11:00 29.09.2018
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու Պալու քաղաքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. դրան հաջորդել է ցունամի: Այս մասին հայտնում է BBC-ն։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ տներ և այլ շինություններ են ավերվել. առնվազն 50 զոհ կա:
10:48 29.09.2018
Գազայի հատվածում իսրայելական զինուժի հետ բախումների հետևանքով 7 պաղեստինցի է զոհվել: Իսրայելի բանակը պնդում է, որ գնդակոծությունն ու ավիահարվածները սկսել է այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորների ուղղությամբ պայթուցիկներ և քարեր են նետվել: Պաղեստինյան կողմը հայտնել է, որ բախումների հետևանքով ավելի քան 500 մարդ է վիրավորվել:
08:43 29.09.2018
Ճապոնիայի ուղղությամբ շարժվող«Տրամի» թայֆունի պատճառով 386 չվերթ է հետաձգվել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ թայֆունը շարժվում է Խաղաղ օվկիանոսով՝ Ճապոնիայի հարավային Օկինավա պերֆեկտուրայի ուղղությամբ: Ճապոնիայում 98 000 տուն հոսանքազրկվել է։ Ըստ կանխատեսումների՝ «Տրամի»-ն Ճապոնիայի ափերին պետք է հասներ սեպտեմբերի 29-ի առավոտյան: Թայֆունի կենտրոնը Նախա քաղաքից 140 կմ հեռավորության վրա է գտնվում։
00:45 29.09.2018
Չինաստանի ամենամեծ Հուանգոշու ջրվեժը կրկնակի մեծացել է՝ հասնելով հսկայական չափերի: Այս մասին հայտնում է TCN-ը: Հաղորդվում է, որ «հսկա վիշապ» անվանումը ստացած ջրվեժը կրկնակի մեծացել է շարունակական անձրևների հետևանքով: Ջրվեժի բարձրությունը 80 մետր է։ Նշվում է, որ առատ անձրևների հետևանքով առաջացած ջրի հսկա ու աներևակայելի գեղեցիկ շիթերը մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև զբոսաշրջիկների շրջանում:
23:58 28.09.2018
Այսօր Չինաստանում նշվում է Կոնֆուցիոսի ծննդյան օրը՝ ազգային ուսուցչի օրը: Կոնֆուցիոսը մեծ ազդեցություն է թողել չինական հասարակության աշխարհայացքի զարգացման վրա: Կոնֆուցիոսի փիլիսոփայությունը ենթադրում է ինքնադաստիարակություն: Ծնվել է Լու թագավորությունում, արիստոկրատ աստիճանավորի ընտանիքում, զբաղվել է մանկավարժական և քաղաքական գործունեությամբ։ Նրա հիմնած դպրոցում սովորում էին տասնյակ աշակերտներ, ովքեր գրի էին առնում ուսուցիչ Կունի մտքերն ու դատողությունները։ Կոնֆուցիոսի […]
23:15 28.09.2018
«Ֆեյսբուք» ընկերությունը հայտնել է, որ ցանցահեններն իմացել են սոցցանցի կոդի խոցելիության մասին և կարող էին հասանելիություն ստանալ շուրջ 50 մլն օգտահաշիվների։ Ընկերությունը խոցելիությունը հայտնաբերել է երեքշաբթի օրը, որից հետո դիմել է ոստիկանություն։ Ուրբաթ օրը տեղեկացրել են հարձակման պոտենցիալ զոհերին՝ առաջարկելով կրկին գրանցվել։ «Ֆեյսբուք»-ի անվտանգության պետ Գայ Ռոզենը հայտնել է, որ ներկայումս խնդիրը վերացված է։
22:55 28.09.2018
Ռուս նախկին լրտես Սկրիպալը մինչ 2017թ․-ը աշխատել է ՆԱՏՕ-ի 4 երկրների հետախուզական ծառայություններում, տեղեկացնում է Focus-ը: 2012թ․-ին Սկրիպալը գնացել էր Պրահա բրիտանական հետախուզության MI6-ի աշխատակիցների ուղեկցությամբ, որպեսզի տեղեկացնի պետական անվտանգության տեղական ծառայություններին ռուսական հետախուզական ցանցի ակտիվության մասին: 2016 թ․-ին նմանատիպ տեղեկություններ Սկրիպալը հաղորդել է էստոնական հատուկ ծառայություններին, ինչի շնորհիվ իբրև թե բացահայտվել էր ռուսական 3 լրտեսի գործունեություն: […]
20:31 28.09.2018
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մեկնարկել է մրցակցության միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրներից ժամանած մրցակցային մարմինների ղեկավարներ, տնտեսական մրցակցության ոլորտի միջազգային փորձագետներ և այլ պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից: Հաղորդվում է, որ Թբիլիսի է մեկնել նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարն իր ելույթում ընդգծել է նման միջոցառումների […]
20:17 28.09.2018
Շվեյցարիայում քաղաքացուն կբանտարկեն այն բանի համար, որ նա աղբը ճիշտ ձևով չի թափել: Այս մասին հայտնում է 20 minutes-ը: Ըստ աղբյուրի՝ տղամարդն այս խախտումը կատարել է 2017 թվականի նոյեմբերին: Նա աղբը լցրել է դրա համար չնախատեսված պարկի մեջ ու այն փողոցում դրել ոչ ճիշտ օրը: Սպասարկման աշխատակիցներին հաջողվել է պարզել այդ անձի ինքնությունն ու նրան […]
19:47 28.09.2018
Ղազախստանում ռեկորդային երկարության խորոված է պատրաստվել: Այս մասին հայտնում է Aitaz KZ-ն: Հաղորդվում է, որ 223 մետրանոց ուտեստն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Իրադարձությունն արձանագրել են անձամբ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Խորովածը պատրաստվել է 420 կգ թռչնամսից, իսկ խոհարարները «Մակինսկի» թռչնաֆաբրիկայի 220 աշխատակիցներ են եղել: Մոտավոր հաշվարկներով՝ ամենաերկար խորովածը 3 հազարից ավելի մարդ կկարողանա […]
18:30 28.09.2018
ԱՄՆ նախկին պետքարտուղար, ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նկարահանվել է ամերիկյան «Մեֆի Բրաուն» հեռուստասերիալի դրվագներից մեկում: Նա մարմնավորել է սեփական նմանակին, գրում է Variety-ին: Սյուժեի համաձայն՝ Քլինթոնի հերոսուհին գալիս է հեռուստաալիք, որպեսզի ընդունվի քարտուղարի աշխատանքին: Կինը բողոքում է, որ իրեն անընդհատ շփոթում են հայտնի Հիլարի Քլինթոնի (Hillary Clinton-ամերիկյան գրությունը) հետ, սակայն իր անունը մեկ […]
17:57 28.09.2018
Իտալիայի նախկին վարչապետ, ֆուտբոլային «Միլան» ակումբի նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին մեծ սպորտ է վերադարձել: Այս մասին հայտնում է Sport express պարբերականը: Հաղորդվում է, որ վերջերս նա ձեռք է բերել Իտալիայի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Մոնցա» ակումբը: Հաղորդվում էր, որ գործարքը 2.5-3 մլն եվրո է արժեցել: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 23-ին, Բեռլուսկոնին հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մտադրության […]
17:31 28.09.2018
ԱՄՆ-ի Բրաշեր անտառում տեղացի մի տղամարդ համերգ է կազմակերպել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Երաժշտությունը գրավել է ջրարջերին: Տղամարդը ճանապարհին կանգնած ֆլեյտա է նվագել և ավելի քան 20 ջրարջ դուրս է եկել անտառից ու հավաքվել նրա շուրջ: Հայտնի է, որ տղամարդն ապրում է անտառին շատ մոտ և հաճախ է նվագում կենդանիների համար: https://www.youtube.com/watch?v=H3v1HpBFmOY
17:20 28.09.2018
Տաջիկստանի մայրաքաղաքում ընթացող գագաթնաժողովի ժամանակ որոշվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը: Ինչպես հաղորդում է ASIA-Plus-ը, ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը ստացել է Դուշանբեն: Տաջիկստանի մայրաքաղաքը ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը կդառնա 2021 թվականին: ԱՊՀ անդամ երկրների կառավարությունները կօժանդակեն Դուշանբեում 2021թ. մշակութային մայրաքաղաքների անցկացման հարցում: Բացի այդ, Թուրքմենստանի առաջարկով 2021թ. ԱՊՀ-ում հայտարարվել է ճարտարապետության և քաղաքաշինության տարի: Ավելի վաղ հայտարարվել […]
17:17 28.09.2018
«Air Niugini» ավիաընկերության «Boeing 737-800» օդանավը վթարային վայրէջք է կատարել Միկրոնեզիայում, տեղեկացնում է Pacific Daily News-ը՝ հղում անելով օդանավակայանի լրատվական ծառայությանը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան, երբ ինքնաթիռը, որը ուղևորվում էր Տրուկ կղզի, վայրէջք կատարելիս ջուրն է ընկել: Ինքնաթիռն այդ պահին գտնվել է օդանավակայանից 150 մետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվել է 36 մարդ, որից 11-ը՝ անձնակազմի […]
