TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Երկրաշարժի հետևանքով Կարակասում երկնաքերը թեքվել է 25 տոկոսով

07:29 22.08.2018

Վենեսուելայում տեղի ունեցած 7․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մայրաքաղաք Կարակասում 200 մետրանոց անավարտ երկնաքերի վերջին 5 հարկերը թեքվել են 25 տոկոսով։ Այս մասին Twitter-ում հայտնել է ներքին գործերի նախարար Նեստոր Ռևերոլը։ Նշվում է, որ մոտ 190 մ բարձրությամբ շենքում, որի շինարարությունը դադարել էր 1994 թվականին, երկար ժամանակ մարդիկ են ապրել, ինչի պատճառով երկնաքերն անվանվել է «ուղղահայաց […]

̰
Վենեսուելայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

07:12 22.08.2018

Վենեսուելայի հյուսիսային Սուկրե նահանգում 7․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ականատեսների տվյալներով՝ ցնցումներից հետո տների պատերը ծածկվել են վիթխարի ճաքերով և մասամբ փլուզվել։ Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 00։31-ին։ Օջախը գտնվել է 112 կմ խորության վրա։ Ականատեսները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակում։ […]

̰
Ամենաբարեկեցիկ երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը 69-րդն է

00:06 22.08.2018

Global Management Consulting խորհրդատվական միջազգային ընկերությունը կազմել է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների վարկանշային աղյուսակը։ 152 երկրների թվում Հայաստանը 69-րդն է՝ 51․7 միավորով։ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը հայտնվել են համապատասխանաբար 63-րդ, 71-րդ և 60-րդ տեղերում։ Առաջին տեղում Նորվեգիան է՝ 85,3 միավորով։ Դրան հաջորդում են Շվեյցարիան և Իսլանդիան:

̰
Լավրովը բրիտանական իշխանություններին մեղադրել է չափազանց բարձր ինքնագնահատականի համար

22:05 21.08.2018

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ին և ԱՄՆ-ին քաղաքականություն թելադրելու Լոնդոնի ձգտումը բացատրել է բրիտանական իշխանությունների չափից դուրս բարձր ինքնագնահատականով: Այսպես է մեկնաբանել Լավրովն իր բրիտանացի գործընկերոջ՝ Ջերեմի Հանթի ելույթը: Ավելի վաղ մամուլում տարածվել էր Հանթի՝ Վաշինգտոնում նախատեսված ելույթի տեքստը, որում նա կոչ է անում ԱՄՆ-ին և ԵՄ-ին խստացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները՝ հաշվի առնելով […]

̰
Մոզամբիկը հսկայական հարկեր է սահմանել լրագրողների և ԶԼՄ-ների համար

20:05 21.08.2018

Մոզամբիկը հարկեր է սահմանել լրագրողների համար: Օրենքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ից: Արտասահմանցի լրագրողներն այս երկիր մեկանգամյա մուտքի համար պետք է վճարեն 2500 դոլար, իսկ մեկ տարվա աշխատանքի թույլտվության համար՝ 8300  դոլար: Տեղացի լրագրողների համար ևս հարկ կա: Նրանք լրագրողական գործունեության և նյութերի հրապարակման համար տարեկան պետք է վճարեն 500 դոլար, իսկ արտասահմանյան ԶԼՄ-ների հետ […]

̰
Microsoft-ը հայտնել է ռուս ցանցահենների նոր հարձակման մասին

20:01 21.08.2018

Microsoft ընկերությունը հայտնել է, որ ռուս ցանցահենները ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների վրա ազդելու փորձեր են ձեռնարկել: Հայտարարությունը տեղադրվել է ընկերության պաշտոնական կայքում: Ըստ Microsoft-ի տվյալների՝ ցանցահենները ստեղծել են հատուկ կայքեր ու URL-հասցեներ, որոնք շատ նման են «պոտենցիալ զոհերի»  վեբ կայքերին: Ընկերությունը, մասնավորապես, նշել է ԱՄՆ Սենատի  և Միջազգային հանրապետական ինստիտուտի կայքերը: «Մենք անհանգստացած ենք, քանի որ այս […]

