17:16 21.09.2018
Տանզանիայում՝ Վիկտորիա լճում, ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 86-ի: Առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսելուց հետո փրկարարները ջրից հանել են ևս 42 մարմիններ, գրում է Citizen-ը: Ավելի վաղ հաղորդվել էր 44 զոհի մասին: Լաստանավը շրջվել է Ուկորա և Բուգոլորա կղզիների միջև՝ ափի մոտ։ Լաստանավը շրջվել է սեպտեմբերի 20-ին՝ լողափից մոտ 50 մետր հեռու: Վթարի վայրում 37 մարդու է հաջողվել […]
17:14 21.09.2018
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը ներկայացրել է 2018թ. իր Աղքատության համապարփակ ինդեքսը ուսումնասիրությունը, որը իրականացվել է աղքատության խնդրի և մարդկային զարգացման մասին Օքսֆորդի նախաձեռնությամբ: Հետազոտության համաձայն՝ աշխարհում 1․3 միլիարդ մարդ ապրում է աղքատության շեմից ցածր, որոնցից 46 տոկոսը ապրում է այնպիսի վիճակում, որ հեղինակները նրանց անվանել են «բացառիկ աղքատության» մեջ ապրողներ: 879 միլիոն մարդ էլ աղքատության եզրին է, և […]
17:05 21.09.2018
Վենետիկի իշխանությունները որոշել են զբոսաշրջիկների համար նոր սահմանափակումներ մտցնել, որոնց խախտման համար նախատեսվում է տուգանք մինչ 500 եվրո: Տուրօպերատորների ասոցիացիայի հաղորդմամբ՝ իտալական քաղաքում ցանկանում են արգելել հյուրերին նստել կամ պառկել գետնին: Բացի դրանից, կարող է արգելվել երաժշտությունը մակույկներում կամ ծովային այլ փոխադրամիջոցներում: Ըստ տեղական իշխանությունների` դա «բարձր աղմուկի աղբյուր է» և խոչընդոտում է քաղաքացիների աշխատանքին և […]
16:19 21.09.2018
Կոլումբիան դարձել է ֆեյսբուքյան ժամադրությունների նոր ծառայությունը փորձարկելու հարթակ, քանի որ կոլումբացիների շրջանում նման ծառայությունները շատ տարածված են, հաղորդում է Tech Crunch պորտալը: Առայժմ օգտատերերը կարող են միայն իրենց պրոֆիլները ստեղծել, բայց շուտով հնարավոր կլինի ընդլայնել ծառայությունից օգտվելու հնարավորությունները: Գրանցման համար անհրաժեշտ է պատասխանել 20 հարցի: Օրինակ, «Ինչպիսի՞ն է քո իդեալական օրը»: Հիմնվելով ընդհանուր հետաքրքրությունների […]
16:16 21.09.2018
Նյու Յորքում դանակով զինված կինը հարձակվել է մանկապարտեզի վրա: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները: Հարձակման ահազանգը ոստիկանությունն ստացել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 03:40-ին: Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը կատարվել է 52-ամյա մի կնոջ կողմից, որը նույնպես վիրավորվել է: Նա ձերբակալվել է իրավապահների կողմից: Հարձակման հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք երեխա: Կենտրոնի աշխատակիցներից մեկը […]
16:12 21.09.2018
Վիետնամի հատուկ բժշկական վարչության ղեկավար Նգուեն Կուոկ Չիեունի խոսքերով՝ Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը հազվադեպ վիրուսային հիվանդություն է ունեցել, հաղորդում է VnExpress– ը: Նրա խոսքերով՝ այս վիրուսի դեմ դեղ չկա: Նշվում է, որ նախագահը հիվանդացել է 2017-ի հուլիսին և բուժվելու համար 6 անգամ Ճապոնիա է գնացել: «Ճապոնիայի փորձագետներն ու բժիշկները մոտ մեկ տարի փորձել են բուժել նախագահին, […]
15:06 21.09.2018
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին «ուղղել սխալը» և դադարեցնել Չինաստանի և Ռուսաստանի միջև շարունակվող ռազմական համագործակցության հետ կապված պատժամիջոցները, հաղորդում է AFP-ն: «Չինական կողմը չափազանց վրդովված է Միացյալ Նահանգների անհիմն գործելակերպից»,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեն Շուանը: Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ Վաշինգտոնի նման գործողությունները լրջորեն վնասում են երկու երկրների […]
