19:28 23.09.2018
Շնաձկան հետ հանդիպումը, համաձայնեք, ամենահաճելիներից չէ, մանավանդ, որ շնաձուկը ոչ միայն մահացու վտանգավոր է, այլև նման է սատանայի: Ավստրալացի ջրասուզակները Պորտ Լինքոլն քաղաքի Calypso Star Charters կենտրոնում «բախտ են ունեցել» հանդիպել գիշատչին: Շնաձկան սարսափազդու երախի նկարները Instagram-ում մի քանի օրում հազարավոր դիտումներ է հավաքել։ Բազմաթիվ հետևորդներ այդ շնաձկանը նմանեցրել են սատանայի: Համոզվեք ինքներդ՝ կա՞ արդյոք շնաձկան արտաքինում […]
19:18 23.09.2018
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի հետ համատեղ ծրագրերի կասեցման մասին: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ նման որոշման պատճառն ԱՄՆ-ի կողմից Պեկինի դեմ սահմանված պատժամիջոցներն են: Մասնավորապես, Չինաստանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել ԱՄՆ-ի կողմից անցկացվող միջազգային անվտանգության գծով ծովային ցուցադրությանը: Չեղարկվել է նաև սեպտեմբերի 25-27-ին կայանալիք երկու երկրների աշխատակազմերի ներկայացուցիչների հանդիպումը: […]
19:13 23.09.2018
Ռուսական պատվիրակությունը` արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, որը տեղի կունենա Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը: Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն ուղևորվել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին:
19:07 23.09.2018
Հայաստանի կրթական ոլորտում մեծ պոտենցիալ կա: Առկա են բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում առաջատարը լինելու համար: Նման կարծիք է հայտնել ամերիկացի դոկտոր, հանրահայտ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ Էրիկ Իսրայելյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդման ընթացքում: Նրա խոսքով՝ իր և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոկի համատեղ այցը Հայաստան հնարավորություն է տվել առավել մոտիկից ծանոթանալու այստեղ առկա գիտական […]
18:40 23.09.2018
Կյանքի 85-րդ տարում մահացել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Չարլզ Կաոն, տեղեկացնում է «Սինխուա»-ն: Տվյալների համաձայն՝ ծագումով չինացի բրիտանա-ամերիկացի ֆիզիկոսը մահացել է Հոնկոնգում: Նշվում է, որ նա 2004-ից տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Չարլզ Կաոն հայտնի է օպտիկամանրաթելային տեխնոլոգիաների պրակտիկ կիրառմամբ, որոնք նպաստել են հեռահաղորդակցության զարգացմանը: Կաոն 2009թ. դարձել է Նոբելյան մրցանակակիր օպտիկական կապի համար լույսի՝ մանրաթելերով փոխանցման […]
18:16 23.09.2018
Տանզանիայի Վիկտորիա լճում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 225-ի, այս մասին տեղեկացրել է ոստիկանության կոմիսարը, տեղեկացնում է The Citizen-ը: Սեպտեմբերի 20-ին նավը կողաշրջվել էր Ուկորա և Բուգոլորա կղզիների միջև գտնվող Յուկոր կղզուց 50 մետր հեռավորության վրա: Ավելի վաղ Citizen-ը հաղորդել էր, որ ղեկակալը կտրուկ թեքել է ղեկը, ինչի հետևանքով էլ լաստանավը շրջվել է: […]
16:46 23.09.2018
Ադրբեջանի մայրաքաղաքում ժայթքել է Օթման-Բոզդաղ անվանումով հրաբուխը, որը ցեխ արտանետող հրաբուխների շարքում աշխարհում երկրորդն է: Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների ներկայացուցիչ Ջեյխուն Փաշաևը հայտարարել է, որ հրաբխի առաջին ժայթքումը եղել է սեպտեմբերի 23-ի առավոտյան ժ. 08:53-ին, երկրորդը՝ ժ. 09:58-ին: Հրաբխի հետևանքով առաջացած մոխրի և ծխի բարձրությունը հասել է 300 մետրի, իսկ խորությունը՝ 40 մետրի:
16:20 23.09.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի աշխատանքային խումբն սկսել է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել՝ նոյեմբերին այդ երկրում հնարավոր խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը: Պարբերականի զրուցակիցները հայտնում են, որ արտահերթ ընտրությունների նպատակը Brexit-ի շուրջ ընթացող բանակցությունները և Մեյի համար վարչապետի պաշտոնը փրկելն է: Հաղորդվում է, որ նման որոշման կայացման գործում խթանիչ ուժ է […]
15:54 23.09.2018
Վարշավայում բյուջետային ոլորտի շուրջ 20 հազար աշխատակիցներ բողոքի ակցիայի են դուրս եկել՝ ավելի բարձր աշխատավարձի պահանջով: Ուսուցիչները, հրշեջները, փրկարարները, դատարանների, առողջապահության և սոցիալական ոլորտների աշխատողները պահանջել են հանդիպում վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ: Ցուցարարները նշել են, որ չեն ցանկանում Եվրոպայի կենտրոնում ստրուկ լինել՝ շատ աշխատանքի դիմաց ստանալով ցածր աշխատավարձ:
15:06 23.09.2018
Վրաստանի ԿԸՀ-ն ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: Հոկտեմբերի 28-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած 46 դիմորդներից ԿԸՀ-ն գրանցել է 25 թեկնածու, որից 19-ը` կուսակցություններից, 6-ը` նախաձեռնող խմբերից:
14:46 23.09.2018
Այն գործիչները, որոնք պատրաստ չեն օգնել նախագահ Դոնալդ Թրամփին իր աշխատանքում, պետք է այլ աշխատանք գտնեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցում: «Եթե դու չես կարող լինել թիմում, եթե դու չես սատարում այդ առաքելությանը, ապա այդ դեպքում դու պետք է ինչ-որ այլ բանով զբաղվես: Մեզ պետք է, որ բոլորը […]
13:28 23.09.2018
Շվեյցարիայի քաղաքացիներն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կմասնակցեն սննդի շուկայի կարգավորման հարցերով հանրաքվեի, հայտնում է Interfax-ը: Քվեարկությունը կանցկացվի պարենային ներկրման վերահսկողության հարցերի խստացմանը և հայրենական արտադրողների սատարելու հարցերի վերաբերյալ: Հանրաքվեի առիթն է դարձել մոտ 100 հազար ստորագրություն հավաքած ստորագրահավաքը: Շվեյացարիայի օրենսդրության համաձայն՝ հասարակական նման հետաքրքրություն առաջացնող թեմաները դրվում են համազգային հանրաքվեի: Շվեյացարիայում սննդի մակնշման կանոնների խստացման գաղափարը […]
13:16 23.09.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մեղքը բարդել է ԱՄՆ-ի և «Պարսից ծոցի երկրներից մեկի» վրա: Այս մասին ասվում է Իրանի նախագահի կայքում: «Պարսից ծոցի հարավի երկրներից մեկն ստանձնել է ինչպես ֆինանսական, այնպես էլ գրոհայինների զինման ու նրանց քաղաքականության հարցերը, նրանք երբեք չեն զղջացել և չեն դադարեցրել իրենց հանցագործությունները»,- ասել […]
12:24 23.09.2018
Հավայան կղզիների հարակից ջրերում «Նաուտիլուս» նավի հետազոտման ժամանակ նկատվել է արտասովոր հավալուսն-ձուկ (Eurypharynx pelecanoides): Այն եզակի հանդիպող տեսակ է, որին նաև անվանում են «մեծաբերան»: Հատուկ պարկի շնորհիվ նրա բերանը կարող է լայնանալ, ինչը հնարավորություն է տալիս ավելի շատ կեր կուլ տալ: Մոտ 60 սմ երկարություն ունեցող ձկան բերանը կազմում է մարմնի ընդհանուր երկարության մեկ երրորդը: Տեսանյութում […]
11:56 23.09.2018
Գերմանիայի Բրեմեն քաղաքի բնակիչը խոհանոցային հին կահույք է գնել ու դրա մեջ ոսկու ձուլակտորներ է հայտնաբերել: Այս մասին հայտնում է The Local-ը: Ոսկու երեք կտորները փաթեթավորված ու թաքցված են եղել կահույքի դարակներից մեկի անկյունում: Ոսկու ձուլակտորների ընդհանուր քաշը կազմել է 2.5 կիլոգրամ: Դրանք գնահատվել են 83.5 հազ եվրո: Հաղորդվում է, որ տղամարդը հայտնաբերած ոսկու կտորները […]
