TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+20.09 oC

ԱՇԽԱՐՀ

Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

00:38 28.08.2018

Instagram-ի աշխատանքում զանգվածային խափանում է տեղի ունեցել։ Բողոքների մեծ մասը՝ 58 տոկոսը, վերաբերել է նորությունների ժապավենը թարմացնելու անհնարինությանը, ևս 24 տոկոսը՝ բջջային տարբերակի խափանված աշխատանքին։ 17 տոկոս դեպքերում էլ բողոքները վերաբերել են սոցցանց մուտք գործելու դժվարությանը։ Սոցցանցի աշխատանքում զանգվածային խափանումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Ամենից շատ բողոքներն ստացվել են ԱՄՆ-ի հյուսիսարևելյան նահանգներից, Նիդերլանդներից, […]

̰
Մյունխենի անվտանգության համաժողովը սահմանել է Ջոն Մակքեյնի անվան մրցանակ

00:20 28.08.2018

Մյունխենի անվտանգության համաժողովը սահմանել է ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի անվան ամենամյա մրցանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կազմակերպության մամուլի քարտուղար Յոհանես Շմիդտին։ Մրցանակին կհավակնեն Մակքեյնին հոգեհարազատ թեմաներով աշխատանքների հեղինակները։ Մրցանակն առաջին անգամ կշնորհվի 2019 թվականի փետրվարի 15-ին:

̰
Ամերիկյան կործանիչներում լուրջ խոցելիություն է հայտնաբերվել

21:57 27.08.2018

F-35 Lightning II ամերիկյան կործանիչներում բավական լուրջ խոցելիություն է հայտնաբերվել: Պարզվում է, որ դաշտային պայմաններում լիցքավորման ժամանակ այս կործանիչները չունեն կայծակից պաշտպանության համակարգ: Ի դեպ, այսպիսի կործանիչներ, ԱՄՆ-ից բացի, ունեն նաև Թուրքիան և Իսրայելը: Կայծակի հարվածը կարող է ոչ միայն շարքից հանել առանձին համակարգեր, այլև կործանել ինքնաթիռը, մինչդեռ վերջին սերնդի կործանիչներում օգտագործված են այնպիսի մետաղական […]

̰
Պենտագոնը 40 մլն դոլար կծախսի Ռումինիայի իր ավիաբազան արդիականացնելու համար

21:30 27.08.2018

Պենտագոնը 40 միլիոն դոլար կծախսի Ռումինիայում գտնվող իր ավիաբազան արդիականացնելու համար: Խոսքը Կիմպիա-Տուրզի ավիաբազայի մասին է, որտեղ նախատեսվում է ավելացնել անգարներն ու զենքի և վառելիքի պահեստները: Վերջին շրջանում ամերիկյան ՌՕ ուժերն այստեղ են տեղակայել F-15 և A-10 կործանիչներ: Ըստ ամերիկյան կողմի՝ այս ամենն արվում է«ռուսական ագրեսիան» զսպելու նպատակով: Այս մասին հաղորդում է Defense News -ը:     

̰
Amnesty International-ը պահանջում է արգելել ռոբոտ-մարդասպանների արտադրությունը

21:20 27.08.2018

Դեռ ուշ չէ կանխարգելել ամբողջովին ավտոմատացված զինատեսակների արտադրությունը, հայտարարել են Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները: ՄԱԿ-ում մահաբեր ավտոմատացված զինատեսակների խնդրին նվիրված համաժողովից առաջ կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել ռոբոտ-մարդասպանների արտադրությունը: Իրավապաշտպանների կարծիքով՝ ռոբոտ-մարդասպաններն այլևս միայն ֆանտաստիկ ֆիլմերի հերոսներ չեն, այլ իրական սպառնալիք՝ մարդկությանը: Amnesty International-ը գտնում է, որ նման զինատեսակների արտադրությունը պետք է արգելվի: ՄԱԿ-ի […]

̰
Հայտնի են եվրոպական ամենաէժան և ամենաթանկ զբոսաշրջային քաղաքները

21:15 27.08.2018

Մասնագետները զբոսաշրջային ուղևորությունների համար կազմել են ամենաթանկ և ամենաէժան եվրոպական քաղաքների վարկանշային աղյուսակը: Այս մասին հայտնում է Post Office Travel Money-ն: Ուսումնասիրության համար օրինակ են վերցրել 10 զբոսաշրջային ապրանքներ և մատուցվող ծառայությունների ընդհանուր գումարային զամբյուղը: Հաշվարկվել են զբոսաշրջիկների ծախսը 2 գիշեր 3 աստղանի հյուրանոցում, տեղափոխությունը, զբոսաշրջային այցերը, 3 ճաշատեսակով ընթրիքը և տվյալ քաղաքի տեսարժան վայրեր […]

