TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

Լենինգրադի երկրամասում 29-ամյա հայ է սպանվել

19:02 20.08.2018

Լենինգրադի երկրամասի Վսեվոլժսկի շրջանի ոստիկանները ձերբակալել են 45-ամյա մի քաղաքացու, որը կասկածվում է 29-ամյա  ազգությամբ հայի սպանության մեջ: Ռախյա գյուղում օգոստոսի 18-ի ուշ երեկոյան 45-ամյա տղամարդը կրակել է հայ երիտասարդի վրա որսորդական ՏՈԶ-120 տեսակի հրացանից: Երիտասարդը մահացել է շտապօգնության մեքենայում, հաղորդում է 78.ru պարբերականը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:  

̰
Իրաքում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է ընկել

18:36 20.08.2018

Իրաքում ընկել է ԱՄՆ զինված ուժերի 60 Blackhawk ռազմական ուղղաթիռը, վիրավորվել են մի քանի ամերիկացի զինծառայողներ: Այս մասին հայտնում է Newsweek-ը: Նշվում է, որ ուղղաթիռը վերադարձել է հերթական տարածքում կատարված հետախուզությունից: Ամերիկացի գնդապետ Շոն Ռայանը հաստատել է ուղղաթիռի կործանվելը, սակայն պատճառների և տուժածների վիճակի մասին հավելյալ տեղեկատվություն դեռևս չի տրամադրել: Նախնական վարկածով՝ ուղղաթիռը ընկել է մեխանիկական […]

̰
Brexit-ի շուրջ բանակցությունների հերթական փուլը կկայանա օգոստոսի 21-22-ին

18:30 20.08.2018

Brexit-ի հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև բանակցությունների նոր փուլը կկայանա օգոստոսի 21-22-ին՝ Բրյուսելում, տեղեկացնում է The Daily Mail-ը: Աղբյուրի համաձայն՝ օգոստոսի 21-ին կողմերը կքննարկեն ապագա հարաբերությունները Brexit-ից հետո, իսկ օգոստոսի 22-ին նրանք վերստին կփորձեն վերացնել գոյություն ունեցող հակասությունները ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի շուրջ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը բյուջեից հատկացրել է […]

̰
Կատալոնիայի ոստիկանական բաժանմունքներից մեկում զինված հարձակում է եղել

17:39 20.08.2018

Կատալոնիայի ոստիկանները տեղեկացնում են, որ կանխել են իրավապահ մարմինների վրա հարձակումը: Դեպքը տեղի է ունեցել Կոռնելյա դե Լյոբրեգատում: Դանակով զինված տղամարդը մտել է ոստիկանական բաժանմունք և բղավել «Ալլահ Ակբար»: Իրավապահ մարմինները փորձել են համոզել նրան հանձնել զենքը, սակայն տղամարդը չի համաձայնել, ինչից հետո էլ ոստիկանները կրակել են նրա վրա: Կատալոնիայի իրավապահ մարմինների ղեկավար Ռաֆայել Կոմասը […]

̰
Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումը Թուրքիան համարում է քաոս առաջացնելու փորձ

17:01 20.08.2018

Անկարան քննադատում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան վրա կատարված հարձակումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ կրակոցները դեսպանատան վրա քաոս առաջացնելու նպատակ ունեն: Միջադեպը տեղի էր ունեցել այսօր վաղ առավոտյան՝ ժամը 5.30-ի սահմաններում: Աթաթուրքի հրապարակով անցնող սպիտակ մեքենայից  6 կրակոց է արձակվել դեսպանատան ուղղությամբ: Փամփուշտները դիպել էին մետաղական դռանը և անվտանգության […]

̰
Նորզելանդացի նախարարը հեծանիվով գնացել է ծննդաբերության

16:27 20.08.2018

Նոր Զելանդիայի` կանանց հարցերով նախարար Ջուլի Ջենթերը որոշել է ծննդաբերելու գնալ հեծանիվով: Այս մասին նա տեղեկացրել է իր Instagram-ի էջում: Հեծանիվով զբոսանքների հանդեպ սիրուց բացի, կնոջը այդ քայլին դրդել է այն, որ մեքենայում տեղ չի եղել: Նրան օգնող օժանդակ խումբը մեքենայով է հասել հիվանդանոց: 38-ամյա նախարարը նաև գրել է, որ ծննդաբերությունից առաջ զբոսանքը բարձրացրել է […]

