TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Չինաստանը պատասխանել է ամերիկյան միջանկյալ ընտրություններին միջամտելու մասին մեղադրանքներին

22:21 26.09.2018

Թրամփը հայտարարել էր, որ Չինաստանը մտադիր է միջամտել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններին:

̰
Նորվեգիայի Կրագերո քաղաքում խաչքար է տեղադրվել նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բյորնի հիշատակին

21:46 26.09.2018

Նորվեգիայի Կրագերո քաղաքում խաչքար է տեղադրվել նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բյորնի հիշատակին: Բյորնը 1905 թվականին եղել է Օսմանյան կայսրությունում, սկզբում` Մեզրե, այնուհետև` Մուշ նահանգներում, որտեղ օգնել է հայ որբերին: Նա ականատեսի աչքերով լուսանկարել ու աշխարհին ներկայացրել է Հայոց ցեղասպանության անմարդկային հետևանքները: 1922 թվականին միսիոներուհին այցելել է Ալեքսանդրապոլ, հիմնել որբանոց, զբաղվել է որբախնամ գործունեությամբ: Հայոց […]

̰
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները ոչ պաշտոնական աշխատանքային հանդիպում են ունեցել

21:36 26.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների` Ղազախստանի նախագահությամբ անցկացվող, աշխատանքային նախաճաշի ձևաչափը կրող ոչ պաշտոնական հանդիպմանը: Համացանցում հրապարակվել է արտաքին գործերի նախարարների հանդիպման տեսանյութը:

̰
2018թ. Սուդանի շուրջ 2 մլն բնակիչ լքել է երկրի սահմանները. զեկույց

20:40 26.09.2018

Առնվազն 382.900 մարդ է զոհվել Սուդանում 2013 թվականին այնտեղ սկսված պատերազմի ընթացքում: Այս մասին ասվում է տրոպիկական բժշկության և հիգիենայի լոնդոնյան դպրոցի պաշտոնական կայքում, հայտնում է РИА Новости-ն: Հոդվածում նշված է եղել, որ զոհերի հիմնական մասը եղել է երկրի հյուսիսարևելյան և հարավային շրջաններից: Մահացածների հիմնական մասը տղամարդիկ են եղել, նշվում է, սակայն, որ քիչ չէ […]

̰
Հռոմի Պապին Լատվիայում գուլպա են նվիրել

20:07 26.09.2018

Լատվիայում Հռոմի Պապին մատուցված նվերը համացանցում դարձել է քննարկման առարկա: Sputnik Латвия-ի փոխանցմամբ՝ Հռոմի Պապին նվիրել են երկնագույն գուլպաներ: Իսկ Էստոնիա կատարած այցի ժամանակ Հռոմի Պապին նախագահ Կերստի Կալյուլայդը հանձնել է Էստոնիայի Հանրապետության քաղաքացու հատուկ հավաստագիր: Համացանցում ակտիվ սկսել են քննարկել այս երկու երկրների մատուցած նվերները: Շատերի կարծիքով՝ էստոնացիները շատ արագ են կողմնորոշվում, իսկ լատվիացիները դեռ […]

̰
Բարսելոնի ոստիկանությունն ապամոնտաժել է ցուցարարների վրանային ճամբարը

20:02 26.09.2018

Իրավապահների պնդմամբ՝ ճամբարը վերացնելու անհրաժեշտությունը բխում էր անվտանգության նկատառումներից:

̰
Ռուս լրագրողից «փախչելիս» Պորոշենկոն շփոթվել է և մտել ՄԱԿ-ում ռուսական պատվիրակության սենյակը

19:51 26.09.2018

Պորոշենկոն նշել է, որ ռուսական հեռուստաընկերություններին հարցազրույց չի տալիս, քանի որ նրանք կեղծ լուրեր են տարածում:

̰
Թրամփը Չինաստանին մեղադրել է միջանկյալ ընտրություններին միջամտելու մտադրության մեջ

