17:48 19.08.2018
Սաստիկ հեղեղումներից հետո Կիևի կենտրոնում՝ Անտոնովիչ փողոցում, ասֆալտը փլուզվել է։ Փողոցով երթևեկությունը դադարեցվել է։ Ասֆալտի ծածկույթը վնասվել է ևս մի քանի տեղից։ Օդի ջերմաստիճանը 26-28 աստիճան է, քամին՝ 15-20մ/վ արագության։
17:14 19.08.2018
Ֆրանսիայի Կամբրե քաղաքում 18-ամյա անսթափ երիտասարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ գիշերային ակումբի մոտ։ 7 անձինք, ներառյալ անվտանգության աշխատակիցը, վնասվածքներ են ստացել։ Տուժածներից 2-ի համար անհապաղ բուժօգնություն է պահանջվել։ Նրանց ուղղաթիռով հոսպիտալացրել են։ Զանգվածային վրաերթից հետո հարբած վարորդը մեքենայով բախվել է սյանը։ Այս մասին հայտնում է LCI հեռուստաալիքը՝ […]
16:36 19.08.2018
Հնդկական Կերալա նահանգում ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում տեղատարափ անձրևներից և դրանց հետևանքով առաջացած հեղեղումներից զոհվել է 357 մարդ։ Օգոստոսի 8-ից տարածաշրջանը գտնվում է անձրևային սեզոնի ազդեցության ներքո, հայտնում է India Today-ը։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկայում նահանգում տեղումների ինտենսիվությունը կնվազի։ Տագնապի կարմիր մակարդակը պահպանվում է Էրնակուլամ, Իդուկի և Պատանամտիտա շրջաններում։
14:38 19.08.2018
«Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն աֆղանական Ֆարյաբ նահանգի հարավային մասում գրավել են Բիլչիրագ շրջանը։ Մոտ 100 աֆղան զինծառայողների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը։ Թալիբներին հաջողվել է գրավել Ֆարյաբ նահանգում գտնվող ռազմաբազան։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակման ժամանակ զոհել է Աֆղանստանի բանակի առնվազն 17 զինծառայող, ևս 12-ը վիրավորվել են։ Բազայում գտնված մի […]
14:22 19.08.2018
Օգոստոսի 19-ին մեկնարկել է մահմեդականության կարևոր ծիսակատարություններից մեկը՝ հաջը դեպի սուրբ քաղաք Մեքքա։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները 6-օրյա ուխտագնացության ընթացքում ակնկալում են մինչև 2 միլիոն մահմեդականի մասնակցություն։ Հաջը կրկնում է Մուհամմեդ մարգարեի անցած ուղին։ Ուխտավորներն այսօր կշարժվեն դեպի Արաֆաթ լեռը, որտեղ մարգարեն կարդացել է իր վերջին քարոզ։ Հաջի ավարտին ուխտավորները սատանայի խորհրդանշական քարկոծման և մեղքերից ձերբազատվելու ծեսի […]
13:56 19.08.2018
Օգոստոսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հարսանիքին։ ՌԴ նախագահը գերմաներենով կենաց է ասել, որի տեսանյութը հայտնվել է համացանցում։ Նա նշել է, որ Կնայսլը դարձել է Ավստրիայում իր առաջին ընկերը, որի հետ ինքը լավ հարաբերություններ է պահպանում։ Նախագահը երախտագիտություն է հայտնել նորապսակներին հրավերի համար, մաղթել նրանց, որպեսզի ստեղծեն ամուր […]
13:35 19.08.2018
Facebook ընկերությունը ծրագրում է WhatsApp մեսենջերում անջատել նամակագրության և զանգերի ծածկագրումը։ Այս մասին հայտնում է Akket պորտալը։ Ամերիկյան կառավարությունն ընկերությունից պահանջում է թուլացնել Facebook-ում, WhatsApp-ում և Instagram-ում բոլոր տվյալների ծածկագրումը, որպեսզի իրավապահ մարմինները հնարավորություն ունենան իրական ժամանակի ռեժիմում հասանելիություն ստանալ բոլոր տվյալներին։ Երկրի իշխանություններին անհանգստացնում է այն, որ տարեցտարի հանցագործություններն ավելի ու ավելի հաճախ են […]