̰
Բելառուսում տորնադո է մոլեգնել

16:19 20.08.2018

Բելառուսի Լիդսկի շրջանում ավազե տորնադո է մոլեգնել: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը: Արտասովոր այս երևույթը տեսանկարահանել են անցորդները և տեղադրել համացանցում: Ըստ ականատեսների՝ ավազե տորնադոն տևել է ընդամենը մի քանի րոպե:

̰
Մոսկվայում ընտրել են թիվ մեկ «օրենքով գողին»

16:01 20.08.2018

Մոսկվայի Լուժնիկի թաղամասի  էլիտար ռեստորաններից մեկում տեղի է ունեցել «օրենքով գողերի» վերջին տարիների ամենախոշոր հավաքը (սխոդկա), հայտնում է Rosbalt-ը: Հանցագործ աշխարհի դեմքերը հավաքվել են «թիվ 1-ին» ընտրելու համար, այն բանից հետո, երբ գողական  աշխարհի նախորդ «առաջնորդը»՝ Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ)  դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Թիվ մեկ «օրենքով գող» է միաձայն ընտրվել Օլեգ Շիշկանովը (Շիշկան): Հավաքին մասնակցել […]

̰
Լավրովը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիա փախստականների վերադարձն արհեստականորեն խոչընդոտելու մեջ

15:34 20.08.2018

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է արհեստականորեն արգելակել դեպի Սիրիա փախստականների վերադարձի գործընթացը, հայտնում է RIA Novosti-ն: ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ սիրիացի փախստականների վերադարձի գործընթացը հայրենիք ձգձգվում է ԱՄՆ-ի՝ Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելուց հրաժարվելու պատճառով: Նա ուշադրություն է հրավիրել ԱՄՆ պետդեպի մեկնաբանության վրա, որում ասվում է, որ «դեռևս վաղաժամ է քննարկել […]

̰
Ռումինիայի հայ համայնքը նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

15:10 20.08.2018

Օգոստոսի 10-ին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ դեպի Սուչավա ճանապարհին առաջին կանգառը տեղի է ունեցել Ռոման քաղաքում, ուր տեղի Ս․ Աստվածածին հայոց եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն՝ ներկայությամբ տարբեր քաղաքներից ժամանած ուխտավորների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների։ Օգոստոսի 11-ին ուխտավոր ժողովուրդն առաջնորդի գլխավորությամբ հավաքվել է Բոտոշան քաղաքի Ս․ Աստվածածին եկեղեցում, […]

̰
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի

15:08 20.08.2018

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի, տեղեկացնում է Интерфакс-Украина-ն: Նշվում է, որ այսօր ավելի քան մեկ շաբաթ տևած անձրևներից հետո ջրի մակարդակը աստիճանաբար սկսել է նվազել: Աղբյուրի փոխանցմամբ՝ Կերալա նահանգում, որը ամենաշատն էր տուժել, ավելի քան 700 հազար մարդ է տարհանվել: Իշխանությունները վախենում են գերբնակեցված ճամբարներում հիվանդությունների տարածման վտանգից: Երեկ ջրով ծածկված մի քանի […]

̰
Մոսկուայի մէջ կարեւոր քննարկումներ. Թեման Լիբանան գտնուող սուրիացի փախստականներն են

14:50 20.08.2018

Լիբանանի արտաքին գործոց  նախարար  Ժըպրան  Պասիլ  այսօր ռուսաստանցի իր գործընկեր   Սէրկէյ Լավրովի  հետ միացեալ մամլոյ  ասուլիս  մը տուած է։ Այս  մասին տեղեկութիւնը կը փոխանցէ «ալ Ժատիտ»  կայանը նշելով նաեւ, որ այսօրուան մամլոյ ասուլիսի    գլխաւոր թեման  յատկացուած  եղած է  Լիբանան հաստատուած  սուրիացի փախստականներու խնդրին։ Աղբիւրը նաեւ կը  յիշատակէ, որ նախարար  Լավրով իր  խօսքի ընթացքին   շեշտած է, […]

