07:32 28.09.2018
Լոնդոնի դատարանն ազատել է ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին կապիտան Դևիդ Բեքհեմին արագության գերազանցման համար պատասխանատվությունից։ Ինչպես փոխանցում է BBC-ն, Բեքհեմը խախտել էր երթևեկության կանոնները հունվարի վերջին։ Ֆուտբոլիստի Bentley-ն մոտ 95 կմ/ժ արագությամբ էր ընթացել ճանապարհի այն հատվածով, որտեղ թույլատրելի արագությունը 65 կմ/ժ է։ Դրա համար նախկին ֆուտբոլիստին սպառնացել են խոշոր տուգանք սահմանել կամ ժամանակավոր զրկել […]
07:21 28.09.2018
Իրանի արտգործախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել իսրայելական իշխանություններին միջազգային ստուգայցերի համար բացել իր «միջուկային սպառազինության անօրինական ծրագիրը»։ «Արվեստի և հնարամտության շոուն չի թաքցնի այն փաստը, որ Իսրայելը գաղտնի և չհայտարարագրված միջուկային ծրագրով՝ ներառյալ իրական միջուկային զինանոցը, միակ ռեժիմն է մեր տարածաշրջանում»,- գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում։ Այդպես է Զարիֆն արձագանքել Թեհրանում «ատոմային […]
07:14 28.09.2018
Իսրայելցի հետախույզները Թեհրանում հայտնաբերել են գաղտնի պահեստ՝ մի քանի տոննա միջուկային նյութերով և սարքավորումներով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթի ժամանակ։ «Իրանը գաղտնի օբյեկտ ունի Թեհրանում։ Այսօր ես այդ մասին ասում եմ հրապարակավ առաջին անգամ»,- նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն։ Որպես ապացույց Նեթանյահուն ցուցադրել է արբանյակային լուսանկար և երկաթե դարպասների […]
23:38 27.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Բեռլինում նրան ու կնոջը դիմավորել են ոչ միայն պատվո պահակախմբով, այլև բողոքի ցույցերով: Բեռլինի և Անկարայի կապերն էապես վատթարացել են այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի է ունեցել զինվորական հեղաշրջման ձախողված փորձ, ինչը հանգեցրել է աննախադեպ հալածանքների և զանգվածային ձերբակալությունների: Ի […]
23:26 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ: Նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Ներկայացնելով արտաքին քաղաքական ասպարեզում ՀՀ առաջնահերթությունները` Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության և ամուր […]
22:24 27.09.2018
Համացանցում հրապարակվել է ժպտացող գեկոնի (մողեսի տեսակ) տեսանյութ: Այն կարճ ժամանակում կարողացել է վիրուսային դառնալ՝ հավաքելով 15 մլն դիտում: Մողեսի տերը նրա համար անձնական բլոգ է բացել, որն անմիջապես գրավել է օգտատերերի ուշադրությունը: Գեկոնը տեսանյութում ժպտում է տեսախցիկի առջև և շատ զվարճալի տեսք ունի: Որոշ օգտատերեր արդեն հասցրել են նշել, որ այդպիսի տեսք են ունենում […]
21:52 27.09.2018
Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը բավարարել է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերին ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ էր արձակվել ավագ դուստրը՝ Անգելինա Խաչատուրյանը։ Դատավոր Յուլիա Սաֆինայի հաղորդմամբ՝ մինչև 2018թ․ դեկտեմբերի 28-ը Անգելինա Խաչատուրյանին արգելված է բնակարանից դուրս գալ, լրատվամիջոցների հետ շփվել, փոստային ծառայություններից և […]
21:27 27.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Տաջիկստանի նախագահը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու […]
21:15 27.09.2018
Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանն այսօր քննել է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից մեկին՝ 18-ամյա Անգելինա Խաչատուրյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանի որոշմամբ՝ 18-ամյա Անգելինա Խաչատուրյանի ազատ արձակման միջնորդությունը բավարարվել է։ Դատավոր Յուլիա Սաֆինայի հաղորդմամբ՝ մինչև 2018թ․ դեկտեմբերի 28-ը Անգելինա Խաչատուրյանին արգելված է բնակարանից դուրս գալ, լրատվամիջոցների հետ շփվել, փոստային ծառայություններից և համացանցից օգտվել, […]
20:50 27.09.2018
Նիդերլանդների կառավարությունը մտադիր է օրենսդրական փոփոխություններ կատարել, համաձայն որի՝ զենք կրել ցանկացող մարդիկ պետք է տեղեկություններ տրամադրեն իրենց կրոնական համոզմունքների, ծագումնաբանության, քաղաքական հայացքների մասին: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը կներկայացվի հաջորդ ամսվա ընթացքում: Փոփոխությունը կապված է զենք կրելու մասին Եվրամիության նոր դիրեկտիվի հետ: Այն ներկայացվել է 2015 […]
20:40 27.09.2018
Արագ սննդի McDonald’s ցանցը կհրաժարվի կոնսերվանտներից, բուրազերծիչներից և ներկանյութերից, որոնք օգտագործվում են բուրգերների պատրաստման մեջ: Այդ մասին հայտարարվում է ընկերության կայքում: Փոփոխությունները կվերաբերեն համբուրգերներին, չիզբուրգերներին, կրկնակի չիզբուրգերներին և բիգ մակերին: Արհեստական հավելումները, որոնք ի հայտ են եկել բուլկիների, հումքի և McDonald’s-ի որոշ հայտնի բուրգերների սոուսների մեջ, այլևս չեն օգտագործվի ամերիկյան ռեստորանների ցանցի մթերքներում: Արհեստական բաղադրիչների փոխարինումը […]
20:08 27.09.2018
ԱՄՆ-ի կենդանաբանական այգում ցույց են տվել կարմիր պանդայի ձագին: Այս մասին ասվում է ТСН գործակալության տեսանյութում: Ձագուկին անվանել են Բժիշկ Լիլի՝ ի պատիվ անասնաբույժի, որն առաջին անգամ տեսել է նրան ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Կենդանին լույս աշխարհ է եկել հունիսին: Նա իրեն լավ է զգում և աստիճանաբար քաշ է հավաքում:
20:00 27.09.2018
ԱՄՆ-ում իրավապահ համակարգի աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել գողին, որը քնել էր հանցանքի վայրում: Այս մասին գրում է The Associated Press-ը: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Ջորջիա նահանգի Չերոկի շրջանում: Այնտեղ 23-ամյա Թիմոթի Զախարին գողացել է 8 ավտոմեքենայում գտնվող կրեդիտ քարտեր և անձնագրեր: Հետո նա քնել է այդ ավտոմեքենաներից մեկի մեջ: Ոստիկաններին հենց դրա շնորհիվ է հաջողվել […]
19:58 27.09.2018
Ռուսաստանը սպանում է, ավերում, ստում, ապա հայտարարում, թե Ուկրաինան, ինչպես նաև Վրաստանը, իրենք են հարձակվել իրենց վրա: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ: «Ուկրաինան ժողովրդավարական արժեքների և կանոնների հիման վրա սեփական ուղու մասին ինքնիշխան որոշում կայացրեց: Դրա համար Ռուսաստանը պատժում է Ուկրաինային: Մոսկվան որբացնում է ուկրաինացի երեխաներին, […]
19:50 27.09.2018
Ավստրալիայում 65-ամյա թոշակառու Բելինդա Բիգհեմն ամուսնու հետ որոշել էր ձկնորսության գնալ: Զբոսանքի ժամանակ ջրից ձուկը անսպասելիորեն ցատկել է և պատռել կնոջ կոկորդը: Այս մասին գրում է ABC News-ը: Ինչ-որ պահի կինը գիտակցել է, որ ընկել է նավակի հատակին ու արնահոսում է: Պարզվել է, որ ջրից դուրս է թռել մեկ մետրանոց սկումբրիա (թյունիկ) և լողակով ամուր բռնել […]
19:33 27.09.2018