̰
Խորհրդային զորքերի ներխուժման 50-րդ տարելիցի օրը Չեխիայում զանգվածային ցույցեր են սկսվել

19:15 21.08.2018

Խորհրդային զորքերի ներխուժման 50-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում: Բողոքավորները սուլոցներով են դիմավորել վարչապետ Անդրեյ Բաբիշին, երբ վերջինս ներկայացել է՝ խորհրդային զորքերի ներխուժման 50-ամյա տարելիցի միջոցառմանը մասնակցելու համար: «Ամո՛թ, ամո՛թ»,- վանկարկել են ցուցարարները և այդպիսով փորձել են ընդհատել Բաբիշի ելույթը: Վարչապետը, սակայն, չի արձագանքել վանկարկումներին և շարունակել է իր խոսքը: Բանն այն […]

̰
Apple ընկերությունը տնտեսող Mac mini է թողարկելու

18:57 21.08.2018

Apple ընկերությունը այս աշնանը թողարկելու է տնտեսող Mac mini, տեղեկացնում է Bloomberg-ը։ Ըստ ընկերության տվյալների՝  Mac Mini -ն կունենա հիշողության նոր օպցիաներ։ Ներկա մոդելներն արժեն մոտ 500 դոլար։ Վերջին անգամ ընկերությունը 2014-ին է նորացրել Mac mini-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունը աշնանը կթողարկի iPhone-ի 3 մոդել,  Apple Watch՝ ավելի մեծ էկրանով, նորացված պլանշետ և նոր MacBook Air с 13։ […]

̰
Քաբուլում հրթիռակոծությունից հետո պայթյուն է որոտացել

17:24 21.08.2018

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի թաղամասերից մեկում, որը մինչ այդ ենթարկվել էր հրթիռակոծության: Այս մասին հայտնում է ToloNews հեռուստաալիքը: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկա: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը: Հարվածը հասցվել է տեղի ժամանակով […]

̰
Շվեդիայում թռչնի հետ բախումից կործանիչ է վթարվել

17:13 21.08.2018

Շվեդիայի հարավում թռչնի հետ բախումից կործանիչ է վթարվել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Saab JAS 39 Gripen կործանիչի օդաչուին հաջողվել է ողջ մնալ, նա այժմ գտնվում է հիվանդանոցում։ Երկրի պաշտպանության նախարարը գովաբանել և շնորհակալություն է հայտնել օդաչուին ու փրկարարներին՝ ձեռնարկված գրագետ և օպերատիվ գործողությունների համար։ Ինքնաթիռի կործանման պատճառը պարզելու համար հատուկ հանձնաժողով կգումարվի։    

̰
Volkswagen-ը տեխնիկական թերության պատճառով հետ է կանչել 700 հազար մեքենա

17:06 21.08.2018

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնն աշխարհի տարբեր ծայրերից 700 հազարից ավելի մեքենա է հետ կանչել՝ սրահի լուսավորության խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ Tiguan և Touran մոդելի մեքենաները ենթակա են վերանայման: Նշվում է, որ լուսային մոդուլների վրա խոնավության ազդեցությունը կարող է հանգեցնել բռնկման ու սրահի վնասման: Մասնավորապես, Գերմանիայում այդ խնդրի պատճառով հետ է կանչվել […]

̰
ԱՄՆ-ը Գերմանիա է արտաքսել նախկին համակենտրոնացման ճամբարի 95-ամյա պահակին

16:07 21.08.2018

ԱՄՆ-ը Գերմանիա է արտաքսել նացիստական համակենտրոնացման ճամբարի 95-ամյա նախկին աշխատակից Յակով Պալիային: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հայտնի է, որ 1943-ին Պալիան ծառայել է Լեհաստանի տարածքում գտնվող «Տրավնիկի» կոչվող տարածքում գտնվող համակենտրոնացման ճամբարում: Այդ ճամբարում սպանվել են հազարավոր մարդիկ: 1949-ին նա տեղափոխվել է ԱՄՆ՝ թաքցնելով անցյալը, իսկ 8 տարի անց ստացել է քաղաքացիություն ու շարունակել […]

