TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է վթարվել

11:20 29.08.2018

Թուրքիայի Անթալիա քաղաքում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է NTV-ն: Риа Новости-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան` ժամը 05:00-ի սահմաններում: Ավտոբուսն ուղևորվելիս է եղել դեպի օդանավակայան, ճանապարհին բախվել է բեռնատար մեքենայի, դուրս եկել ճանապարհից ու ընկել ջրատարը: Պատահարի հետևանքով առնվազն 11 մարդ է տուժել: Վնասվածքներ են ստացել նաև երկու […]

̰
Հունաստանում Կրետե ուղևորվող նավի վրա հրդեհ է բռնկվել. տարհանվել է ավելի քան 1000 մարդ

10:36 29.08.2018

Հրդեհի պահին նավի տախտակամածին 1016 մարդ է եղել, որոնցից 141-ը՝ անձնակազմի անդամներ:

̰
Թրամփը սպառնացել է IT ընկերություններին

10:19 29.08.2018

Ավելի վաղ Թրամփն իր թվիթերյան էջում Google-ին մեղադրել էր այն բանում, որ կայքի որոնման արդյունքները կողմնակալ են:

̰
Բելֆաստում հրդեհի հետևանքով պատմական շենքը կարող է փլուզվել

10:11 29.08.2018

Բոլորովին վերջերս շենքը վերանորոգման էր ենթարկվել, ինչն արժեցել էր շուրջ 30մլն ֆունտ ստեռլինգ:

̰
Facebook-ը լիովին անցում կկատարի վերականգնվող էներգիայի աղբյուրներին

08:31 29.08.2018

Մինչև 2020 թվականի վերջ Facebook ընկերությունը մտադիր է լիովին անցում կատարել վերականգնվող աղբյուրների էներգիայի օգտագործման։ «Այսօր մենք պարտավորություն ենք ստանձնում կրճատելու ջերմոցային գազերը 75 տոկոսով և մինչև 2020 թվականի վերջ 100 տոկոսով ապահովելու մեր գլոբալ գործունեությունը վերականգվող աղբյուրների էներգիայով»,-ասված է ընկերության հաղորդագրությունում։ 2017 թվականին Facebook-ի ձեռնարկությունները 50 տոկոսով անցում են կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրներին։

̰
Վենեսուելացի փախստականների պատճառով Պերուում արտակարգ դրություն է սահմանվել

08:16 29.08.2018

Պերուի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրի մի շարք շրջաններում՝ Վենեսուելայից ներգաղթյալների հոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է RPP պորտալը։ Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է Սարումբիլյա և Տումբես նահանգներում։ Պերուի կառավարությունում կարծում են, որ այդ շրջաններում ներգաղթյալների թվի մեծացումն անխուսափելիորեն կանդրադառնա առողջապահության վրա։ Վենեսուելայի բնակիչները զանգվածաբար լքում են երկիրը ծանր տնտեսական վիճակի պատճառով։ Նրանք […]

̰
Բրազիլիան զորքեր է ուղարկել Վենեսուելայի հետ սահման

07:59 29.08.2018

Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը զորքեր է ուղարկել Վենեսուելայի հետ սահման՝ այդ երկրից ներգաղթյալների թվի մեծացման պատճառով։ Նախագահը հույս ունի, որ այդ կերպ կստացվի կարգավորել միգրացիոն խնդիրը։ Երկրի հյուսիսային Ռորայմա նահանգ է ուղարկվել 120 զինծառայող, ովքեր պետք է կանխեն միջադեպերը՝ կապված վենեսուելացի ներգաղթյալների ներհոսքի հետ։ Ծանր տնտեսական պայմաններն ստիպում են տասնյակ հազարավոր վենեսուելացիների լքել երկիրը։ «Ես […]

̰
ԱՄՆ-ում սկսել են վաճառել 3D տպիչով զենքի ստեղծման գծագրերը

07:50 29.08.2018

Ամերիկյան Defense Distributed ընկերությունն սկսել է գծագրերի վաճառքը, որոնք նախատեսված են եռաչափ տպիչի օգնությամբ հրազենի ստեղծման համար։ Դա տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, երբ ԱՄՆ-ի դատարանը երկարացրել է համացանցում նման սխեմաների հրապարակման արգելքը։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Գծագրերը հասանելի կլինեն այնքան ժամանակ, քան դեռ այդ հարցը վերջնականապես չի կարգավորվել դատարանում։

̰
Չինաստանն առաջին ռազմաբազան է կառուցում Աֆղանստանում

07:40 29.08.2018

Ահաբեկչության դեմ պայքարում Քաբուլի հետ համագործակցության շրջանակում Չինաստանն սկսել է իր առաջին ռազմաուսումնական բազայի կառուցումը։ Շինարարությունն ընթանում է Բադահշան նահանգում։ South China Morning Post թերթի տվյալներով՝ Պեկինը ծրագրում է այնտեղ ուղարկել առնվազն մեկ գումարտակ՝ աֆղան մասնագետների ուսումնական նախապատրաստության համար սպառազինությամբ։ Նշվում է, որ դա կլինի Աֆղանստանի տարածքում Չինաստանի ռազմական ներկայության առաջին դեպքը։ Հավանաբար, բազայի գլխավոր […]

̰
Ուկրաինացիները կկարողանան շրջագայել Վրաստանում ներքին անձնագրերով

00:47 29.08.2018

Ուկրաինան և Վրաստանը պատրաստվում են համաձայնագիր ստորագրել երկու երկրների քաղաքացիների համար ներքին անձնագրերով շրջագայության վերաբերյալ: Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովի հայտարարությամբ` Ուկրաինան արդեն հաստատել է համապատասխան փաստաթուղթը  և քննարկման ներկայացրել վրացական կողմին: Դեսպանը նաև նշել է, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև սեպտեմբերի վերջ, երբ պատվիրակությունները ժամանեն Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար: Հիշեցնենք, […]

̰
Մելանյա Թրամփը թանկարժեք կիսաշրջազգեստով ծառ է տնկել

00:13 29.08.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Valentino-ի 4000 դոլարանոց կիսաշրջազգեստով հայտնվել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում, բահը վերցրել ձեռքն ու ծառ տնկել։ Մելանյա Թրամփն արժանացել է սոցցանցերի օգտատերերի քննադատություններին՝ նման շքեղ տեսքով և «Christian Louboutin»-ի բարձրակրունկ կոշիկներով ծառատունկի մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Օգտատերերը լուսանկարներում նկատել են առաջին տիկնոջ՝ անհամապատասխան հագուկապի պատճառով կրած […]

̰
Ֆրանսիան դիվանագետներին հորդորել է հետաձգել գործուղումներն Իրան

23:53 28.08.2018

Ֆրանսիայի ԱԳՆ-ը դիվանագետներին և գերատեսչության աշխատակիցներին կոչ է արել անվտանգության նկատառումներով անորոշ ժամկետով հետաձգել գործուղումներն Իրան։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ԱԳՆ ներքին փաստաթղթին։ Այդ որոշման պատճառներից մեկը կապված է Փարիզի մոտ իրանցի ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ ահաբեկչության կանխման դեպքի հետ։ Նշվում է, որ այդ հանրահավաքին պետք է մասնակցեր նաև Թրամփի […]

̰
ԱՄՆ քաղաքացիների ավելի քան 40%-ը կողմ է նախագահ Թրամփի իմպիչմենթին

22:56 28.08.2018

ԱՄՆ քաղաքացիների ավելի քան 40%-ը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին: Այս մասին փաստում են սոցիոլոգիական հարցումների արդյունքները: 44 տոկոսը համարում է, որ արդեն պետք է սկսել իմպիչմենթի գործընթացը: Ի դեպ, նրանց 2/3-ն էլ նշել է, որ վստահում է Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենին, որը հայտարարել էր, որ բոլոր ֆինանսական հանցագործությունները կատարել է նախագահի հրահանգով: […]

̰
Պուտինը ելույթի ժամանակ շփոթել է Ֆրանսիայի Լյուդովիկոս թագավորներին

21:29 28.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփոթել է «Մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» արտահայտությունն արած Ֆրանսիայի Լյուդովիկոս XV թագավորին: Օմսկում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական հարցերով կառավարության հետ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ «դա Լյուդովիկոս XIV-ի հայտնի սկզբունքն է»: Այդ արտահայտությունը տարբեր բառարաններում վերագրվում է Լյուդովիկոս XV-ի սիրուհի, մարքիզուհի դե Պոմպադուրին, իսկ  արտահայտությունն արել է Լյուդովիկոս XV թագավորը:  

̰
Կուբայում պատրաստել են ռեկորդային չափաբաժնով կոկտեյլ

21:03 28.08.2018

Կուբայի մայրաքաղաք Հավանայում ռեկորդային չափաբաժին ունեցող կոկտեյլ են պատրաստել: Այս մասին հայտնում է ТСН-ը: Նշվում է, որ հսկայական բաժակի մեջ լցրել են 100 շիշ ռոմ և 200 լիտր Կոկա-Կոլա: 2 մետրանոց բաժակի մեջ ըմպելիքները խառնել են տասնյակ բարմեններ ԱՄՆ-ից ու Լատինական Ամերիկայից: «Սկզբում լցրել են ռոմը, այնուհետև` գազավորված ըմպելիքը, իսկ վերջում ավելացրել են մի քանի […]

̰
Ծեծկռտուք ԱՄՆ բանտում. տուժել են վրացի բռնցքամարտիկն ու ռուս «օրենքով գողը»

19:31 28.08.2018

ԱՄՆ Բրուկլինի բանտում վնասվածքներ են հասցրել վեց գոտի ունեցող վրացի բռնցքամարտիկ Ավթանդիլ Խուրցիձեին և ռուս «օրենքով գող» Ռաժդեն Շուլայային: Այս մասին հայտնում է CrimeRussia առցանց պարբերականը: Նրանց հոսպիտալացրել են բազմաթիվ հեմատոմաներով և դանակի հարվածներից ստացած մակերեսային վերքերով: Միջադեպը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ: Պատճառների մասին չի հաղորդվում: Շուլայայի թարգմանչի փոխանցմամբ՝ բանտի բակում զբոսանքի ժամանակ […]

̰
Telegram-ը համաձայնել է հատուկ ծառայություններին փոխանցել տվյալներ ահաբեկիչների մասին

18:33 28.08.2018

Telegram-ը, դատարանի որոշմամբ, հատուկ ծառայություններին կփոխանցի տեղեկություններ ահաբեկչության մեջ մեղադրվողների վերաբերյալ: «Եթե Telegram-ը ստանա դատարանի որոշումը, որը հաստատում է, որ Ձեզ մեղադրում են ահաբեկչության մեջ, մենք կարող ենք գաղտնազերծել Ձեր IP-հասցեն և հեռախոսահամարը»,- ասված է ընկերության՝ տեղեկատվության գաղտնիության քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերում: Նշվում է, որ նման դեպքեր դեռևս չեն եղել: Բոլոր նման դեպքերը Messenger-ը յուրաքանչյուր 6 ամիսը […]

̰
Չինաստանում մի քանի տասնյակ տոննա ցեմենտը թափվել է բանվորի վրա

17:48 28.08.2018

Չինաստանում մի քանի տասնյակ տոննա կշռող չոր ցեմենտը թափվել է շինարարական հրապարակում աշխատողներից մեկի վրա: Այս մասին հայտնում է ntv.ru-ն: Աշխատակիցը բարեբախտաբար կարողացել է փախչել և չի վնասվել: https://www.facebook.com/ntvofficial/videos/537359113362321/

̰
Գերմանական քաղաքում կանգնեցված Էրդողանի ոսկեզօծ արձանը դժգոհություն է առաջացրել