19:17 26.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի առաջիկա միջանկյալ ընտրություններին: «Ցավոք, մենք պարզել ենք, որ Չինաստանը փորձում է միջամտել առաջիկա ընտրություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին: Դա արվում է իմ վարչակազմի դեմ: Նրանք հաղթանակ չեն ցանկանում ինձ կամ մեզ, որովհետև ես առաջին նախագահն եմ, որը առևտրի հարցում […]

̰
Մալայզիայի պատմության մեջ առաջին անգամ կառավարության նիստը կին է վարել

18:56 26.09.2018

Մալայզիայի պատմության մեջ առաջին անգամ կին փոխվարչապետը` Վան Ազիզա Վան Իսմայիլը, նախագահել է երկրում ամեն շաբաթ տեղի ունեցող կառավարության նիստը, տեղեկացնում է The Star-ը: «Պատմական իրադարձություն. առաջին անգամ Մալայզիայի պատմության մեջ կինը նախագահում է կառավարության նիստը»,- գրել է Վան Ազիզան իր թվիթերյան էջում: Վան Ազիզա Վան Իսմայիլը երկրում ընդդիմադիր թևի առաջատարներից մեկն է, ով շարժման մեկ […]

̰
Իրանում 6 ամսական երեխան թաղումից առաջ վերակենդանացել է

18:43 26.09.2018

Իրանի Ուրմիա քաղաքում 6 ամսական երեխան դիահերձարանում վերակենդանացել է, մինչ այդ, սակայն, բժշկական կենտրոնում գրանցել էին երեխայի մահը։ Երեխային դիահերձարանում լողացրել էին թաղումից առաջ, հենց այդ ժամանակ էլ նա կյանքի նշաններ է ցույց տվել։ Այս դեպքի մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Նրա բժիշկն ընդունել է, որ սա բացառիկ դեպք է, երբ մահը գրանցելուց հետո […]

̰
Գերմանիայում ավտոբուսային վթարի հետևանքով 12 երեխա է տուժել

18:30 26.09.2018

Գերմանիայում դպրոցական  ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 12 երեխա, տեղեկացնում է Bild-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փորձել է շրջանցել երթևեկելի գոտու վրա հայտնված կենդանուն և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Վթարը տեղի է ունեցել Տրոկկաու բնակելի վայրի մոտակայքում: Ներկա պահին ոստիկանությունը ճշտում է դեպքի մանրամասները:  

̰
Փաշինյանի ու Թրամփի հանդիպումը ՄԱԿ-ում

18:22 26.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նաև լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և ՀՀ […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կկատարի Տաջիկստան

18:03 26.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին:

̰
Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրինագիծը

18:01 26.09.2018

Ներկայումս Ռուսաստանում տղամարդիկ թոշակի են գնում 60, կանայք՝ 55 տարեկանում:

̰
Լեհաստանում բռնաբարությունների մեջ մեղադրվող հայ է ձերբակալվել

17:44 26.09.2018

Լեհաստանի Շչեցին քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է ազգությամբ հայ, Բելգիայում սերիական բռնության մեջ կասկածվող 30-ամյա մի քաղաքացի, հայտնում է Europe լրատվական գործակալությունը: «Կասկածյալը 2015 թվականին դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման Բրյուգե քաղաքում (Բելգիա-խմբ.) դատարանի կողմից: Նա մեղավոր է ճանաչվել մի քանի կանանց բռնաբարելու, զոհերին զենքով սպառնալու և 2011 ու 2012 թվականներին բելգիական Օսթենդ քաղաքում իրականացրած […]

̰
ՄԱԿ-ում Թրամփի ելույթի ժամանակ ծիծաղը վկայում է ԱՄՆ-ի մեկուսացման մասին. հայտարարել են Իրանում

17:16 26.09.2018

«ԱՄՆ նախագահի խոսքի ժամանակ հնչած ծիծաղը վկայում է ԱՄՆ-ի՝ էլ ավելի մեծ մեկուսացման մասին, ինչը ԱՄՆ նախագահի համար խայտառակություն էր»,- հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մուհամմեդ Ալի Ջաֆարին: «Դուք տեսաք և լսեցիք ծիծաղը: Այդ հեգնանքի ուղերձն այն է, որ Ամերիկան գտնվում է ավելի մեծ մեկուսացման մեջ, և դա մեծ քաղաքական խայտառակություն էր»,- Tasnim […]