̰
Իսպանիայի վարչապետը Բարսելոնում կհանդիպի Կատալոնիայի առաջնորդի հետ

14:41 20.08.2018

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը աշնանը Բարսելոնում կհանդիպի Կատալոնիայի առաջնորդ Կիմ Տորոյի հետ, տեղեկացնում է Europa Press-ը: Նշվում է, որ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան սեպտեմբերին: Կատալոնիայի ներկայացուցչի խոսքով՝ նման հանդիպումը դրական ազդեցություն կունենա Մադրիդի և Բարսելոնի միջև հարաբերությունների զարգացման առումով: Հուլիսի 9-ին Իսպանիայի վարչապետն առաջին հանդիպումն է ունեցել Կատալոնիայի առաջնորդի հետ. վերջինս կրկին խոսել էր Բարսելոնի ինքնավարության հարցի […]

̰
Պուտինը հայտարարել է մարտական պատրաստվածության հրատապ ստուգում

14:35 20.08.2018

Մարտական պատրաստվածության հրատապ ստուգումներ են սկսվել ՌԴ կենտրոնական, հեռավոր արևելյան կայազորերի,  օդա-դեսանտային ուժերի և ռազմական ավիացիայի զորամասերում: Ստուգումները մեկնարկել են այսօր և կշարունակվեն մինչև օգոստոսի 25-ը: Ինչպես նշել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ստուգումները կներառեն 16 տիպի հատուկ վարժանքներ, և այս ամենն արվում է Восток-2018 մասշտաբային զորավարժանքների նախաշեմին: Շոյգուի խոսքերով՝ այդ զորավարժանքները լինելու են […]

̰
Ջասթին Տրյուդոն մասնակցելու է 2019թ. խորհրդարանական ընտրություններին

13:39 20.08.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն  մտադիր է մասնակցել 2019 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է Մոնրեալում ելույթի ժամանակ: Տրյուդոն կառաջադրվի իշխող Լիբերալ կուսակցության կողմից, որի առաջնորդն է 2013 թվականից: Գործող վարչապետը խոստանում է վերացնել սոցիալական բևեռացվածությունը, կրճատել հարուստների ու աղքատների  հարաբերակցությունը, նաև մեծ ուշադրություն հատկացնել երկրի ջրային ռեսուրսներին, մասնավորապես օվկիանոսներին, ինչպես նաև նպաստել երկրի […]

̰
Ռուսաստանում ձերբակալվել է «Սոյուզ» տիեզերանավեր ստեղծող ընկերության փոխտնօրենը

13:20 20.08.2018

Ռուսական «Էներգիա» կորպորացիայի փոխտնօրեն Ալեքսեյ Բելոբորոդովին և 2 այլ բարձրաստիճան անձանց ձերբակալել են: Նրանց կասկածում են խարդախության մեջ: Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը: Աղբյուրը նշում է, որ այս հարցով զբաղվում են Ռուսաստանի ազգային անվտանգության «П» վարչության աշխատակիցները: Նշենք, որ «Էներգիա»-ն Ռուսաստանի տիեզերական արդյունաբերության ամենախոշոր ընկերություններից մեկն է, որը նախագծում և արտադրում է «Սոյուզ» […]

̰
Հայտնի է Ջենովայում կամրջի փլուզման պատճառը

12:59 20.08.2018

Մասնագետները հայտնել են Ջենովայում կամրջի փլուզման հնարավոր պատճառը, տեղեկացնում է La Repubblica-ն: Կամրջի փլուզման պատճառ կարող էր լինել երկաթե ճոպանների կայմապարանների փլվածքը: «Մի քանի գործոն կարող էր նպաստել ավտոմոբիլային կամրջի փլուզմանը. կամուրջը ի սկբանե ճկվել է և հետո նոր ընկել, սակայն աղետի դինամիկան դեռ հասկանալի չէ. հիմա մասնագետները փորձում են պարզել, թե որ կառուցատարրն է […]

