրա,  որ […]

̰
Վերջին օրերի ընթացքում Սիրիա է վերադարձել մոտ 150 փախստական

16:35 25.08.2018

Վերջին օրերին Լիբաբանից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել մոտ 150 փախստական: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Իդլիբից դուրս է բերվել 626 փախստական: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ 1 օրում Սիրիայում ականազերծվել է 4 հեկտար տարածք, 10 շենք, 1 կմ երկարությամբ ճանապարհ: Նաև հայտնաբերվել և ոչնչացվել է պայթյունավտանգ 51 առարկա, այդ […]

̰
Վիկտոր Ցոյի անձնագիրն աճուրդի է հանվել

16:30 25.08.2018

«Լիթֆոնդ» աճուրդային տանը սեպտեմբերի 26-ին վաճառքի կհանվեն Վիկտոր Ցոյի անձնագիրը, իր ընկերների հեռախոսահամարներով նոթատետրը և իր երկու երգերի տեքստերով ձեռագիրը, տեղեկացնում  է ТАСС-ը: Իրերի տերը պատմել է, որ 1980-ական թվականներին ինքն ապրում էր Ռուբինշտեյն փողոցի վրա գտնվող «Լենինգրադյան»ռոք ակումբի կողքին և ծանոթ էր Ցոյի հետ: Վիկտոր Ցոյը մի անգամ մոռացել էր ձեռագրերն ու նոթատետրը: Հետագայում […]

̰
Չինաստանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 18 մարդ է մահացել

16:15 25.08.2018

Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հարբին քաղաքի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը: Նշվում է, որ վիրավորների մասին դեռ տեղեկություն չկա: Այս պահին դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: Հրդեհի չոզոքացման ուղղությամբ աշխատում է 5 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջմանը մասնակցում է 107 հրշեջ: Հրդեհի ընդգրկած ընդհանուր […]

̰
Նախատեսվում է Ասադի այցը Հարավային Օսիա

15:52 25.08.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Հարավային Օսիա այցելությունը կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը: Տեղեկությունը հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Այն հարցին, թե երբ է նախատեսվում այցը, Բիբիլովը հայտնել է, որ ժամկետների մասին խոսել չեն կարող, նորությունների դեպքում կտեղեկացնեն լրատվամիջոցներին: Դեռևս հուլիսին երկու երկրների արտաքին […]

̰
ԱՄՆ-ն Պարսից ծոցում էսկադրային ականակիր է տեղադրել Սիրիային հարվածելու համար

15:46 25.08.2018

Օրեր առաջ Պարսից ծոց է բերվել ամերիկյան The Sullivans էսկադրային ականակիրը, որի տախտակամածին 56 թևավոր հրթիռ կա:

̰
ԱՄՆ Հավայի նահանգում հրդեհներ են սկսվել ուժգին փոթորկի պատճառով

15:35 25.08.2018

Մաուիում բռնկված հրդեհների հետևանքով մի քանի տուն է այրվել տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Երբ «Լեյն» փոթորիկը մոտեցել է Հավայի նահանգին, երեք տեղ հրդեհները բռնկվել են և այրել հսկայական տարածք: Առնվազն մեկ մարդ լուրջ այրվածքներ է ստացել, մոտավորապես 4000 տուն զրկվել է էլեկտրականությունից: Տարհանված մարդկանց, որոնք մոտ 100-ն են,  թույլ են տվել վերադառնալ տներ օգոստոսի 24-ի կեսօրին: Հրդեհի […]

̰
Հռոմի պապը երկօրյա այցով մեկնել է Իռլանդիա

15:34 25.08.2018

Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 25-ին ժամանել է Դուբլինի օդանավակայան: Սա 40 տարվա մեջ Իռլանդիա կատարած իր առաջին այցն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ Պապը նախատեսում է հանդիպել սեռական բռնության զոհերի հետ: Այս այցը համընկել է 3 տարին մեկ իրականացվող կաթոլիկ ժողովի հետ: Այն կավարտվի 500 000 մարդկանց ներկայությամբ օգոստոսի 26-ին Ֆենիքս այգում:

