TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

17 տարի առաջ կատարած կրկնակի սպանության մեջ մեղադրվող հայը հայտնաբերվել է ՌԴ-ում

18:43 20.09.2018

Մերձմոսկովյան Ռամենսկոե քաղաքում ռուս իրավապահները ձերբակալել են ՀՀ 47-ամյա քաղաքացի Գեղամ Մաչանյանին, որը  մեղադրվում է 17 տարի առաջ կատարած կրկնակի սպանության մեջ: «2001 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանի Արցախի փողոցում երկու տղամարդ սպանվեց: Նրանցից մեկը ճանապարհային ոստիկան էր: Հետաքննությունը բավարար ապացույցներ ունի այս գործին Մաչանյանի առնչության  մասին»,- նշել է ՀՀ ոստիկանության տեղեկատվական ծառայությունը: Մաչանյանը հաշվառված է […]

̰
 Brexit-ի հարցով արտահերթ գագաթնաժողով կհրավիրվի

18:40 20.09.2018

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ  Տուսկը որոշել է  նոյեմբերին արտահերթ գագաթնաժողով հրավիրել՝ քննարկելու Brexit-ի հարցը: «Սպասվում է, որ Տուսկը կհրավիրի արտահերթ գագաթնաժողովը նոյեմբերի 17-18-ին»,- հաղորդում է ТАСС գործակալությունը:  Հիշեցնենք՝ 2016 թվականին Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացվեց այդ երկրի անդամակցությունը Եվրամիությունը դադարեցնելու հարցով: Կողմ քվեարկեց բնակիչների 51․9 %-ը: Մեծ Բրիտանիան մտադիր է վերջնականապես դուրս գալ Եվրամիությունից 2019 թվականի մարտի […]

̰
Պամելա Անդերսոնը Մելանյա Թրամփին համոզել է հրաժարվել բնական մորթուց

18:13 20.09.2018

Դերասանուհի, կենդանիների պաշտպան Պամելա Անդերսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյա Թրամփին, համոզել է հրաժարվել բնական մորթուց՝ նրան արհեստական մորթուց վերարկու նվիրելով: Այս մասին հայտնում է The Guardian-ը: «Այսօր ես չեմ կրում բնական մորթի ու չէի ցանկանա գովազդել այն՝ կրելով արհեստականը: Բայց չէ՞ որ այն ավելի լավն է, քան մեկ այլ  կաշի: Ես արհեստական մորթուց […]

̰
Ֆրանսիական Նանտում ներգաղթյալների ճամբարն ապամոնտաժվել է

17:44 20.09.2018

Ֆրանսիական Նանտում ապամոնտաժել են ներգաղթյալների ճամբարը: Քաղաքի կենտրոնում գտնվող վրանային ճամբարում ապրում էր շուրջ 500 հոգի: Նրանց ավտոբուսներով հեռացրել են՝ տանելով քաղաքի արվարձաններում գտնվող սպորտային համալիրներ: Դրանք կլինեն ժամանակավոր կացարաններ: Ներգաղթյալների ճամբարը քաղաքի կենտրոնում հայտնվեց գարնանը, երբ տասնյակ ներգաղթյալներ սկսեցին օթևանել քաղաքի սրտում: Ճամբարն ապամոնտաժելու և նրանց հեռացնելու որոշումը կայացրել է դատարանը: Գործողությանը մասնակցել է […]

̰
Այն նման է տիեզերական քաղաքի. բրիտանական «Daily Mail»-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանի մասին

17:14 20.09.2018

Բրիտանական «Daily Mail» պարբերականը ծավալուն հոդված է տպագրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի մասին: «Շենքը նման է մոնոլիտ տիեզերական քաղաքի, այն կարծես գիտական ֆանտաստիկայի էջերից է հայտնվել մեր իրականությունում: «Զվարթնոցը» համարվում էր Սովետական ճարտարապետության թանկարժեք քարերից մեկը»,- ասվում է հոդվածում: Նշվում է նաև, որ ժամանակին Եվրոպայի և Ասիայի խորհրդանիշ համարվող այս կառույցը գտնվում է անմխիթար […]

̰
Շատ վատ եմ զգում, որ ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի վճիռներ են արձակվում, բայց խախտում է արձանագրվել. Սեդա Սաֆարյան