̰
Ռուսաստանի Տվեր քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

12:47 20.08.2018

Ռուսաստանի Տվեր քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են անմիջապես շտապել մի քանի հրշեջ մեքենաներ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի բռնկման պատճառը կարճ միացումն է եղել: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է NTV-ն:  

̰
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինավարժանքներ են սկսվել

12:26 20.08.2018

ՌԴ Հարավային ռազմական օկրուգում զինավարժանքներ են մեկնարկել հատուկ նշանակության ստորաբաժանումների ավելի քան 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ,  տեղեկացնում  է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևին: «Հարավային ռազմական օկրուգի հատուկ նշանակության միավորումներում, որոնք տեղաբաշխված են Ռոստովի մարզում, Ստավրոպոլի երկրամասում և Կուբանում, մեկնարկել են հատուկ մարտավարական զինավարժանքները: Հատուկ մարտավարական զինավարժանքներին մասնակցում […]

̰
Ռուսաստանը հրաժարվել է սեփական ուղղաթիռակիրների շինարարությունից

12:11 20.08.2018

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կառուցելու ուղղաթիռակիրներ, հայտնում է Interfax-ը: «Հարցերը, կապված Ռուսաստանի ռազմածովային ուժերի ավիակրի շինարարության հետ, ներկայումս գտնվում են քննարկման փուլում, իսկ ուղղաթիռակրի շինարարության հարցի վերաբերյալ կարող եմ հստակ ասել, որ ուղղաթիռակիրներ  չեն կառուցվելու»,- ասել է Մանտուրովը: Նրա խոսքով՝ նավեր, որոնք ի վիճակի են կրել ուղղաթիռներ, […]

̰
Պենտագոնը հայտարարել է նոր՝ անանուն մեսենջերի ստեղծման մասին

11:57 20.08.2018

Պենտագոնի առաջատար հետազոտական նախագծերի գրասենյակը հայտարարել է մրցույթ՝ ցանցահենությանը դիմակայող նոր` անանուն բջջային մեսենջերի ստեղծման համար: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Հայտնի է, որ գրասենյակը ծրագրի ստեղծման համար հատկացրել է 44 միլիոն դոլար: Մեսենջերի ստեղծման աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թվականի մարտին և ավարտել 2023 թվականին: Աղբյուրը նշում է, որ նոր ծրագիրը կկոչվի «Ապահով անանուն […]

̰
Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ

11:50 20.08.2018

Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարար Մարի Նգանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի կենտրոնական խորհրդից, Հայ դատի հանձնախմբի պատվիրակության կազմում եղել են Շահեն Միրաքյանը, Սևակ Բելյանը և Մարիաննա Դավիթյանը: Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամները նախարարին ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները և […]

̰
Ինդոնեզիայի երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 10-ի

11:34 20.08.2018

Նվազագույնը 5 մարդ է զոհվել երկրաշարժի նոր ցնցման հետևանքով, որը տեղի է ունեցել ինդոնեզական Լոմբոկ կղզու մերձակայքում: Այս մասին հայտնում է Channel News Asia-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ կղզուց ոչ հեռու տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել են հետցնցումները, իսկ գրեթե 12 ժամ անց տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝  6,9 մագնիտուդով: Ստորերկրյա ցնցումները առաջացրել են սողանքներ, […]

̰
Ղազախստանում ակրոբատուհին ելույթի ժամանակ ընկել է

10:47 20.08.2018

Ղազախստանում կրկեսային հնարքի կատարման ժամանակ 28-ամյա աղջիկն ընկել է բարձրությունից: Նրան անմիջապես հոսպիտալացրել են: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է NTV-ն: Միջադեպը տեղի է ունեցել Տալդիկորգան քաղաքում, որտեղ հյուրախաղերով հանդես էր գալիս Օմսկի կրկեսը: Տուժածի գործընկերների խոսքերով՝ փորձառու ակրոբատուհի Դարյա Վերսկայան իր հնարքների մեծ մասը կատարում է առանց անվտանգության ճոպանների: Ընկնելիս նա կարողացել է ճիշտ դիրք […]

