08:24 23.08.2018
Բելգիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է ռեստորանի այցելուների վրա։ Դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Մորեսնե-Շապել բնակավայրում։ Տղամարդը ներխուժել է ռեստորան ու դանակի հարվածներ հասցրել մի քանի այցելուի։ Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը։ Միջադեպի հետևանքով զոհվել են 2 կանայք և չարագործն անձամբ։ Եվս մի քանի անձինք վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։ Նախնական տվյալներով՝ […]
08:13 23.08.2018
Մեքսիկայի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մտադիր է թմրանյութերի դեմ պայքարել դրանց ապաքրեականացման ճանապարհով։ Համապատասխան մոտեցումը նա կներկայացնի ՄԱԿ-ում։ Այս մասին հայտնել է Օլգա Սանչես Կորդերոն, ով նոր կառավարությունում զբաղեցնում է ՆԳ նախարարի պաշտոնը։ «Մենք ցանկանում ենք ՄԱԿ-ում պարզաբանում ներկայացնել՝ հասնելու համար երկրում քրեական հետապնդումից թմրանյութերի դուրսբերմանը, մենք նաև մտածում ենք միջազգային համաժողովի գումարման […]
07:58 23.08.2018
Վաշինգտոնը պատրաստվում է Թեհրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել՝ ի տարբերություն այն սահմանափակող միջոցառումների, որոնք գործել են մինչև ատոմային գործարքի կնքումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքով՝ այս անգամ որևէ բացառություն չի լինի, այդ թվում` բիզնեսի ոլորտում։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Իրանի հետ համագործակցել չի ստացվի նույնիսկ […]
07:46 23.08.2018
Facebook սոցցանցի վարչակազմը 2018 թվականի մարտին արգելափակել է ավելի քան 400 հավելված՝ օգտատերերի տվյալների հնարավոր նոր արտահոսքի պատճառով։ Միջոցառումներն ընդունվել են բրիտանական Cambridge Analytica ընկերության հետ սկանդալի ֆոնին, որը տեղեկություններ է ստացել օգտատերերի մասին։ Օգոստոսի 22-ին տարածված հաղորդագրությունում նշվում է, որ սոցցանցն սկսել է մանրակրկտորեն ստուգել հավելվածները։ «Մեր հետաքննության մեկնարկի պահից մենք ուսումնասիրել ենք հազարավոր […]
07:28 23.08.2018
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը 2016 թվականի ընտրություններում իր միակ սխալն է համարում անսպասելի հաղթանակը «անազնիվ» դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ։ «Միակ բանը, որը ես այնպես չեմ արել, հաղթանակն էր ընտրություններում, որը, ինչպես սպասվում էր, պետք է լիներ Հիլարի Քլինթոնինն ու դեմոկրատներինը։ Խնդիրն այն է, որ նրանք մոռացել են ընտրարշավ անցկացնել բազմաթիվ նահանգներում»,-գրել է Սպիտակ տան […]
07:13 23.08.2018
SNL ամերիկյան ազգային լաբորատորիան YouTube-ում տեղադրել է տեսանյութ, որում 4-րդ սերնդի «F-15E Strike Eagles» կործանիչը նետում է «B61-12» միջուկային ռումբը։ Նշվում է, որ նետված ռումբը չի ունեցել միջուկային մարտական լիցք։ Թեստային նետումը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 11-ին, Նևադա նահանգի Տոնոպա զորակայանից։ Կործանիչները նետել են «B61-12» երկու ռումբ՝ միջին և փոքր բարձրությունից։ SNL լաբորատորիան […]
01:00 23.08.2018
Շվեյցարական Credit Suisse բանկը սառեցրել է Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 5 մլրդ դոլարի ակտիվներ՝ խուսափելու համար ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելուց։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սահմանափակող միջոցների տակ հայտնված ակտիվների տերերի անունները չեն նշվում։ Վարկային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ բանկը համագործակցում է այն երկրների միջազգային կարգավորիչ մարմինների հետ, որտեղ աշխատանք է իրականացնում՝ ապահովելու […]
00:46 23.08.2018