̰
Մասկը մտափոխվել է գնել Tesla-ի ակտիվները

14:40 25.08.2018

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մտափոխվել է գնել Tesla ընկերության ակտիվները. այս մասին ասվում է նրա տարածած հայտարարության մեջ: «Երեկ ես հանդիպեցի ընկերության ներդրողների հետ և հասկացա, որ  Tesla-ի համար լավագույն ճանապարհը հանրային մնալն է»,- ասված է հայտարարության մեջ: Մասկը նշել է, որ ընկերության ներկա կարգավիճակի պահպանմանը կողմ է արտահայտվել ներդրողների մեծ մասը: Իլոն Մասկը նաև ասել […]

̰
Մերկելը պետք է սաստի Ադրբեջանին մարդու իրավունքների ոտնահարման և կոռուպցիայի համար. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

14:24 25.08.2018

Օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պետք է սաստի այդ երկրի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և ակտիվիստների նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարություն է տարածել Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության քարտուղարությունը: «Ըստ լրատվամիջոցների նյութերի` Մերկելի` հարավկովկասյան երկրներ կատարվող այցի օրակարգի մեխը Գերմանիայի կողմից Հարավային գազային միջանցքին ցուցաբերվող […]

̰
Բելգիայի թագավորական ընտանիքը քիչ առաջ մեկնեց Հայաստանից

13:47 25.08.2018

Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքի անդամները մեկնեցին «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից: «Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից: Բարի թռիչք»,- ասված է օդանավակայանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգիայի թագավորական ընտանիքի այցը Հայաստան բացառապես մշակութային է: Համացանցում էր հայտնվել նաև թագավորական ընտանիքի՝ […]

̰
Պապուա Նոր Գվինեայում հրաբուխ է ժայթքել

13:30 25.08.2018

Պապուա Նոր Գվինեայի Մանամ կղզում շաբաթ օրը հրաբուխ է ժայթքել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Radio New Zealand-ին։ Մանամ հրաբուխը տեղակայված է համանուն կղզու վրա և ամենաակտիվ հրաբուխն է այդ երկրում։ Ռադիոկայանը հայտնում է, որ ժայթքումը սկսվել է շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, տեղի բնակիչները հայտնել են փոշու ամպի մասին, որը ծածկել է արեւի լույսն ու […]

̰
Արևմուտքի երկրները մտադիր են հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ քիմիական զենքի թեմայով. ՌԴ ՊՆ

13:18 25.08.2018

Բրիտանական հատուկ ծառայությունների աջակցությամբ «քիմիական գրոհի» նախապատրաստումը սիրիացի զինվորականների կողմից կարող է առիթ ստեղծել, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռաավիացիոն հարված հասցնեն Սիրիայի Արաբական Հանրապետության տնտեսական ու պետական օբյեկտներին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ այդ երեք երկրները մտադրություն են հայտնել վճռական կերպով պատասխանել քիմիական զենքի կիրառման սիրիական իշխանությունների հայտարարություններին: […]

̰
Հրապարակվել է Էտնա հրաբխի վերջին ժայթքման տեսանյութը

11:39 25.08.2018

Իշխանությունները որոշել են առայժմ չտարհանել տեղի բնակիչներին:

̰
Թմրավաճառները սխալմամբ սպանել են 16-ամյա ֆուտբոլիստին

10:47 25.08.2018

Մեքսիկացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրնանդեսը և նրա ընտանիքը հարձակման են ենթարկվել թմրամաֆիայի ներկայացուցիչների կողմից։ Breitbart պորտալի հաղորդմամբ՝ հանցագործները հարձակվել են մարզիկի ընտանիքի վրա Մեքսիկա-ԱՄՆ սահմանին։ Զինված գրոհայինների խումբը կրակ է բացել ֆուտբոլիստի մեքենայի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով Էրնանդեսն ու նրա մայր Ֆաբիոլան մահացել են, իսկ հորն ու քրոջը հաջողվել է փրկվել։ Իրավապահների կարծիքով՝ ավազակները ծրագրել էին հարձակում […]

̰
Ձախողակ հանցագործը նոկաուտի է ենթարկել իր հանցակցին

10:21 25.08.2018

Մինչ հանցագործը փորձում էր ուշքի բերել ընկերոջը, անվտանգության աշխատակիցը գալիս է, և հանցակիցները փախուստի են դիմում:

̰
Թրամփը Պոմպեոյին խնդրել է հետաձգել այցը Փհենյան

10:10 25.08.2018

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային լարված հարաբերությունների պատճառով Չինաստանը բավականաչափ ճնշում չի գործադրում Փհենհյանի վրա:

̰
Չինաստանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը 18 մարդու կյանք է խլել