̰
Ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին դոլարի փոխարժեքը նվազել է

20:12 27.08.2018

Այսօր ուժի մեջ են մտել ՌԴ-ի հանդեպ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները՝ կապված մարտին բրիտանական Սոլսբերի քաղաքում Սկրիպալների թունավորման հետ:

̰
Ինչպես են մարոկկացի փախստականները ռետինե նավակով գրոհում Իսպանիայի ափը

19:52 27.08.2018

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավելի քան 50 մարդ արագորեն ցատկում Իսպանիայի ափերին մոտեցած ռետինե նավակից ու վազքով ուղղվում դեպի մոտակա ժայռերը, որոնց հարևանությամբ հինգաստղանի հյուրանոց է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Կոստա դե լա Լուս հանգստավայրի Բարոսա լողափում այդ պահին բազմաթիվ զբոսաշրջիկներ էին հանգստանում: Ականատեսներից մեկը տեսանկարահանել է […]

̰
Գաղտնազերծվել է Sony Xperia XZ3 սմարթֆոնի արտաքինը

18:44 27.08.2018

Splashleaks-ը հրապարակել է գնորդներին դեռևս չներկայացված Sony Xperia XZ3 սմարթֆոնի լուսանկարը: Նոր սարքի շնորհանդեսը նախատեսվում է անցկացնել Բեռլինում կայանալիք IFA 2018 ցուցահանդեսի շրջանակում: Հրապարակված լուսանկարն ամբողջական պատկերացում է տալիս առաջիկայում հանրության դատին ներկայացվելիք նոր սմարթֆոնի արտաքին տեսքի մասին: Նշվում է, որ սմարթֆոնի վերջին մոդելը նախկին Xperia XZ2-ից շատ քիչ է տարբերվում: Միակ տարբերությունն այն է, […]

̰
Ֆլորենցիայում ձերբակալել են իրենց անունները XIV դարի կամրջին դաջած նորապսակ զույգին

18:41 27.08.2018

Ավստրալացի նորապսակները ստիպված են եղել պատասխան տալ «ռոմանտիկ» քայլի համար: Իրենց մեղրամիսը Ֆլորենցիայում անցկացնող զույգը որոշել է հավերժացնել Իտալիա կատարած այցը: Զինվելով չմաքրվող մարկերով՝ 46-ամյա ավստրալացին Ֆլորենցիայի խորհրդանիշ հանդիսացող Պոնտե Վեկյո կամրջի վրա «հավերժացրել է» իր և հարսնացուի անունները, որից հետո անունները սրտիկի մեջ է վերցրել: Այդ ժամանակ նրանց նկատել է ոստիկանությունը: Նորապսակ զույգը հարցաքննվել […]

̰
Կրեմլը հայտնել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև գագաթնաժողովի հնարավոր վայրը

17:40 27.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ գագաթնաժողով է նախատեսվում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պեսկովի խոսքերով՝ եռակողմ հանդիպումը կարող է անցկացվել Թեհրանում: «Մենք համապատասխան հայտարարություն կտարածենք»,- հայտարարել է Պեսկովը:  

̰
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի նոր՝ հակառուսական պատժամիջոցներին

17:26 27.08.2018

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինված է համարել կապը ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների և Սկրիպալի գործի միջև: Այս մասին հաղորդում է գերատեսչության կայքը: Զախարովայի խոսքերով՝ ռուսական կողմին մեղադրել են մինչ հետաքննության ավարտը և առանց ապացույցների ներկայացման: «Հնչեցված բոլոր մեղադրանքները ժամանակավոր են, միևնույն ժամանակ, այսօր ներկայացված սահմանափակումները իրատեսական են, թեպետ, շատ բաներում կրկնում են ներկայումս գործողին»,- […]

̰
ՌԴ զինված ուժերում ԱԹՍ-ների դեմ պայքարող ստորաբաժանում է ստեղծվել

17:20 27.08.2018

ՌԴ զինված ուժերում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը կզբաղվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ հարավային ռազմականի օկրուգի ներկայացուցչին: Նշվում է, որ այդ շարժական խմբերով հատուկ մարտավարական ուսումնավարժություններ են պլանավորում իրականացնել օգոստոսի 30-ին Վոլգոգրադի երկրամասի «Մարինովկա» օդանավակայանում: Զինավարժությունների արդյունքում ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության մասնագետները կբացահայտեն, կխոցեն […]