12:13 19.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհեթեթ է անվանել ԱՄՆ-ի կողմից Սիրիային ցուցաբերված օգնությունը։ Սիրիայում կայունացման համար միջոցներ պետք է հատկացնեն «հարուստ այլ երկրներ»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ «Սաուդյան Արաբիան և Մերձավոր Արևելքի այլ հարուստ երկրներ կսկսեն ԱՄՆ-ի փոխարեն վճարումներ անել։ Ես ցանկանում եմ զարգացնել ԱՄՆ-ը, մեր զորքերը և երկիրը»,-գրել է Թրամփն իր թվիթերյան […]
12:05 19.08.2018
ԱՄՆ-ի և Թուրքիայի զինվորականները մոտ ժամանակներս կսկսեն թրեյնինգ՝ սիրիական Մանբիջ քաղաքում համատեղ պարեկություն անցկացնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքապը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Համապատասխան Մանբիջի վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» սկզբունքների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը շարունակում են իրենց գործունեությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով»,-ասել է նախարարը։ Մանբիջում իրադրության կայունացմանն ուղղված […]
10:56 19.08.2018
Բեռլինից ոչ հեռու գտվող կառավարական «Մեզեբերգ» նստավայրում ավարտել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Բանակցությունները շարունակվել են մոտ 3․5 ժամ։ Պուտինն ու Մերկելը տևական ժամանակ շփվել են «1+1» ձևաչափով՝ առանց թարգմանիչների, նստավայրի այգու տաղավարում։ Հանդիպման մեկնարկից առաջ Պուտինն ու Մերկելը հանդիպել են լրագրողներին և նշել […]
10:27 19.08.2018
Վենեսուելայի իշխանությունները որոշել են ավելացված արժեքի հարկից ազատել պարենային ապրանքներն ու դեղորայքը։ Այս մասին հայտնել է երկրի կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը։ Globovision հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱԱՀ-ից կազատվեն առաջին անհրաժեշտության և զանգվածային սպառման բոլոր ապրանքները։ Երեկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր նվազագույն աշխատավարձի չափը 60 անգամ բարձրացնելու և ԱԱՀ-ն 12-ից 16 տոկոս դարձնելու […]
09:08 19.08.2018
ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թաքերվիլ քաղաքում Backstreet Boys փոփ խմբի համերգի մեկնարկին սպասող առնվազն 14 մարդ է տուժել մուտքի կամարի փլուզման պատճառով։ Նշվում է, որ փլուզման պատճառ է հանդիսացել 70-80 մղոն/ժամ արագությամբ քամին, հայտնում է Gazeta-ն։ Տուժածները հոսպիտալացվել են։ Միջադեպից հետո խմբի ելույթը չեղարկվել է։
00:25 19.08.2018
ԱՄՆ-ում գրեթե պատրաստ է պատժամիջոցների նոր փաթեթն ընդդեմ ընկերությունների, որոնք մասնակցություն ունեն «Հյուսիսային հոսք-2» նախագծում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal -ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ներկայում պատժամիջոցների նախագիծը քննարկման գործընթացում է։ Պարբերականի տեղեկություններով՝ պատժամիջոցները կարող են սահմանվել մի քանի շաբաթվա ընթացքում։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ընթացքում […]
00:10 19.08.2018
Գանայի նախագահ Նանա Ակուֆու-Ադդոն օգոստոսի 20-ից մեկշաբաթյա սուգ է հայտարարել` կապված ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան հետ: «Գանայի ողջ ժողովրդի անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա սիրելի այրի Նանե Մարիային և նրա 3 երեխաներին»,-ասված է հաղորդագրության մեջ: Ծագումով Գանայից հայտնի դիվանագետը մահկանացուն կնքել է այսօր, Շվեյցարիայում, 81 տարեկանում: Նա ՄԱԿ-ի 7-րդ գլխավոր քարտուղարի […]