10:05 25.08.2018

Սաստիկ հրդեհ է բռնկվել Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի Հարբին քաղաքում։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ զոհվել է առնվազն 18 մարդ։ Հրդեհը բռնկվել է Beilong Hot Spring հայտնի հյուրանոցում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 105 հրշեջ։ Հրդեհի բռնկման պատճառը և տուժածների հստակ թիվը հայտնի չէ։

̰
ԱՄՆ-ն կրճատում է Պաղեստինի ֆինանսական օգնությունը

08:56 25.08.2018

Սպիտակ տան վարչակազմը որոշել է կրճատել պաղեստինցիներին տրամադրվող ավելի քան 200 միլիոն դոլարի օգնությունը։ Պետդեպարտամենտն այս մասին ծանուցում է ուղարկել Կոնգրես, փոխանցում է Associated Press-ը։ Նշվում է, որ այդ գումարը կուղղվի ավելի մեծ առաջնահերթություն ներկայացնող նախագծերի կյանքի կոչմանը։ Պաղեստինը Վաշինգտոնի որոշումը համարում է շանտաժ։ Այս մասին հայտարրել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության կենտկոմի անդամ Հանան Աշրավին։ […]

̰
Google-ը Gmail-ում գործարկել է ինքնաոչնչացվող նամակների գործառույթ

08:29 25.08.2018

Google-ն իր էլեկտրոնային փոստային Gmail ծառայությունում գործարկել է ինքնաոչնչացվող նամակների գործառույթ։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։ Այժմ գաղտնի նամակագրության ռեժիմում նամակներն ընթերցվելուց հետո ավտոմատ կերպով կջնջվեն։ Ուղարկողն ունի ջնջման ամսաթիվ նշելու հնարավորություն։ Այդ դեպքում ստացողը չի կարող վերաուղարկել, պատճենել, տպել կամ ներբեռնել նամակի բովանդակությունը, հայտնում է ТАСС գործակալությունը։ Ընկերությունը, սակայն, չի երաշխավորում, որ նամակագրության […]

̰
ԱՄՆ-ը ՌԴ-ին նախազգուշացրել է Ասադի զորքերին հասցվելիք հզոր հարվածի մասին․ Bloomberg

08:10 25.08.2018

Վաշինգտոնը պատրաստ է սիրիական կառավարական ուժերին նախկինից ավելի հզոր հարված հասցնել, եթե նրանք քիմիական զենք կիրառեն։ Այս մասին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին՝ Ժնևում հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով 4 աղբյուրի։ Աղբյուրները հայտել են, որ ամերիկյան իշխանությունները տեղեկություններ ունեն […]

̰
ԱՄՆ-ը քննադատել է Իրանին ֆինանսական օգնություն հատկացնելու ԵՄ-ի որոշումը

07:57 25.08.2018

Իրանին 20․7 մլն դոլար հատկացնելու ԵՄ-ի որոշումը «սխալ ժամանակներում սխալ ազդանշան է»։ ԱՄՆ-ը և  ԵՄ-ը պետք է համատեղ օգնեն շարքային իրանցիներին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Բրայան Հուկը։ Իրան-Եվրոպա տնտեսական և ոլորտային հարաբերությունների ընդլայնման համար միջոցների հատկացման մասին հայտարարվել էր օգոստոսի 23-ին, փոխանցում է RIA Novosti-ն։ Վաշինգտոնում հաստատում են, որ հատկացված միջոցներն Իրանի ժողովրդին օգնելու […]

̰
Հայտնի է դարձել, թե երբ և որտեղ կհուղարկավորեն Քոֆի Անանին

07:43 25.08.2018

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, Գանայում։ Այս մասին հայտնել է աֆրիկյան երկրի նախագահ Նանա Ակուֆո-Ադդոն, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Անանին կհուղարկավորեն Գանայի մայրաքաղաք Ակկրայի զինվորական նոր գերեզմանատանը։ Քոֆի Անանը մահացել է օգոստոսի 18-ին, կյանքի 81-րդ տարում։ Նա գլխավորել է ՄԱԿ-ը 1997-2006 թթ և եղել կառույցի 7-րդ գխավոր քարտուղարը։ 2001 […]