Էլբրուսում կայծակը հարվածել է ալպինիստներին, նրանցից մեկը մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել ծովի մակարդակից մոտ 4300 մետր բարձրության վրա։ ՌԴ ԱԻՆ բարձրլեռնային որոնողափրկարարական ջոկատի տվյալներով՝ լիցքը մահացու է դարձել Բրյանսկի՝ 1986 թվականին ծնված բնակչի համար։ Երկրորդ մարզիկին ներկայում օգնություն է ցուցաբերվում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
00:31 23.08.2018
«Forbes» ամսագիրը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցանկը։ Պրոֆեսիոնալ սպորտը ներկայացնող աշխարհի ամենահարուստ կանանց վարկանշային աղյուսակն այս տարի գլխավորել է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով ծագումով հայ, ՏՏ ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանի կինն է։ Դստեր ծննդից հետո այս տարվա ձմռանը մեծ սպորտ վերադարձած ամերիկուհու եկամուտը վերջին 12 ամսում կազմել է 18․1 մլն դոլար։ Դրանից […]
23:48 22.08.2018
Թուրք զինվորականներին քաղաքական ապաստան տալու վերաբերյալ Հունաստանի Գերագույն դատարանի որոշման հետ կապված երկրի ԱԳՆ-ն արձագանքել է հետևյալ կերպ․ «Հունաստանի Գերագույն դատարանը հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեղավորներից Սուլեյման Օզքայնաքչըին ապաստան տալու վերաբերյալ Հունաստանի կառավարության առարկությունը մերժելով՝ ստորագրություն դրեց սկանդալային որոշման տակ։ Հունաստանի Գերագույն դատարանի այս որոշումը հակասում է ահաբեկչության դեմ պայքարում Հունաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և […]
21:57 22.08.2018
Կոնյակի վաճառքն ամբողջ աշխարհում հասել է ռեկորդային չափերի: 2017-ի օգոստոսից մինչև 2018-ի օգոստոսը ռեկորդային քանակությամբ վաճառք է եղել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Այդ ընթացքում միայն Ֆրանսիայից արտահանվել է 206 միլիոն շիշ կոնյակ: Այս երկրից արտահանման ծավալները աճել են 8,2% -ով, իսկ գումարային արտահայտությամբ՝ 5,4%-ով: Ֆրանսիական կոնյակը 150 երկիր է արտահանվում: Առավել շատ վաճառվում […]
20:28 22.08.2018
Բրիտանացի ռեժիսոր Դեննի Բոյլը չի նկարահանի «007 գործակալ»-ի մասին նոր ֆիլմը: Ռեժիսորի հեռանալու մասին հայտնել են ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնը և Բարբարա Բրոկկոլին, ինչպես նաև գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը: Բոյլը լքել է նախագիծը «ստեղծագործական անհամաձայնությունների» պատճառով: Այս մասին նրանք գրել են թվիթերյան էջում: Արդյո՞ք Բոյլի հեռանալը կազդի նկարահանման աշխատանքների մեկնարկի վրա, առայժմ հայտնի չէ: Նշենք, […]
20:20 22.08.2018
The New York Times հայտնի պարբերականի իր հոդվածում Հայաստանին է անդրադարձել հայազգի գրող Փիթեր Բալաքյանը: Հեղինակը գրում է, որ Երևանն ամեն անգամ հաճելիորեն զարմացնում է: Քաղաքն ունի իր էներգետիկան, որը տարբերվում է 1980-ականների խորհրդային տարիներին եղած մթնոլորտից ու էներգետիկայից: Հեղինակն իր հոդվածում անդրադարձել է գարնանը տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը»՝ նշելով, որ այն իր հետ բերել է […]
20:10 22.08.2018
Գրենլանդիայի հյուսիսում սկսել է հալչել ամենահին սառցադաշտը: Գիտնականները տարիներ շարունակ այն համարում էին ամենահինը և եղանակային փոփոխությունների նկատմամբ ամենակայունը: Սառույցի հալչելը կարող է վտանգել տեղանքի փոկերին և սպիտակ արջերին, հայտնում է Science Alert հրատարակությունը: Գրենլանդիայում սառույցն սկսել է հալչել երկու տարի առաջ եղանակային փոփոխությունների և ուժեղ տաք քամիների պատճառով: Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ տարածքում […]
19:30 22.08.2018