11:11 23.09.2018
ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է ԱՄՆ-ում արդեն օրինական ապրող ներգաղթյալներին ավելի խստացված կերպով վիզա և գրին քարտ տրամադրելու նախաձեռնության մասին, տեղեկացնում է Politico-ն: Ներքին անվտանգության նախարարության կողմից հրապարակված 447 էջանոց փաստաթուղթը ենթադրում է մերժում, եթե պարզվի, որ նրանք օգտվել են սոցիալական ապահովություն որոշակի միջոցառումներից: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Medicaid ծրագրով բժշկական ծառայություններից օգտվելուն, սննդի կտրոններ և սոցիալական […]
10:53 23.09.2018
Ծովահեններն առևանգել են շվեյցարական տրանսպորտային ընկերության սեփականություն հանդիսացող առևտրային նավի անձնակազմի 12 անդամներին: Ընկերության հրապարակած հայտարարությունում նշվում է, որ ծովահեններն առևանգումն իրականացրել են Նիգերիայի ափին: Ցորենի բեռով շվեյցարական նավը Լագոսից շարժել է դեպի Պորտ-Հարկոտու: Հարձակումը տեղի է ունեցել Բոննի կղզուց 83 կմ հեռավորության վրա: Նավում ընդհանուր առմամբ եղել է 19 մարդ: Հայտնի է, որ առևանգվածների […]
09:35 23.09.2018
Սաուդյան Արաբիան պատրաստվում է զանգվածային հրավառություն իրականացնել, ինչի շնորհիվ կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Սեպտեմբերի 23-ին Սաուդյան Արաբիան թագավորության հիմնադրման 88-ամյակը կտոնի լայնածավալ տոնական միջոցառումներով և շքեղ հրավառությամբ: Այս մասին հայտնում է թագավորության կառավարության միջազգային կապերի կենտրոնը: 55 համազարկային կայանքներից կկատարվի 990 հազար կրակոց: Թագավորության բնակիչներին սպասվում է լուսային շոու: Բացի այդ, Էր-Ռիադում ելույթ […]
00:00 23.09.2018
Ավստրիացին սկուտերով թռիչք է իրականացրել 13.500 ոտնաչափ (մոտ 4000 մետր-խմբ.) բարձրությունից: Այս մասին հայտնում է Daily mail-ը: Հաղորդվում է, որ կասկադյոր Գյունթեր Շաքերմայերի հերթական գեղեցիկ թռիչքի պահը ֆիքսվել է մի քանի տեսախցիկներով: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը ինքնաթիռից սկուտերով ցատկելուց հետո սկսում մի շարք գեղեցիկ հնարքներ իրականացնել: Վերջապես նա որոշում է վայելել տեսարանը, […]
23:38 22.09.2018
Չինաստանի ԱԳՆ-ը հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին՝ Ռուսաստանի հետ համագործակցելու համար կիրառվող պատժամիջոցների պատճառով, հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ դիվանագետին կտրուկ հայտ է ներկայացրել՝ Չինաստանի ԶՈՒ-ի և «համապատասխան պատասխանատու անձանց» նկատմամբ պատժամիջոցների կիրառման կապակցությամբ: Զրույցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
23:30 22.09.2018
«Քիրք» անունը ստացած փոթորիկը, որը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսի արևելյան մասում, 22կմ/ժ արագությամբ շարժվում է դեպի արևմուտք, հաղորդում է ԱՄՆ-ի փոթորիկների տեղաշարժին հետևող կենտրոնը: Ըստ օդերևութաբանների՝ փոթորիկը ուղեկցող քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում 64 կիլոմետրի: Փորձագետները դեռ չեն կանխատեսում՝ կհասնի՞ արդյոք փոթորիկը Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայի ափերին: Արևադարձային փոթորկին անուն է տրվում, երբ ուղեկցող […]
23:16 22.09.2018
Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Ահվազ քաղաքում իրագործված ահաբեկչության պատասխանատվությունը կրում են ԱՄՆ հովանվորության տակ գտնվող երկրները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Խամենեի պաշտոնական կայքում: «Դաժան ու տխուր ողբերգությունը, որի ժամանակ զոհվեցին Ահվազի մեր թանկագին քաղաքացիները, և որը կազմակերպել էին վարձու ահաբեկիչները, կրկին ցույց տվեց իրանցիների թշնամիների վայրագությունը: […]
23:05 22.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա երկրին սպասում է Սադամ Հուսեյնի երկրի ճակատագիրը, եթե նա Թեհրանի նկատմամբ իր քաղաքականությունը չփոխի: Presstv-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հավելելով, որ Իրանը չի պատրաստվում հրաժարվել միջուկային ծրագրից՝ նույնիսկ ամերիկյան կողմից գործադրվող ճնշման պարագայում: «ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը պատերազմի մեկնարկի համար մեղադրեցին Սադամին, իսկ այն […]
22:50 22.09.2018
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Բալթյան երկրների քառօրյա առաքելական այցի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ժամանել է Լիտվա, տեղեկացնում է dw.com-ը: Վիլնյուս կատարած այցի ընթացքում Հռոմի Պապը ելույթ է ունեցել նախագահական պալատի դիմաց, որտեղ ներկա են եղել Լիտվիայի իշխանության ներկայացուցիչներ: Դրանից հետո Հռոմի Պապը հանդիպում է ունեցել Լիտվիայի նախագահի հետ: «Ազատությունը ոսկի է, որը պետք է պահպանել և փոխանցել գալիք […]
22:38 22.09.2018
Իրանի կողմից ածխաջրածնային հումքի մատակարարման կրճատման ֆոնին Սաուդյան Արաբիան ի վիճակի չէ ապահովել որակյան նավթի մատակարարման պահանջարկը՝ այն պարագայում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ: Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Saudi Aramco ընկերությունն իր հնարավոր գնորդներին արդեն իսկ զգուշացրել է, որ հոկտեմբերից նավթի մատակարարումները կսահմանափակվեն: […]
22:13 22.09.2018
Նյու Ջերսիի բնակիչների ուշադրությունն է գրավել ջրարջը, որը սկզբից մագլցել է բարձրահարկ շենքի պատն ի վեր, այնուհետև պարզապես ցած է թռել: Կենդանու թռիչքի տեսանյութը հայտնվել է համացանցում, հաղորդում է life.ru-ն: Ինչպես կադրերում երևում է, մինչ ջրարջը վեր էր մագլցում, ներքևում կանգնած մարդիկ փորձում էին նրան օգնել: Սակայն ինչ-որ պահի կենդանին կտրուկ ցած է նետվել: Հետաքրքիրն այն […]
21:39 22.09.2018
Եմենում իրադրությունն աղետալի է, այս մասին հայտարարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրադրությունների հարցերով օգնության կորդինատոր Մարկ Լոուկոկը, տեղեկացնում է korrespondent-ը: Նրա խոսքով՝ այսօր Եմենում սնվելու կանոնավոր հնարավորություն չունեցող մարդկանց թիվը մոտ ապագայում կարող է աճել մոտ 1,5 անգամ: Եթե այդ թիվն այս պահին 8 միլիոն է, ապա […]
20:51 22.09.2018
Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի Երիտասարդության ազգային պալատի հայելապատ դահլիճում, որտեղ 100 տարի առաջ հռչակվել էր Հայաստանի առաջին Հանրապետությունը, տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Ընդունելությանը ներկա են եղել Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, […]
19:20 22.09.2018
Իտալական Vogue ամսագիրը շարունակում է զարմացնել հասարակությանը: Այս անգամ ամսագրում ներկայացվել է մորուքով կնոջ ֆոտոշարք: Ֆոտոշարքի գլխվար հերոսուհին ամերիկացի մոդել Ժինևյե Վան Սինուսն է, որը իրական կյանքում մորուք չունի: Ամսագրի հոկտեմբերյան համարի առաջին լուսանկարները ամսագիրը հրապարակել է Instagram-ում: Մոդելը նշել է, որ շատ է սիրում իր աշխատանքում նմանատիպ արտասովոր և տարօրինակ պահերը: Լուսանկարը, սակայն, համացանցի […]