̰
Հնդկաստանում ավելի քան 1 միլիոն մարդ ջրհեղեղի պատճառով լքել է բնակավայրերը

15:27 21.08.2018

Հնդկաստանի հարավում՝ Կերալա նահանգում, ավելի քան մեկ միլիոն մարդ հորդառատ անձրևների և ջրհեղեղների պատճառով լքել է իր տունը և տեղավորվել փախստականների համար նախատեսված ճամբարում: Այս մասին տեղեկացնում է Korrespondent-ը: Հեղեղների պատճառով 410 մարդ է մահացել: Ներկա դրությամբ 1 միլիոն 28 հազար մարդ տեղավորվել է ավելի քան 3․2 հազար հատուկ ճամբարներում, ընդ որում՝ մի քանի հազար […]

̰
Կատարի թագավորական ընտանիքը 642 մլն դոլարով վաճառում է իր շքեղ ինքնաթիռը

14:51 21.08.2018

Կատարի թագավորական ընտանիքը վաճառքի է հանել իր շքեղ ինքնաթիռը՝ 10 լոգասենյակով, հարմարավետ ննջասենյակով, ահռելի հյուրասենյակով և նույնիսկ բուժկետով համալրված Boeing 747-8-ը, հայտնում է Daily Mail-ը։ Օդանավն ի սկզբանե նախատեսված է եղել 467 ուղևորի համար, սակայն  թագավորական ընտանիքը դրա սրահն առավել ընդարձակ դարձնելու նպատակով հանել է նստատեղերի մեծ մասը: Այժմ այն նախատեսված է առավելագույնը 78 ուղևորի ու 18 հոգանոց […]

̰
Իրանը ներկայացրել է իր նոր կործանիչը

13:29 21.08.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ցուցադրել են սեփական արտադրության նոր կործանիչը: Ինքնաթիռն արտադրվել է իրանցի գիտնականների նախագծերով: Այդ մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը: Կործանիչը կարող է ռումբեր կրել և թիրախներ ռմբակոծել: Տեխնիկական այլ բնութագրիչներ աղբյուրներն առայժմ չեն հայտնում:

̰
Քաբուլում նախագահական պալատը հրթիռակոծման է ենթարկվել

11:19 21.08.2018

Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը: Հարվածը հասցվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 9-ին: Նշվում է, որ հարձակումը կատարվել է Ղուրբան-բայրամ տոնի առթիվ երկրի նախագահ Աշրաֆ Գանիի ելույթի ժամանակ: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հրթիռներն արձակվել են նախագահական պալատի և քաղաքի կառավարական թաղամասի ուղղությամբ: «Կան խմբեր, որոնք շարունակում են բռնությունն […]

̰
ՄԱԿ-ը 3 օրով կիջեցնի իր դրոշները ողջ աշխարհում՝ ի հիշատակ Քոֆի Անանի

10:24 21.08.2018

ՄԱԿ-ի բոլոր առաքելություններում դրոշները մինչև չորեքշաբթի կիջեցվեն՝ ի հիշատակ միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի: Այս մասին հայտարարել է ներկայիս գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Դյուժարիկի խոսքով՝ ողջ աշխարհում ՄԱԿ-ի ներկայացուցչություններում կբացվեն նաև ցավակցական գրքեր: Չորեքշաբթի առավոտյան Գլխավոր ասամբլեայի նախասրահում տեղի կունենա սգո միջոցառում, որի ընթացքում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ծաղկեպսակով կհարգի Անանի […]

̰
Թրամփը մեղադրել է Չինաստանին և ԵՄ-ին արժութային մանիպուլյացիաների մեջ

08:56 21.08.2018

Չինաստանն ու Եվրամիությունը մանիպուլյացիաներ են իրականացնում սեփական արժույթների փոխարժեքներով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters գործակալության հետ հարցազրույցում։ «Չինաստանն, անշուշտ, մանիպուլյացիա է իրականացնում իր արժույթով։ Ես կարծում եմ՝ նման մանիպուլյացիաներ են կատարվում նաև եվրոյի հետ»,-ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նշել է, որ վճռական բանակցություններ է անցկացնում այլ երկրների հետ, և որ ԱՄՆ […]

