08:01 05.10.2018
Ճապոնիայի հարավում և հարավ-արևմուտքում մոլեգնող «Կոնգ-ռեյ» թայֆունի պատճառով առնվազն 8 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Օկինավա և Կագոսիմա պրեֆեկտուրաների մոտ 30 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ «Կոնգ-Ռեյ» թայֆունը, որի անվանումը թարգմանվում է որպես «գեղեցիկ աղջիկ», ներկայում շարժվում է ճապոնական Հոնսյու կղզու ուղղությամբ։ Քամու արագությունն էպիկենտրոնում կազմում է 60մ/վ։ Ինչպես ավելի […]
07:51 05.10.2018
Իրաքում ԵՄ դեսպան Ռամոն Բլեքուան թունավորվել է խմելու ջրից։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավային Բասրա քաղաքում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բժիշկը նրա մոտ ախտորոշել է թունավորում, ինչն աղտոտված ջրի ընդունման հետևանք է։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում։ Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 4-ի առավոտյան իրեն վատ է զգացել և ստիպված եղել մի քանի հանդիպում […]
07:34 05.10.2018
Ամերիկյան Apple, Amazon և Supermicro ընկերությունները, ի պատասխան Bloomberg-ի հրապարակման, հայտարարել են, որ իրենք չեն հայտնաբերել իրենց համակարգիչներում և սերվերներում չինական լրտեսական չիպեր և չինական հետախուզության կողմից ծրագրված խոցելիություններ։ Apple-ը նաև հերքել է դրա առնչությամբ որևէ կապը Հետաքննությունների դաշնային բյուրոյի կամ ցանկացած այլ գործակալության հետ։ Չինաստանի ԱԳՆ-ում վստահեցրել են, որ Պեկինը կիբերանվտանգության վճռական պաշտպան է […]
01:00 05.10.2018
Ամերիկյան դոլարի հեգեմոնիան տատանվել է համաշխարհային շուկաներում, իսկ քաղաքական ուժերը հրաժարվել են ճանաչել դոլարի գերակա դիրքը, տեղեկացնում է Bloomberg-ը: Գլոբալ ռեզերվային պահուստներում ԱՄՆ դոլարը կազմում է համաշխարհային պարտքի 2/3-րդը՝ ըստ Եվրոպական կենտրոնական բանկի վերջին տվյալների: Նավթը և ոսկին գնահատվում են հենց դոլարով, ոչ թե եվրոյով կամ յենով: Սակայն ԱՄՆ դոլարը սկսել է իրեն սպառելու նախանշաններ ցուցաբերել, […]
00:55 05.10.2018
Հիփ հոփ պրոդյուսեր Շուգա Նայթի որդին՝ Շուգա Նայթ կրտսերը, հրապարակել է ապացույցներ, որ ամերիկացի ռեփեր Թուփաք Շակուրը կարող է ողջ լինել: Նա Instagram-ում մի քանի հրապարակումներ, այն համոզումով, որ ռեփերին հաջողվել է ողջ մնալ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուփաքը ապրում է Մալայզիայում: Հրապարակվել են ողջ մնացած Թուփաքի լուսանկարները 50 Cent ռեփերի և երգչուհի Բեյոնսեի հետ: Օրեր առաջ ռեփերի […]
00:21 05.10.2018
Ամերիկյան Դենվեր քաղաքում, որը գտնվում է Կոլորադո նահանգում, կայացել է Սարդարապատի 100 ամյակի առթիվ անվանափոխված մայրուղու վրայի ճանպարհային նշանների բացումը, տեղեկացնում է Rusarminfo-ն: «Սարդարապատ մայրուղու բացման արարողությանը ( Sardarapat Armenian Memorial Highway) մասնակցել են Կոլորադոյի նահանգի կոնգրեսականներ, Դենվեր քաղաքի պաշտոնական ներկայացուցիչներ, հայկական սփյուռքի և հոգևորականության ներկայացուցիչներ»,- տեղեկացնում է ԱՄՆ- ի հայկական կոմիտեի Կոլորադոյի բաժանմունքը: Մայրուղին […]
00:07 05.10.2018
Ավիափոխադրողները չեղարկել են մոտ 300 ներքին թռիչք, քանի որ երկրին է մոտենում «Կոնգ-Ռեյ» ուժեղ թայֆունը, տեղեկացնում է NHK-ն: Տարերքը կընդգրկի Կյուսյու կղզին և Հարավային Կորեայի որոշ շրջաններ: Թայֆունն այժմ գտնվում է Օկինավայից հարավ և շարժվում է հյուսիսարևելյան ուղղությամբ, էպիկենտրոնում դրա արագությունը 45 մ/վ է, իսկ ուժգնացումների ժամանակ կարող է հասնել 60 մ/վ-ի: Ճապոնիայի իշխանությունները տեղեկացրել են բնակիչներին, […]