23:24 18.08.2018
Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլուզման հետևանքով ծանր վիրավորված անձանցից մեկն օգոստոսի 18-ին մահացել է քաղաքային «Սան-Մարտինո» հիվանդանոցում։ Այսպիսով՝ աղետի զոհերի թիվը հասել է 43-ի։ RaiNews24 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ խոսքը 36-ամյա ռումինացի վարորդի մասին է։ Կամրջի 200 մետրանոց հատվածի փլուզումը տեղի էր ունեցել օգոստոսի 14-ին։ Այդ պահին կամրջի վրա են գտնվել 35 թեթև մարդատար և 3 բեռնատար մեքենաներ։ Երկրի […]
22:25 18.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլին և ֆինանսիստ Վոլֆգանգ Մայլինգերին հարսանիքի առթիվ նվիրել է գյուղական տեսարան պատկերող նկար, խնոցի և Տուլայի ինքնաեռ: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հյուրերից մեկը նախագահի պարընկերն էր»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ նախագահը պարել է նաև հարսնացուի հետ։
20:45 18.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն չպետք է թույլ տան, որ ներքաղաքական պայքարը փչացնի ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները, գրում է «РИА «Новости»-ն՝ հղում կատարելով ԿԺԴՀ իշխող կուսակցության պաշտոնական թերթին: Ինչպես նշվում է՝ այժմ երկու երկրների հարաբերությունները «փակուղում» են, ինչը ԱՄՆ նախագահից «համարձակ որոշումների» ընդունում է պահանջում: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կյանքի […]
20:00 18.08.2018
Աշխարհահռչակ Ռուբիկ-կուբիկ գլուխկոտրուկի լուծման Վրաստանի երկակի ռեկորդակիր Վակո Մարչիլաշվիլին համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ ընդ որում ընկղմված ջրի մեջ: Այդ մասին տեղեկացրել է վրացական Իմեդի ՀԸ-ն: Մեկ շնչով 18-ամյա երիտասարդը կարողացել է 6 ստանդարտ գլուխկոտրուկները հավաքել 1 րոպե 44 վայրկյանում: Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանելէր ամերիկացի Էնթոնի Բրուքսը 2014 թվականին: Մեկ րոպե 18 վայրկյանում նա հավաքել […]
19:00 18.08.2018
Google-ն իր արտադրանքի առաջին ֆիրմային խանութը բացելու է Չիկագոյում: Ինչպես հայտնել են ընկերությունից՝ այն գտնվելու է Google-ի շտաբ-բնակարանից ոչ հեռու, տեղեկացնում է Telegraph-ը: Հայտնի է, որ առաջին խանութը բացվելու է վարձակալված տարածքում: Այն զբաղեցնելու է 1300 քառակուսի մետր տարածք:
18:45 18.08.2018
Խաղաղ օվկիանոսում թափ է հավաքում 6-րդ` «Լեյն» փոթորիկը, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն: Նշվում է, որ այս պահին ցամաքի համար վտանգ չկա, բայց մասնագետները ոչինչ չեն բացառում: Աղբյուրի փոխանցմամբ՝ փոթորիկը կազմավորվել է մեքսիկական նահանգից հարավ՝ Ներքին Կալիֆորնիայի շրջանում և շարժվում է դեպի հյուսիս- արևմուտք:
17:46 18.08.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է կառավարության ղեկավար կազմը: Նա Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին, ով գլխավորում էր Զարգացման բանկը: Այս մասին հայտնել է Belta լրատվական գործակալությունը: Վարչապետի առաջին տեղակալ է նշանակվել Ալեքսանդր Տուրնչինը, ով գլխավորում էր կառավարության աշխատակազմը: Փոխվարչապետ է նշանակվել Իգոր Լյաշենկոն, ով նախկինում զբաղեցնում էր «Բելնեֆտեխիմ» կոնցեռնը: Մինչ այս Բելառուսի վարչապետի […]
17:20 18.08.2018