̰
Փոխհրաձգություն Լոնդոնում․ կան տուժածներ

08:05 21.08.2018

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի հյուսիս-արևմուտքում փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է տուժել։ Դեպքը տեղի է ունեցել «Քինգսբերի» մետրոկայարանի մոտ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Փոխհրաձգության մասնակիցների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ոստիկանությունում հաստատել են տեղի ունեցածի փաստը։ Ներկայում մետրոկայարանն ու հարակից փողոցները փակ են։ Ոստիկանությունը զբաղվում է տեղի ունեցածի հանգամանքների պարզաբանմամբ։

̰
Թրամփը հնարավոր է համարում Կիմ Չեն Ինի հետ երկրորդ հանդիպումը

07:55 21.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ըստ ամենայնի, ևս մեկ հանդիպում կանցկացնի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ  Չեն Ինի հետ։ Reuters գործակալությանը տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացման ուղղությամբ նկատելի քայլեր է ձեռնարկել։ Թրամփն ընդգծել է, որ Չինաստանը չի օգնել այդ հարցում առաջխաղացմանը, հավանաբար, Պեկինի հետ Վաշինգտոնի առևտրային վեճերի պատճառով։ […]

̰
Ջենիֆեր Գարներն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղի»-ում

07:48 21.08.2018

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Գարներն աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղի»-ում։ Այս մասին հայտնում է Just Jared պորտալը։ Գարներին աջակցելու էին եկել նրա գործընկերները՝ Ստիվ Քերելը, Ջուդի Գրիրը, Բրայան Քրեսթոնը։ Դերասանները հանդիսավոր ելույթ են ունեցել։ Արարողությանը ներկա են գտնվել նաև դերասանուհու քույրերը՝ Սյուզաննան և Մելիսան։ Գարները մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ «Լրտեսուհին» հեռուստասերիալում դերակատարման, որի […]

̰
Այծերը կաթվածահար են արել Նյու Յորքի մետրոյի աշխատանքը

07:31 21.08.2018

Նյու Յորքի մետրոն մասնակի դադարեցրել է գնացքների տեղաշարժը ռելսերի վրա հայտնված այծերի պատճառով։ Ինչպես հաղորդվում է մետրոպոլիտենի թվիթերյան էջում, կենդանիները հայտնվել էին երկաթգծի բաց հատվածում։ «Սա նոր բան է մեզ համար, երկու այծ թափառում են Բրուքլինում երկաթգծերի վրա։ Նրանց հետ ամեն ինչ կարգին է, սակայն փորձում են փախչել մետրոյի աշխատակիցներից»,-ասվում է հաղորդագրությունում։ Մետրոյի աշխատակիցները մոտ […]

̰
ԱՄՆ-ում 2 իրանցու մեղադրել են լրտեսության մեջ

07:20 21.08.2018

ԱՄՆ-ի տարածքում երկու իրանցիների մեղադրել են լրտեսության մեջ։ Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, տղամարդկանց կարող է սպառնալ մինչև 35 տարվա ազատազրկում։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ 38 և 59 տարեկան անձինք լրտեսություն են իրականացրել ԱՄՆ-ում հրեական օբյեկտների նկատմամբ, ինչպես նաև տվյալներ հավաքել ամերիկացիների մասին, ովքեր հանդիսանում են իրանական կառավարությանն ընդդիմադիր կազմակերպության անդամներ։ Ահմադռեզա […]

̰
Թրամփը մտադիր չէ զիջումների գնալ Թուրքիային

07:11 21.08.2018

ԱՄՆ-ը մտադիր չէ զիջումների գնալ Թուրքիային հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման վերաբերյալ գործում։ Այս մասին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է Reuters գործակալության հետ հարցազրույցում։ «Շատ եմ ցավում այն ամենի համար, ինչ անում է Թուրքիան։ Կարծում եմ՝ նրանք սարսափելի սխալ են անում։ Զիջումներ չեն լինի»,-հայտարարել է Թրամփը։ Թրամփն այդ կերպ է արձագանքել քարոզիչ Ֆեթուլահ […]