̰
Հունաստանը դուրս եկավ միջազգային ֆինանսական օգնության ծրագրից

10:41 20.08.2018

Հունաստանը հաջողությամբ դուրս եկավ ֆինանսական օգնության ծրագրից, որը գործարկվել էր 2010 թվականին։ Եվրախմբի ղեկավար Մարիո Սենտենոն հայտարարել է, որ Հունաստանը պաշտոնապես ավարտել է օգնության եռամյա ծրագիրը, հաջորդական ծրագրեր չեն գործարկվի, քանի որ երկրի տնտեսությունն աճում է, իսկ գործազրկության մակարդակը՝ նվազում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Սենտենոն նշել է, որ Կայունության եվրոպական մեխանիզմի ծրագիրն ավարտել […]

̰
Թալիբներն Աֆղանստանում առևանգել են 3 ավտոբուսի` մոտ 150 ուղևորի

10:07 20.08.2018

«Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիսում առևանգել են 3 ավտոբուսների ուղևորների։ Դեպքը տեղի է ունեցել Կունդուզ նահանգի Խանաբադ բնակավայրի շրջանում՝ Թահար-Քաբուլ մայրուղու վրա։ Առևանգողները դեռևս որևէ պայման չեն առաջադրել։ Xinhua գործակալության հաղորդմամբ՝ առևանգված ուղևորների թիվը կազմում է մոտ 150։ Օգոստոսի 19-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել էր Ղուրբան-բայրամ տոնի առթիվ թալիբների հետ հրադադարի ժամանակավոր ռեժիմ […]

̰
Փարիզում ի հայտ է բերվել փլուզման ռիսկի տակ գտնվող 840 կամուրջ

09:55 20.08.2018

Ֆրանսիայի տարածքում հայտնաբերվել է 840 կամուրջ, որոնք փլուզման ռիսկի տակ են։ Այս մասին են վկայում կառավարության կողմից կատարված ստուգումների տվյալները։ Պետությունն, ընդհանուր առմամբ, սպասարկում է մոտ 12 հազար կամուրջ։ Դրանց մոտ 1/3-ը վերանորոգման կարիք ունի, իսկ 840-ը կարող են առաջիկա տարիներին փլուզվել, հայտնում է Sky News-ը։ Օգոստոսի 14-ին իտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի 200 մետրանոց […]

̰
Անկարայում անհայտ անձինք կրակ են բացել ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ

09:35 20.08.2018

Անկարայում այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ կրակոցներ են արձակվել,  հայտնում է CNN Turk-ը։ Հաղորդվում է, որ արձակված փամփուշտներից մեկը դիպել է անցակետի պատուհանին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կրակոցներ արձակողները գտնվել են առանց պետհամարանիշի սպիտակ մեքենայում, որով էլ հեռացել են դեպքի վայրից։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։  

̰
Տարեց հարավկորեացիներն իրենց հարազատներին հանդիպելու համար մեկնել են Հյուսիսային Կորեա

08:41 20.08.2018

89 տարեց հարավկորեացիներ ուղեկցորդների հետ այսօր մեկնել են Հյուսիսային Կորեա՝ հանդիպելու իրենց հարազատներին, որոնցից բաժանվել են Կորեական պատերազմից հետո: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Շփման համար նրանք ունեն 2 օր։ Հանդիպումը տեղի կունենա Կըմգանսան հանգստավայրում: Վերջին նման հանդիպումը տեղի էր ունեցել 2015 թվականի հոկտեմբերին։ Այս տարի կողմերի հանդիպումները կկայանան երկու փուլով։ Երկրորդ խումբը հարազատներին հանդիպելու […]

̰
Կանադայի վարչապետը հայտնել է 2019 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

08:06 20.08.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է 2019 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «2015 թվականից սկսած մենք շատ բաների ենք հասել, սակայն դեռ շատ աշխատանք է մնում, որ պետք է միասին անենք։ Ես ուրախ եմ այսօր ընդունելու առաջադրումը որպես 2019 թվականին Կանադայի Լիբերալ կուսակցության թեկնածու»,- գրել է Թյուդոն ֆեյսբուքյան իր էջում։ Կանադայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն […]

̰
BACK_TO_TOP