̰
ԱՄՆ-ում հսկա արջը ներխուժել է գրող Ստիվեն Քինգին ոգեշնչած հյուրանոց

07:35 25.08.2018

Ամերիկյան Կոլորադո նահանգում վիթխարի սև արջը մուտք է գործել հյուրանոց, որը ոգեշնչել էր գրող Ստիվեն Քինգին ստեղծելու «Փայլատակություն» վեպը։ Սոցցանցերում հայտնվել է տեսանյութ, որը նկարահանել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը։ Կադրերում երևում է, թե ինչպես է գազանը շրջում նախասրահում, բարձրանում սեղանի վրա և ուշադիր զննում հյուրանոցի աշխատակցին։ Հետաքրքրասիրությունը բավարարելուց հետո արջն անտառ է վերադարձել։ Այս մասին […]

̰
Թրամփն անվանել է ԱՄՆ-ի լավագույն բարեկամին

07:24 25.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ավստրալիան անվանել է ԱՄՆ-ի լավագույն դաշնակիցը։ Այս մասին նա գրել է ավստրալացի նոր վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված շնորհավորանքում։ «Շնորհավորում եմ Ավստրալիայի նոր վարչապետ Սքոթ Մորիսոնին։ Չկան ավելի լավ բարեկամներ, քան ԱՄՆ-ն ու Ավստրալիան են»,-գրել է Սպիտակ տան ղեկավարն իր թվիթերյան էջում։ Օգոստոսի 24-ին Մորիսոնը դարձել է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավար և […]

̰
ԱՄՆ-ում հայտնաբերվել է թմրավաճառների՝ KFC-ի ռեստորանից Մեքսիկա ձգվող թունել 

07:12 25.08.2018

ԱՄՆ-ում հայտնաբերվել է թունել, որը միացրել է ամերիկյան Արիզոնա նահանգի Սան Լուիս քաղաքում KFC-ի լքված ռեստորանը մեքսիկական սեփական տան հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ թունելի երկարությունը կազմում է 180մ։ Իրավապահներն այն  հայտնաբերել են լված շինության սեփականատիրոջը հետևելու արդյունքում։ Նա ձերբակալվել է, երբ մեքենայում հայտնաբերվել է թմրամիջոցների վիթխարի խմբաքանակ՝ մոտ 1 մլն դոլար […]

̰
Ֆինլանդիայում ավտոբուսն ընկել է կամրջից. կան զոհեր և վիրավորներ

00:59 25.08.2018

Ֆինլանդիայում ուղևորատար ավտոբուսն ընկել է կամրջից ու հայտնվել երկաթգծի վրա: Վթարը տեղի է ունեցել Կուոպիո քաղաքի մոտակայքում: Նախնական տվյալներով՝ զոհվել է 4, վիրավորվել` 19 մարդ։ Տուժածներից 4-ի մոտ առկա են լուրջ վնասվածքներ։ Այս մասին հայտնում է տեղի Yle պարբերականը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության՝ արգելակների խափանման պատճառով: Ականատեսների վկայությամբ՝ ավտոբուսն ընթացել է […]

̰
ՌԴ Կենտրոնական բանկում բռնկված հրդեհի դեմ պայքարել է 26 մարտական հաշվարկ

23:40 24.08.2018

Մոսկվայի կենտրոնում գտնվող ՌԴ ԿԲ շենքում հրդեհ է բռնկվել, որի դեմ պայքարել է 26 մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է Известия-ն։ Բաց բռնկումը նկատվել էր շենքի 5-րդ հարկում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհը, որի մակերեսը կազմել է 30 քմ, մարվել է։ Հրդեհի բռնկման պատճառ է դարձել տեխնիկայի աշխատանքում առաջացած խոտանը։

̰
Բռնապետ Ֆրանկոյի աճյունը դուրս կբերվի դամբարանից

21:59 24.08.2018

Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոն  հայտարարել է, որ նախարարների խորհուրդը  որոշել է տեղափոխել բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մասունքները դամբարանից: Այս մասին գրում է El Pais  թերթը: Ֆրանկոյի մասունքները կտեղափոխվեն  Մադրիդի արվարձանում գտնվող «Նահատակների հովիտ» հուշահամալիր, որտեղ թաղված են նաև Իսպանիայի  քաղաքացիական պատերազմի զոհերը: «Այս հարցն այլևս չենք հետաձգի: Ֆրանկոյի ընտանիքի կարծիքը հաշվի կառնենք միայն Ֆրանկոյի հուղարկավորման կոնկրետ վայրի ընտրության հարցում»,- […]

̰
BACK_TO_TOP