̰
Պոմպեոն հայտնել է Թրամփ-Կիմ Չեն Ին երկրորդ հանդիպման հնարավոր ժամկետը

16:59 26.09.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը կարող են հանդիպել այս տարվա հոկտեմբերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Չգիտեմ՝ երբ տեղի կունենա գագաթնաժողովը: Այն կարող է տեղի ունենալ հոկտեմբերին, բայց, ամենայն հավանականությամբ, ավելի ուշ»,- ասել է Պոմպեոն՝ պատասխանելով հաղորդավարի՝ հոկտեմբերին կայանալիք հնարավոր հանդիպման մասին […]

̰
Դեպարդիեի ներկայացուցիչը նրա՝ քաղաքական գործիչ դառնալու մտադրության մասին

16:51 26.09.2018

Ֆրանսիացի դերասան, ՌԴ քաղաքացիություն ունեցող Ժերար Դեպարդիեի ներկայացուցիչը RIA FAN-ի հետ զրույցում մեկնաբանել է դերասանի՝ ՌԴ-ում քաղաքական գործունեությամբ զբաղվելու ծրագրերի մասին լուրերը: «Ժերարը դեռևս նման ծրագրեր չունի, իսկ եթե լինեն, ապա անպայման անձամբ կհայտնի: Ինչո՞ւ ոչ»,- ասել են դերասանի մամլո ծառայությունից: Ավելի վաղ հայտարարվել էր ՌԴ քաղաքացիություն ունեցող մեկ այլ դերասանի՝ Սթիվեն Սիգալի՝ Պրիմորյեի երկրամասի նահանգապետ […]

̰
Շվեյցարիան հրաժարվել է կեցության իրավունք տրամադրել Աբրամովիչին

16:13 26.09.2018

Շվեյցարիայի իշխանությունները մերժել են կեցության իրավունք տրամադրել ռուս գործարար Ռոման Աբրամովիչին՝ նշելով, որ այդ փաստը կարող է հասարակական անվտանգության հետ կապված վտանգ ներկայացնել երկրի համար և սպառնալիքի տակ դնել երկրի վարկանիշը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով շվեյցարական լրատվամիջոցներին: Շվեյցարական Tages-Anzeigner պարբերականը հայտնում է, որ 2017 թվականին համաներման շնորհումից հետո Ռուսաստանի Դաշնությունից հարցում էր […]

̰
Ռուս-չինական ռազմական միությունը կփոխի ԱՄՆ-ի կեսդարյա քաղաքականությունը. Foreign Affairs

16:08 26.09.2018

Ռուս-չինական ռազմական միության ստեղծմանն ամերիկյան կողմն անլուրջ է վերաբերվում: Այս մասին գրում է ամերիկյան Foreign Affairs պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի խոսքերին: Երբ նրան հարցրել են ռուս-չինական միասնական զորավարժությունների անցկացման մասին՝ Մետիսը տվել է հետևյալ պատասխանը. «Երկարաժամկետ հեռանկարում ես քիչ բան եմ տեսնում, որ կարող է միավորել Ռուսաստանին և Չինաստանին»: Միացյալ Նահանգների ռազմական […]

̰
Ֆրանսիայում հոսպիտալացրել են Ժան Մարի Լը Պենին

15:36 26.09.2018

Ֆրանսիական աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության 90-ամյա հիմնադիր Ժան Մարի Լը Պենին սեպտեմբերի 25-ի երեկոյան հոսպիտալացրել են: Այս մասին հաղորդում է Liberation–ը: Հոսպիտալացնելու պատճառը բարձր ջերմությունն է եղել: «Բժիշկներն անհրաժեշտ համարեցին նրան հոսպիտալացնել՝ ցանկացած տեսակի բարդություններից զերծ մնալու նպատակով»,- հայտարարել են Լը Պենի գրասենյակից: Լը Պենը ղեկավարել է «Ազգային ճակատ»-ը, որն այժմ ավելի հայտնի է որպես «Ազգային […]