Իսրայելում նոր կանոններ են գործում հրազեն կրելու թույլտվության վերաբերյալ: Նման թույլտվություն ստանալը դյուրացվում է իսրայելական բանակում ծառայած զինծառայողների, սպաների ու հրամանատարների համար: Մասնավորապես, նրանց թույլատրվում է պահել այն զենքը, որը նրանք ձեռք են բերել ծառայության ընթացքում: Նշվում է, որ հեշտությամբ զենք կրելու իրավունք կստանան նաև նախկին ոստիկանները: Իսրայելի ներքին անվտանգության նախարարության գնահատականներով՝ այս փոփոխությունները կհանգեցնեն […]
19:00 22.08.2018
Գերմանացի դերասանուհի Էմմա Լոմանը պրոդյուսեր Հարվի Վայնշտայնին սեռական ոտնձգության մեջ է մեղադրում: Այս մասին հայտնում է The Guardianը: Դերասանուհին պնդում է, որ Վայնշտայնը 2006-ին բռնաբարել է իրեն Կաննի կինոփառատոնի ընթացքում: Նրա խոսքերով՝ սկանդալային պրոդյուսերի հետ ծանոթացել է 2004-ին՝ Վենետիկի կինոփառատոնի ժամանակ, որից հետո Վայնշտայնը դերասանուհուն հրավիրել է Կանն՝ հյուրի կարգավիճակով, քննարկելու կարիերայի հետագա զարգացումը: Դերասանուհին հիշում […]
18:55 22.08.2018
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ամփոփված են Սիրիայում իրականացված գործողությունների արդյունքները: 2015 թվականի սեպտեմբերին, երբ այնտեղ սկսվեցին ռուսական ռազմական գործողությունները, Սիրիայի կառավարական ուժերը վերահսկում էին ամբողջ տարածքի միայն 8 տոկոսը: Զինված խմբավորումները տիրապետում էին տարածքի 92 տոկոսին: Այսօր արդեն Սիրիայի կառավարության վերահսկողության տակ է Սիրիայի 96 տոկոսը: Իրականացված ռազմական գործողությունների արդյունքում հաջողվել է […]
18:45 22.08.2018
Համացանցում տարածվել է զվարճալի մի տեսանյութ, որտեղ ոստիկանները կանգնեցրել են Բեթմենին: Միջադեպը տեղի է ունեցել Կանադայի Օնտարիո նահանգի մայրուղիներից մեկում: Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ղեկին նստած է եղել Բեթմենի կոստյումով մի տղամարդ: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը: Տեսանյութում երևում է՝ ինչպես են ոստիկանները կանգնեցնում Batmobile-ի նման մեքենան և մոտենում նրան: Այնուհետև վարորդը դուրս […]
18:12 22.08.2018
Չինաստանի Լյուչժոու քաղաքում տղամարդը սպանել է 6, նաև վիրավորել 12 մարդու: Այս մասին հաղորդում է տեղի Sina գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ վիճաբանության ընթացքում: Խուան Մոու անունով կասկածյալը սպանել է իր ընկերուհուն և նրա 3 ազգականներին, դրանից հետո փորձել է փախչել դեպքի վայրից: Երբ կամրջի վրա նրա մեքենան բախվել է արգելապատնեշին, տղամարդը բարկացել է և […]
18:05 22.08.2018
Երկու տարի առաջ ծայրահեղական խմբավորումներից ազատագրված Սիրիայի Հալեպ քաղաքը դանդաղ, բայց հաստատուն վերադառնում է իր նախկին ռիթմին: Մեր տվյալներով՝ քաղաքում գրեթե կարգավորվել է ջրի և էլեկտրականության մատակարարումը, ինչը նախկինում Հալեպի բնակիչների գլխավոր մտահոգությունն էր: Քաղաքի վերականգնման գործը նույնպես ընթացքի մեջ է: Ինչպես տեղեկանում ենք Հալեպից, Հալեպի հայկական թաղամասերի բնակիչները դիմում են տեղում գործող կազմակերպություններին և […]
17:35 22.08.2018
«Aerosmith» ռոք խմբի մենակատար Սթիվեն Թայլերը Սպիտակ տուն է ուղարկել մի նամակ՝ պահանջով դադարեցնել օգտագործել խմբի երգերն այն միջոցառումներին, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում իր համակիրների առջև: Այս մասին գրում է «Variety» պարբերականը՝ հղում անելով Թայլերի փաստաբան Դին Լապոլտին: Պարբերականի տեղեկություններով՝ Սթիվեն Թայլերը նամակն ուղարկել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը […]
17:11 22.08.2018
Բեռլինում պայթուցիկ նյութերով ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության 31 ամյա քաղաքացու: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը: «Գլխավոր դատախազությունը օգոստոսի 9-ի որոշման հիման վրա ձերբակալել է 31-ամյա ՌԴ քաղաքացի Մագոմեդ Ալի Ս-ին: Ձերբակալությունն իրականացվել է Դաշնային քրեական ոստիկանության և Բեռլինի քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից: Բացի դրանից՝ կասկածյալի բնակարանը խուզարկվել է»,- նշվում […]
16:39 22.08.2018
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Facebook-ի հայտարարությունը «ռուսական միջամտության» մասին, նշել է, որ դրանք չփաստարկված հայտարարություններ են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պեսկովի խոսքերով՝ ռուսական կողմը չի հասկանում, թե ինչի վրա է հիմնվում սոցցանցը՝ ընդունելով նման որոշում: «Դե, դուք գիտեք, որ բոլորը միմյանց հերթ չտալով նման հայտարարություններ են անում, սակայն ոչ մի […]
15:09 22.08.2018
6․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի օրը ԱՄՆ Օրեգոն նահանգի ափամերձ շրջանից ոչ հեռու, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 09։31-ին UTC (Երևանի ժամանակով՝ 13։31-ին): Էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
14:54 22.08.2018
Խաչատուրյան քույրերի շահերի պաշտպանը քննիչին խնդրել է հետմահու անցկացնել նրանց հոր հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը: Այս մասին քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը հայտնել է հրավիրված ասուլիսի ընթացքում: Հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: «Հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության ավարտից հետո պարզ կլինի՝ արդյոք ունեցել է նա ինչ-որ հիվանդություններ: Դրանից հետո եզրահանգումներ կանենք»,- ասել է փաստաբանը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ […]
14:12 22.08.2018
Facebook-ը հայտարարել է Իրանի և Ռուսաստանի հետ կապված կասկածելի էջերի ծավալների ստուգման մասին, տեղեկացնում է The New York Times-ը: Նշվում է, որ ընկերությունը ջնջել է ավելի քան 652 էջ: Ընկերության փոխանցմամբ՝ այս անգամ նմանատիպ գործողություն իրականացնելիս լայնացել է աշխարհագրության շրջանակը. նրանք ուսումնասիրել են նաև Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Մեծ Բրիտանիայի տարածքից բացված էջերը:
13:17 22.08.2018
Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Պիրա քաղաքի իրավաբանական գրասենյակներից մեկի դիմաց: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Պայթյունի հետևանքով վնասվել են հարևան մի քանի շինությունների մոտակայքում կայանած մեքենաները։ Վնասված շենքերի թվում են ֆինանսական վերահսկողության վարչության շենքը, հյուրանոց, բանկի մասնաճյուղ ու մի շարք աշխատանքային գրասենյակներ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ըստ ականատեսների՝ պայթյունից մի […]
11:45 22.08.2018
Հնդկաստանի Մումբայ քաղաքի բազմահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը: 2 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է 12-րդ հարկում և տարածվել: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Ոստիկանները հետաքննություն են վարում:
11:00 22.08.2018
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների ճգնաժամը կարող է վայրկենապես ավարտվել, եթե Թուրքիան ազատի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Թուրքական իշխանությունները մեծ սխալ գործեցին՝ ազատ չարձակելով պաստոր Բրանսոնին»,- հայտարարել է Բոլթոնը: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում ստեղծված ճգնաժամը «կարող է ավարտվել […]
09:45 22.08.2018
Արգենտինայում կրակի են մատնել 400 կգ կոկաինը, որը հայտնաբերվել էր Բուենոս Այրեսում գտնվող ՌԴ դեսպանատան շենքերից մեկում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Թմրանյութը ոչնչացվել է դիակիզարանում՝ երկրի անվտանգության հարցերով նախարար Պատրիսիա Բուլրիչի և ՌԴ դեսպան Դմիտրի Ֆեոկտստովայի ներկայությամբ։ «Դա շատ բարդ օպերացիա էր՝ փոխգործակցության բարձր մակարդակով։ Ռուս ոստիկանները եկել են 7 անգամ»,- ասել է […]