16:28 20.09.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի երեք գործ է բավարարել: Լիարժեք բավարարվել է «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» հայցը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացի Աշոտ Գուլյանը բողոքարկում էր իր որդու՝ ոստիկանությունում ինքնասպան լինելու առաջ քաշված տարբերակը: Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Աշոտ Գուլյանին վճարել 50 հազար եվրո ոչ նյութական վնասի և 2000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Հաջորդ բավարարված […]

̰
Չինաստանի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին Անկախության տոնի առթիվ

16:19 20.09.2018

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է ստացել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի գրասենյակից: «Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի հասնեն, և «Մեկ գոտի, […]

̰
Հնդկական օդանավում մոռացել են կարգավորել թթվածնային ճնշումը. տուժել է 30 մարդ

16:06 20.09.2018

Հնդկաստանում ներքին չվերթ իրականացնող Jet Airways ավիաընկերության օդանավը Մումբայից Ջայպուր թռչելիս սեպտեմբերի 20-ին հարկադիր վերադարձել է օդանավակայան՝ 30-ից ավելի ուղևորների ինքնազգացողության կտրուկ վատանալու պատճառով: Օդ բարձրանալուն պես ուղևորների մոտ սկսվել է ուժեղ գլխացավ, շատերի քթից և ականջներից արնահոսել է: Պարզվել է, որ օդանավի անձնակազմը մոռացել է կարգավորել օդանավի սրահի ճնշումը: Մումբայի օդանավակայան վերադառնալով՝ ուղևորներին բժշկական […]

̰
Հռոմի պապը երիտասարդներին կոչ է արել հարգել ծնողներին

15:58 20.09.2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երիտասարդ կաթոլիկներին հարգել իրենց և ուրիշների ծնողներին, տեղեկացնում է ТАСС-ը: Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ներկայացրել է աստվածաշնչյան 4-րդ պատվիրանը՝ հարգի՛ր հորդ ու մորդ: Նա կոչ է արել հարգել այն մարդկանց, ովքեր կյանք են պարգևում: «Եթե դու հեռացել ես քո ծնողներից, ջանքեր գործադրի՛ր և վերադարձի՛ր նրանց մոտ. հնարավոր է՝ […]

̰
Հայրը դստեր միջոցով խաղային ապարատ է թալանել

15:49 20.09.2018

ԱՄՆ-ի առևտրի կենտրոններից մեկում մի տղամարդ խաղային ապարատ է թալանել: Ներքևի հատվածում, որտեղից դուրս են բերվում շահումները, հայրը նստեցրել է իր փոքրիկ աղջկան, վերջինս էլ պոկել է թելից կախված շահումները և փոխանցել հորը: Այս ամենն արկածախնդիր հայրիկն արել է օրը ցերեկով՝ բազմաթիվ այցելուների աչքի առաջ: Արդյունքում հաջողվել է մի քանի էլեկտրոնային իր գողանալ խաղային ավտոմատի […]

̰
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ամերիկյան քաղավիացիային բացել Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ

15:39 20.09.2018

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությանը բանակցություններ վարել Հայաստանի հետ ու բացել Լոս Անջելես-Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ ավիաչվերթներ։ Այս մասին հայտնում է հանձնախմբի կայքը։ Կոչի մեջ նշվում է, որ այդ չվերթի անհրաժեշտությունը կա, քանի որ հիմա ամերիկացիները Հայաստան հասնելու համար ստիպված են ընտրել միջանկյալ կանգառով երթուղիներ, որոնց կանգառը […]

̰
Նիդերլանդներում երեխաներ են ընկել գնացքի տակ

15:02 20.09.2018

Նիդերլանդների Օսս քաղաքում հեծանիվով երեխաներ են ընկել գնացքի տակ, 4 երեխա մահացել է: Այս մասին հայտնում է The Associated Press-ը: Հայտնում են, որ գնացքի տակ է ընկել այսպես կոչված բեռնատար հեծանիվը, որը սովորաբար օգտագործվում է երեխաներին տեղափոխելու համար: Տեղի ոստիկանությունը հաստատել է, որ պատահարի հետևանքով 4 երեխա տեղում մահացել է, իսկ մեծահասակները ստացել են ծանր վնասվածքներ:

̰
Ռուսաստանն անհավասարակշռություն է մտցրել ԵԽԽՎ-ում. կազմակերպության ղեկավար

14:40 20.09.2018

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Լիլիան Մորի Պասքիեն հայտարարել է, որ Ռուսաստանն անհավասարակշռություն է մտցրել կազմակերպության կանոնադրական մարմիններում: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Պասքիեի խոսքերով՝ ռուսական կողմը 2014 թվականից չի մասնակցում ԵԽԽՎ աշխատանքներին. պատվիրակության տեղերը շարունակում են դատարկ մնալ:  

̰
Ferrari-ն հոկտեմբերին կներկայացնի ամենաարագընթաց հիպերմեքենան

14:26 20.09.2018

Ferrari Monza ավտոմեքենան հավակնում է ստանալ աշխարհի ամենաարագընթաց մեքենայի տիտղոսը: Այս մասին հայտնում է Top Gear-ը: Հաղորդվում է, որ այն 2.9 վայրկյանում կարող է զարգացնել մինչև 100կմ/ժ արագություն, իսկ 8 վայրկյանում՝ 200 կմ/ժ արագություն: Մեկ նստատեղ ունեցող Monza SP1 մոդելից բացի, ավտոարտադրող ընկերությունը մշակել է նաև SP2 երկտեղանի մոդելը: Աղբյուրը հայտնում է, որ նոր մշակված […]

̰
Amazon-ը կբացի 3000 խանութներ, որոնք չեն ունենա վաճառողներ և գանձապահներ

13:05 20.09.2018

Amazon ընկերությունը նախատեսում է մինչև 2021 թվականը բացել մանրածախ առևտրի և արագ սննդի շուրջ 3000 կետեր, որոնք չեն ունենա վաճառողներ և գանձապահներ: Գնումներն իրականացվելու են բջջային հատուկ հավելվածների միջոցով: ԱՄՆ-ում Amazon ընկերությունն արդեն նման խանութներ հիմնել է, սակայն վաճառվող ապրանքների տեսականին դեռ շատ փոքր է: Ցանկացած գնում ֆիքսվում է սկաների միջոցով, իսկ գնումներին համարժեք ընդհանուր գումարն […]

̰
Սիրիայի նախագահը «Իլ-20»-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին

12:57 20.09.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցական հեռագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին՝ կապված «Իլ-20» ինքնաթիռի կործանման հետ: Սիրիայի նախագահը հեռագրում ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Իսրայելին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Միջերկրական ծովում ՌԴ ՊՆ-ի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ռուսական «Իլ-20»-ի անձնակազմի անդամների մարմնի մասերը: Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել էր Լաթաքիայից 27 կմ հեռավորության վրա:

̰
Կիմ Չեն Ինի հետ բանակցությունները կարևոր են, բայց ՄԱԿ-ը չի միջամտի. Գուտերեշ

12:27 20.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի բանակցությունները շատ կարևոր են, բայց ՄԱԿ-ը չի միջամտի: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը CNN-ի եթերում: «Այն, ինչը մենք չենք պատրաստվում անել, միջամտելն է բանակցություններին կամ զուգահեռ նախաձեռնություններով հանդես գալը»,- հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային […]

̰
ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է ճանապարհով ընթացող մեքենայի վրա

12:11 20.09.2018

Երեք անձինք բախտի բերմամբ ողջ են մնացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում նրանց մեքենայի վրա է ընկել այդ մասով թռչող քաղաքացիական փոքր ինքնաթիռը։ Օդանավակայան վերադառնալու ճանապարհին տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել, և ինքնաթիռն ընկել է բնակավայրով անցնող ավտոճանապարհի վրա։ Մեքենայի ուղևորները, ինչպես փոխանցում է ամերիկյան ABC կայքը, իրենց վրա իջնող ինքնաթիռը տեսել են […]