Իտալիայում կրկին անտառային հրդեհներ են: Այս անգամ հրդեհը բռնկվել է Պիզայի նահանգում: Հարյուրավոր մարդիկ արդեն տարհանվել են տարածքից: Մոնտե-Սերայում հրդեհը չի հանդարտվում: Կրակը շատ ուժեղ է: Այն նկատելի է նույնիսկ մեծ հեռավորության վրա: Կրակը տեղայնացնելու համար աշխատում են բազմաթիվ հրշեջներ և կամավորներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ավիացիայի ուժեր: Կրակը արագ տեղայնացնելուն խանգարում է ուժեղ […]
18:36 27.09.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է համատեղ ենթակառուցվածքային-տրանսպորտային ծրագրերի վերաբերյալ աշխատանքների մասին: Տեղեկությունը հաղորդում է gazeta.ru-ն: «Ռուսաստանը և Ադրբեջանն իրականացնում են համատեղ ենթակառուցվածքային ծրագրեր: Մասնավորապես, արդեն իսկ աշխատանքներ են տարվում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ուղղությամբ, որը կոչված է մոտեցնել եվրոպական ու ասիական շուկաները»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահը նշել […]
18:30 27.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը Դուշանբեից հաղորդում է, որ հանդիպումը նախագահի նստավայրում է: Հանդիպումը փակ է, այնտեղ միայն կառավարության օպերատորներն են նկարահանում իրականացնում: Հանդիպմանը կհաջորդի պաշտոնական ընթրիք` ի պատիվ երկրների ղեկավարների: Նշենք, որ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին հատուկ են նախապատրաստվել. […]
17:02 27.09.2018
Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի իշխանությունների և հասարակության կողմից ռուսաց լեզվի զարգացմանն աջակցելը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Մենք տեսնում ենք և բարձր ենք գնահատում ռուսաց լեզվով հետաքրքրված լինելը: Խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի հասարակության կողմից ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությանը, այլև հարցին պետական մակարդակով […]
16:24 27.09.2018
Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների այցի առթիվ վաղ առավոտից փակ են եղել մի շարք փողոցներ: Օդանավակայանի տարածքից հեռացվել են բոլոր մեքենաները: Դուշանբեն գրեթե մեկ տարի պատրաստվել է այս հանդիպմանը. թարմացվել են շենքերի ճակատային հատվածները, վերանորոգվել են ճանապարհները: Ինչպես հաղորդում է «ASIA-Plus»-ը, Տաջիկստանի մայրաքաղաքի հյուրերն այսօր ԱՊՀ երկրների ղեկավարներն են` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր […]
16:03 27.09.2018
2017 թվականին կլիմայական փոփոխությունների հետևանքով համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը, ըստ ՄԱԿ-ի գնահատականի, կազմել է 320 մլրդ դոլար: Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ մոլորակի վրա կլիմայի փոփոխությունները տեղի են ունենում շատ ավելի արագ, քան մարդկությունը կհասցնի դրանց արձագանքել: «Մենք վտանգված ենք տեսնելու անդառնալի վնաս, որը հնարավոր չի լինի […]
15:53 27.09.2018
Նիգերիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով Նիգերիայի արտակարգ իրավիճակների ազգային ծառայությանը: Նշվում է, որ ջրհեղեղի պատճառը սեզոնային անձրևներն են, որոնք վերջին օրերին գրեթե չեն դադարում: Նշվում է, որ Նիգեր և Բենուէ գետերը դուրս են եկել ափերից: Փրկարարների հաղորդած տեղեկություններով՝ բնական աղետի պատճառով 300 հազար մարդ զրկվել է […]
15:34 27.09.2018
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևը հաղորդել է, որ Բաքվից մինչև ռուսական սահմանը կկառուցվի նոր ավտոմայրուղի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Նոր ավտոմայրուղին նախատեսվում է կառուցել մինչև 2020 թվականը: Այն կձգվի Բաքվից մինչև Ռուսաստանի հետ սահմանը»,- ասել է Մուսթաֆաևը: Նրա խոսքերով՝ ավտոմայրուղին կդառնա «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ մասը: Ի դեպ, տրանսպորտային միջանցքը կոչված […]