17:11 28.09.2018
Սինգապուրի բնակիչները կստանան 511 միլիոն դոլար՝ որպես երկրի զարգացման ներդրում, տեղեկացնում է երկրի Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ մեկանգամյա վճարումը քաղաքացիների համար նախատեսված է եղել 2018-ի բյուջեով: Դրա չափը կախված է եկամուտների մակարդակից: Եթե 2017-ին քաղաքացին աշխատել է ոչ ավելի քան 28 հազար սինգապուրյան դոլար, ապա նա կստանա 300 սինգապուրյան դոլար: Եթե նրա […]
17:03 28.09.2018
Գերմանիայում բնակվող քաղաքացիների 1/5-ից քիչ մասն է միայն հավանություն տալիս կանցլեր Անգելա Մերկելի կատարած աշխատանքին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրում կատարված հարցման արդյունքները: Ըստ այդմ` հարցվածների միայն 17 տոկոսն է գոհ երկրի ղեկավարի կատարած աշխատանքի արդյունքից: Միևնույն ժամանակ հարցվածների 21 տոկոսը հայտնել է, որ դժգոհ է, 33 տոկոսը՝ շատ դժգոհ: Այսպիսով` […]
16:57 28.09.2018
Վենետիկում ծրագրում են արգելել երեկոյան և գիշերային ժամերին պայուսակներում ալկոհոլային խմիչքներ տեղափոխելը: Տեղական իշխանությունները նպատակ ունեն կրճատել քաղաքի փողոցներում հարբած շրջող մարդկանց թիվը: Այս մասին հայտնում է Daily Express-ը: Ժամը 7-ից հետո ալկոհոլային խմիչքների՝ պայուսակով տեղափոխելն արգելելու մասին օրենքը հնարավոր է՝ ընդունվի հոկտեմբերին: Վենետիկի իշխանություններն ավելի վաղ զբոսաշրջիկներին արգելել էին նստել կամ պառկել քաղաքի սալահատակին կամ […]
16:51 28.09.2018
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու վրա արձանագրվել է 7․5 մագնիտուդով ուժեղ ցնցում, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա՝ Պալու քաղաքից 78 կիլոմետր հեռավորության վրա: Հիմնական ցնցումից հետո մի քանի հետցնցում է գրանցվել, որոնցից 2-ի մագնիտուդը կազմել է 5․8: Reuters-ի տվյալներով՝ հայտնի է 1 զոհի և 10 տուժածի […]
16:44 28.09.2018
Կիևում զինված անձինք պատանդ են վերցրել երթուղային տաքսու ուղևորների: Այս մասին հայտնում է ուկրաինական «Վեստին»: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ պատահարի մասին պատանդները կարողացել են հայտնել իրենց հարազատներին, որոնք էլ զանգահարել են ոստիկանություն: Ուղևորների թվում նաև երեխաներ կան: Նշվում է, որ երթուղային տաքսին պետք է Կիևից ուղևորվեր Գորոդիշչե:
15:47 28.09.2018
Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է 7 անձանց՝ ահաբեկչություն նախաձեռնելու և կազմակերպելու կասկածանքով: Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը: Դատախազությունից հայտնել են, որ կասկածյալներին ձերբակալել են Ամստերդամից 100 կմ հարավ գտնվող Արնեմ և գերմանա-բելգիական սահմանին մոտ գտնվող Վերտ քաղաքներից: Պարզվել է, որ կասկածյալները ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել մահապարտների միջոցով, ինչպես նաև ինքնաձիգերով կրակ բացել հասարակական վայրերում […]
14:59 28.09.2018
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` մանրամասներ հայտնելով Եգիպտոսում հույն համայնքի ղեկավարի հետ իր հանդիպումից: «Այսօր հանդիպել եմ Եգիպտոսի հույն համայնքի ղեկավար Քրիստոս Կավալլիսի հետ: Քննարկել ենք Եգիպտոսում հայ և հույն համայնքների մարտահրավերները, խնդիրները, որոնք իրականում գրեթե նույնն են, հետևաբար այս հարցում ևս հայերն ու հույները որպես եղբայրական ժողովուրդներ պետք […]
13:38 28.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուշացումով մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը: ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանից փոխանցվեց Թուրքմենստանին: SHANTNEWS.AM-ի թղթակիցը Դուշանբեից հայտնում է, որ հանդիպման շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն են ունեցել մի քանի բառ փոխանակել իրար հետ: Ավելի վաղ, հիշեցնենք, որ Դուշանբեում, երբ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից առաջ բոլոր ղեկավարները հավաքվել […]