̰
Էմինեմի նոր երգը YouTube-ում ռեկորդային դիտումներ է գրանցել

12:00 20.09.2018

Հայտնի ռեփեր Էմինեմի Killshot երգը, որը տեղադրվել է YouTube-ում սեպտեմբերի 14-ից, բացարձակ ռեկորդ է սահմանել ռեփ հոլովակների մեջ: Առաջին օրվա ընթացքում այն 38 միլիոն դիտում է ունեցել, տեղեկացնում է «Իզվեստիան»: Սեպտեմբերի 20-ի դրությամբ երգն արդեն ունեցել էր 85 միլիոն դիտում: Killshot-ը պատասխան է ռեփեր Machine Gun Kelly-ին, որը սեպտեմբերի սկզբին թողարկել էր տեսահոլովակ՝ ուղղված Էմինեմի […]

̰
Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի գործարար որդին

11:41 20.09.2018

Թուրքիայում սպանվել է ադրբեջանցի խոշոր գործարար, Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար, նախկին գլխավոր դատախազ, նախկին պատգամավոր Իլյաս Իսմայիլովի որդին՝ Իթիմաթ Իսմայիլովը: Այս մասին հաղորդում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ գործարարը զինված հարձակման է ենթարվկել իր գրասենյակում, Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ֆլորյա թաղամասում։  Սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի նախկին ոստիկանապետ, այժմ գործարար Գյոզալ Դամիրովը, ով 1990-ական թվականներին եղել է […]

̰
Իսրայելի օդուժի ղեկավարը Մոսկվայում կքննարկի ռուսական օդանավի կործանման թեման

11:33 20.09.2018

Իսրայելական ռազմաօդային ուժերի ղեկավար Ամիկամ Նորկինն այսօր մեկնում է Մոսկվա: Հանդիպման առանցքում կլինի Սիրիայում Ռուսաստանի հետախուզական օդանավի կործանման թեման: Մինչ այս հայտնի է դարձել, որ դաշնակից Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերն են չկանխամտածված խոցել Իլ-20 ինքնաթիռը: Միաժամանակ ռուսական կողմը մեղադրում է Իսրայելին անխոհեմ գործողություններ իրականացնելու համար, որոնք հանգեցրել են  ինքնաթիռի կործանման: Սեպտեմբերի 18-ին Իսրայելը հայտարարել էր, որ […]

̰
Վաշինգտոնն ուզում է՝ մինչև 2021թ․-ի ավարտը Հյուսիսային Կորեան ամբողջությամբ ազատվի միջուկային զենքից

10:51 20.09.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Փհենյանի հետ, որպեսզի մինչև 2021 թ-ի ավարտը Հյուսիսային Կորեան ամբողջությամբ ազատվի միջուկային զենքից: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է անմիջապես սկսել բանակցություններն այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Հարավային և Հյուսիսային Կորեաների ղեկավարների միջև երեկ կայացած հանդիպման ժամանակ: Պոմպեոն Հյուսիսային Կորեայի […]

̰
Հունական ափերից մեկը հսկա սարդոստայնով է պատվել

10:38 20.09.2018

Հունական Այտոլիոկոյում ափերից մեկը հսկա սարդոստայնով է պատվել: Մասնագետները դա համարում են սեզոնային ֆենոմեն: Այդ հսկա սարդոստայնը հյուսում են Տետրագնատա կոչվող սարդերը՝ զուգավորման համար: Այդպիսի սարդոստայնների հյուսմանը նպաստում է շատ տաք եղանակը, որը հանգեցնում է միջատների, այդ թվում սարդերի այս տեսակի կտրուկ աճի: Մասնագետների խոսքով՝ սարդերի այս տեսակները վտանգավոր չեն մարդու համար, վնաս չեն հասցնի նաև […]

̰
Կալիֆոռնիայի պատմության խոշորագույն հրդեհը 2 ամիս անց տեղայնացվել է

08:36 20.09.2018

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հրշեջներին հաջողվել է տեղայնացնել նահանգի պատմության խոշորագույն հրդեհը, որը տարածաշրջանում մոլեգնում էր դեռևս հուլիսից։ Այս մասին հայտնում է Անտառների պահպանության ամերիկյան դաշնային ծառայությունը։ Հրդեհը, որը ստացել էր անվանումը՝ ի պատիվ Մենդոսինո շրջանի, որտեղ էլ բռնկվել էր, 100 տոկոսով տեղայնացվել է։ Հրդեհի ընդգրկած ընդհանուր մակերեսը գերազանցում է 1,86 հազար քառակուսի կմ-ը։ 2 ամսում […]