14:15 21.09.2018
Պերուում Յունգարի քաղաքապետի աջակողմյան՝ «Մենք Պերուն ենք» կուսակցության թեկնածուի անունը Հիտլեր Ալբա Սանչես է: Այդ փաստը վրդովվեցրել է վերջինիս հայրենակից Լենին Ռոդրիգես Վալվերդեին, հաղորդում է պերուական RPP ռադիոկայանը: Լենին Ռոդրիգես Վալվերդեն դիմում է ներկայացրել ընտրական մարմիններին՝ պահանջելով մերժել Հիտլերին քաղաքապետի պաշտոնում գրանցվելու հարցում: 2011-2014 թվականներին Հիտլեր Ալբա Սանչեսն արդեն զբաղեցրել է Յունգարի քաղաքապետի պաշտոնը՝ «Պերուի […]
13:23 21.09.2018
Ֆրանսիացի Ֆիլիպ Ժիյեն իր տանը բնակվում է 400 սողունների հետ, տեղեկացնում է Reuters-ը: Տղամարդն ավելի քան 2 տասնամյակ իր բնակմակերեսը կիսում է սարսափազդու մողեսների, կոկորդիլոսների, ալիգատորների, պիթոնների և այլ կենդանիների հետ: Արտասովոր հարևանների հարցում շրջապատն առարկություն չունի:
13:03 21.09.2018
Որոշ իսպանական խանութներ հասույթի անկման պատճառով կարող են սկսել գումար գանձել հաճախորդից` հագուստ փորձելու համար: Նման առաջարկով է հանդես եկել Կաստիլիա-Լեոն ինքնավար համայնքի ֆինանսատնտեսական հարցերով խորհրդական Մարիա դել Պիլար դել Օլմոն: Խորհրդականի խոսքերով` իշխանությունները մտադիր են նման քայլի դիմել հենց հաճախորդների խորամանկության պատճառով: Նա ասել է, որ հաճախորդները խանութում փորձում են հագուստը, ապա պատվիրում առցանց […]
12:49 21.09.2018
Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում բրոնզե 4 առյուծների կողքին կանգնեցվել է առյուծի ևս մեկ արձան, որը, սակայն, մյուսների պես չի լռում: Այս մասին հայտնում է TCH-ը: Հաղորդվում է, որ արհեստական բանականության շնորհիվ նոր արձանը կարողանում է բանաստեղծություններ շարադրել անցորդների համար: Բոլոր ցանկացողներին առաջարկվում է սենսորային էկրանին գրել ցանկացած բառ, ու գիշատիչը հենց այդ բառը կօգտագործի իր ստեղծագործությունում: […]
12:48 21.09.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վիրավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին: Նա հրաժարվել է սեղմել նրա ձեռքը, հաղորդում է Daily Express-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, Զալցբուրգում՝ Եվրամիության երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Մեյը եղել է եվրոպացի առաջնորդների խմբում, երբ նրանց է մոտեցել Մերկելը։ Վարչապետը ժպտացել է և թեքվել դեպի Մերկելը, սակայն վերջինն […]
12:40 21.09.2018
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է ԱՊՀ ու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների գլխավոր դատախազներին, որոնք ժամանել են Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կոորդինացիոն խորհրդի 28-րդ և ՇՀԿ երկրների գլխավոր դատախազների 16-րդ նիստին, հայտնում են Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանցավորության, այդ թվում՝ կազմակերպված ու անդրազգային, ահաբեկչության, արմատականության ու ծայրահեղականության դեմ պայքարի, գլոբալ […]
12:39 21.09.2018
61 տարեկան հասակում այսօր առավոտյան հանկարծամահ է եղել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը: Ծանր վիճակում նրան տեղափոխել են Հանոեի կենտրոնական ռազմական հոսպիտալ, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Չան Դայ Կուանգն իրավունքի պրոֆեսոր էր, գերազանց տիրապետում էր չինարենին: 2011-2016թթ. եղել է Վիետնամի հանրային անվտանգության նախարարը: 2016թ. ապրիլին ընտրվել է Վիետնամի նախագահ:
08:37 21.09.2018