̰
Apple-ն աճուրդում վաճառել է իր առաջին համակարգիչներից մեկը

15:35 26.09.2018

Ամերիկյան հանրահայտ Apple կորպորացիայի կողմից թողարկված առաջին 200 համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել է 375 հազար դոլարով: Այս մասին հայտնում է MarketWatch-ը: Համակարգիչն արտադրվել է 1976 թվականին:  Աճուրդային ընկերությունը չի ցանկացել բացահայտել գնորդի անունը: Հայտնի է միայն, որ այս համակարգիչները ստեղծելու համար ծախսվել է 300 դոլար:

̰
ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Թուրքիան չի հրաժարվի իրանական գազից. Էրդողան

15:30 26.09.2018

Թուրքիան չի ծրագրում դադարեցնել իրանական գազի ներկրումը Միացյալ Նահանգների որդեգրած քաղաքականության պատճառով: Այս մասին հաղորդել է Haber Turk հեռուստաալիքը՝ անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Reuters գործակալությանը տված հարցազրույցին: «Ավելի վաղ՝ Բարաք Օբամայի ղեկավարման տարիներին եղել են նման իրավիճակներ՝ կապված իրանական գազի հետ: Բայց եթե մենք չկարողանանք այն ներմուծել, ինչպե՞ս ես «կտաքացնեմ» մեր ժողովրդին: Այսօր գազի 50 տոկոսը […]

̰
750 փարիզեցի պատանիներ այսուհետև պաշտոնապես Թումոյի ուսանողներ են

15:19 26.09.2018

Թումո Փարիզի դռներն այսօր բացվել են կենտրոնի առաջին ուսանողների առջև: Այս մասին հայտնում են ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնից: «Ավելի քան 750 փարիզեցի պատանիներ այսուհետև պաշտոնապես Թումոյի ուսանողներ են»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Թումոն նախընտրող Փարիզի պատանիներին ողջունելու էր եկել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

̰
Ժնևի օդանավակայանում նվագախումբը չնախատեսված համերգ է տվել

15:11 26.09.2018

Երաժիշտները նվագել են Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները»:

̰
ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

15:02 26.09.2018

 Սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության փրկարարական գերատեսչությունների միացյալ խորհրդի գիտատեխնիկական 4-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր ՀՀ ԱԻ նախարարության պատվիրակությունը՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ: Միջոցառման օրակարգում հիմնականում ընդգրկված էին մասնակից երկրների գիտատեխնիկական փոխգործակցության զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ուժերով անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր: Գիտատեխնիկական նստաշրջանին հաջորդեց Բելառուսի […]

̰
Մոսկվայի դատարանում կքննվի Խաչատուրյան քույրերից կրտսերին ազատ արձակելու միջնորդությունը

14:37 26.09.2018

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը սեպտեմբերի 27-ին քննելու է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից կրտսերին՝ 17-ամյա Մարիա Խաչատուրյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին հայտնել է«Ագորա» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պավել Չիկովը: Հուլիսի վերջին 17, 18, 19 տարեկան Մարիա, Անգելինա, Քրիստինա Խաչատուրյանները ձերբակալվել էին 57-ամյա հոր՝ Միխայիլի դաժան սպանությունից հետո: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ քննությունը խնդրում […]

̰
Սթիվեն Սիգալը հայտարարել է, որ հաճույքով կդառնար Պրիմորյեի նահանգապետ

14:33 26.09.2018

Դերասանը ՌԴ քաղաքացիություն է ստացել 2016թ. նոյեմբերին:

̰
Հարևանն օդում բռնել է 10-րդ հարկից ընկնող երեխային

13:53 26.09.2018

Երեխան տանը մենակ է մնացել և ցանկացել է դուրս գալ:

̰
Լուսային և հրավառության շոու՝ մոսկովյան միջազգային փառատոնի փակման ժամանակ

13:50 26.09.2018

Փառատոնի ընթացքում աշխարհի տարբեր երկրների տեսաձայնային արվեստի մասնագետները և դիզայներները վերափոխել են Ռուսաստանի մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծը:

̰
BACK_TO_TOP