17:28 28.08.2018

Գերմանական Վիսբադեն քաղաքում  տեղադրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոսկեզօծ արձանը: Այս մասին տեղեկացնում է T-online պորտալը: 4մ բարձրություն ունեցող արձանն առաջացրել է շատերի դժգոհությունը: Այդ մասին են վկայում սոցցանցերում հայտնված գրառումները: Օգտատերերն այդ նախաձեռնությունը «անսահման հիմարություն» են որակում: Տեղի թուրքական համայնքը ևս զարմանքով է արձագանքել: Քանդակը տեղադրվել է քաղաքում անցկացվող «Վիսբադենի բիենալե» փառատոնի շրջանակում: […]

̰
Ճապոնիայում անոմալ շոգից դարձյալ զոհեր են եղել

15:39 28.08.2018

Ճապոնիայում օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում անոմալ շոգ եղանակի պատճառով երկու մարդ է զոհվել, 5890 մարդ հոսպիտալացվել է: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են այդ երկրի հրշեջ ծառայությունից, որում ներառված է նաև շտապօգնության ծառայությունը: Հաղորդվում է, սրան նախորդող շաբաթվա ընթացքում, երբ եղանակն անհամեմատ ավելի զով է եղել, բուժհաստատություններ է դիմել 3669 մարդ: Ստացվում է, որ […]

̰
Վիեննայի կենդանաբանական այգում նկարիչ-պանդա է հայտնվել

15:29 28.08.2018

Վիեննայի կենդանաբանական այգում պանդան բամբուկե վրձնով աբստրակտ ոճի մինիմալիստական լուսանկարներ է նկարում, տեղեկացնում է ABC News-ը: Նշվում է, որ կենդանու նկարած ստեղծագործությունները վաճառվում են 500 դոլարով: Պանդայի նկարները հնարավոր է ձեռք բերել և՛ համացանցից, և՛ կենդանաբանական այգուց: Աղբյուրի փոխանցմամբ՝ նկարիչ-պանդան արդեն 18 տարեկան է, նրա անունը Յանգ-Յանգ է: Նկարների վաճառքից գոյացած գումարը կենդանաբանական այգու աշխատակիցներն օգտագործելու […]

̰
Սերգեյ Շոյգուն հայտարարել է ամենախոշոր զորավարժությունների անցկացման մասին

15:20 28.08.2018

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Լեոնիդ Բրեժնևի ժամանակներից ի վեր ամենախոշոր զորավարժությունների անցկացման մասին: Դրանց կմասնակցի մոտ 300 հազար զինծառայող և մոտ 36 հազար միավոր տեխնիկա: «Դրանք ինչ-որ կերպ կրկնում են «Արևմուտք-81»-ը, սակայն ավելի մասշտաբային են»,- ասել է Շոյգուն։ ՌԴ պաշտպանության նախարարի խոսքերով՝ «Արևելք-2018» անվանմամբ վարժանքները կանցկացվեն սեպտեմբերի 11-15-ը՝ Կենտրոնական ու Արևելյան ռազմական […]

̰
Չինաստանում երեխան ավելի քան 30 րոպե կախված է մնացել պատշգամբի ճաղավանդակից

15:04 28.08.2018

Չինաստանում 4-ամյա երեխան քիչ է մնացել ընկնի պատշգամբից, երբ փորձել է բարձրանալ ճաղավանդակների վրա: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ դեպքի պահին աղջնակը տանը մենակ է եղել, բարձրացել է ճաղերի վրա ու չի ընկել միայն այն պատճառով, որ գլուխը մնացել է ճաղերի արանքում: Հաղորդվում է, որ երեխան այդպես կախված է մնացել ավելի […]

̰
ԵԱՏՄ-ի և Ֆարերյան կղզիների կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