Լոնդոնյան աճուրդում 135․3 հազար ֆունտ սթերլինգով (մոտ 179,5 հազար դոլար) վաճառվել է «Աստղային պատերազմների» կարևոր արտեֆակտ համարվող լուսային թուրը։ Էնակին Սքայուոքերի սուրը, որով նա կռվել է մարտի բազմաթիվ տեսարաններում, վաճառվել է Prop Store աճուրդի տան կողմից։ Դրանից բացի, աճուրդի են հանվել «Աստղային պատերազմներից» այլ իրեր, այդ թվում՝ Հան Սոլոյի բաճկոնը։ Դրա մեկնարկային արժեքը 664 հազար դոլար է։ […]
08:06 21.09.2018
Մեծ Բրիտանիան ընդլայնում է ուժերը՝ կիբերտարածությունում պատերազմ վարելու համար և կստեղծի 2000 մասնագետից կազմված նոր կիբերզորքեր։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Նշվում է, որ նախաձեռնության հեղինակներն են Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն և Կառավարական կապի կենտրոնը (GCHQ)։ Հեռուստաալիքի աղբյուրների տեղեկություններով՝ կիբերզորքերի ֆինանսավորման վրա կծախսվի մոտ 250 մլն ֆունտ։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի միացյալ հրամանատարության նախկին ղեկավար, […]
07:50 21.09.2018
Եվրամիությունում վերջնաժամկետ են ներկայացրել Facebook սոցցանցին և հայտարարել, որ ամերիկյան ընկերությունը պետք է մինչև 2018 թվականի ավարտը փոխի անձնական տվյալների մշակման կանոնները՝ համաձայն եվրոպական նոր կանոնադրության։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Մասնավորապես, եվրահանձնակատար Վերա Յուրովան հայտարարել է, որ իր համբերությունն սպառվել է։ «Չեմ ցանկանում հավերժ բանակցություններ վարել»,- հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ում […]
07:23 21.09.2018
Տանզանիայի Վիկտորիա լճի ջրերում լաստանավ է շրջվել ու ջրասուզվել։ Հաղորդվում է 44 զոհի մասին։ Լաստանավը շրջվել է գերբեռնվածության պատճառով, տախտակամածին գտնվել է 400-500 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը: Տեղի պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ՝ ավելի քան 100 մարդու հաջողվել է փրկել, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել։ Լաստանավն ուղևորվում էր Յուկորա կղզուց Բուգոլորա կղզի։ https://twitter.com/DMarigiri_/status/1042790679271944192
01:00 21.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսին և պատմել վերջինիս աշխատանքի հետ կապված երկարատև դժգոհության մասին, սակայն այդպես էլ աշխատանքից չի ազատել, հաղորդում է CNN- ը: «Ես գլխավոր դատախազ չունեմ: Դա շատ տխուր է »,- ասել է Թրամփը Hill.TV- ին տված հարցազրույցում: Ամենապարզ և ակնհայտ լուծումը Սեշնսին պաշտոնից ազատելը կլիներ, սակայն Թրամփը […]
00:46 21.09.2018
Նոր iPhone -ների դեպքում հնարավոր է օգտագործել NFC ծառայությունը՝ անգամ լիցքաթափված մարտկոցով, այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը: Իրականում, անգամ լիցքաթափված վիճակում մարտկոցում որոշակի էներգիա է մնում, և iOS 12-ը հնարավորություն կտա օգտագործել դրա մի մասը անհետաձգելի խնդիրների լուծման համար, օրինակ`NFC ծառայության իրագործման համար: Այդպիսի էքսկլյուզիվ հնարավորությամբ է օժտված 2018 թ․-ի iPhone -ը: Այս […]
00:24 21.09.2018
Տեխաս նահանգի Լիվինգտոնի քաղաքապետ Ջուդ Կոհրանը գնդակահարել է երեք մետրանոց կոկորդիլոսին, որպեսզի վրեժ լուծի կորած պոնիի համար, գրում է Houston Chronicle-ը: «Կարծում եմ, որ դա հենց այն նույն կոկորդիլոսն է, որը մի քանի տարի առաջ կերավ մեր պոնիին: Նա այնքան մեծ է, որ պոնիին հեշտությամբ կուլ կտար »,- ասել է նա: Ջուդը Instagram-ի իր էջում […]
23:58 20.09.2018
Աշխարհահռչակ դերասանուհի Սոֆի Լորենը այսօր նշում է իր ծննդյան 84 ամյակը: Նա ծնվել է 1934թ․ սեպտեմբերի 20-ին, Հռոմում։ Փառքի ճանապարտին առաջին աստիճանը 14 տարեկանում տեղական գեղեցկության մրցույթում հաղթանակն էր, իսկ 1950 թվականին դերասանուհին մասնակցել է «Միսս Իտալիա» մրցույթին, որտեղ արժանացել է «Միսս Վայելչություն» մրցանակին, որը հանձնաժողովի կողմից ստեղծվել էր հատուկ նրա համար։ Հերթական մրցույթին […]
23:41 20.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված՝ փաստաթուղթը խստացնում է պատժամիջոցների ռեժիմը, սակայն առանց որևէ լրացուցիչ սահմանափակումների կիրառման: Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության` խոսքը այնպիսի օրենքների մասին է, ինչպիսիք են Պատժամիջոցների միջոցով հակազդեցությունն ընդդեմ Ամերիկայի հակառակորդների (CAATSA), Ակտ՝ ի […]
22:52 20.09.2018
Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կըցյանը. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին իմ սրտանց շնորհավորանքները և լավագույն մաղթանքները: Անցած տարիների ընթացքում հայ-չինական բարեկամական համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ կայուն և դինամիկ զարգացում […]
22:43 20.09.2018
Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, և իմ ջերմ բարեմաղթանքները՝ հաջողություններ […]
20:33 20.09.2018
«Բոնդիանայի» հաջորդ հատվածի ռեժիսոր է նշանակվել Քերի Ֆունանգան, ով հատնի է «Իրական դետեկտիվ» սերիալից, գրում է DigitalSpy-ը: Կինոնկարի նկարահանումները սկսվելու են հաջորդ տարվա մարտին: Այս պահին կինոնկարի անվանումը գաղտնի է պահվում: Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2020թ. փետրվարի 14-ին: Հայտնի է, որ նախկին ռեժիսոր Դեննի Բոյլը լքել էր նախագիծը իր և պրոդյուսերի միջև ծագած ստեղծագործական տարաձայնությունների […]
20:26 20.09.2018
ՌԴ Վճռաբեկ դատարանը կրկին պարզաբանել է Քրեական օրենսգրքի «ծայրահեղական» 282-րդ հոդվածը, որը պատիժ է սահմանում «ВКонтакте» և մյուս սոցիալական կայքերում գրառումների, ստատուսների կամ այլոց գրառումները տարածելու համար: «Ապացուցել է պետք ոչ թե գրառումը հավանելու կամ տարածելու փաստը, որն ինքնին քրեական տարրեր չի պարունակում: Խնդիրն այն է, թե որքանով է այդ գրառման հեղինակը կամ գրառումը տարածողը […]
20:04 20.09.2018
Ամերիկյան լեգենդար KISS ռոք երաժշտական խումբը հայտարարել է համերգային վերջին շրջագայության մասին, նմանատիպ շրջագայություն նրանք արդեն իրականացրել են 2000 թվականին: Այն մասին, որ պատրաստվում են մեկնել համերգային վերջին շրջագայության KISS խմբի երաժիշտները հայտարարել են America’s Got Talent հեռուստաշոուի ամփոփիչ թողարկման ժամանակ: Խմբի առաջատար Ջին Սիմոնսը ինստագրամյան իր էջում ևս գրառում է կատարել, որ իրենք չեն […]
20:00 20.09.2018
Կալիֆոռնիայի դատարանը չի քննելու դերասանուհի Էշլի Ջադի հայցը ընդդեմ պրոդյուսեր Հարվի Վայնշտայնի: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Դատարանը նշել է, որ Ջադի գործով չկան համապատասխան փաստեր: Փոխարենը դատարանը հայտնել է, որ Ջադի ներկայացրած մյուս հայցը կքննվի: Համաձայն երկրորդ հայցի՝ դերասանուհին պրոդյուսերին մեղադրում է զրպարտության մեջ: Ավելի վաղ դերասանուհին Վայնշտայնին դատի էր տվել և պահանջում […]
19:55 20.09.2018
ՌԴ Ստարի Օսկոլ քաղաքի բնակիչը սպանել է ընկերոջը, որը իրեն ապաստան էր տվել սեփական հարկի տակ: Պատճառը մի բաժակ մեզն էր, որը սխալմամբ խմել էր գինովցած հյուրը: 37 ամյա տղամարդը օղու հերթական բաժակը խմելուց հետո ցանկացել է հյութ խմել և ձեռքը գցել է սեղանի ներքևի դարակին դրված բաժակին, որում, սակայն, ոչ թե հյութ է եղել, […]