Վրաստանի ԱԳՆ-ն չի բացառել, որ Գվինեայի ծոցում անհետացած 17 վրացի նավաստիներով նավթային տանկերը կարող էին Աֆրիկայի արևմտյան ափերին առևանգել ծովահենները: Նման կարծիք է հայտնել նաև Թուրքիայում աշխատանքի զբաղվածության հարցերով «Յալկանի» ընկերության մենեջեր Անժելա Հովհաննիսյանը՝ Վրաստանի «Առաջին ալիքի» եթերում: Վրացի նավաստիներին Պանամայի դրոշի տակ լողացող Pantelena IMO 9321469 նավում աշխատանքի էր վերցրել «Յալկանի » ընկերությունը: Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությամբ՝ նավի […]
17:10 18.08.2018
Լեհաստանում ուկրաինացի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է շրջվել, որի հետևանքով 3 մարդ է զոհվել: Առնվազն 51 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 18-ի գիշերը Պշեմիսլ-Սանոկ ավտոճանապարհին: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և վայր ընկել լանջից: Ավտոբուսը Լվովից 54 զբոսաշրջիկ էր տողափոխում դեպի […]
16:35 18.08.2018
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի դպրոցական մարզադաշտերից մեկում՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ, տեղի է ունեցել հրաձգություն: Դեպքի պատճառով 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ մի խումբ դպրոցականներ կռիվ են բռնվել: Նշվում է, որ տուժածներից մեկին գտել են դպրոցի տարածքում, իսկ մյուսին հիվանդանոց է […]
16:18 18.08.2018
Մոսկվայում սկսվել է գրող Էդուարդ Ուսպենսկու հետ հրաժեշտի արարողությունը, տեղեկացնում է ТАСС-ը՝ արարողությունը տեղի է ունենում Գրականության Կենտրոնական տանը: Նրան հրաժեշտ տալու են եկել հարյուրավոր մարդիկ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում 80 տարեկանում կյանքից հեռացել է գրող, սցենարիստ, մանկագիր Էդուարրդ Ուսպենսկին։ Վերջին տարիներին նա պայքարել է օնկոլոգիական հիվանդության դեմ։
15:53 18.08.2018
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվենի ոստիկանությունը ահազանգ է ստացել թմրանյութերից զանգվածային գերդոզավորումից տուժածների մասին: Հայտնի է, որ 76 հոգու անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են: Այս մասին հայտնում է BBC-ն: Նշվում է, որ սինթետիկ թմրանյութը զոհերը ձեռք են բերել Նյու Հեյվենի այգուց, որը գտնվում է Եյլի համալսարանի մոտակայքում: Հայտնի է, […]
14:41 18.08.2018
Կարճատև հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Անանի ընտանիքի և հիմնադրամի հայտարարությունը։ Գանացի դիվանագետը զբաղեցրել է ՄԱԿ-ի յոթերորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը, նա պաշտոնավարել է 1997-ից 2006 թվականներին։ Նա Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել իր մարդասիրական գործունեության համար։
14:34 18.08.2018
Իսպանիայի Սագունտո քաղաքի լողափերից մեկում հանգստացող կինը, չափից շատ հեռանալով ափից, հայտնվել է ալիքների հորձանուտում: Ինքնուրույն ափ վերադառնալ չկարողացող կնոջն օգնելու համար փրկարարներն անօդաչու թռչող սարք են կիրառել: Անօդաչուի գործարկման օպերատորն այն ուղարկել է խեղդվողի մոտ. կնոջն ու նրան օգնող մարդկանց անօդաչուի օգնությամբ փրկարարական բաճկոն է ուղարկել: Դրա շնորհիվ կինը կարողացել է ջրի երեսին մնալ, […]
14:18 18.08.2018
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է «Казинформ»-ը: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,65 դոլարով՝ հասնելով մինչև 71,86 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի սեպտեբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,45 դոլարով և […]