15:00 28.08.2018

Եվրասիական տնտեսական միությունն ու Ֆարերյան կղզիները համագործակցության նոր էջ են բացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ֆարերյան կղզիների կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հուշագիրը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան և Ֆարերյան կղզիների արտաքին գործերի ու առևտրի նախարար Փոուլ Միխելսոնը: […]

̰
ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այլընտրանքը չեն. Թուրքիայի ԱԳՆ

14:54 28.08.2018

Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այլընտրանքը չեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը նաև մեկնաբանել է թուրք-ամերիկյան ներկայիս հարաբերությունների վիճակը: «Եթե ԱՄՆ-ն անի այն ամենը, ինչ մտադիր է, ապա պատասխան միջոցառումներ կլինեն»,- նշել է Չավուշօղլուն: Չավուշօղլուն անդրադարձել է նաև ամերիկյան պատժամիջոցներին. «Թուրքիան պարտավոր չէ պահպանել ԱՄՆ-ի անարդար […]

̰
Արսեն Թորոսյանը ՌԴ պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի իր ռուս գործընկերոջ հետ

14:36 28.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում այդ երկրի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում: «ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է: Նախատեսված է նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումն իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ: ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարների քննարկման […]

̰
ԱՄՆ աճուրդում Ferrari 250 GTO-ն վաճառվել է ռեկորդային՝ 48․4 մլն դոլարով

14:17 28.08.2018

1962թ. Ferrari 250 GTO-ն Sotheby’s-ում վաճառվել է 48․4 մլն դոլարով և դարձել է ամենաթանկարժեք ավտոմեքենան, որ երբևէ վաճառվել է աճուրդում: Մրցույթն անցել է Կալիֆոռնիայի բարեգործական արարողության ժամանակ՝ Պեբլ-Բիչ էլեգանտության մրցույթում, գրում է RT-ն՝ հղում անելով CNBC-ին: «3413» համարով մեքենան 1962-ին հաղթել է իտալական GT առաջնությունում, իսկ 1963 և 1964 թվականներին հաղթանակ է գրանցել սիցիլիական Targa Florio ավտոմրցույթում: 18 […]

̰
Շառլ Ազնավուրը 2024թ. մայիսի 22-ին իր 100-ամյակի առթիվ մեծ համերգ է պլանավորել

14:12 28.08.2018

Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել Maxim պարբերականին: Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ազնավուրին հաջողվել այս տարիքում նման կազմվածք պահպանել, շանսոնյեն պատասխանել է. «Ես ամեն օր 340 մետր լողում եմ, ուտում եմ ափսեիս մեջ դրված պարունակության ճիշտ կեսը»: Շանսոնյեին հարցրել են, թե ինչպես է կարողացել նույն կնոջ հետ ապրել ավելի քան 51 տարի: «Առաջին անգամ […]

̰
Գերմանիայի Հեմնից քաղաքում բողոքի ակցիաների ժամանակ 6 մարդ է վիրավորվել

13:30 28.08.2018

Սաքսոնիայի Հեմնից քաղաքում վեց մարդ թեթև վնասվածքներ է ստացել գիշերը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը: Գերատեսչության ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գիշերը քաղաքում հանգիստ է անցել: Նա նշել է, որ ակտիվիստները վնասվածքներ են ստացել պայթակների այլ առարկաների պատճառով, որոնք միմյանց վրա են նետել բողոքի ակցիա իրականացնողները: Ակցիաներին […]

̰
Ֆրանսիան հայտնել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկին ոչնչացնելու մասին

12:12 28.08.2018

Ֆրանսիայի Զինված ուժերը հայտարարել են, որ Աֆրիկայում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում իրենց հաջողվել է ոչնչացնել ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՊՆ հայտարարությունը: Գործողություններն ընթացել են Մալիում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոչնչացվել է խմբավորման առաջնորդներից Մուհամեդ ալ Ալմուները, որը խմբավորման՝ Սահարայում հաստատված խմբի առաջնորդն է եղել: Հայտնի է դարձել նաև խմբավորման […]

̰
BACK_TO_TOP