̰
ՄԱԿ-ի դատարանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցը

16:57 27.08.2018

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ուսումնասիրում է Իրանի իշխանությունների ներկայացրած հայցն ընդդեմ ԱՄՆ պատժամիջոցների: Առաջին փոլում ներկայացվել են հայցվոր կողմի փաստարկները: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին երկու երկրների միջև կնքված Բարեկամության, տնտեսական կապերի և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագրի կետերի խախտման համար: Դատական լսումները սկսել են Իրանի կողմից ներկայացված փաստարկների […]

̰
Ավստրիայում և Գերմանիայում ձյուն է տեղացել

16:10 27.08.2018

Ձյունից ավելի շատ տուժել է ավստրիական Զալցբուրգ քաղաքը:

̰
Մահացել է ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնը

15:48 27.08.2018

Նյու Յորքում մահացել է դրամատուրգ ու սցենարիստ Նիլ Սայմոնը: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: Սայմոնը 91 տարեկան էր, նա մահացել է Մանհեթենի հիվանդանոցներից մեկում: Նիլ Սայմոնը Բրոդվեյի ամենահայտնի ու ճանաչված դրամտուրգներից մեկն է: Նրա հեղինակած պիեսներն են «Այգում ոտաբոբիկ», «Տարօրինակ զույգը», «Աստղապատ աղջիկը» և այլն: Նա ստացել է պատվավոր «Թոնի» և Պուլիցերյան մրցանակները:

̰
Իսպանիայում տոնակատարության ժամանակ հսկայական գունդը գետնին է տապալել տղամարդուն

15:03 27.08.2018

Համացանցում hայտնվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է իսպանական տոնակատարության ժամանակ քառորդ տոննա քաշով հսկայական գունդը հարվածում 29-ամյա տղամարդուն։ Այս մասին հայտնել է Daily Mail-ը։ Տեսանյութը նկարահանվել է Մադրիդի Մատաելպինո թաղամասում ավանդական տոնակատարության ժամանակ։ Նախկինում միջոցառման ժամանակ օգտագործում էին ցլերի, բայց վերջին երկու տարիներին միջոցառումն ավելի ապահով դարձնելու նպատակով կազմակերպիչները ցլերը փոխարինել էին […]

̰
Չինաստանի հեղեղումներն ու թայֆուններն այդ երկրին շուրջ 4 մլրդ դոլարի վնաս են հասցրել

14:57 27.08.2018

Այս ամռան ընթացքում Չինաստանում գրանցված հեղեղումներն ու թայֆունները, ընդհանուր առմամբ, 25․9 մլրդ յուանի (3․8 մլրդ դոլար) վնաս են հասցրել այդ երկրի տնտեսությանը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ առավել մեծ վնասներ կրել է արևելյան Շանդուն նահանգը: Այստեղ վնասի չափը հասնում է 10 մլրդ յուան (1․45 մլրդ դոլար): Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, […]

̰
Կալմիկիայում տեղի ունեցած վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ են զոհվել

14:33 27.08.2018

ՌԴ Կալմիկիայի Հանրապետության Կասպյան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ազգությամբ երկու հայ: Այս մասին հայտնում է Русарминфо-ն: «ՃՏՊ-ն տեղի է ունեցել առավոտյան ժամը 05։00-ին, ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրին: Վթարը տեղի է ունեցել Subaru մակնիշի ավտոմեքենայի՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու հետևանքով: Տեղում ստացված վնասվածքներից մահացել են Հայաստանի երկու քաղաքացիներ»,- ասված է ՌԴ […]

̰
Մոլդովայում ներքին անկարգությունների պատճառով ԵԽ-ն չեղարկել է այդ երկրի համար նախատեսված օգնության տրամադրումը

13:07 27.08.2018

Մոլդովայի ոստիկանությունը ցրել է Քիշնևի կենտրոնում տեղադրված Շտեֆան Մարեի արձանի մոտ հավաքված ցուցարերներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ Մոլդովայում անցկացվել էին այդ երկրի մայրաքաղաքի ղեկավարի ընտրությունները։ Երկրորդ փուլում այդ պաշտոնում ընտրվել էր «Արժանապատվություն և ճշմարտություն» կուսակցության կողմից առաջադրված Անդրեյ Նեստասեն՝ ստանալով ընտրողների 52․57 տոկոս ձայները: Կարճ ժամանակ անց, սակայն, արդյունքներ չեղարկվել են, […]

̰
Գերմանիան կոչ է արել արձագանքել ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցներին

12:34 27.08.2018

Մաասը նշել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները զգալիորեն անդրադառնում են Եվրոպայի և Գերմանիայի վրա:

̰
Գերմանիան առաջիկայում կվերանայի իր վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ. Գերմանիայի ԱԳՆ

12:06 27.08.2018

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ առաջիկայում կներկայացնի Գերմանիայի՝ ԱՄՆ-ի հանդեպ նոր վերաբերմունքը: Այս մասին հայտնում է dpa գործակալությունը: Դրա մեկնարկի համար նա ընտրել է հոկտեմբերի 3-ը, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կհայտարարվի Գերմանիային նվիրված տարվա մեկնարկի մասին: «Արդեն վաղուց եկել է ժամանակը՝ գնահատելու տրանսատլանտյան գործընկերությունը՝ սթափ, քննադատորեն ու անգամ ինքնաքննադատությամբ»,- ասել է […]

̰
Թայվանում հորդառատ անձրևների պատճառով 7 մարդ է զոհվել

12:03 27.08.2018

Թայվանի կենտրոնական և հարավային շրջաններում չդադարող տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհվել է 7, վիրավորվել 116 մարդ։ Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը։ Իշխանությունները ավելի քան 600 մարդու տեղափոխել են ժամանակավոր ապաստարաններ։ Նրանք նաև զգուշացրել են մարդկանց հնարավոր սողանքների և փլուզումների վտանգի մասին։ Նշվում է, որ հեղեղումների պատճառով ամենից շատ վնասները կրել է […]

̰
Իրանն ու Սիրիան ռազմական գործակցության պայմանագիր են կնքել

12:00 27.08.2018

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին Սիրիա կատարած երկօրյա այցի ընթացքում ռազմատեխնիկական գործակցության  պայմանագիր է կնքել Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Աբդալլահ Այուբի հետ: Այս մասին փոխանցնում է Tasnim-ը: Պայմանագրի համաձայն՝ երկու երկրները կընդլայնեն իրենց ռազմական և պաշտպանական գործակցությունը: «Սիրիան դուրս կգա ճգնաժամից և կմտնի վերականգնման շրջափուլ»,- ասել է Հաթամին: Նա նաև նշել է, որ Սիրիայի հետ […]

̰
Գերմանիան առաջարկել է գնել Բալկանյան երկրների զինամթերքը

11:46 27.08.2018

Քրեական գործերով Գերմանիայի դաշնային գերատեսչությունը դիմել է Եվրոպական հանձնաժողովին առաջարկով` գնել նախկին Հարավսլավիայում կուտակված մեծ թվով հրազենի պաշարները: Այս մասին հաղորդում է t-online.de լրատվական կայքը: Գերմանական քրեական ոստիկանության փորձագետների գնահատականներով՝ խոսքը գնում է տոննաների հասնող զենքերի մասին: «Եթե այդ պաշարները չհայտնվեն վերահսկողության ներքո կամ չոչնչացվեն, կհայտնվեն քրեածին ուժերի ձեռքում»,- ասել է փորձագետ Քրիստոֆ Բեքերը: Ինտերպոլը […]

̰
Հնդկաստանում քարերի նետման տոնակատարության ժամանակ բազմաթիվ մարդիկ են վիրավորվել

11:22 27.08.2018

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի և միմյանց վրա քարեր նետում:

̰
Բելառուսն ու Ռուսաստանը միմյանց պահապան հրեշտակներն են. Լուկաշենկո

10:38 27.08.2018

Լուկաշենկոյի խոսքով՝ տնտեսության ոլորտում Մինսկի կախվածությունը Մոսկվայից շատ մեծ է:   

̰
Թրամփը հաշվել է իր աջակիցներին

10:21 27.08.2018

Թրամփի հաշվարկներով՝ ամերիկացիների 52%-ը դրական է գնահատում իր աշխատանքը:

̰
Հրապարակվել է Ֆլորիդայի հրաձիգի լուսանկարը

10:10 27.08.2018

Հրաձգության հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 9 մարդ:

̰
Վագրին խաբող հնարամիտ բադի տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում

08:33 27.08.2018

Վիրտուալ տիրույթի հանրության շրջանում մեծ տարածում է գտել հնարամիտ բադի մասին տեսանյութը, որում նա կարողանում է խաբել իրեն որսալու փորձ անող վագրին։ Կադրերում երևում է, թե ինչպես է գիշատիչը դանդաղ մոտենում գետում լողացող թռչնին։ Բադը ձևացնում է, թե չի նկատել վագրին և հանկարծակի սուզվում է ջրի մեջ։ Բադի անհետացումը շփոթեցնում է գիշատչին։ Մինչ վագրը փորձում […]

̰
BACK_TO_TOP