20:40 26.09.2018
Առնվազն 382.900 մարդ է զոհվել Սուդանում 2013 թվականին այնտեղ սկսված պատերազմի ընթացքում: Այս մասին ասվում է տրոպիկական բժշկության և հիգիենայի լոնդոնյան դպրոցի պաշտոնական կայքում, հայտնում է РИА Новости-ն:
Հոդվածում նշված է եղել, որ զոհերի հիմնական մասը եղել է երկրի հյուսիսարևելյան և հարավային շրջաններից: Մահացածների հիմնական մասը տղամարդիկ են եղել, նշվում է, սակայն, որ քիչ չէ նաև կանանց ևերեխաների թիվը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ զեկույցում նշվում է, որ 2018 թվականին բռնկված հակամարտության ընթացքում շուրջ 2 միլիոն բնակիչ ստիպված է եղել փոխել բնակության վայրը ու տեղափոխել երկրի այլ հատվածներ: Եվս երկուսուկես միլիոն բնակիչ լքել է երկիրը:
Նշվում է նաև, որ այս երկրին տրամադրված մարդասիրական օգնությունն աշխարհում ամենամեծ ծավալների է հասել: Ըստ փոխանցված տվյալների՝ այն կազմել է 1.7 միլիարդ դոլար, օգնությունից ավելի քան 6 միլիոն մարդ է օգտվել:
Զեկույցի հեղինակներն ասել են, որ Սուդանին հատկացվող մարդասիրական օգնության ծավալներն ավելացնելու անհրաժեշտություն կա: Նրանք նաև կոչ են արել հակամարտող կողմերին՝ հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել՝ խնդրի լուծման համար:
Աղբյուրը հայտնում է, որ զեկույցի համար կատարված ուսումնասիրությունները կատարվել են Խաղաղության ամերիկյան ինստիտուտի կողմից:
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...