̰
Թրամփն անվանել է ԱՄՆ-ի պատմության մեծագույն սխալը

08:23 20.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրի պատմության ամենամեծ սխալը եղել է նախկին նախագահ  Ջորջ Բուշ կրտսերի որոշումը՝ Մերձավոր Արևելքում զորքեր մտցնելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտնել է Hill TV-ի եթերում։ Նա նշել է, որ չնայած Բարաք Օբաման էլ իր հերթին սխալ է թույլ տվել՝ ընդունելով որոշում զորքերի դուրսբերման մասին, սակայն զորքերը մտցնելը եղել […]

̰
Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի ծերանոցներից մեկում․ կան զոհեր

08:02 20.09.2018

Առնվազն 2 մարդ է զոհվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի ծերանոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել Ուեսթ-Չեսթեր քաղաքում։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։ Նշվում է, որ հրաձիգը հասցրել է դեպքի վայրից փախուստի դիմել։ Իրավապահները որոնում են նրան։ Հրաձիգի արարքի շարժառիթները հայտնի չեն։

̰
Թունավոր մեդուզաները գրոհել են իտալական լողափերը

07:51 20.09.2018

Իտալական Ապուլիա շրջանի լողափերում հայտնվել են թունավոր մեդուզաներ՝ զանգակի տեսք ունեցող մարմնով կուբոմեդուզաներ։ Այս մասին հայտնում է Ambienteambienti-ն։ Թունավոր մեդուզաների հայտնվելն Ադրիատիկ ծովում նկատվել է դեռ հունիսի սկզբից։ Մեդուզայի այդ տեսակն ապրում է Ատլանտյան օվկիանոսում։ Ադրիատիկ ծովում կուբոմեդուզաների հայտնվելու պատճառը, գիտնականների կարծիքով, օվկիանոսում դրանց չափից շատ բազմացումն է, իսկ պոպուլյացիայի մեծ աճը պայմանավորված է ակտիվ […]

̰
Հարավային Օսիան պատրաստ է երկխոսել Վրաստանի հետ անկախության ճանաչումից հետո

07:38 20.09.2018

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են Վրաստանի ղեկավարության հետ քննարկումների, եթե ուժի չկիրառման մասին հուշագիրը ստորագրվի, իսկ Թբիլիսին ճանաչի Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին Բիբիլովն ասել է «Известия»-ի հետ հարցազրույցում։ Նա նաև հստակեցրել է, որ Հարավային Օսիան միշտ պատրաստ է եղել երկխոսության, սակայն պարտադիր պայման է եղել վերոնշյալ հուշագրի ստորագրումն […]

̰
Կոլումբիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ կան զոհեր

07:26 20.09.2018

Կոլումբիայի Գուադուաս քաղաքում ավտոմեքենան մխրճվել է հետիոտների բազմության մեջ։ Զոհվել է 8, վիրավորվել 10 մարդ։ Այս մասին հայտնում է El Tiempo-ն։ Դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ․ բազմությունը գտնվել է ավելի վաղ տեղի ունեցած ավտովթարի վայրում։ ՃՏՊ-ի հետևանքով փողոցում թափված ապրանքները հավաքելիս մեկ այլ մեքենա հարվածել է մարդկանց։ Նախնական տվյալներով՝ մեքենայի արգելակները չեն աշխատել։

̰
Պահպանողականները մտադիր են պահանջել Թերեզա Մեյի հրաժարականը

07:11 20.09.2018

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորները մտադիր են պահանջել վարչապետ Թերեզա Մեյից լքել պաշտոնը՝ Brexit-ի իրագործման վերջնական ժամկետի լրանալուց հետո։ Այս մասին գրում է The Daily Telegraph-ը։ Նշվում է, որ խորհրդարանական 1922 կոմիտեն նման առաջարկ կանի 2019 թվականի մարտից հետո։ Արդեն առկա է վարչապետի պաշտոնի 27 պոտենցիալ թեկնածուների ցուցակ։ Ավելի վաղ Մեյն առաջարկել էր բրիտանացի […]

̰
BACK_TO_TOP