12:54 28.09.2018
Դուշանբեում վաղ առավոտից փակ են կենտրոնական փողոցները: ԱՊՀ երկրների ղեկավարները Տաջիկստանում են՝ բարձր մակարդակի հանդիպումներում քննարկելու երկրների ընդհանուր անվտանգության բարձրացմանն ուղղված ծրագրերն ու խնդիրները: SHANTNEWS.AM-ի թղթակից Վահագն Հակոբյանի հաղորդմամբ՝ ԱՊՀ 10 երկրների ղեկավարները նախ՝ նեղ կազմով են հանդիպում ունեցել, իսկ ներկայումս՝ ավելի քան 1 ժամ ուշացումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով հանդիպումը, որտեղ քննարկվելու է […]
11:50 28.09.2018
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլի օդանավակայանում վայրէջքից հետո ոչ մեծ ռեակտիվ ինքնաթիռը բաժանվել է երկու մասի, զոհվել է 2 մարդ: Այս մասին հայտնում է FOX Carolina News-ը: Օդանավակայանի տնօրենը նշում է, որ օդանավը թռիչքուղու վրա է վայրէջք կատարել, իսկ հետո անհայտ պատճառներով չի կարողացել կանգ առնել: Այն դուրս է եկել թռիչքուղուց, մտել խոտածածկ տարածք, բախվել սպիտակ […]
09:12 28.09.2018
Իտալական Ֆոնտանելլա քաղաքում տեղի է ունեցել պրոսեկկո տեսակի սպիտակ գինու ցիստեռնի պայթյուն։ Տեսանյութը հրապարակել է Tgcom24 հեռուստաալիքի կայքը։ Կադրերում տեսանելի է, թե ինչպես է փրփրուն հեղուկը 5 հարկանի շենքի բարձրությամբ ուղղահայաց մետաղական ցիստեռնից թափվում փողոց։ Հաղորդվում է, որ ցիստեռնից թափվել է մոտ 30 հազար լիտր գինի։ Պայթյունի պատճառ են անվանում մարդկային գործոնը։
08:18 28.09.2018
ԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է նորագույն՝ 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչները։ Ինչպես հայտնում է AFP-ն, ամերիկյան F-35 կործանիչները սեպտեմբերի 27-ին բարձրացել էին USS Essex ավիակրի տախտակամածից և առաջին մարտական հարված հասցրել Աֆղանստանի Ղանդահար նահանգում «Թալիբան» շարժման գրոհայինների դիրքերին։ ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարությունում ասվում է, որ առաքելության ժամանակ իրականացվել է ավիահարված՝ […]
08:05 28.09.2018
1972 թվականից ի վեր Իրաքի գեղեցկության առաջին թագուհի Տարա Ֆարեսն սպանվել է Բաղդադում՝ իր սպորտային մեքենայի մեջ։ Այս մասին հայտնել է Բաղդադի առողջապահական ծառայության տնօրեն Էր-Ռասաֆա Ղասեմ Աբդել Հադին։ 22-ամյա մոդելի մարմինը շեյխ Զեյիդի հիվանդանոց էին տեղափոխել հրազենային 3 վնասվածքով։ Փամփուշտներից 2-ը վնասել էին աղջկա գլուխը, մյուսը՝ կրծքավանդակը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ փաստի առթիվ հետաքննություն […]
07:57 28.09.2018
Բրիտանացի իրավապահները պարզել են Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորումը կազմակերպած երրորդ կասկածյալի ինքնությունը։ Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, բրիտանական ոստիկանության վարկածով՝ երրորդ կասկածյալը ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության աշխատակից է։ Նա այցելել է Սոլսբերի՝ թունավորման պլան նախապատրաստելու համար։ Դա տեղի է ունեցել մինչև հանցակիցների կողմից նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութը երկիր […]
07:44 28.09.2018
Յոթ երկրների՝ Եգիպտոսի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները կոչ են արել ՄԱԿ-ի հովանու ներքո մշակել սիրիական նոր սահմանադրության նախագիծ։ Ինչպես ասված է ԱԳ նախարարների ստորագրած հայտարարությունում, անհրաժեշտ է Սիրիայում հակամարտության շուտափույթ լուծում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի շրջանակում։ «Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդի գրասենյակին […]