13:58 27.09.2018
Ֆրանսիական Le Figaro թերթը հրապարակել է հոդված Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մասին` նրան անվանելով Սերգեյ Լավրովից հետո Ռուսաստանում ամենաազդեցիկ դիվանագետը: «Առաջին պլանում, իհարկե, Սերգեյ Լավրովն է ռուսական դիվանագիտության դեմքը, որը ողջ աշխարհին հայտնի է արդեն գրեթե 15 տարի: Յուրահատուկ խելքի տեր այս մարդը ծնվել է Վրաստանում, ինչպես և Ստալինը, սակայն նա ունի հայկական […]
13:32 27.09.2018
Քյոլնի քաղաքապետ Հենրիետա Ռեկերը հրաժարվել է մասնակցել քաղաքում կառուցված թուրքական մզկիթի բացմանը, որը պետք է կատարվի պաշտոնական այցով Գերմանիա մեկնող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, հայտնում է Ermenihaner-ը: Ռեկերին զայրացրել է այն փաստը, որ մզկիթի բացման արարողությունից 3 օր առաջ դեռ միջոցառումը կազմակերպող Գերմանիայում գործող «Կրոնական գործերի թուրք իսլամական միությունը» քաղաքապետարանին չի ուղարկվել բացման ծրագրի […]
13:17 27.09.2018
Մեծ Բրիտանիայի կողմից ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր մահափորձի երկու ռուս կասկածյալներից մեկի իրական անունը Անատոլի Վլադիմիրովիչ Չեպիգա է: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Դա պարզել է Bellingcat հետազոտական անկախ կազմակերպությունը՝ նշելով, որ որպես Ռուսլան Բոշիրով ներկայացված անձն իրականում ռուսական ռազմական հետախուզության գնդապետ է: Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանացի դատախազները […]
11:51 27.09.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակը հայտարարել է, որ Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը չի լինի վերջինը: Այս մասին Աբի ալ-Հասան ալ Մուախերն ասել է Telegram-ի Al Furqan ալիքի հետ զրույցում: Այս մասին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: Խոսնակն ընդգծել է, որ այս հարձակումն ապացուցեց, թե որքան խոցելի է Իրանի անվտանգությունը: Հիշեցնենք, որ […]
11:10 27.09.2018
Չինաստանի հարավում գտնվող Լոնգյան քաղաքում գորտերի տեղատարափ է: Հազարավոր ցլագորտեր հայտնվել են չինական անասնաբուծարանում: Այս ցլագորտերը արհեստականորեն են բուծված և Չինաստանում համարվում են դելիկատես: Գորտի միսն իր համով նման է հավի մսին, սակայն ավելի նուրբ է:
08:15 27.09.2018
Չինաստանի Լուննան քաղաքի հարակից գյուղերից մեկի բնակչուհի Տան Լիլին սոցցանցերում մեծ ճանաչում է ձեռք բերել՝ շնորհիվ հարսանեկան զգեստի, որը նա կարել է ցեմենտի 40 պարկից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 28-ամյա աղջիկը հայտնել է, որ այդքան պարկեր իրենց տանը կուտակվել էին վերջերս կատարած վերանորոգման աշխատանքներից հետո։ Նա զգեստը պատրաստել է ընդամենը 3 ժամում։ Աղջիկն […]
07:45 27.09.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին քաղաքական սխալ է համարում միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը և վստահ է, որ երկիրը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ պլանին։ Նման հայտարարությամբ է Ռոհանին հանդես եկել Նյու Յորքում ասուլիսի ժամանակ։ Ռոհանին մոտավոր ժամկետներ չի հայտնել, թե երբ ԱՄՆ-ը, իր կարծիքով, կվերադառնա միջուկային գործարքին, սակայն հայտարարել է, որ այդպես չի կարող երկար շարունակվել։ […]