̰
Թրամփը հայտնել է հակառուսական պատժամիջոցների վերացման պայմանը

01:00 21.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի դիտարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հանման հարցն այն դեպքում, եթե ռուսական կողմը համագործակցի Վաշինգտոնի հետ, փոխանցում է Reuters գործակալությունը։ Մասնավորապես, Թրամփն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակներին առնչվող հարցերին։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ […]

̰
Մոլդովան ներդրումների դիմաց քաղաքացիություն կտրամադրի

00:43 21.08.2018

Մոլդովայի իշխանությունները քաղաքացիություն կտրամադրեն ներդրումների դիմաց։ Համապատասխան ծրագիրը հաստատել է հանրապետության կառավարությունը, հայտնում է RIA Novosti-ն։ Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է 100 հազար եվրոյի չափով անվերադարձ ներդրում անել երկրի Ազգային զարգացման հիմնադրամում և առնվազն 250 հազար եվրո ծախսել մոլդովական տնտեսության ռազմավարական ոլորտի բարելավման վրա։ Ծրագրին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր չեն հետապնդվում Միջազգային քրեական […]

̰
Apple-ն App Store-ի չինական տարբերակից ջնջել է 25 հազար հավելված

00:26 21.08.2018

Ամերիկյան Apple ընկերությունը App Store-ի չինական տարբերակից ջնջել է Չինաստանում արգելված ազարտային խաղերով 25 հազար հավելված։ Այս մասին հայտնում է CCTV-ն։ Նշվում է, որ ազարտային խաղերով հավելվածները քողարկված են եղել վիճակախաղերի ներքո, որոնք թույլատրված են Չինաստանում։ Ընկերությունից հայտնել են, որ ջանում են արգելված բովանդակությամբ այլ հավելվածներ հայտնաբերել և հեռացնել դրանք առցանց խանութից։ Ընդհանուր առմամբ, չինական […]

̰
Արցախ այցելած գերմանացի պատգամավորին Բաքուն հայտարարել է պերսոնա նոն գրատա

00:17 21.08.2018

Ադրբեջանը «Քրիստոնեա-դեմոկրատական միություն»-ից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է անցանկալի անձանց ցուցակում և մերժել երկիր մուտքի հարցում։ Ինչպես հայտնում է Bild-ը, 52-ամյա Վայլերը Անդրկովկասի երկրների հետ համագործակցության հարցերով խորհրդարանական խմբի ներկայացուցիչ է։ 2014 և 2016 թվականներին նա այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Քաղաքական գործիչը պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ ինքն անտարբեր չէ տարածաշրջանի ճակատագրի […]

̰
Իտալիայում ջրհեղեղը 8 զբոսաշրջիկի կյանք է խլել

23:44 20.08.2018

Իտալիայի Կալաբրիա շրջանում հանկարծակի սկսված հեղեղումները 8 զբոսաշրջիկի կյանք են խլել։ Այս մասին հայտնում է RAI հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել «Պոլինո» ազգային պարկի տարածքում։ Ափերից դուրս եկած գետը հեղեղել է Ռագանելո կիրճը, որտեղ գտնվել է զբոսաշրջիկների խումբը։ Զոհերից 4-ը տղամարդիկ են, 4-ը՝ կանայք։ Հաղորդվում է 18 մարդկանց տարհանման մասին, ևս 12-ը հոսպիտալացվել են։ Փրկարարները […]

̰
Թալիբները համաձայնել են Մոսկվայում մասնակցել Աֆղանստանի հարցով հանդիպմանը

22:22 20.08.2018

Թալիբները կմասնակցեն Աֆղանստանում իշխանության հետ հարաբերությունների կարգավորմանը նվիրված հանդիպմանը, որը պետք է կայանա Ռուսաստանի մայրաքաղաքում, սեպտեմբերի 4-ին: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Խորհրդակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլին: Մինչ այդ, թալիբները չեն մասնակցել տարածաշրջանի երկրների ներգրավմամբ հանդիպումներին: Արմատական շարժման ներկայացուցիչներն ընդունել են Մոսկվայի հրավերը՝ մասնակցելու «Աֆղանստանի ապագային նվիրված քննարկմանը»:

̰
BACK_TO_TOP