19:36 04.10.2018
Մոսկվայի շրջանում զինված զինծառայողն ինքնակամ լքել է զորամասը: Վերջինս զորամասից հեռացել է տրակտորով, տեղեկացնում է «Москва» գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին ոստիկանությունը ճշտում է այդ տեղեկությունը: Ինչպես նշվում է, զինծառայողը գողացել է տրակտորը և հեռացել «անհայտ ուղղությամբ»:
18:55 04.10.2018
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն չպետք է համեմատել ԽՍՀՄ-ի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նման կերպ նա մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթի այն խոսքերը, որը կոչ է արել ԵՄ-ին չվերածվել «ԽՍՀՄ-ի նման» բանտի: «ԵՄ-ն ազատությունն է ու մարդու իրավունքների գերակայությունը, զարգացումն ու խաղաղությունը: Կյանք՝ առանց վախերի»,- […]
18:46 04.10.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի Իրանը չստանա ատոմային զենք, տեղեկացնում է RIA Novosti-ն: Նրա խոսքերով՝ այս հարցում Գերմանիան Իսրայելի հետ համակարծիք է: Մերկելը նաև հավելել է, որ տարածաշրջանում հակամարտությունը պիտի կարգավորվի քաղաքական մեթոդներով:
18:39 04.10.2018
Վաշինգտոնը վստահ է, որ բոլոր 7 մեղադրյալները ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության կադրային աշխատակիցներ են:
18:20 04.10.2018
Մի խումբ աստղագետներ հայտարարել են Արևային համակարգից դուրս Լուսնի գոյության մասին: Ըստ մասնագետների՝ այն պտտվում է Kepler-1625b մոլորակի շուրջ, որը գտնվում է Երկիր մոլորակից 8 հազար լուսատարի հեռավորության վրա: Գիտնականները նշել են, որ Kepler-1625b մոլորակը մի քանի անգամ մեծ է Յուպիտերից, իսկ Լուսինը մոտավորապես Նեպտունի չափերին է: Եթե գիտնականների պնդումներն ապացուցվեն, ապա այս տիեզերական մարմինը […]
17:36 04.10.2018
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը ներկա կլինի Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը: Այս մասին ասված է ՌԴ արտաքին գերատեսչության կայքում: «ՌԴ ղեկավարության հանձնարարությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 5-ին՝ Փարիզում, հայտնի ֆրանսիացի արտիստ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը կմասնակցի ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
17:13 04.10.2018
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում այսօր բացվել է ֆրանսաբնակ հայ գեղանկարչուհի Ասիլվայի «Ֆրանկոֆոնիան Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ անվանի նկարչուհին ներկայացնում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված իր կտավները: Այս մասին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարությունից: «Շատ ուրախ եմ, որ հենց այս ցուցահանդեսով է մեկնարկում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված միջոցառումների ցանկը: Ասիլվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության […]
16:54 04.10.2018
Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագասում իրավապահները հրազենով օդ են կրակել, որպեսզի ցրեն խորհրդարանի շենքի առջև հավաքված ցուցարարներին, ովքեր դեմ են Չեչնիայի հետ սահմանի վերաբերյալ համաձայնագրին, հաղորդում է Interfax-ը: Ակցիայի մասնակիցները, սակայն, հրաժարվել են հեռանալ և խորհրդարանականներից պահանջում են համաձայնագիրը հաստատելու որոշման մասին պարզաբանումներ տալ: Վաղ առավոտից հանրապետությունում վատ են աշխատում բջջային կապն ու ինտերնետը: Նշենք, որ այսօր […]
16:39 04.10.2018
Հոկտեմբերի 3-ին AS-350 ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, զոհվել էին ուղղաթիռի բոլոր 3 ուղևորները:
15:35 04.10.2018
«Մենք ողջունում ենք Արցախյան հակամարտության դրական միտումները, որոնք նկատվեցին։ Հիմա կարևոր է դրանք զարգացնելն ու չվնասելը անզգույշ հռետորաբանությամբ, որը նույնպես, ցավոք սրտի, կա վերջերս։ Մեր կողմից այս դրական միտումներին ցույց են տալու անհրաժեշտ ամբողջ աջակցությունը»,- Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև երկխոսությանն այսպիսի գնահատական է տվել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայաստանի վարչապետի […]
15:34 04.10.2018
Սերգեյ Սկրիպալը բրիտանական հետախուզության աշխատակցին գաղտնի նյութեր է տրամադրել իր կնոջ միջոցով:
14:52 04.10.2018
Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայում հարգանքի տուրք է մատուցվելու ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ` Բրիջիթ Մակրոնի հետ ներկա կլինի Հաշմանդամների տանը կայանալիք սգո արարողությանը: Այն կանցկացվի Մակրոնի նախագահությամբ: Կլինեն պարգևատրումներ, հիշատակի խոսք կհնչեցնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Սգո արարողությունը կմեկնարկի տեղական ժամանակով առավոտյան 10:00-ին, այն կհեռարձակի […]
13:48 04.10.2018
Թալիշ ազգային, քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան, որը օգոստոսին ձերբակալվել, ապա կալանավորվել էր ՌԴ-ում Ադրբեջանի պահանջով, ևս 5 ամիս կմնա կալանքի տակ: Այդպիսի որոշում է հոկտեմբերի 3-ին կայացրել Մոսկվայի դատարանը՝ քննելով Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջը Աբոսզոդային արտահանձնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ֆահրադդին Աբոսզոդան 2005թ. հետապնդումների է ենթարկվել Ադրբեջանի կողմից՝ ահաբեկչությանը աջակցելու և անջատողական տրամադրություններ հրահրելու մեղադրանքով, իսկ […]
13:04 04.10.2018
Հնդկաստանի Բանդիպուր կոչվող ազգային պարկում կատաղած փիղը հարձակվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վրա: Վարորդին մի կերպ է հաջողվել փրկել իր և ուղևորների կյանքը՝ մեծ արագությամբ հեռանալով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ամեն ինչ տեղի է ունեցել այսպես. փղերից մեկը, տեսնելով տրանսպորտային միջոցը, դուրս է եկել խմբից և հարձակվել պարկի այցելուների վրա, հետո մոտեցել ավտոբուսին: Տվյալ […]
12:59 04.10.2018
Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչությունը քողարկել է իր գործունեությունը մի շարք հայտնի հաքերների անվամբ:
12:41 04.10.2018
Հայաստանի 41-ամյա քաղաքացին Սոչիում ընկերների հետ ժամանակ անցկացնելիս որոշել է լողավազանի մեջ ցատկել հարակից տնակի տանիքից։ Թեև ընկերները փորձել են հետ պահել նրան, բայց տղամարդն անդրդվելի է եղել։ Տանիքի վերին հատվածից լանջին իջնելիս, սակայն, տղամարդը ոտքը դրել է տանիքի եզրին, ու այն պոկվել է։ Լողավազան ցատկելու փոխարեն տղամարդն ընկել է գետնին ու դեմքով հարվածել լողավազանին […]
12:01 04.10.2018
Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն գումարները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր հարկերի վճարումից խուսափելով վճարած չլինել: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը: «Վաղեմության ժամկետի լրանալու դեպքում քաղաքի կամ նահանգի կողմից պատժի սահմանման հնարավորություն կա: Նյու Յորքը ձգտելու է հասնել այն գումարների փոխհատուցմանը, որոնք Դոնալդ Թրամփը պարտք է բնակչությանը»,- ասել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: […]
11:40 04.10.2018
Ֆլորենս քաղաքում կասկածյալը երեխաների հետ փակվել է տներից մեկում և կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: